Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1705 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արագ գործեք: Օրվա առաջին կեսը չափազանց արդյունավետ կանցնի, եթե ժամանակը զուր չվատնեք: Միայն մի քանի ժամ է պահանջվելու կուտակված գործերից գլուխ հանելու և նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած առաջադրանքը լուծելու համար: Հնարավորություն կունենաք աջակցել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց, ուղղել ուրիշների սխալներն ու վերականգնել արդարությունը: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ: Լավ է այդ հատվածի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք: Կարող եք ժամանակ անցկացնել մտերիմների հետ, փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպել. այն լավ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին հանգստություն պահպանելը սովորականից բարդ կլինի: Վճռական գործողություններ ու արմատական փոփոխություններ կուզենաք: Առօրյա գործերը կձանձրացնեն, բայց դրանց արժե լուրջ վերաբերվել, որպեսզի անուշադրության պատճառով սխալներ չանեք: Այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հաճելի անակնկալներ կբերի, հնարավորություն կտա իսկապես հետաքրքիր մի բանով զբաղվել: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Շրջապատողներին դրանք սկզբում չափազանց համարձակ կթվան, բայց շուտով բոլորը կհասկանան, որ դուք իսկապես խոշոր բան եք մտածել և արդեն արել եք նպատակին տանող առաջին քայլերը: Հենց այդ ժամանակ էլ օգնականներ կհայտնվեն, որոնց վրա կկարողանաք հույս դնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Շատ բան հաջող կդասավորվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, այնպես որ լավ է դատարկ բաների վրա ժամանակ չծախսեք, այլ միանգամից կարևոր բան ստանձնեք: Հրաշալի կանցնեն գործնական հանդիպումները, դուք բարենպաստ տպավորություն կթողնեք պոտենցիալ գործընկերների վրա, նրանք միանգամից կհետաքրքրվեն հնարավոր համագործակցությամբ: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի նաև անձնական հարաբերություններում: Ընկերներն ու հարազատները հաճախ կես խոսքից կհասկանան ձեզ, իսկ սիրելին կուրախացնի հաճելի անակնկալով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Գործեր սովորականից շատ կունենաք, բայց դրա պատճառով չեք հուզվի: Ոչինչ չմոռանալով ու իրար չխառնելով միաժամանակ մի քանի առաջադրանք լուծելու ունակությունը ձեզ շատ պետք կգա: Օգտակար կլինեն նաև հին ծանոթների տված խորհուրդները: Իսկ մարդկանցից, որոնց հետ միայն վերջերս եք ծանոթացել, դուք հետաքրքիր բաներ կլսեք: Օրը հարմար կլինի գործարքների և գնումների համար, բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Որոշ Խեցգետիններ գումար կստանան, որի հույսը չունեին, մյուսները եկամուտները մեծացնելու անսպասելի, բայց շատ արդյունավետ միջոց կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ շատ պետք կգա մարդկանց մոտեցում գտնելու և սովորաբար միայն ուրիշների թերությունները նկատող անձանց վրա բարենպաստ տպավորություն թողնելու ունակությունը: Դժվար չի լինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը, որոնցից մի քանիսի հետ միանգամից կընկերանաք: Ռոմանտիկ պատմության սկիզբն էլ շատ հավանական է: Օրվա երկրորդ կեսի համար ինչ-որ հաճելի բան ծրագրեք, օրինակ՝ հետաքրքիր ուղևորություն կամ հանդիպում ձեզ դուր եկող մարդու հետ: Դա թույլ կտա պահպանել լավ տրամադրությունը, բացասական հույզերին չտրվել, որոնք կարող են առանց տեսանելի պատճառի առաջանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Հազիվ թե կարողանաք խուսափել շրջապատողների հետ տարաձայնություններից, ընդ որում՝ հաճախ վեճերը թյուրըմբռնման պատճառով կառաջանան: Պատրաստ եղեք մի քանի անգամ համբերատարորեն բացատրել այն, ինչը ձեզ հասարակ բան է թվում: Հավատացեք, որ մյուսներին իսկապես ձեր օգնությունն է անհրաժեշտ ամեն ինչից գլուխ հանելու համար: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե խոսքը ոչ այնքան անհրաժեշտ իրերի մասին է: Հավանական են չծրագրված ծախսեր, ինչպես նաև գործարքներ, որոնք սպասված շահույթը չեն բերի: Գումարի հետ կապված ցանկացած որոշում պիտի կշռադատված լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե ուզում եք հասնել նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել, ապա վճռական գործեք, քանի որ իսկապես դա անելու շանս կունենաք: Լավ է օրը սկսեք ամենակարևոր գործերից, այդպես արագ գլուխ կհանեք դրանցից: Ավելի ուշ հարմար ժամանակ կգա ղեկավարության հետ զրույցներ վարելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցությունը ձեզ մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինի: Հավանական են ոչ մեծ տնային տարաձայնություններ: Բայց այստեղ էլ դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի, այնպես որ շուտով ամեն ինչ կհարթվի: Երեկոն շատ հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բոլոր կարևոր հարցերը աշխատեք քննարկել օրվա սկզբին: Հենց այդ հատվածում հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ ու կհամոզեք նրանց ձեր ճշմարտացիությունը: Կհաջողվի ամրապնդել հին կապերը և նորերը ձեռք բերել: Չեն բացառվում աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Այսօր խուճապի չմատնվող ու նախաձեռնող Կարիճների առաջ բազում հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մանրուքներին ուշադրություն, կարգապահություն պահանջող զբաղմունքների համար. դուք ոչինչ աչքաթող չեք անի, նույնիսկ աննշան սխալներ չեք գործի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Եթե ուզում եք ինչ-որ մեկին դուր գալ, ապա աշխատեք այսօր հանդիպել այդ մարդուն կամ գոնե հեռախոսով խոսել նրա հետ: Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը, նույնիսկ նախկինում ձեզ չնկատող մարդուն հմայելը: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրվա առաջին կեսը այքնան էլ արդյունավետ չի անցնի, փոխարենը հետո դուք բազում գործերից գլուխ կհանեք: Հնարավոր է պետք լինի միաժամանակ մի քանի առաջադրանք լուծել, բայց այստեղ էլ դժվարություններ չեք ունենա: Շրջապատողները հաճույքով կարձագանքեն ձեր առաջարկներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հրաշալի կլինի գումարի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Այստեղ դուք կարող եք ինտուիցիային ապավինել, որի հուշումների շնորհիվ կհաջողվի խուսափել ավելորդ ծախսերից ու չարդարացված ռիսկից: Որոշ Այծեղջյուրների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք անսովոր գաղափարներով կկիսվեն, կամ էլ կհրավիրեն ձեզ մի տեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել: Հնարավոր են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Լավ է չշտապեք: Այսօր շատ բան պիտի անեք, և արժե օրն այնպես ծրագրել, որպեսզի շատ շուտ ուժասպառ չլինեք: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել, վատ մի զգացեք այդ մարդկանց հնարավորինս շուտ դիմել: Մինչը օրվա կեսը շրջապատողների հետ պայմանավորվելը դժվար չի լինելու, իսկ ավելի ուշ տարաձայնությունների հավանականությունը կաճի: Անսովոր ու հիշարժան պահեր են ձեզ սպասվում օրվա երկրորդ կեսին: Չեն բացառվում հանդիպումները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, թույլ կտան նորովի նայել սովորական դարձած բաներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները կմնան անցյալում: Օրը հարմար կլինի հին գործերն ավարտելու, վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Այստեղ օգնության կարիք չեք ունենա, կհաջողվի ամեն ինչից արագ գլուխ հանել: Եթե նոր բան ստանձնեք, դժվարություններ կարող են առաջանալ: Բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում ձեզանից դժգոհ, ձեզ սխալ հասկացած ու վիրավորված մարդկանց հետ հարաբերություններում: Այսօր շատ բան կպարզվի, և հետագա շփումները միայն ուրախություն կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|