Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4340 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, իրադարձությունների անհաջող ընթացքն էլ կխանգարի մտածածն իրագործելուն: Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, և հենց այդ ժամանակ էլ կսկսեք գործել: Կարևորը որոշումները ինքնուրույն ընդունելն է, սեփական փորձին և առողջ բանականությանը վստահելը, այլ ոչ թե ուրիշների խոսքերին: Ընկերները և հին ծանոթները կարող են խորհուրդներ տալ՝ ղեկավարվելով ամենաբարի մտադրություններով, բայց իրավիճակը, որում հայտնվել եք, նրանց համար հասկանալի չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հարմար կլինի նոր գործեր ստանձնելու համար. ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը կհաջողվի իրագործել և դրա համար ինչ-որ մեկի աջակցության կարիքը չեք ունենա: Իսկ դուք ինքներդ կօգնեք բարդ իրավիճակում հայտնվածներին: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հոգսերից շեղվելը, փոքրիկ դադար վերցնելը: Այդ հատվածը հարմար կլինի ուղևորությունների համար: Նոր վայրերում լինելու հնարավորությունը ձեզ կոգեշնչի: Բացի այդ հավանական են հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը շատ հաջող կդասավորվի: Դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Բայց դրված նպատակներին հասնելը հեշտ չի լինելու: Ավելի հավանական է, որ ստիպված եք լինելու շատ աշխատել: Առավոտյան արժե ուղղել շրջապատողների գործած սխալները: Դա կարող է բարդ խնդիր լինել, բայց դուք գլուխ կհանեք: Ավելի ուշ շատ բարենպաստ ժամանակ է գալու մտերիմների հետ շփվելու, կարևոր զրույցների, ծրագրերը քննարկելու համար: Եթե նախկինում ձեր հարաբերությունները հարթ չեն եղել, լարված են եղել, ապա հիմա դրանք դեպի լավը կփոխվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը կարող է բավական անհաջող սկսվել, հատկապես եթե այդ հատվածի համար մեծ ծրագրեր ունեիք: Հուզական դաշտն անկայուն կլինի, ապրումների պատճառով դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա: Հանդիպումները, որոնց հետ մեծ հույսեր էին կապում, հազիվ թե արդարացնեն ակնկալիքները: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Այդ հատվածում շատ գործեր սովորականից հեշտ են տրվելու: Հավանական են փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Դուք սեփական զգացմունքներից էլ գլուխ կհանեք, սիրելիին էլ կսկսեք ավելի լավ հասկանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Սկսածը ավարտին հասցնելու համար էլ պիտի ջանքեր գործադրեք: Շրջապատողները սովորականից հաճախ կշեղեն ձեզ. շատերն օգնության կարիք կունենան, և դուք չեք ուզենա մերժել: Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կկայունանա: Կգա կարևոր առաջադրանքները լուծելու հարմար պահը: Ինտուիցիան կօգնի վերջին շրջանում անհանգստացնող շատ հարցերի ճիշտ պատասխաններ ստանալ: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը կարող եք սկսել կարևոր հանդիպումներով. դրանք կանցնեն այնպես, ինչպես պետք է: Ոչ ոք ձեզ չի հանի հավասարակշռությունից, չի ստիպի համաձայնել անշահավետ պայմաններին: Նույնիսկ նախկինում ձեզ չաջակցող մարդիկ այսօր կլսեն ձեր փաստարկներն ու կխոստովանեն, որ ճիշտ եք եղել: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Կուրախացնի օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածում դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի անձնական հարաբերությունների ոլորտում: Լավ կանցնեն ընտանեկան հանդիպումները, հարազատների հետ տարաձայնություններ չեն առաջանա: Ընկերները հրաշալի գաղափարներով կկիսվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին մտքերը հավաքելը, ուշադրություն պահանջող բաների վրա կենտրոնանալը դժվար կլինի: Դուք կանհանգստանաք և ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով՝ չնկատելով այն, ինչն ավելի ուշ կարևոր կլինի: Արժե լսել հին ծանոթների խորհուրդները: Հենց նրանք ձեզ կօգնեն խուսափել սխալներից: Օրվա երկրորդ կեսին հրաշալի գաղափարներ կունենաք: Դրանք միանգամից իրագործել չի ստացվի, բայց դա անելու շանս շատ շուտով կընձեռվի: Բաց մի թողեք ընկերներին հանդիպելու շանսը. նրանք լավ նորություններով կուրախացնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հաջող կսկսվի: Առավոտյան մի քանի հրաշալի գաղափար կունենաք, և դրանք կյանքի կոչելու հնարավորությունը չի ուշանա: Ձեր փորձի շնորհիվ սխալներ չեք անի, միանգամից կհասկանաք, թե ինչ արժե անհապաղ ձեռնարկել, իսկ ինչը լավ է հետաձգել: Բացառապես հաջող կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին ժամանակներս շատ էին անհանգստացնում: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են թյուրիմացություններ, բայց լուրջ խնդիրներ այդ հատվածում էլ չեք ունենա: Ընկերները և ձեզ լավ ճանաչող մյուս մարդիկ կօգնեն հաղթահարել դժվարությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հրաշալի կլինի ամենատարբեր հարցեր լուծելու համար՝ սկսած հասարակներից, վերջացրած բարդ հարցերով: Բայց միանգամից հասկանալի չի լինի՝ ինչից սկսել: Շատ տեղին ձեր կողքին կհայտնվի մեկը, ում խորհուրդներն արժե լսել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ նրանց, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, դրա համար ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա, քանի որ այսօր յուրահատուկ գրավիչ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, քանի որ այն անակնկալներով լի է լինելու: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք խուճապի չեք մատնվի: Կհաջողվի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, հասկանալ, թե ինչ է պետք նախաձեռնել և ում վրա հույս դնել: Վայրկենաբար ճիշտ որոշումներ ընդունելու ձեր ունակությունը շատերի վրա տպավորություն կթողնի: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ է խոստանում: Դրանք կարող են վերաբերել և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Շատ Այծեղջյուրների ռոմանտիկ անակնկալներ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Դուք առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չէիք հասկանում, կվերականգնեք հին կապերը, կպայմանավորվեք նրանց հետ, ում մինչև վերջերս ձեզ մրցակից էիք համարում: Չի բացառվում անսովոր գործնական հարաբերությունների սկիզբը, որոնք էլ ձեր առաջ բազում նոր հնարավորություններ կբացեն: Միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, դրանք սովորականից ավելի հոգնեցնող ու ձանձրալի կթվան: Բայց երկար չեք տխրի. անպայման ինչ-որ ավելի հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործեր սպասվածից շատ կունենաք, և ամեն ինչ ժամանակին անելու համար պիտի շտապեք: Ձեզ հաճույքով կօգնեն հին ծանոթները: Նոր ծանոթներից աջակցություն լավ է չսպասեք. նրանք պարզապես չեն հասկանա, թե ինչ է պետք անել: Աշխատավայրում խառնաշփոթ է իշխելու, ուստի շատ կարևոր կլինի հանգստություն պահպանելն ու նախապես կազմած ծրագրին հետևելը, որքանով որ թույլ են տալիս պայմանները: Իսկ ահա անձնական կյանքում ձեզ շատ պետք կգա իմպրովիզներ անելու, իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելու և ժամանակին նախաձեռնող լինելու ունակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|