Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5058 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վստա՞հ եք, որ արագ գլուխ եք հանելու գործերից. մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Այսօր շատ հավանական են անսպասելի ձգձգումները, ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ: Դուք, միևնույն է, հաջողության կհասնեք, բայց դրա համար ավելի շատ ժամանակ է պահանջվելու, քան մտածում էիք: Ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա: Դրական միտումների ազդեցությունը, որն առավոտյան այնքան էլ նկատելի չէր, աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, լավ նորություններ: Չեն բացառվում հանդիպումները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Երեկոն ընկերների հետ անցկացնող Խոյերը վառ հույզեր կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Եթե օրվա համար կարևոր գործեր եք ծրագրել, հիշեք, որ դրանցով միայնակ զբաղվելը պարտադիր չէ: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք հաճույքով կօգնեն, պետք է միայն դիմեք նրանց: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, որոնց շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Օրը բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների համար: Կարող եք այցելել հարազատներին կամ նրանց ձեր տուն հյուր կանչել. բոլոր դեպքերում հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են անսպասելի նվերներ: Միայն որոշ Ցուլեր կստանան հենց այն, ինչի մասին երազում էին, բայց նշանի բոլոր ներկայացուցիչները գոհ կմնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ոչ մի տեղ մի շտապեք: Դուք կարող եք ձեզ հարմար ռիթմով առաջ շարժվել՝ չանհանգստանալով, որ ինչ-որ տեղից կուշանաք: Ճիշտ է, շրջապատողներին հասկանալի չեն լինի ձեր հանգստությունը և հաջողության հանդեպ վստահությունը: Բայց նրանք ձեզ չեն խանգարի, չեն փորձի ձեզ համոզել այլ կերպ վարվել: Օրը հարմար կլինի այն ընկերներին հանդիպելու համար, որոնց վաղուց չեք տեսել: Կպարզվի, որ նախկինի նման ընդհանուր շատ բան ունեք: Չի բացառվում գաղափարներ հայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ վաղուց եք նախապատրաստվել ճամփա գնալու, թե վերջին պահին եք որոշումն ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ խնդիրներ կհաջողվի արագ լուծել պարզապես այն բանի շնորհիվ, որ ժամանակին կդիմեք ճիշտ մարդկանց: Օրը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Դուք լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, դուր կգաք նույնիսկ մշտական քննադատներին: Շրջապատողները ձեզ գործերում ամեն անգամ անշահախնդրորեն չեն օգնի, բայց դուք բոլոր դեպքերում գոհ կմնաք: Հավանական են անսպասելի այցեր: Դրանք հաճելի կլինեն. հյուր կգան այն մարդիկ, որոնց վաղուց էիք ուզում տեսնել: Ամենայն հավանականությամբ նրանք հրաշալի լուրեր կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հարմար օր է գործերում կարգուկանոն հաստատելու և վաղուց ուշադրություն պահանջող հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, ուստի սխալներ էլ չեք անի, որոնք հետո ստիպված էիք լինելու երկար ուղղել: Այսօր կարող եք ազատվել անպիտան բաներից, լուծել կազմակերպչական հարցերն ու մյուսներին հանձնարարել այն, ինչով ինքներդ չեք ուզում զբաղվել: Հնարավոր են անսպասելի ծախսեր, փոքրիկ ֆինանսական կորուստներ: Բայց դրամական մուտքերն էլ շատ հավանական են, այնպես որ սեփական բյուջեի մասին շատ անհանգստանալու կարիք չկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արժե վերադառնալ այն գործերին, որոնք ավարտելու համար արդեն մի քանի անգամ անհաջող փորձ եք արել: Շանս կա, որ այսօր ամեն ինչ կստացվի: Ճիշտ է, սովորական մեթոդները հազիվ թե արդյունավետ լինեն, այնպես որ աշխատեք նոր բան մտածել: Եթե գաղափարների պակաս լինի, դիմեք մտերիմներին, նրանք հրաշալի խորհուրդներ կտան: Ընտանեկան գործերը սովորականից մեծ ուշադրություն են պահանջելու: Որոշ Կույսեր դրանց պատճառով կհետաձգեն ընկերների հետ հանդիպումը կամ ծրագրված զվարճանքները: Բայց բողոքելու պատճառ չեք ունենա, քանի որ օրը հաճելի անակնկալներ կբերի, ընդհանուր առմամբ էլ բավական հաջող կդասավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ մտերիմները երբեմն ձեզ սխալ կհասկանան: Սակայն թեժ վեճերից, կոնֆլիկտներից ու փոխադարձ դժգոհություններից կհաջողվի խուսափել: Դուք կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը, փոխզիջման կգնաք, եթե դա պահանջվի: Կարևոր գործերն ու լուրջ որոշումները արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում կենտրոնանալը ավելի հեշտ կլինի, ինտուիցիայի հուշումներն էլ ավելի հասկանալի կլինեն: Երեկոն արժե նվիրել պասիվ հանգստին. այդպես արագ կվերականգնեք ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Նույնիսկ եթե օրվա սկզբին հանճարեղ գաղափարներ ունենաք, դրանց իրագործման հարցում լավ է չշտապեք: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում դժվար կլինի և՛ սեփական ուժերը, և՛ ստեղծված իրավիճակը գնահատելը: Մի փոքր սպասեք, շուտով պարզ կդառնա, թե ինչպես է լավ գործել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի և՛ կարևոր գործերի, և՛ լուրջ զրույցների համար: Այն դուր կգա նույնիսկ Կարիճներին, որոնք կնախընտրեն հանգստանալ, ժամանակ անցկացնել ընկերների հետ կամ սիրելիի հետ ինչ-որ տեղ մեկնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին չտաքանալը բարդ է լինելու: Հուզական դաշտը լարված կլինի, ուստի կարող եք բարկանալ կամ նյարդայնանալ մի բանի պատճառով, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց բարդ շրջանը երկար չի տևի: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունն էլ կլավանա: Օրվա երկրորդ կեսին ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Մի քանի ժամվա ընթացքում դուք կավարտեք այն գործերը, որոնք երկար ժամանակ անել չէիք կարողանում, դրա համար օգնության կարիք էլ չեք ունենա: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կլինի: Չի բացառվում միասին ինչ-որ անսովոր ու գրավիչ միջոցառման մասնակցեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ոչ մի բան երկար ժամանակով մի հետաձգեք: Օրվա սկիզբը շատ բարենպաստ կլինի, հրաշալի կլինի և՛ բարդ գործերի, և՛ կարևոր հանդիպումների համար: Հավանական են ձեզ հետաքրքրող հարցերի հետ կապված լավ նորություններ: Չեն բացառվում դրամական մուտքերը: Դրանք շատ տեղին կլինեն, դուք հաջող գնումներ կանեք: Օրվա երկրորդ կեսին կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Նույնիսկ ոչ մեծ ուղևորությունները կարող են նկատելիորեն լավացնել ձեր տրամադրությունը: Բացի այդ ճանապարհին հնարավոր են շատ հաճելի ծանոթություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը կարող է շատ կարևոր իրադարձություններ չբերել, բայց ուրախության առիթներ կպարգևի: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Որոշ Ջրհոսներ հնարավորություն կունենան շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտում էին: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Հավանական են հաջող գնումներ: Օրը հարմար կլինի տան համար պիտանի իրեր ձեռք բերելու, կահույք կամ կենցաղային տեխնիկա գնելու համար, որոնցից մտերիմների հետ միասին կօգտվեք: Չեն բացառվում պիտանի նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք սովորականից շատ եք հուզվելու, չնայած դրա համար պատճառներ ավելի շատ չեք ունենա, քան ուրիշ օրերին: Հույզերը հաղթահարելուն ու դրական տրամադրվելուն կօգնեն ընկերները. արժե նրանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել: Կարող եք ինչ-որ գրավիչ բանով զբաղվել, որպեսզի տհաճ մտքերը միանգամից մի կողմ վանեք: Այսօր լավ է ծրագրեր կառուցեք. դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և կկռահեք, թե ինչ կնախաձեռնեն շրջապատողները: Շատ Ձկների ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչն է լավ հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|