Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3538 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Աշխատանքային խնդիրների լուծման հարցում մի շտապեք. այստեղ ամեն ինչ այնքան հեշտ չի լինի, որքան առաջին հայացքից կթվա: Որոշ ժամանակ է պետք գալու տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, առաջնահերթությունները որոշելու համար: Ավելորդ չի լինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց գիտելիքներին ու փորձին վստահում եք: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, հավանության կարժանացնեն ձեր անսովոր առաջարկները: Օրը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների համար: Հարազատների հետ շփումները կուրախացնեն: Չեն բացառվում նվերներն ու հաճելի անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն սկսեք ամենակարևոր հարցերը լուծելուց: Ոչ ոք ձեզ չի շեղի կամ չի փորձի խանգարել, նույնիսկ ոչ վաղ անցյալի թշնամիները չեն համարձակվի ձեր ճանապարհին կանգնել: Հին ծանոթները կարող են անսովոր մի բան առաջարկել: Եթե նրանց վստահում եք, ապա առանց երկար մտածելու համաձայնեք, հետո չեք զղջա: Օրվա երկրորդ կեսը կարող է բարդ լինել նրանց համար, ովքեր սովոր են թեթև հաջողություններին և իրենց ցանկությունների անհապաղ կատարմանը: Պայմանները հաջող չեն լինելու, դրված նպատակներին հասնելու համար համբերատարության կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, աշխատեք դրանց իրագործմանը հնարավորինս վաղ անցնել: Հենց առավոտն է խոստումնալից լինելու, հարմար է լինելու հին գործերն ավարտելու և նորերը սկսելու համար: Բացի այդ, շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի: Եթե օգնության կամ աջակցության կարիք ունենաք, ապա կստանաք այն: Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա: Շատ Երկվորյակների համար դժվար կլինի ծրագրած գործերը կիսատ թողնելու և ինչպես հարկն է հանգստանալու ցանկությանը դիմակայելը: Բայց դա այնքան էլ վատ գաղափար չէ: Նույնիսկ փոքրիկ դադարը օգուտ կտա ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք հենց այսօր հանդիպել այն մարդկանց հետ, որոնց կուզենայիք դուր գալ: Ծայրահեղ դեպքում նրանց հետ հեռախոսով կապվեք: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, բավական կլինի ձեզ բնական ու անկաշկանդ պահեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների համար ամենաբարենպաստ օրը չէ. ձեզ համար դժվար կլինի որոշելը, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա խնայել: Մնացած հարցերում դրական միտումները կգերակշռեն, այնպես որ շատ բան ձեզ մոտ հրաշալի կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է գործնական հանդիպումների, պոտենցիալ գործընկերների հետ շփվելու, ամենաբարձր մակարդակի գործնական բանակցությունների համար: Այսօր ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում ձեր կարծիքով չեն հետաքրքրվել: Ամենախելացիները միանգամից կհամաձայնեն ձեզ հետ, մնացածներին որոշ ժամանակ է պետք գալու դրա համար: Վատ չեն դասավորվի անձնական հարաբերությունները, բայց այստեղ փոքրիկ տարաձայնություններից խուսափել չի ստացվի: Հաճախ դրանք կառաջանան դատարկ բաների պատճառով, և դուք պիտի միայն փոքր զիջումների գնաք, որպեսզի ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը վերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր դուք կարող եք ուղիղ ասել այն, ինչ մտածում եք: Ամենայն հավանականությամբ շրջապատողներին դա շատ դուր կգա: Նույնիսկ ձեր քննադատությունները բացասական արձագանք չեն առաջացնի, իսկ ամենը նրա շնորհիվ, որ դրանք ոչ միայն ճիշտ, այլև նրբանկատորեն կարվեն: Շատերին գործերին ձեր մոտեցումը դուր կգա: Նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ կհասկանան, որ սխալ են եղել ու կուզենան ընկերանալ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Այստեղ շատ Կույսերի համար դժվար կլինի իրենց բնորոշ խելամտությունը պահպանելը: Ամենատպավորվողները առաջին հայացքից կսիրահարվեն ու գլուխները կկորցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք ֆանտազիաներով չտարվել ու պատրանքներ չկառուցել: Այսօր դա կարող է բարդ խնդիր լինել, չի բացառվում չհաջողվի ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց գործնական լինելը ձեզ լավ հայտնի է: Հավանական են աշխատանքային թյուրիմացություններ, տարաձայնություններ կոլեգաների և ղեկավարության հետ: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ էիք, այսօր կարող են ձեզ սխալ հասկանալ: Իսկ ահա մտերիմների հետ շփումներում տհաճ անակնկալներից վախենալ չարժե: Նրանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր հանգստի կարիք կունենաք: Եթե պայմանները թույլ են տալիս գործերում փոքրիկ դադար վերցնել, շեղվել հոգսերից ու հաճելի մի բանով զբաղվել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Մնացած դեպքերում արժե մտածել՝ արդյոք պետք է ամեն ինչ ինքնուրույն անել: Հնարավոր է իմաստ ունի օգնության հարցով դիմել հին ծանոթներին: Նրանք հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը: Օրը հարմար է ապագայի մասին մտածելու համար: Ավելորդ չի լինի մտերիմների հետ ծրագրերը քննարկելը. նրանք հրաշալի խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես արագ հասնեք բոլորի համար կարևոր նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի օր է կարևոր գործերի և բարդ հարցերը լուծելու համար: Դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ հաստատ չեն վախեցնի ու չեն ստիպի կիսատ թողնել սկսածը: Դուք նախանձելի համառություն կդրսևորեք աշխատանքի մեջ, հրաշալի արդյունքի կհասնեք այնտեղ, որտեղ մյուսներին իրավիճակը համարյա անհույս էր թվում: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Նույնիսկ եթե վերջին ժամանակներս մտերիմների հետ տարաձայնություններ հաճախ էին լինում, այսօր դրանք անցյալում կմնան: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես թե ձեզ միանա սիրելին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լավ նորություններ, հեռվից հաճելի ու կարևոր լուրեր է խոստանում: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք կամ ընկերություն արել: Նրանց հետ շփումները ոչ միայն կուրախացնեն, այլև շատ օգտակար կլինեն: Չեն բացառվում աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող անսպասելի ու շատ գրավիչ առաջարկները: Վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր կենցաղային խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, ձեր ջանքերի արդյունքներից դուք գոհ կմնաք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր դուք սովորականից հաճախ եք խառնվելու ուրիշների գործերին և լուծելու ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները: Ցավալի կլինի, որ դրա համար ստիպված եք լինելու զոհել ձեր հետաքրքրությունները, բայց դուք իրավիճակից ընդհանուր առմամբ լավ գլուխ կհանեք: Հիշեք, որ ամեն ինչ մենակ անելը անհրաժեշտություն չէ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Հավանական են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան: Չարժե հուզվել, եթե նոր հարաբերությունները ձեր ուզածից դանդաղ զարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք հաջողությունների կհասնեք ձեր ակտիվության ու վճռականության շնորհիվ: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, միանգամից կստանձնեք ամենակարևոր ու լուրջ գործերը: Նման մոտեցումը ճիշտ կլինի, արդեն օրվա կեսին պարզ կդառնա, որ դուք ճիշտ ուղու վրա եք, իսկ ավելի ուշ դուք կստանաք առաջին արդյունքները: Ձեր գործողություններին ուշադիր կհետևեն մարդիկ, որոնց կուզենայիք ձեր ընկերների և համախոհների շարքում տեսնել: Եթե աշխատեք նրանց վրա լավ տպավորություն թողնել, ապա շուտով շատ հետաքրքիր առաջարկներ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|