Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2338 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե կենտրոնանալ կարևոր հարցերի լուծման վրա: Այսօր դուք շատ ուշադիր կլինեք մանրուքներին, ուստի կնկատեք այն, ինչը մյուսների աչքից վրիպել է: Հավանական է, հենց ձեր ջանքերի շնորհիվ հետևում մնան նախկինում բոլորին անհանգստացնող ընտանեկան խնդիրները: Հոգսեր այսօր սովորականից շատ կունենաք, քանի որ պիտի խառնվեք ուրիշների գործերին, ուղղեք մյուսների գործած սխալները: Սակայն ժամանակ կմնա նաև ընկերների հետ շփվելու և մի մարդու հետ հաճելի հանդիպման համար, որին հասցրել եք կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են անսովոր հանդիպումներ, չի բացառվում ծանոթությունը, որից երկարատև ընկերություն կամ գեղեցիկ ռոմանտիկ պատմություն կսկսվի: Լսեք ինտուիցիայի հուշումները: Դրանք կօգնեն պայմանավորվել նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Երեկոն կուրախացնի ընտանիքում լավ նորություններով: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Հնարավոր են նվերներ: Դուք ուրախ կլինեք դրանց համար: Որոշ Ցուլեր նվեր կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Գումարի հետ կապված ամեն հարցում զգույշ եղեք: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի վտանգ կա շատ ծախսեք դատարկ բաների վրա: Խոշոր չծրագրված գնումներ անելուց առաջ ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք կամ խորհրդակցեք մարդկանց հետ, որոնց ճաշակին ու փորձին վստահում եք: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Այն լուրջ դժվարություններ չի բերի, հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ընտանեկան գործերի համար: Հրաշալի ժամանակ կանցկացնեն սիրելիի հետ միասին ուղևորության մեկնող Երկվորյակները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանդիպեք ընկերներին. դուք նրանցից հետաքրքիր բաներ կիմանաք: Եվ բանը նորություններով չի սահմանափակվի, հավանական են նաև առաջարկներ, որոնց անմիջապես ոգևորությամբ կհամաձայնեք: Անսովոր միջոցառման մասնակցելու, պիտանի բան սովորելու հնարավորություն կունենաք: Որոշ Խեցգետիններ նոր նախասիրություն ձեռք կբերեն: Առօրյա գործերը սովորականից ձանձրալի ու հոգնեցնող կթվան: Մտածեք՝ արդյոք չի կարելի ինչ-որ բան հետաձգել: Այսօր ձեզ համար օգտակար կլինի կարճ ժամանակով հոգսերի մասին մոռանալը, պայմանները փոխելն ու ցրվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Լրիվ նոր բան ստանձնելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն: Ձեզ բազում վառ հույզեր ու զարմանալի բացահայտումներ են սպասվում: Չեն բացառվում անսովոր հանդիպումները: Որոշ Առյուծներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ են լսել, կկարողանան ընկերանալ նրանց հետ, եթե նախաձեռնող լինեն: Նկատի ունեցեք, որ բիզնեսի, աշխատանքի կամ ուսման հետ կապված կարևոր որոշումների հարցում այսօր լավ է չշտապեք: Չարժե կապվել լուրջ պարտավորություններով, թեկուզ կատակով խոշոր գումար խոստանալ ինչ-որ մեկին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանցից. դրա համար ինչ-որ մեկի խորհուրդների կամ հուշումների կարիքը չեք ունենա: Շատ Կույսերի պետք կգա ինֆորմացիան տարբեր աղբյուրներից մաս-մաս հավաքելու և ընդհանուր պատկերը ստանալու ունակությունը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները կտեսնեն, թե ինչպես է պետք գործել կարևոր նպատակին հասնելու համար: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Այն կարող է նույնիսկ ձանձրացնող թվալ, քանի որ իրադարձությունները չափազանց կանխատեսելի կլինեն: Փոխարենը օրվա երկրորդ կեսին ձեզ հաճելի անակնկալներ ու զարմանալի զուգադիպություններ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չվշտանաք, եթե օրվա սկզբին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Անհաջող զուգադիպություններն ու ցավալի պատահարները չեն բացառվում, դրանց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Սակայն դրական փոփոխությունները չեն ուշանա: Շուտով՝ կեսօրից հետո, դուք հաճելի լուրեր կստանաք, իսկ հետո միանգամից մի քանի հետաքրքիր հնարավորություններ կբացվեն: Ինտուիցիային կարող եք ապավինել գործերում: Իսկ ահա հարաբերությունների հետ կապված հարցերում նրա հուշումները ճիշտ չեն լինի: Այստեղ չարժե վստահել առաջին տպավորությանն ու տաք գլխով որոշումներ ընդունել: Մտածելու համար ինքներդ ձեզ ժամանակ տվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Եթե ուզում եք նոր բան ստանձնել, հաջողության հասնելու համար պատրաստ եղեք ջանքեր գործադրել: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Չարժե կուրորեն հետևել ուրիշի օրինակին: Գործերին ստեղծագործաբար մոտեցեք, աշխատեք նպատակին տանող սեփական ուղին գտնել: Դա թույլ կտա ուժեր խնայել: Հաճելի օր է սպասվում այն Կարիճներին, որոնք մեծ ծրագրեր չեն կառուցում, այլ պարզապես ուզում են լավ ժամանակ անցկացնել: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, ռոմանտիկ ժամադրությունն էլ վառ ու ոգեշնչող կլինի: Ընտանեկան տոնն էլ լավ կանցնի, եթե ստանձնեք դրա կազմակերպումը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: Այս պարզ խորհուրդը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին: Չարժե հոսանքով լողալ կամ սպասել իրադարձությունների հաջող ընթացքին: Ավելի օգտակար կլինի գործելը: Ինչքան շուտ մտորումներից ու ծրագրելուց անցնեք կոնկրետ քայլերի, այնքան մեծ հաջողության կկարողանաք հասնել: Չի բացառվում պետք լինի խառնվել հարազատների գործերին, որպեսզի նրանց հետ պահեք հակասական արարքներից, որոշումներից, որոնք բոլորին դժվարություններ պիտի բերեին: Պետք կգան ձեր դիվանագիտական տաղանդները, որոնց շնորհիվ կհաջողվի ոչ մեկին չվիրավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է կարևոր բան ստանձնելու համար: Ճիշտ է, պիտի ինքնուրույն գործեք, մյուսները ձեր հետևից պարզապես չեն հասցնի: Վճռականությունը, որով կանցնեք բարդ գործերին, շատերի վրա տպավորություն կթողնի: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Չի բացառվում պետք լինի զբաղվել կենցաղային խնդիրների լուծմամբ, և դա ծախսեր է պահանջելու: Դուք գումարը քամուն չեք տա, ուստի կհաջողվի փոքր ծախսերով սահմանափակվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի իսկապես կարևոր գործի վրա կենտրոնանալու համար: Ընդ որում՝ հենց դուք պիտի ընտրեք, ուրիշների խորհուրդները հազիվ թե օգնեն: Հնարավոր է ուզենաք վերադառնալ հին առաջադրանքին, որը նախկինում ձեզ վախեցրել է իր դժվարությամբ: Այսօր դուք դրան նորովի կնայեք, և լուծում անպայման կգտնվի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ բավական անսպասելի: Հնարավոր է ձեզ վերադարձնեն հին ու մոռացված պարտքը կամ էլ պարզապես գումար նվիրեն: Մի շտապեք ծախսել այն. ավելի ուշ պարզ կդառնա, թե ինչպես կարող եք տնօրինել գումարը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսին բավական բարդ կլինի պրովոկացիաներին չտրվելը, բայց դուք կփորձեք: Այդ հատվածը բարենպաստ չի լինի շփումների համար, տարաձայնություններ ու վեճեր կարող են առաջանալ ամեն առիթով: Բայց եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա կգտնեք սուր անկյունները հարթելու և կոնֆլիկտից խուսափելու ձևը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այն միանման լավը կլինի և՛ օգտակար զբաղմունքների, և՛ հանգստի համար: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանք ձեզ հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|