Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 6561 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Նախկինում ձեզ բազմիցս ծառայություն մատուցած լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը այսօր կխանգարեն ճիշտ գնահատել իրավիճակը: Ամենայն հավանականությամբ պիտի լուծեք այն առաջադրանքները, որոնցից միայնակ գլուխ հանելը բարդ է լինելու: Մտածեք, թե ում կարող եք դիմել աջակցության խնդրանքով: Ինչքան շուտ դա անեք, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքի հասնելը: Օրը հագեցած կլինի, գործեր սպասվածից շատ կունենաք: Սակայն աշխատեք ժամանակ գտնել մի մարդու հետ հանդիպելու համար, որը շատ թանկ է ձեզ համար: Դուք իրար ասելու բաներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շատ աշխատանքային հարցեր սպասվածից արագ ու հաջող կլուծվեն: Ձեզ հաճույքով կօգնեն ամենատարբեր մարդիկ, և նրանց ամեն անգամ դրա մասին խնդրելու անհրաժեշտություն չի լինի: Նույնիսկ թշնամիները կարող են օգտակար ծառայություններ կառուցել՝ թեկուզ դրա հետ մեկտեղ սեփական հետաքրքրություններով ղեկավարվելով: Ձեր մասնագիտական գործունեությանը, գումարին, ձեր և ուրիշի ունեցվածքին վերաբերող ցանկացած հարց արժե քննարկել օրվա առաջին կեսին: Հետո կգա թեթև ու հաճելի զրույցների, կատակների ու ֆլիրտի ժամանակը: Երեկոն հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Դա հեշտ չի լինելու: Երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունը, աշխատում են հանել ձեզ հավասարակշռությունից: Պետք է խոստովանել, որ երբեմն այդպես էլ կլինի: Բայց ավելի հաճախ շփման մեջ բոլոր դժվարությունների պատճառը թյուրըմբռնումն է լինելու, այնպես որ պատրաստ եղեք բազմիցս բացատրել ամենահասարակ բաները, համբերատար կերպով պատասխանել հարցերին: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում ավարտել: Հիմա ամեն ինչ կստացվի, դուք գոհ կմնաք ձեր ջանքերի արդյունքներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, և դա ավելի շատ կուրախացնի, քան կստիպի հուզվել: Բաց մի թողեք ձեր ունակությունները ցույց տալու շանսը: Ինչքան շատ մարդիկ նկատեն ձեր հաղթանակները, այնքան մեծ կլինի մոտ ժամանակներս հետաքրքիր առաջարկների հավանականությունը: Օրը հարմար կլինի գործարքների և գնումների, լուրջ ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Սիրո մեջ էլ հաջողակ կլինեք, և դա վերաբերում է նույնիսկ այն Խեցգետիններին, որոնք դրան չէին հավատում: Օրվա երկրորդ կեսին ընտանիքում հաճելի անակնկալներ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել: Նույնիսկ հին համախոհները այդ հատվածում չեն կարողանա օգնել ձեզ. նրանք չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրների լուծմամբ: Բայց դուք առանց աջակցության էլ կհասնեք անհրաժեշտ արդյունքների, եթե համառություն դրսևորեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ կպայմանավորվեք նոր ծանոթների հետ, իսկ մտերիմները ձեզ կես խոսքից կհասկանան: Հավանական են հրավերներ անսովոր միջոցառումների: Մի մերժեք, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք շատ բան պիտի քննարկեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Զրույցները կարող են ժամանակատար լինել: Չի բացառվում դրանց պատճառով ստիպված լինեք որոշ գործեր հետաձգել: Դա ճիշտ որոշում կլինի, քանի որ ստացված ինֆորմացիան շատ արժեքավոր կլինի: Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Կարևոր չէ, թե ինչ նպատակով ճամփա կգնաք. ճամփորդությունը հաճելի ու հաջող կանցնի: Տանից հեռու հավանական են հաճելի ծանոթություններ: Հնարավոր է ռոմանտիկ տարվածություն: Ամենատպավորվող Կույսերին անսպասելի բռնկված զգացմունքը կստիպի կորցնել գլուխները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին պատրաստ եղեք աշխատելու: Այդ հատվածում նույնիսկ լավ ծանոթ գործերը սովորականից մեծ ժամանակ կխլեն: Հազիվ թե կարողանաք խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Զրուցակիցներին ձեր ճշմարտացիությունը համոզել միանգամից չի ստացվի: Աշխատեք պահպանել բարյացակամ տրամադրվածությունը, անկախ նրանից, թե ինչ կասեն, և խուսափեք քննադատելուց: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կզգաք աստղերի աջակցությունը: Իրենց ուժերին կասկածող Կշեռքները կվերագտնեն ինքնավստահությունը, և նրանք ոգևորությամբ կստանձնեն այն, ինչին երկար ժամանակ չէին համարձակվում անցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կուզենաք արագ գործել, հնարավորինս շուտ հասնել դրված բոլոր նպատակներին: Իսկապես, ժամանակը կորցնել չարժե: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի, և դրանից արժե օգտվել ամենակարևոր առաջադրանքները լուծելու համար: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Բայց նրանք դա անշահախնդիր չեն անի, պատրաստ եղեք պատասխան ծառայություններ մատուցելուն: Եթե օրվա առաջին կեսին կարևոր է լինելու վճռականությունը, ապա երկրորդը ավելի շատ շրջահայացություն ու զգուշություն է պահանջելու: Ինտուիցիան կհուշի, որ լավ է խուսափել չարդարացված ռիսկից, և այն չի սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք սրտին մոտ կընդունեք նույնիսկ աննշան իրադարձությունները, ինչի պատճառով էլ դժվար կլինի իսկապես կարևոր բանի վրա կենտրոնանալը: Սակայն այն Աղեղնավորները, որոնք առաջնահերթությունները ճիշտ կդնեն, հաջողությունների կհասնեն: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Նրանց շնորհիվ դուք ժամանակին կհասկանաք, թե ինչի վրա արժե իսկապես ուշադրություն դարձնել: Օրվա առաջին կեսին կհաջողվի ավարտել ավելի վաղ սկսած գործերը, իսկ հետո կարող եք լրիվ նոր բանի անցնել: Հաճույքով կօգնեն մտերիմները. նրանց դուր կգան ձեր գաղափարները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Փոքրիկ տհաճությունների և թյուրիմացությունների պատճառով մի հուզվեք. դրանք հազիվ թե տհաճ հետևանքներ ունենան ու շուտով պարզապես կմոռացվեն: Օրն ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի: Հատկապես շատ հետաքրքիր հնարավորություններ այն կբացի բարդ ու պատասխանատու աշխատանքով զբաղված Այծեղջյուրների առաջ: Նրանք իրենց մասնագիտական դիրքերը ամրապնդելու շանս կունենան: Կուրախացնեն լավ նորությունները: Դրանք կարևոր կլինեն ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի ինչպես աշխատանքի, այնպես էլ անձնական հարաբերությունների հետ կապված կարևոր հարցերը լուծելու համար: Լավ հասկանալով, թե ինչ եք ուզում և ինչպես կարելի է դրան հասնել՝ դուք չեք ուզենա ժամանակը զուր վատնել: Շրջապատողները կգնահատեն գործերին այդպիսի մոտեցումը: Մարդիկ, որոնք նախկինում ձեր գաղափարները հավանության չէին արժանացնում, դրանց իրագործման հարցում օգնություն կառաջարկեն: Հավանական են հաճելի ծանոթություններ: Որոշ Ջրհոսներ այսօր նոր ընկերներ կգտնեն: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Դրանք կարող են արագ զարգանալ, բայց դուք, միևնույն է, աշխատեք գլուխներդ չկորցնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործեր այսօր շատ կունենաք: Որպեսզի ժամանակին անեք դրանք, պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք: Այստեղ հեշտ չի լինի ոչինչ չմոռանալն ու չխառնելը, բայց դուք գլուխ կհանեք: Կօգնի վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք սխալներ չեք անի, ժամանակին կհրաժարվեք կասկածելի նախաձեռնություններին մասնակցությունից: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ձկներ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Հնարավոր են հաջող գնումներ: Սակայն դրանց հարցում շտապել չարժե. ձեզ որոշ ժամանակ է պետք գալու ճիշտ ընտրություն անելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|