Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 8
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրվա սկիզբը հարմար կլինի և՛ լուրջ գործերի, և՛ կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք ակնարկներով չեք բավարարվի, միանգամից կասեք այն, ինչ մտածում եք: Ձեր զրուցակիցները կգնահատեն դա և հազիվ թե վիճեն: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա անպայման նոր համախոհներ ու նույնիսկ իսկական ընկերներ կգտնեք:
Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը դժվար կլինի, դրա պատճառով ցավալի սխալներ կանեք: Բարեբախտաբար, ձեզ ժամանակին ցույց կտան դրանք ու նույնիսկ կօգնեն ամեն ինչ ուղղել: Աշխատեք չհոգնել. դուք սովորականից շատ հանգստի կարիք կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բոլոր լուրջ ֆինանսական հարցերի լուծումն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Առավոտյան դուք թեթևամտորեն տրամադրված կլինեք, ուստի կարող եք մեծ գումար ծախսել անպիտան բաների վրա: Փոխարենը այդ հատվածը հարմար կլինի ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող ցանկացած գործի համար: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք բոլորին դուր կգան:
Օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար ստիպված եք լինելու դիմել ձեր դիվանագիտական տաղանդների օգնությանը: Երբեմն նույնիսկ մտերիմները կարող են տհաճ նկատողություններով հանել ձեզ հավասարակշռությունից: Դրանք սրտին մոտ մի ընդունեք ու հիշեք, որ հարաբերությունները շուտով կհարթվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Դա ուժեղ ապրումների ու հուզումների ժամանակ է լինելու, որոնց իրական պատճառը նույնիսկ ձեզ հայտնի չի լինի: Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել կամ կարևոր մի բան ստանձնել: Լավ է մի փոքր սպասեք ու հավաքեք մտքերը:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Կարող եք վերադառնալ հին գործերին, այն հարցերին, որոնք երկար ժամանակ չէր հաջողվում լուծել: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել: Դրանում կօգնեն երևակայությունն ու հնարամտությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Եթե կարևոր բան եք ծրագրել, սկսեք հնարավորինս վաղ գործել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի: Նախաձեռնող լինելով՝ դուք նկատելի հաջողությունների կհասնեք գործերում, կլուծեք նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Կկարողանաք հաջողությամբ ավարտել երկար ձգված բանակցությունները:
Հետո պիտի գլուխ հանեք ընթացիկ մանր-մունր գործերից, օգնեք մտերիմներից մեկին: Չի բացառվում ընտանեկան խնդիրներ առաջանան: Դուք խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք՝ ինչպես լուծել դրանք: Ժամանակ կմնա սիրելիի հետ հանդիպելու համար, և այդ հանդիպումը հրաշալի կանցնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հարմար օր է աշխատանքի և բիզնեսի մասին զրուցելու, մասնագիտական ծրագրերը այն մարդկանց հետ քննարկելու համար, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Ձեր փաստարկները շատ համոզիչ կլինեն, և ոչ ոք ձեզ հետ չի վիճի: Համախոհներ գտնելը դժվար չի լինի, սակայն արժե նրանց ուշադիր դիտել. ոչ բոլորի վրա կարելի է հույս դնել:
Միակ ոլորտը, որն այսօր զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Մի շտապեք գործարքներ կնքել ու գումար ծախսել մի բանի վրա, ինչի կարիքն առանձնապես չունեք: Մնացած հարցերում ամեն ինչ հաջող կդասավորվի, և դուք կյանքից բողոքելու առիթներ չեք ունենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Պատրանքներ մի կառուցեք ու իրատես եղեք: Առավոտյան կարող է թվալ, որ բացարձակապես ամեն ինչ ձեր ուժերի սահմաններում է, բայց դա միայնակ ամենաբարդ գործերը ստանձնելու առիթ չպիտի դառնա: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Նման մարդիկ ձեր կողքին կլինեն, և դուք նրանց լավ գիտեք: Ավելի հաճախ դիմեք հին ծանոթների փորձին, աշխատեք նրանց սխալներից սովորել: Դա կօգնի ձեզ ուժեր խնայել:
Օրվա երկրորդ կեսը բավական անհանգիստ կանցնի: Անսպասելի իրադարձությունները կարող են խախտել ձեր ծրագրերը, խառնաշփոթն էլ սովորականից շատ կլինի: Աշխատեք տեղի ունեցողին հումորով վերաբերվել. այդպես և՛ դուք լավ տրամադրություն կպահպանեք, և՛ մյուսներին կաջակցեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Ամենակարևոր գործերով արժե ինքնուրույն զբաղվել: Նույնիսկ ձեզ շատ օգնել ցանկացող մարդիկ դժվարությամբ կհասկանան, թե ինչ է պետք անել, իսկ դուք մանրամասն բացատրությունների ժամանակ չեք ունենա: Օրվա առաջին կեսին արժե կենտրոնանալ կարգապահություն ու կազմակերպվածություն պահանջող գործերի վրա: Ավելի ուշ կարող եք ստեղծագործ առաջադրանքներին անցնել:
Անձնական հարաբերություններին վերաբերող որոշումների հարցում մի շտապեք: Այստեղ արագ ու արմատական փոփոխությունների կարիք չի լինի: Լավ է մի փոքր սպասեք, տեսնեք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Պատրաստ եղեք անակնկալների: Ծրագրի համաձայն գործել այսօր հազիվ թե ստացվի, պիտի իմպրովիզներ անեք ու ոտքի վրա ինչ-որ բան մտածեք: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, եթե ամեն դատարկ բանի պատճառով չհուզվեք: Ինչքան շուտ դրական տրամադրվեք, այնքան հաջող կդասավորվի օրը:
Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Անցյալում կմնան թյուրըմբռնումն ու դժգոհությունները, շփումները կուրախացնեն: Կարող եք նախաձեռնող լինել, առաջին քայլը անել դեպի ձեզ վաղուց դուր եկող մարդը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, և դուք միաժամանակ մի քանի գործ կստանձնեք: Դա ճիշտ մոտեցում կլինի, քանի որ այսօր դրական միտումների ազդեցությունն ուժեղ է լինելու, աստղերի աջակցությամբ դուք հաջողության կհասնեք:
Հավանական են լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք ոչ միայն ձեզ, այլև ձեզ համար շատ թանկ մարդուն են վերաբերելու: Օրվա երկրորդ կեսին դուք այդ լուրերը կքննարկեք ու որոշակիություն կմտցնեք մոտ ապագայի ծրագրերում: Երեկոն հարմար կլինի հարազատների հետ շփվելու համար. ընտանեկան տոնի առիթ կլինի: Որոշ Աղեղնավորներ անսպասելի նվերներ կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք լավ տպավորություն թողնելու համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա. բոլորն առանց այդ էլ ուշադրություն կդարձնեն ձեր ուժեղ կողմերին, կնկատեն ձեր լավագույն հատկանիշներն ու կգնահատեն ձեր տաղանդները: Ուստի հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ: Ձեզ հետ ընկերանալ ցանկացողներն էլ շատ կլինեն:
Գործնական տեսանկյունից սա ամենահասարակ օրը չի լինելու: Այն հազիվ թե հարմար լինի խոշոր գործարքների կամ լուրջ առաջադրանքները լուծելու համար: Դուք սովորականից հաճախ հակված կլինեք ռիսկի դիմել: Իսկ այսօր զգույշ լինելը ձեզ չէր խանգարի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա սկիզբը հազիվ թե առանց ապրումների անցնի: Այդ հատվածում դուք շատ սուր կարձագանքեք ցանկացած աննշան պատահարի: Բայց ձեր կողքին կլինի մեկը, ով պատրաստ կլինի օգնության հասնել կամ հուշել՝ դեպի ուր շարժվել: Վատ մի զգացեք աջակցության հարցով դիմել վստահելի մեկին:
Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Բայց այդ հատվածի համար էլ լավ է ոչ մի հոգնեցնող բան չծրագրեք: Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալը, հոգսերից շեղվելը, սիրելիի հետ ժամանակ անցկացնելը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Պատրաստ եղեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների գործերով զբաղվելուն: Այսօր շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով: Ոմանց դուք չեք ուզենա մերժել, մյուսներին էլ՝ պարզապես չեք կարողանա: Այնպես որ ամեն ինչ հասցնելու համար պիտի շատ արագ գործեք:
Իրավիճակից գլուխ հանելուն կօգնի ամեն ինչին ստեղծագործաբար մոտենալու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու ունակությունը: Նույնիսկ ամենամտերիմներին հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները: Բոլորը շատ կզարմանան ու կուրախանան, երբ հրաշալի արդյունքների հասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: