Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 26
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ծրագրածը հասցնելու համար պիտի շտապեք: Նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դրանցից գլուխ հանելը բարդ չի լինի, եթե ինքնուրույն գործեք, ոչ մեկից օգնություն ու հուշումներ չսպասեք: Ընդհանրապես, այսօր արժե ավելի շատ վստահել սեփական փորձին ու ինտուիցիային, քան ուրիշի խորհուրդներին:
Ե՛վ աշխատավայրում, և՛ տանը հավանական են փոքրիկ տարաձայնություններ, վեճեր դատարկ բաների պատճառով: Դրանք հարաբերությունները չեն փչացնի և վիրավորանքների պատճառ չեն դառնա, բայց կարող են ժամանակավորապես փչացնել տրամադրությունը: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Համարձակ ստանձնեք նոր գործերը. այստեղ ոչ տհաճ անակնկալներ կլինեն, ոչ էլ անսպասելի դժվարություններ: Օրվա առաջին կեսը հաջող կլինի աշխատանքի տեսանկյունից, դուք արագ գլուխ կհանեք արդեն ծանոթ գործերից, կգտնեք նոր առաջադրանքները լուծելու ձևը: Ձեր հաջողությունները աննկատ չեն մնա: Հավանական է շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք:
Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Հիշեք, որ այսօր չարժե վստահել նոր ծանոթների մասին առաջին տպավորությանը, լավ է նրանց ուշադիր հետևեք: Չարժե գաղտնիքներով կիսվել կամ ինչ-որ կարևոր բան պատմել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Առավոտն առանց տարաձայնությունների և վեճերի չի անցնի: Աշխատանքային հարցերը քննարկելը սովորականից բարդ է լինելու. ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, լարված պահեր հնարավոր են նույնիսկ հին գործընկերների և կոլեգաների հետ շփումներում: Սակայն արդեն օրվա կեսին դուք կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, իսկ հետո դրական միտումների ազդեցությունը միայն կուժեղանա:
Կուրախացնեն մտերիմների հետ շփումները. դուք նրանց աջակցության վրա չեք կասկածի: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում վերջին ժամանակներս ընտանեկան խնդիրների լուծմամբ զբաղված Երկվորյակներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հավանական են հաջող գործնական բանակցություններ, լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք ձեր համախոհների շարքում տեսնել: Դուք բարենպաստ տպավորություն կթողնեք նույնիսկ շրջապատողների հանդեպ շատ պահանջկոտ մարդկանց վրա, որոնք փոքրիկ սխալներն անգամ չեն ներում: Աշխատանքի հետ կապված ուղևորությունները հաջող կլինեն:
Մտերիմների հետ փոխհասկացողության հասնելը հեշտ չի լինի: Կարող են խանգարել հին վիրավորանքներն ու խնդիրները: Բայց դուք կհասկանաք՝ ինչպես իրավիճակը դեպի լավը փոխել: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ կարևոր զրույցի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հրաշալի օր է: Շատ բան սպասվածից լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից կարևոր ու բարդ գործերն անելու, լուրջ հարցերը լուծելու համար: Հետաքրքիր բացահայտումներ կանեն ուսման կամ հետազոտական գործունեության վրա կենտրոնացած Առյուծները: Այսօր ստացված ինֆորմացիան պետք կգա մոտ ժամանակներս:
Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց մասին նախկինում շատ եք լսել: Դուք նրանց մասին ձեր սեփական կարծիքը կկազմեք: Այսօր ինտուիցիայի հուշումներին արժե ավելի շատ վստահել, քան ուրիշների խոսքերին: Որոշումներ ընդունելիս հիշեք սա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հարմար օր է աշխատանքային հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց հետ համագործակցությունը կարող է օգտակար լինել ձեզ: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէիք, քննադատներին էլ կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Ամենայն հավանականությամբ այսօր դուք ոչ միայն հուսալի համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեք:
Դուք արագ գլուխ կհանեք կազմակերպչական հարցերից, խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս: Տնային գործերը ձանձրալի և հոգնեցնող կլինեն: Մտածեք՝ արդյոք հնարավոր չէ դրանք հետաձգել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Բայց լուրջ տարաձայնությունների ու վեճերից կհաջողվի խուսափել, դրանում կօգնեն ձեր բնատուր նրբանկատությունը և բարեհամբույր լինելը: Հնարավոր է պետք լինի փոքրիկ զիջումների գնալ: Դուք չեք զղջա, եթե նման բան անեք:
Աշխատեք չհոգնել, խուսափեք սթրեսային իրավիճակներից: Շատ բան կուզենաք հասցնել, բայց լավ է կենտրոնանաք ամենաբարդ գործերի վրա, իսկ հետո, երբ դրանցում հաջողության հասնեք, մի փոքր հանգստացեք: Դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ապավինեք ինտուիցիային, որի հուշումներն այսօր թույլ կտան լուծել բարդ առաջադրանքները, գլուխ հանել մի բանից, ինչն առաջ չի ստացվել: Բացի այդ, նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած աշխատանքային խնդիրները լուծելու շանս կլինի: Ձեր մասնագիտական որակներին կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Հավանական է, մոտ ժամանակներս նրանք ձեր ամենահուսալի համախոհները դառնան:
Գումարի հետ զգույշ եղեք: Օրը հարմար չի լինի սպոնտան գնումների համար, որոնք անհաջող կլինեն: Գործարքների հարցում էլ մի շտապեք: Վերջնական որոշում ընդունելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք պայմանները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հանգստություն պահպանելն այսօր դժվար է լինելու, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Այդ հատվածում ցանկացած դատարկ բան կհանի հավասարակշռությունից: Հավանական են տարաձայնություններ կոլեգաների հետ: Նախկինում ձեզ բազմիցս օգնած մարդիկ չեն ուզենա աջակցել ձեզ: Բայց մի փոքր ժամանակ կանցնի, և բոլորը կխոստովանեն ձեր ճշմարտացիությունը:
Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում ընտանիքում: Հավանական են լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն ինչպես ձեզ, այնպես էլ ձեր մտերիմների համար: Երեկոն հարմար կլինի ընկերներին հանդիպելու կամ նրանց ձեզ մոտ հյուր կանչելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը շատ արդյունավետ կանցնի: Քիչ ժամանակ է պահանջվելու կուտակված գործերն անելու և ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Հավանական են աշխատանքի հետ կապված լավ նորություններ: Որոշ Այծեղջյուրներ առաջարկներ կստանան, որոնց վաղուց էին սպասում:
Օրվա առաջին կեսը հարմար կլինի գործերի մասին զրուցելու, ինչպես նաև համատեղ նախագծերին մասնակցելու համար: Ավելի ուշ օգտակար կլինի այն բանի վրա կենտրոնանալը, ինչը կարող եք ինքնուրույն անել: Շրջապատողների հետ լեզու գտնելը կդժվարանա, բացատրությունների վրա ժամանակ ծախսել չեք ուզենա: Դուք արագ հաջողության կհասնեք միանյակ գործելու դեպքում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հոգսեր սովորականից շատ կունենաք: Բայց դուք հենց առավոտվանից լուրջ կտրամադրվեք և ամեն ինչից գլուխ կհանեք: Պարզ կդառնա՝ ինչպես լուծել այն առաջադրանքները, որոնց անցնել երկար ժամանակ չէիք համարձակվում: Պետք կգա ուրիշի փորձը: Վատ մի զգացեք խորհրդի հարցով դիմել մարդկանց, որոնց հուշումները ձեզ բազմիցս օգնել են:
Օրվա սկզբին պիտի կենտրոնանաք գործերի վրա, իսկ ավելի ուշ ընկերներին հադիպելու, ժամանցային միջոցառումների մասնակցելու հնարավորություն կլինի: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը կարող է ռոմանտիկ պատմության սկիզբ դնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հավանական են ոչ մեծ ֆինանսական կորուստներ և անհաջող գնումներ: Գումարի հետ կապված հարցերում դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի վտանգ կա մեծ գումար ծախսեք անպիտան բաների վրա:
Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Մասնագիտական հաջողությունների կհասնեն այն Ձկները, որոնք բարդ աշխատանքային առաջադրանքները լուծելիս սեփական ուժերին կապավինեն, ոչ միայն փորձված մեթոդներից կօգտվեն, այլև կփորձեն նոր բան մտածել: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն: Կուրախացնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումներն ու ռոմանտիկ ժամադրությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: