Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7004 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Առավոտվա համար հաճելի զբաղմունք նախատեսեք: Դա կօգնի գործնական տրամադրվել ու ապրումներ չունենալ, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Օրվա առաջին կեսին հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, տհաճ անակնկալներ, ձգձգումներ գործերում: Բայց անհաղթահարելի դժվարություններ հաստատ չեն առաջանա: Օրվա երկրորդ կեսն այլ կլինի՝ շատ հանգիստ ու արդյունավետ: Այդ հատվածում դուք և՛ սեփական գործերը հրաշալի կանեք, և՛ մտերիմներին հաճույքով կօգնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին չարժե կարևոր զրույցներ սկսել: Նույնիսկ հին ծանոթները այդ հատվածում ձեզ սխալ կհասկանան, տարաձայնությունների ու անիմաստ վեճերի հավանականությունն էլ բավական մեծ է; Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Օրվա կեսին կոլեգաների հետ աշխատանքային հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք, իսկ ավելի ուշ կհաջողվի մտերիմների հետ զրուցել բոլորին հուզող բաների մասին: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես նրանք, որոնց որոշակի նպատակով կմեկնեք: Շատ Ցուլեր ճանապարհին հաջող գնումներ կանեն կամ տեղեկատվություն կստանան, որը կօգնի լավ գումար աշխատել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Պատրաստ եղեք արագ գործել. միայն այդպես այսօր կհասցնեք անել ամենը, ինչ ծրագրել էիք: Հատկապես շատ անակնկալներ կլինեն աշխատավայրում: Առօրյա առաջադրանքներին կավելանան նորերը, չի բացառվում պետք լինի կատարել ուրիշների պարտականությունները կամ ուղղել ուրիշների գործած սխալները: Իսկ ահա տանը ձեզ հաճելի անակնկալներ են սպասվելու: Չի բացառվում հյուր գա մեկը, ում հասցրել եք կարոտել: Հնարավոր են նվերներ մտերիմներից, ուշադրության նշաններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Երեկոյան հրաշալի գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հասարակ չի լինի հատկապես այդ հատվածի համար կարևոր բան ծրագրածների համար: Հնարավոր է խախտվեն հին պայմանավորվածությունները, չեն բացառվում սխալները հաշվարկների մեջ, տհաճ անակնկալները: Բացի այդ, կենտրոնանալը հեշտ չի լինի, շրջապատողները շատ հաճախ կշեղեն ձեզ: Բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք, եթե պահպանեք ինքնատիրապետումը: Ավելի ուշ կգա ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպումների ժամանակը: Մտերիմները հրաշալի լուրեր կհայտնեն: Որոշ Խեցգետիններ առաջարկներ կստանան, որոնք մերժել չեն ուզենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է մի մարդու հետ հանդիպելու համար, որի աջակցությունը կուզենայիք ստանալ: Կարող եք քննարկել կարևոր հարցերը առանց վախենալու, որ տարաձայնությունների և վեճերի առիթներ կստեղծվեն: Ձեզ համար դժվար չի լինի այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Այստեղ վերջին դերը չի խաղա ձեր անձնական հմայքը: Անսպասելի շատ ժամանակ կխլեն կազմակերպչական հարցերի լուծումն ու փաստաթղթերի ձևակերպումը: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Առյուծների հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Միանգամից ստանձնեք կարևոր գործերը: Օրվա առաջին կեսը դրանց համար հրաշալի կլինի, դուք արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Դա հրաշալի ժամանակ է լինելու կոլեգաների հետ շփվելու, պոտենցիալ գործատուների հետ հանդիպելու, համագործակցության հետ կապված հարցերը քննարկելու համար: Շատերին դուր կգան ձեր գաղափարները: Որոշ Կույսեր կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենան: Օրվա երկրորդ կեսին կենտրոնանալը կդժվարանա, դուք հաճախ կշեղվեք: Այս հատվածը լավ նորություններ է խոստանում ընտանիքում: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ցանկացած զրույցի արժե լուրջ պատրաստվել: Հույսներդ մի դրեք արագ անհրաժեշտ բառերը գտնելու և ճիշտ տոն ընտրելու ունակության վրա. այսօր դա բավարար չի լինի անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Բացի այդ, պիտի շփվեք շատ բարդ բնավորությամբ մարդկանց հետ, որոնց միանգամից դուր չեք գա: Արժե զգույշ լինել գումարի հետ, հատկապես եթե պատրաստվում եք չծրագրված գործարքներ կնքել: Համոզվեք, որ հուսալի գործընկերոջ հետ գործ ունեք, և բոլոր փաստաթղթերը նորմալ ձևակերպված են: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի անձնական հարաբերություններում, այստեղ կարող եք տհաճ անակնկալներից չվախենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Պատրաստ եղեք ուրիշների գործերով զբաղվելուն, ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրները լուծելուն: Չի կարելի ասել, որ դա հեշտ է տրվելու, բայց դուք ամեն ինչ կհաղթահարեք, եթե մանրուքներին ուշադիր լինեք, աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կնկատեք, որ կոլեգաների և ղեկավարության հետ լեզու գտնելը հեշտացել է: Օրը հարմար կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնմեք, արագ գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ շատ բարդ է թվացել: Երեկոն կուրախացնի այն Կարիճներին, որոնք կորոշեն այն ընտանիքի անդամների հետ անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լավ գաղափարներ շատ կունենաք, և միանգամից պարզ չի լինի, թե որին է պետք անցնել առաջին հերթին: Հազիվ թե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնց հետ կարողանաք խորհրդակցել: Փոխարենը կարող եք ինտուիցիային ապավինել. նրա հուշումները ճիշտ կլինեն: Դրանց շնորհիվ դուք սխալներ չեք անի, թշնամիների լարած թակարդները չեք ընկնի: Օրը հաջող կլինի ֆինանսների տեսանկյունից: Առավոտը հաջող գնումներ ու գործարքներ է խոստանում, երեկոն՝ դրամական մուտքեր: Կյանքի մյուս ոլորտներում էլ կգերակշռեն դրական միտումները: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, սիրելին ընդհանրապես ձեզ կես խոսքից կհասկանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինելու: Ե՛վ տանը, և՛ աշխատավայրում հավանական են տարաձայնություններ: Նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում ամեն հարցում աջակցում էին ձեզ, երբեմն ստիպված եք լինելու վիճել: Բայց դուք չեք տաքանա, ուստի նույնիսկ ամենատհաճ զրույցները հանգիստ ու կառուցողական կանցնեն: Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Բայց դրանց պատճառով վշտանալու կարիք չկա, քանի որ դրամական մուտքերը չեն ուշանա: Երեկոն հագեցած կլինի հաճելի իրադարձություններով: Այն նաև հեռվից հրաշալի նորություններ կբերի: Կուրախացնի այն մարդու հետ հանդիպումը, որին վերջին ժամանակներս շատ էիք կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտն անհանգիստ կլինի: Անսպասելի դժվարություններ կառաջանան այդ հատվածի համար ուղևորություններ կամ կարևոր հանդիպումներ ծրագրած Ջրհոսների մոտ: Չեն բացառվում փոքրիկ ընտանեկան թյուրիմացությունները, մտերիմների հետ շփումներում լարված պահերը: Բայց լուրջ վեճեր չեն լինի, դրական միտումների ազդեցությունն էլ շուտով կուժեղանա, այնպես որ անհանգստանալու բան չկա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի աշխատանքի, ցանկացած օգտակար գործի համար: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները արագ կլուծվեն: Ժամանակ կմնա ընտանեկան գործերի համար, որոնք նույնպես ուշադրություն կպահանջեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք միաժամանակ մի քանի հարց լուծել, և դա շատ կնյարդայնացնի: Բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ ոչ միշտ դա նրբանկատորեն կանեն: Բայց դուք կպահպանեք դրական տրամադրվածությունը, և ճիշտ էլ կվարվեք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գործնական հանդիպումների, ծրագրերը և համագործակցության պայմանները քննարկելու համար: Նկատի ունեցեք, որ այդ հատվածում բոլորը ձեզ ուշադիր են լսելու: Ուստի աշխատեք ավելորդ բաներ չխոսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|