Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2042 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Եթե պատրաստվում եք օրը կարևոր գործի նվիրել, պատրաստ եղեք անսպասելի դժվարությունների և ձգձգումների: Դրանք չեն խանգարի հասնել նպատակին, բայց դուք պիտի ջանքեր գործադրեք: Աշխատավայրում տարաձայնություններ սովորականից շատ կլինեն: Դուք հաղթող դուրս կգաք ոչ միայն կոլեգաների, այլև ղեկավարության հետ վեճերից: Բայց դա այնքան էլ լավ չի անդրադառնա հարաբերությունների վրա, ինչ-որ մեկը կարող է վիրավորվել ձեզանից: Իսկ ահա մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, առանց դժվարության կպայմանավորվեք լուրջ բաների մասին, պարզապես հաճելի ժամանակ կանցկացնեք: Օրը հարմար կլինի նաև ծանոթությունների համար: Դրանցից մեկը կարող է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դառնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արժե կենտրոնանալ աշխատանքի կամ բիզնեսի վրա. այստեղ այսօր կարող եք մեծ հաջողությունների հասնել: Ձեր համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Ընդ որում՝ փորձված մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն, իսկ շրջապատողների խորհուրդներն ամենայն հավանականությամբ անօգուտ կլինեն: Այնպես որ պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն և նոր բան մտածելուն: Այսօր դա ձեզ մոտ հրաշալի կստացվի: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված կլինեն մանր կենցաղային խնդիրների հետ, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Բայց այդպիսի ծախսերի համար չեք զղջա: Մնացած մյուս բաների մասին ևս. այսօր դուք ամեն ինչ ճիշտ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին ինչ-որ բանի վրա կենտրոնանալը դժվար է լինելու: Չափազանց հաճախ շրջապատողները կշեղեն ձեզ հարցերով, դատարկ զրույցներով ու անտեղի խորհուրդներով: Չի բացառվում ձեզ հետ ուզենան շփվել մարդիկ, որոնցից վերջին ժամանակներս նախընտրում էիք հեռու մնալ: Նրանց հետ զրույցները հաճելի չեն լինի, բայց դրանցից որոշ օգուտ քաղել կկարողանաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Դա հրաշալի ժամանակ է լինելու ուղևորությունների համար, որոնք ձեզ կոգեշնչեն, բազում վառ տպավորություններ կպարգևեն: Նույնիսկ կարճատև ճամփորդությունը կարող է իսկական ռոմանտիկ արկած դառնալ, եթե ճամփա գնաք սիրելիի հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Նոր գաղափարներ կհայտնվեն, և դուք մեծ ոգևորությամբ կանցնեք դրանց իրագործմանը: Շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչ եք մտածել, բայց կփորձեն աջակցել ձեզ: Հին ծանոթների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել, իսկ ահա նոր ծանոթների հետ արժե զգոն լինել. չի բացառվում, որ ամենակարևոր պահին նրանք պարզապես կմոռանան ձեր պայմանավորվածությունների մասին: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, քանի որ կուզենաք չծրագրված գնումներ անել: Երեկոն հաճելի հանդիպում է խոստանում հին ընկերների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ինչքան շատ մարդ այսօր իմանա ձեր հաջողությունների մասին, այնքան լավ: Ձեզ հարցեր կտան այն գործերից, որոնցից վերջին ժամանակներս հրաշալի գլուխ եք հանել: Մանրամասն ու առանց ավելորդ համեստության պատասխանեք: Հնարավոր է նա, ով այսօր շատ է հետաքրքրվում ձեր հաջողություններով, շուտով գրավիչ առաջարկ անի ձեզ: Առավոտը համեմատաբար հանգիստ կանցնի: Իսկ ահա օրվա երկրորդ կեսին հուզական դաշտը կլարվի: Դուք կարող եք բարկանալ մանրուքների պատճառով, սուր արձագանքել աննշան պատահարներին: Օգտակար կլինի հանգստանալն ու պայմանները փոխելը: Տրամադրությունը միանգամից կլավանա, եթե սիրելիի հետ ուղևորության մեկնեք կամ զբոսնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարող է կարևոր դեր խաղալ: Բարդ օր է սպասվում այն Կույսերին, որոնք այսօր լրիվ նոր բան կստանձնեն: Ամեն ինչից գլուխ հանելու, գործողությունների ծրագիր կազմելու համար ժամանակ է պետք գալու: Ցավոք, չեք կարողանա ոչ ոքի հետ խորհրդակցել: Բայց դա ձեզ չի վախեցնի, նպատակին հասնելուն էլ չի խանգարի: Բոլոր կարևոր զրույցներն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին համար, երբ շրջապատողները ձեզ ուշադիր կլսեն ու շատ բաներում անմիջապես կհամաձայնեն: Այդ հատվածում դրական փոփոխություններ կլինեն այն մարդու հետ հարաբերություններում, որի հետ, չնայած բոլոր ջանքերին, լեզու գտնել չէիք կարողանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կուզենաք հրամայել, հրահանգներ տալ ու պահանջել դրանց անհապաղ կատարումը: Բայց այսօր ձեզանից լրիվ այլ բան է պահանջվելու՝ ամենատարբեր մարդկանց հետ պայմանավորվելու, համագործակցությամբ կարծես թե չհետաքրքրված անձանց մոտեցում գտնելու ունակություն: Դա հեշտ չի լինելու, բայց ձեր բնատուր հմայքի և դիվանագիտական տաղանդների շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք: Չարժե գումարը ռիսկի ենթարկել: Ընդհանրապես, այսօր լավ է հեռու մնաք կասկածելի անձանցից, հատկապես եթե նրանք ձեզ ոսկե սարեր են խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք ծրագրածից ավելին կհասցնեք անել, քանի որ ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի: Կօգնեն հին ծանոթները, երկար բացատրելու կարիք չի լինի, թե ինչ և ինչու է պետք անել: Ավելի դժվար կլինի այն մարդկանց հետ պայմանավորվելը, որոնց հետ վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Այստեղ թեժ վեճեր կբռնկվեն: Դուք, իհարկե, դրանցից հաղթող դուրս կգաք, բայց որոշ տհաճ պահեր պիտի ապրեք: Լավ կանցնեն ուղևորությունները, և կարևոր չէ՝ դրանց կոնկրետ նպատակով կմեկնեք, թե պարզապես պայմանները փոխելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Առօրյա աշխատանքը սովորականից դժվարությամբ է տրվելու: Անսպասելի փոքրիկ դժվարություններ կառաջանան, երբեմն նույնիսկ հասարակ բաներում կսխալվեք: Դժվար կլինի կոլեգաների կամ գործընկերների հետ ինչ-որ բանի շուրջ պայմանավորվելը. նրանք ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա: Չնայած այս ամենին, դուք կպահպանեք հաջողության հանդեպ վստահությունն ու անպայման կհասնեք դրան: Տանը ձեզ ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հաճելի անակնկալներ, լավ նորություններ են սպասվելու: Չի բացառվում ոգեշնչող ընտանեկան ծրագրեր հայտնվեն, և դւք ոգևորությամբ կանցնեք դրանց իրագործմանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Նույնիսկ ամենակարևոր հարցերն այսօր արժե քննարկել անկաշկանդ միջավայրում: Այդպես դուք ավելի հեշտ ճիշտ տոն ու ճիշտ բառեր կընտրեք, կհետաքրքրեք զրուցակիցներին: Չեն բացառվում անսովոր գործնական առաջարկները: Եթե վաղուց էիք մտածում աշխատանքի վայրը փոխելու մասին, այսօր դա անելու շանս կընձեռվի: Մտերիմների հետ կիսվեք ձեր գաղափարներով ու ծրագրերով. ձեզ անպայման կաջակցեն: Հին ծանոթների հետ անմիջապես ընդհանուր լեզու կգտնեք, իսկ նորերի հետ հեշտությամբ կընկերանաք: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Հուզական դաշտը շատ լարված կլինի օրվա սկզբին, երբ ցանկացած մանրուք կարող է հանել ձեզ հավասարակշռությունից: Բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, եթե դրա կարիքն ունենաք: Այնպես որ ձեր խնդիրների հետ միայնակ չեք մնա, և շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսին պիտի արագ գործեք: Մի քանի կարևոր աշխատանքային հարց լուծելու հնարավորություն կունենաք: Որոշ Ջրհոսներ հաջողությամբ կավարտեն բարդ գործը, որին մեծ ուժեր են նվիրել: Բացի այդ, այս հատվածում հաճելի անակնկալներ են սպասվելու, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Համարձակ ստանձնեք բարդ գործերը. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ինչ խնդիր էլ դրված լինի ձեր առջև, կասկած չկա, որ արագ լուծում կգտնեք դրան: Շատ Ձկների այսօր օգնության կհասնի հարուստ երևակայությունը: Հենց դրա շնորհիվ դուք կմտածեք մի բան, ինչը ոչ մեկի մտքով չի անցել: Տանը հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, կարող են տարաձայնություններ առաջանալ: Բայց տագնապելու կարիք չկա: Շուտով ամեն ինչ դեպի լավը կփոխվի, և դա մեծ մասամբ ձեր արժանիքը կլինի: Դուք կաշխատեք ուրախացնել մտերիմներին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|