Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 21
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7743 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արագ գործեք, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ամենայն հավանականությամբ ծրագրին հետևել չի ստացվի, պիտի իմպրովիզներ անեք, նոր բան մտածեք: Երևակայությունը ձեզ հուսախաբ չի անի. դուք այնպիսի գաղափարներ կունենաք, որոնք մեկ ուրիշի մտքում չէին ծնվի: Դուք ոչ միայն սեփական գործերից գլուխ կհանեք, այլև ուրիշներին կօգնեք: Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, նույնիսկ մտերիմների հետ շփումներում հնարավոր են լարված պահեր: Եվ ամենը նրա պատճառով, որ երբեմն ձեզ համար անհասկանալի կլինեն այլ մարդկանց ապրումներն ու վարքի դրդապատճառները: Շատ բան դեպի լավը կփոխվի, եթե ամեն ինչի մասին անկեղծ զրուցեք օրվա երկրորդ կեսին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործնական տրամադրվելը հեշտ չի լինելու: Բացի այդ, այսօր պիտի ոչ այնքան հետաքրքիր մի բանով զբաղվեք: Ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը ուժեղ կլինի, բայց մի տրվեք դրան: Այսօր դուք աշխատանքի մեջ իրական բեկման հասնելու հնարավորություն կունենաք, այն բաց թողնելը ցավալի կլինի: Ուստի ուշադիր եղեք և աշխատեք ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվել: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Կհաջողվի վերականգնել հին կապերն ու նոր ծանոթություններ հաստատել: Մարդիկ, որոնք ժամանակին չեն ուզեցել աջակցել ձեզ, կհասկանան, որ սխալվել են ու կփորձեն կարգավորել հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մանրուքների պատճառով մի հուզվեք: Այսօր կարևոր թվացող բաներից շատերը իրականում լուրջ դեր չեն խաղալու և շուտով պարզապես մոռացվելու են: Դա վերաբերում է և՛ անհաջող զուգադիպություներին, և՛ ձեր սխալներին, և՛ աշխատանքային տարաձայնություններին: Դրանք ձեզ չեն խանգարի ավարտել գործերն ու հաջողության հասնել: Երբեմն դժվար կլինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Դուք կհասկանաք՝ որտեղ արժե ոչ մեծ զիջումների գնալ լավ հարաբերությունները պահպանելու համար: Երեկոն բարենպաստ կլինի և՛ կարևոր զրույցի, և՛ ձեզ համար թանկ մարդկանց շրջանում հանգստի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Եթե ուզում եք փոխել աշխարհը, ապա փորձեք. այսօր դա ձեզ մոտ կարող է ստացվել: Պայմանները բարենպաստ կլինեն, օրը հարմար կլինի լուրջ գործ սկսելու կամ մասշտաբային նախագծի վրա աշխատելու համար: Եթե նոր ծրագրեր ունենաք, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել դրանց իրագործման հարցում: Օրը հարմար կլինի սովորելու, տեղեկատվություն հավաքելու, կարևոր բաների մասին մտածելու համար: Բայց հրաշալի հանգստանալու հնարավորություն էլ կունենաք: Հատկապես հաճելի ժամանակ կանցկացնեն օրվա երկրորդ կեսին ռոմանտիկ ժամադրության գնացող Խեցգետինները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Նոր գործերը համարձակ ու վճռականորեն ստանձնեք, մի կասկածեք, որ ամեն ինչից հրաշալի գլուխ եք հանելու: Աստղերն այսօր շատ բարյացակամ կլինեն ուրիշի փորձից սովորող Առյուծների հանդեպ: Նրանք նույնիսկ փոքրիկ սխալներ չեն անի և արագ կհասնեն նպատակին: Օրը հազիվ թե առանց վեճերի անցնի: Դուք դրանցից հաղթող դուրս կգաք, իսկ ահա դրա հետ մեկտեղ ինչ-որ մեկին չվիրավորելը դժվար կլինի: Լավ է խուսափեք քննադատելուց, և վաղուց լուծված խնդիրները հիշելուց: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարված Առյուծներին, ինչպես նաև նրանց, ովքեր առաջին ժամադրության կգնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Նոր գաղափարներ կունենաք առավոտյան, և օրվա ընթացքում դրանք միայն կշատանան: Բայց մտածածն իրագործելու հարցում լավ է չշտապեք: Նախ համոզվեք, որ ձեր ուժերը չեք գերագնահատել, հաշվի եք առել բոլոր մանրուքները, իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները: Մի խոսքով՝ պահպանեք ձեզ հատուկ խելամտությունը: Հենց դրա շնորհիվ այսօր կկարողանաք խուսափել դժվարություններից: Շատ հաճելի կանցնի մտերիմների հետ անցկացրած ժամանակը: Օրը հարմար կլինի աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Եթե ձեզ անսպասելի ընկերական երեկույթի կամ պաշտոնական տոնակատարության հրավիրեն, մի մերժեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է գործնական հանդիպումների, աշխատանքային հարցերը քննարկելու, պոտենցիալ գործընկերների հետ բանակցելու համար: Պարտադիր չէ պաշտոնական տոնին հետևեք: Շատ մարդկանց հետ ավելի հեշտ կլինի անկաշկանդ միջավայրում ընդհանուր լեզու գտնելը: Հնարավոր են համագործակցության առաջարկներ, որոնք եկամուտների աճ կխոստանան: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում կենցաղային խնդիրներ առաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք: Սակայն չծրագրված ծախսերի կարիք կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հույս մի ունեցեք, որ բոլոր խնդիրներն իրենք իրենց լուծվելու են: Ավելի հավանական է, որ համեստ հաջողությունների հասնելու համար էլ պիտի ջանքեր գործադրեք: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Նույնիսկ աննշան գումարը չարժե առանց մտածելու ծախսել: Գործերում աշխատեք ձեր փորձին ապավինել: Հենց դրա շնորհիվ դուք նպատակին տանող ամենակարճ ճամփան կգտնեք: Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք ի սրտե տան: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանց մտերիմներից մեկի հետ մեկնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դուք ժամանակը զուր չեք վատնի, միանգամից կկենտրոնանաք ամենակարևոր գործերի վրա: Դրանք անելը բարդ չի լինի, դուք կլսեք ինտուիցիային, իսկ այն կօգնի նպատակին տանող ճիշտ ուղի ընտրել: Մանր-մունր դժվարություններ կարող են առաջանալ, բայց այստեղ ձեր հին ծանոթները ձեզ մենակ չեն թողնի: Նրանց աջակցությամբ դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Հավանական են լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու, իմպրովիզացված ընտանեկան տոների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե կարևոր գործ եք ծրագրել, ապա ինքնուրույն գործեք, քանի որ ինչ-որ մեկի հետ այսօր պայմանավորվելը սովորականից բարդ է լինելու: Նախկինում ձեզ միշտ աջակցած մարդիկ չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով և հնարավոր է մերժումով պատասխանեն ձեր նույնիսկ ամենահասարակ խնդրանքներին: Բայց դուք ինքներդ էլ ամեն ինչ կանեք, եթե մանրուքներին շատ մեծ նշանակություն չտաք: Հավանական են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. գումարը հետո ավելի կարևոր բանի համար է պետք գալու: Հնարավոր են նվերներ, հաճելի անակնկալներ, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Համբերությամբ զինվեք. այն ձեզ այսօր պետք է գալու: Նույնիսկ ամենահասարակ գործերը չեք կարողանա արագ ավարտել, բարդ հարցերի լուծումն էլ սովորականից շատ ժամանակ կպահանջի: Միայնակ գործելը պարտադիր չէ: Աջակցության հարցով դիմեք հին ծանոթներին, որոնք հաճույքով կարձագանքեն ձեր խնդրանքներին: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հանգստանալը, առօրյա հոգսերից շեղվելը, հետաքրքիր բանով զբաղվելը. դուք միանգամից ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք: Այս հատվածում հավանական են հաճելի ծանոթություններ, որոնցից կարող են և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերություններ սկսվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը դրական փոփոխություններ է խոստանում գործնական ոլորտում: Դուք կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել վերջին ժամանակներս առաջացած խնդիրներից, կլուծեք կարևոր աշխատանքային հարցերը: Հավանական են լավ նորություններ՝ կապված այն նախագծերի հետ, որոնց վրա վերջին ժամանակներս շատ եք աշխատել: Չեն բացառվում դրամական մուտքերը: Հնարավոր է ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Հաճելի անակնկալներ են սպասվում այս օրը ընկերների հետ անցկացնել պատրաստվող Ձկներին: Կուրախացնեն ռոմանտիկ ժամադրությունները: Դրանք անսովոր ու հիշարժան կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|