Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2722 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամենակարևոր գործերն արժե ծրագրել օրվա սկզբի համար: Այդ հատվածում կենտրոնանալը հեշտ կլինի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց օգնության խնդրանքով դիմելու կարիք էլ չի լինի. նրանք ձեր գաղափարները կաջակցեն ու կուզենան մասնակցել դրանց իրագործմանը: Շատ հաճելի կլինեն նոր ծանոթների հետ շփումները, շուտով կընկերանաք նրանց հետ: Օրվա երկրորդ կեսին սովորականից ավելի խոցելի ու տպավորվող կլինեք: Գերհոգնածությունը կամ սթրեսը կարող են վատ անդրադառնալ ինքնազգացողության վրա: Հանգստացեք, զբաղվեք ձեզ ուրախացնող բանով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք գոնե մինչև կեսօր թեժ վեճեր չվարել: Դա հեշտ չի լինելու հատկապես առավոտվա համար գործնական հանդիպումներ ու աշխատանքային հարցերի քննարկում ծրագրած Ցուլերի համար: Տարաձայնությունների առիթները քիչ չեն լինի, ձեզ համար դժվար կլինի հանգստություն պահպանելը: Բայց եթե հույզերը հաղթահարեք ու պահպանեք կառուցողական տրամադրվածությունը, ապա շուտով բոլորին դուրեկան որոշում կգտնեք: Այսօր լավ է ավանդույթները չխախտեք, հետևեք այն կանոններին, որոնց ժամանակին ինքներդ եք որոշել հետևել: Կյանքում ինչ-որ բան փոխելուց առաջ մտածեք՝ արդյոք դա արժե հենց հիմա անել: Կարող է պարզվել, որ ավելի օգտակար է հոսանքով լողալն ու ոչինչ չձեռնարկելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է մի մարդու հետ հանդիպելու համար, որը կարող է օգնել ձեզ աշխատանքի մեջ ու նոր հնարավորություններ բացել մասնագիտական ոլորտում: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք նրա հետ, ձեզ լավագույն կողմերով կդրսևորեք: Կարևոր կլինի ավելորդ համեստությունը մի կողմ դնելը: Դուք շատ բան գիտեք ու շատ բան եք կարողանում, հիմա դրա մասին պատմելու ճիշտ ժամանակն է: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև անձնական հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս վիճում էիք մտերիմներից մեկի հետ, ապա այսօր հեշտությամբ կհաշտվեք, անցյալում կթողնեք բոլոր տարաձայնությունները: Սիրելիի հետ հանդիպումը հաճելի կանցնի, եթե քննարկեք ապագայի ընդհանուր ծրագրերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը լավ նորություններ և ուրախության առիթներ կբերի: Շատ Խեցգետիններ այն հաճելի կանցկացնեն: Սակայն հեշտ չի լինի նրանց համար, ովքեր կորոշեն կարևոր գործերով զբաղվել: Կենտրոնանալու, լուրջ տրամադրվելու համար պիտի ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք: Եթե պայմանները թույլ են տալիս, արժե գործերում փոքրիկ դադար վերցնել, հանգստանալ ու շեղվել առօրյա հոգսերից: Եթե դա հնարավոր չէ, մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել ընթացիկ առաջադրանքները լուծելիս: Նման մարդիկ ժամանակին ձեր կողքին կհայտնվեն: Երեկոն հրաշալի կլինի մտերիմների հետ կարևոր զրույցի, ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը, ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Եթե կարևոր մարդու հետ ինչ-որ բանի մասին պիտի պայմանավորվեք, աշխատեք դա այսօր անել. ամենայն հավանականությամբ ընդհանուր լեզու գտնելը սպասվածից հեշտ կլինի: Նույնիսկ նախկինում ձեզ համարյա չնկատող մարդիկ կխոստովանեն, որ կարող եք և՛ հուսալի համախոհ, և՛ լավ ընկեր լինել: Հավանական է մինչև օրվա վերջ դուք մի քանի հետաքրքիր առաջարկ ստանաք: Կարող եք ինտուիցիային ապավինել ֆինանսների հետ կապված հարցերում: Օրը հարմար կլինի և՛ գործարքներ կնքելու, և՛ գնումների համար: Դուք փողը քամուն չեք տա, ճիշտ կտնօրինեք խոշոր գումարը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը վառ ու ոգեշնչող կլինի: Այդ հատվածը հարմար կլինի ցանկացած հանդիպման համար: Մարդիկ, որոնց հետ կկիսվեք ձեր գաղափարներով, չեն կարողանա դրանց հանդեպ անտարբեր մնալ, հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին: Նոր ծանոթները միանգամից ձեր հանդեպ համակրանքով կլցվեն ու կուզենան ընկերանալ: Ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կունենաք: Որոշ Կույսեր պիտի լուծեն բարդ առաջադրանքները: Զարմանալի չէ, որ նրանք կնյարդայնանան: Բայց ամեն ինչից կկարողանաք գլուխ հանել, եթե հույզերին չտրվեք: Հիշեք, որ բոլոր խոչընդոտները հաղթահարելու համար դուք բավարար գիտելիքներ ու փորձ ունեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինելու: Շրջապատողները կշեղեն ձեզ հարցերով ու խորհուրդներով, դուք ինքներդ էլ կուզենաք ակտուալ առաջադրանքների լուծումից ավելի հաճելի մի բանի անցնել: Բայց սկսածը կիսատ մի թողեք: Եթե այսօր հաստատակամ կլինեք, ապա սպասվածից լավ արդյունքի կհասնեք: Բացի այդ, ձեր հաջողություններին ուշադրություն կդարձնեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում, որ շուտով նրանցից հետաքրքիր առաջարկներ ստանաք: Լավ է կարևոր բանակցություններ չվարեք. վտանգ կա, որ ձեր զրուցակիցներին սխալ կհասկանաք, իսկ նրանք էլ՝ ձեզ: Իսկ ահա հաճելի զրույցների դեմ աստղերը ոչինչ չունեն: Կատակներ ու ֆլիրտ արեք, հաճոյախոսություններ շռայլեք: Այդ ամենը կբարձրացնի տրամադրությունը, և ոչ միայն ձերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ինչ հանդիպման էլ գնաք, կարող եք չկասկածել, որ դրանք շատ հաճելի կանցնեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հաշտ չէիք, չեն կարողանա դիմակայել ձեր հմայքին, զարմանալի զրուցասեր կլինեն, զիջումների կգնան, եթե խնդրեք նրանց: Ոչ վաղ անցյալի թշնամիները զենքերը վայր կդնեն ու կփորձեն հարթել հարաբերությունները: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել: Լավ գաղափարներ կունենաք, որոնց իրագործումը մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնի: Բայց մի շտապեք: Մտորումներից վճռական գործողությունների արժե անցնել միայն նրանից հետո, երբ հուսալի օգնականներ գտնեք: Դա շատ շուտ տեղի կունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա ձեր շուրջը, դուք հավասարակշռությունը և սեփական անձի հանդեպ հավատը չեք կորցնի: Մյուսները կհուզվեն, կշտապեն, մի գործից մյուսին կնետվեն: Իսկ դուք ծրագրի համաձայն կգործեք, հանգիստ հարցը հարցի հետևից կլուծեք: Դա տպավորություն կթողնի շրջապատողների վրա, ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Տանը հավանական են փոքրիկ թյուրիմացություններ: Կենցաղային խնդիրներ կառաջանան, և միանգամից չեք կարողանա մտերիմների հետ պայմանավորվել դրանց լուծման մասին: Բայց դուք չեք տաքանա, ուստի բոլոր հարցերին պատասխաններն արագ կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր դուք լավ բաներ կանեք ուրիշների համար: Հնարավոր է ստիպված լինեք փոխել ծրագրերը ուրիշների խնդիրները լուծելու համար: Բայց դուք խուճապի չեք մատնվի, պարզապես ձեզ հատուկ լրջությամբ կստանձնեք գործը: Շատ բան նույնիսկ սպասվածից լավ կանցնի: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք կօգնեն դրանք հաղթահարել: Ինչ-որ հետաքրքիր բան իմանալու, մյուսներից շուտ կարևոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Մի ծուլացեք ամեն ինչ ստուգել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել, ուստի եզրահանգումների և որոշումների հարցում շտապել չարժե: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչքան էլ ուզենաք հետաձգել բոլոր գործերը, դրանք պետք է հենց առավոտվանից ստանձնեք: Եվ լավ է սկսեք ամենաբարդ առաջադրանքներից, որոնց լուծումը հույս ունեիք ուրիշին հանձնարարել: Դուք ունակ եք ինքնուրույն դա անել, նույնիսկ մի կասկածեք: Կհաջողվի ոչ միայն անհրաժեշտ արդյունքի հասնել, այլև արժեքավոր փորձ ձեռք բերել, պիտանի ծանոթություններ հաստատել: Լավ է հետաձգեք երկարաժամկետ ծրագրերի քննարկումն ու կենտրոնանաք նրա վրա, ինչը ձեզ մոտ ապագայում է սպասվում: Այստեղ շատ տեղին կլինեն մտերիմների խորհուրդները. ձեզ կօգնեն նպատակին տանող ավելի կարճ ճամփա գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն, բայց ուշադրություն պահանջող գործերն էլ քիչ չեն լինի: Ուստի երկար զրույց սկսելուց առաջ համոզվեք, որ չկա այնպիսի առաջադրանք, որը պետք է շտապ լուծեք: Շրջապատողներից օգտակար բաներ կհաջողվի իմանալ, բայց ստացված ցանկացած տեղեկատվություն արժե ստուգել, որպեսզի ուրիշների՝ ֆանտազիաների հանդեպ սիրուց և փաստերն աղավաղելուց չտուժեք: Կարևոր կլինի կարգուկանոնին հետևելը: Այսօր դուք մի փոքր ցրված կլինեք, ուստի վտանգ կա՝ կորցնեք պիտանի իրերը կամ կարևոր փաստաթղթերը: Ինչ-որ տեղ մեկնելուց առաջ համոզվեք, որ ձեզ հետ վերցրել եք ամենը, ինչ պետք է, իսկ մնացածը վերադարձրել եք տեղը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|