Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1906 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հոգսեր կբերի: Չի բացառվում տանը խնդիրներ առաջանան, որոնց լուծման համար պիտի հետաձգեք ծրագրված հանդիպումները կամ ուղևորությունները: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ բոլոր դեպքերում ամեն ինչ լավ կդասավորվի, թեկուզ ոչ այնպես, ինչպես դուք էիք սպասում: Օրվա առաջին կեսն արդյունավետ կանցնի, դուք մի քանի կարևոր գործ կանեք, որոշակիություն կմտցնեք ապագայի ծրագրերում: Օրվա երկրորդ կեսը ավելի հարմար կլինի զվարճանքների և հաճելի հանդիպումների, քան լուրջ զբաղմունքների համար: Հանգստացեք. դա ձեզ չի վնասի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հազիվ թե թեթև ու անամպ լինի, բայց լուրջ դժվարություններ չեն առաջանա: Առավոտյան հնարավոր են տնային թյուրիմացություններ, վեճեր մտերիմների հետ: Դրանց արժե հումորով վերաբերվել: Մի քանի կատակն էլ բավական կլինի մթնոլորտը լիցքաթափելու, դրական տրամադրվելու համար: Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք հին ծանոթների հետ, նորերի հանդեպ էլ անմիջապես համակրանք կզգաք, և դա փոխադարձ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը բավական անհանգիստ կանցնի և հիմնականում նրա պատճառով, որ միանգամից չեք կարողանա գլուխ հանել սեփական զգացմունքներից ու ցանկություններից: Մի շտապեք. որոշ ժամանակ կանցնի, և դուք կհասկանաք, թե ինչն է ձեզ գոհացնում, ինչի կուզենայիք հասնել և ինչպես կարելի է դա անել: Առավոտյան լավ է կարևոր հարցերը չքննարկեք, քանի որ այդ հատվածում շատ բռնկուն ու համառ կլինեք: Միայն դիվանագիտության մեջ հանճարը կկարողանա ձեզ հետ պայմանավորվել: Իսկ ահա երեկոյան ում հետ ասես լեզու կգտնեք: Նույնիսկ նախկինում շփումներից խուսափող մարդիկ կուզենան ձեզ հետ զրուցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է լուրջ զրույցների, կարևոր ծրագրերը քննարկելու համար: Հնարավորություն կունենաք անկաշկանդ միջավայրում շփվել մարդկանց հետ, որոնց շատ կուզենայիք գործնական ոլորտում ձեր համախոհների շարքում տեսնել: Դուք նրանց դուր կգաք: Լավ է օրվա համար հոգնեցնող գործեր, լուրջ ծախսեր պահանջող զբաղմունքներ չծրագրեք: Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները (այդ թվում՝ ֆինանսական), դրա պատճառով էլ տհաճ իրավիճակներ կլինեն: Դրանցից խուսափելուն կօգնեն խելամիտ զգուշությունը և ձեր ու ձեր միջոցների նկատմամբ խնայող վերաբերմունքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը կուրախացնի: Հուզական դաշտը բարենպաստ կլինի, ոչ ոք չի փչացնի ձեր տրամադրությունը: Լավ կանցնեն ընկերների հետ հանդիպումները: Նրանց հետ միասին ուղևորության կմեկնեք, և այն գրավիչ կլինի: Չնայած դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ նվազելու է, օրվա երկրորդ կեսն էլ ձեզ չի հիասթափեցնի: Այդ հատվածում իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, բայց դա ձեզ չի խանգարի անել ծրագրածը: Միակ ոլորտը, որում պիտի զգույշ լինեք, ֆինանսներն են: Գումարի հետ կապված ցանկացած որոշում պիտի լավ մտածված լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անսովոր հանդիպումներից անակնկալի մի եկեք: Այսօր դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնցից շատ բան կարելի է սովորել: Բայց միանգամից հասկանալի չի լինի, թե կոնկրետ ինչ: Ուստի աշխատեք ուշադիր լսել, թե ինչ են ձեզ պատմում և վատ մի զգացեք հարցեր տալուց: Օրվա առաջին կեսը իրադարձություններով հագեցած կլինի: Երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Այն կարելի է նվիրել հին գործերի ավարտին. դրանցից գլուխ հանելուց հետո ձեզ ավելի ազատ ու վստահ կզգաք: Հավանական են չծրագրված ծախսեր, բայց դրանք նշանակալի չեն լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ հին ծանոթների հետ չեք կարողանա ընդհանուր լեզու գտնել: Բայց տարաձայնություններն ու վեճերը հարաբերությունները չեն փչացնի, փոխադարձ դժգոհությունների ու վիրավորանքների պատճառ չեն դառնա: Այո, ոչ բոլորը կաջակցեն ձեր գաղափարները: Բայց դրա պատճառով ձեզ ավելի քիչ չեն սիրի: Բոլոր կարևոր գործերը արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար, այդ հատվածում կենտրոնանալը հեշտ կլինի: Երեկոյան մոտ դուք ավելի հաճախ եք շեղվելու, անհրաժեշտ արդյունքին հասնելն էլ կդժվարանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Չարժե ամպերում սավառնել: Այսօր ավելի օգտակար կլինի պրակտիկ, հասարակ ու հասկանալի առաջադրանքների լուծման վրա կենտրոնանալը: Դուք ինքներդ էլ կարող եք դրանք հանգիստ լուծել, բայց ձեր կողքին նաև օգնելու պատրաստ մարդիկ կլինեն: Նրանց մասնակցությամբ արագ գլուխ կհանեք բոլոր գործերից: Օրը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Լավ է նրանց հյուր կանչեք. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, անհարմար իրավիճակներ չեն ստեղծվի, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Միայն պետք չէ քննարկել ֆինանսական հարցերը, որպեսզի խուսափեք ավելորդ վեճերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Այսօր դա հեշտ չի լինելու, քանի որ շրջապատողները կփորձեն ձեր համբերությունը, կհանեն ձեզ հավասարակշռությունից: Բայց դա չարամտության արդյունք չի լինի, ավելի հավանական է, որ պատճառը թյուրըմբռնումը կլինի: Ամեն ինչ անպայման կպարզվի, եթե ինքնատիրապետումը չկորցնեք ու բացատրությունների համար ժամանակ չխնայեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր ու նվերներ: Օրը բարենպաստ կլինի գնումների համար: Կարող եք ոչ միայն ձեզ համար պիտանի իրեր գնել, այլև այն, ինչը մտերիմներին կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեզ հանգիստ օր է սպասվում, որը ոչ տհաճ անակնկալներ կբերի, ոչ էլ կստիպի ապրումներ ունենալ: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Հիմնականում ձեր ջանքերի շնորհիվ կհաջողվի վերջ տալ հին վեճին, պայմանավորվել ընդհանուր ծրագրերի շուրջ: Հնարավորություն կունենաք մտածել վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չտվող հարցերի մասին: Եզրահանգումները, որոնց կգաք, ճիշտ կլինեն, և շրջապատողները անպայման կհամաձայնեն դրանց: Նրանք, ովքեր նախկինում կասկածում էին բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում կողմնորոշվելու ձեր ունակության վրա, կփոխեն իրենց կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արժե հիշել երկար ժամանակ հետաձգած գործերի մասին: Այսօր դրանք անելու և անհրաժեշտ արդյունքին հասնելու շանս կունենաք: Ճիշտ է, սովորական մեթոդները անարդյունավետ կլինեն, այնպես որ պատրաստ եղեք փորձարկումներ անել, նոր բան մտածել: Կարող եք օգնության հարցով դիմել հին ծանոթներին. նրանք հուսախաբ չեն անի: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ամենայն հավանականությամբ խոսքը փոքր գումարի մասին է լինելու: Ստացածը միանգամից չեք ծախսի, և ճիշտ էլ կվարվեք. շուտով պարզ կդառնա, թե ինչպես կարող եք տնօրինել գումարը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գումարի հետ զգույշ եղեք, այսօր ֆինանսական հարցերում հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի հավանական են զուր ծախսեր, անհաջող գնումներ: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի և՛ առօրյա գործերի, և՛ նոր բան ստանձնելու համար. ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: Նույնիսկ փոքրիկ տարաձայնությունների առիթներ չեն լինի, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|