Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 2
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1457 | 18:30 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արժե կենտրոնանալ աշխատանքի և այլ օգտակար գործերի վրա. այստեղ դուք նկատելի հաջողությունների կհասնեք: Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, չեն բացառվում շահավետ գործարքները: Որոշ Խոյեր եկամուտների շուտափույթ աճ խոստացող համագործակցության առաջարկներ կստանան: Մտերիմների հետ տարաձայնությունների լուրջ պատճառներ չեն լինի, բայց մանրուքների մասին պայմանավորվելը սովորականից բարդ կլինի: Հնարավոր է, ձեզ միանգամից ճիշտ չհասկանան, իսկ որոշ հասարակ բաներ պետք լինի մի քանի անգամ բացատրել: Բայց դուք դրա պատճառով չեք բարկանա, կպահպանեք բարեհամբույր տրամադրվածությունն ու կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հրաշալի գաղափարների օր է: Այն հատկապես հաջող կլինի ուսմամբ կամ գիտական հետազոտություններով, տեղեկատվություն հավաքելով ու վերլուծելով զբաղված Ցուլերի համար: Հնարավոր են մտքի փայլատակումներ: Չի բացառվում պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնց շուրջ մի քանի ամիս մտորել եք: Բայց նշանի մյուս ներկայացուցիչներին էլ օրը կուրախացնի: Հավանական են հաճելի հանդիպումներ, հետաքրքիր ծանոթություններ: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են և մյուսների միայն թերություններն են նկատում: Ձեզ վաղուց դուր եկող մարդը կարող է շփման մեջ նախաձեռնող լինել. ընդառաջ գնացեք նրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է հանգիստ, առանց շտապելու կուտակված գործերից գլուխ հանելու, վաղուց սկսածն ավարտելու, ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին անհանգստացնող խնդիրները լուծելու համար: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչից արժե սկսել, ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, որքան էլ շրջապատողները փորձեն համոզել ձեզ: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Ձեր օգնությունը կարևոր կլինի մտերիմների համար: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ, ինչ-որ անսովոր բան ծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է միապաղաղ հոգսերից շեղվելու և ինչ-որ նոր բան ստանձնելու համար: Այստեղ պետք կգան և՛ ձեր երևակայությունը, և՛ ինտուիցիային ապավինելով արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Ոմանց կզարմացնի հաջողության հանդեպ ձեր վստահությունը, բայց ավելի շատ կլինեն մարդիկ, որոնք կիսում են այն և ուզում են մասնակցել ձեր ծրագրերի իրագործմանը: Հավանական են դրամական մուտքեր. ձեզ կարող են վերադարձնել հին պարտքը կամ վճարել ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ոչ մեծ գնումներ անելու համար: Լավ է տան համար պիտանի իրեր ընտրեք, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը անհարթ, ժամանակ առ ժամանակ լարված, բայց հետաքրքիր ու խոստումնալից կլինի: Նրա առաջին կեսը զգույշ ու լավ մտածված գործողություններ է պահանջելու: Եթե այդ հատվածում շտապեք, ապա վտանգ կա՝ ինչ-որ կարևոր բան բաց թողնեք: Իսկ հետո կգա համարձակ իմպրովիզների, անսովոր որոշումների ժամանակը: Փորձարկումները հաջող կլինեն գործնական ոլորտում, որոշ Առյուծներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն կամ նույնիսկ առանց հրավերի հյուր գան մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը շատ էիք զգում: Օրը հարմար կլինի հին կապերը վերականգնելու համար, բայց նոր ծանոթություններն էլ հնարավոր են: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Եկել է գործնական հարաբերություններում նախաձեռնող լինելու ժամանակը: Ձեր մասին հիշեցրեք մարդկանց, որոնց հետ ժամանակին համագործակցել եք, մտածեք, թե ով կարող է ձեր նոր համախոհը դառնալ: Օգտակար կլինի մասնագիտական միջոցառումներին մասնակցելը, լավ կանցնեն հասարակական ելույթները: Վերջին ժամանակներս նոր աշխատանքի փնտրտուքով զբաղված Կույսերը այսօր հետաքրքիր առաջարկներ կստանան: Մտերիմներին ամեն անգամ ձեր ապրումները հասկանալի չեն լինի, դրա պատճառով հնարավոր են լարված պահեր շփումներում: Բայց դուք մթնոլորտը չեք թեժացնի, կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը: Երեկոյան ներդաշնակությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հազիվ թե ուզենաք ողջ օրն անցկացնել միանման գործեր անելով, արդեն ծանոթ առաջադրանքները լուծելով: Ինտուիցիան կհուշի, որ արժե նոր բան ստանձնել, և այն չի սխալվի: Դուք արագ գլուխ կհանեք մի բանից, ինչը ուրիշներին բարդ է թվացել, քանի որ շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Այնտեղ, որտեղ գիտելիքների ու փորձի պակաս կա, օգնության կհասնի խելամտությունը: Օրը անսովոր ծանոթություններ է խոստանում: Հատկապես շատ հետաքրքիր ծանոթություններ են սպասվում Կշեռքներին, որոնք օրը ուղևորություններին կնվիրեն: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի նրանց ու հետաքրքիր մտքեր կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի տաքացեք: Այսօր բավական բարդ կլինի ձեզ սխալ հասկացող մարդկանց վրա չբարկանալը: Էլ ավելի բարդ կլինի հանգիստ վերաբերվել նրան, որ պայմանները ուզածի նման չեն դասավորվել: Բայց եթե դուք պահպանեք ինքնատիրապետումը, ապա արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Հնարավոր է դրա համար պետք լինի խորամանկության դիմել, կարճ ժամանակով ինչ-որ ինֆորմացիա թաքցնել: Համոզվեք, որ դա ոչ մեկին չի վնասելու: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Աշխատեք դրանց մեջ գլխովին չսուզվել: Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինի շեղվելը, հետաքրքիր ու նոր բանով զբաղվելը: Դուք միանգամից ձեզ ավելի լավ կզգաք, շրջապատողների տրամադրությունն էլ կբարձրացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք խուսափել աշխատավայրում թեժ վեճերից: Դա բավական բարդ է լինելու, քանի որ ձեր կոլեգաները հազիվ թե տրամադրված լինեն հանգիստ քննարկել կարևոր հարցերը: Բայց եթե դուք պրովոկացիաներին չտրվեք ու պահպանեք ինքնատիրապետումը, ապա մնացածներն էլ կփորձեն հույզերը հաղթահարել: Կարևոր կլինի հոգնածությունից խուսափելը: Սովորաբար դուք ուժերով ու էներգիայով լի եք, բայց այսօր հանգիստը ձեզ հաստատ չի խանգարի: Մտածեք՝ արդյոք չի կարելի հետաձգել ծրագրած գործերից մի քանիսը: Ազատ ժամանակն արժե անցկացնել ամենամտերիմների հետ: Նրանց հետ շփումները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Վատ մի զգացեք հարցեր տալուց: Այնտեղ, որտեղ գործը շրջապատողների հետ հարաբերություններին հասնի, ինտուիցիան այսօր կարող է հուսախաբ անել ձեզ: Եթե ուզենաք հասկանալ, թե ինչ են ձեզանից ուզում ծանոթները, անմիջապես հարցրեք նրանցից, և դա շատ բան կհեշտացնի: Սա հատկապես կարևոր կլինի գործնական շփումներում. այստեղ ձեր ենթադրությունները կարող են լրիվ սխալ լինել, իսկ անկեղծ զրույցը արագ ամեն ինչ կպարզի: Աստղերն այսօր շատ բարյացակամ կլինեն ստեղծագործաբար տրամադրված Այծեղջյուրների հանդեպ, որոնք միշտ նախընտրում են նպատակին տանող սեփական ուղին փնտրել, այլ ոչ թե հետևել ուրիշի օրինակին: Հիշեք, որ լավագույն որոշումները միշտ չէ, որ մակերեսին են դրված: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք, և դուք անպայման կգտնեք դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Գործեր անսպասելի շատ կունենաք, և դուք դրանք արագ կանեք: Ճիշտ է, դրա համար պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Բայց այստեղ խնդիրներ չեն առաջանա, դուք ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի: Բացի այդ, շատ տեղին օգնականներ ու համախոհներ կհայտնվեն, որոնք պատրաստ կլինեն կիսել ձեր հոգսերը: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում ոչ ֆորմալ, ընկերական բնույթ կստանան: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունն աշխատավայրում: Որոշ Ջրհոսներ անսպասելիորեն կհետաքրքրվեն մեկով, ում նախկինում միայն որպես գործընկեր էին ընդունում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե նշանավորվի մեծ հաղթանակներով ու թեթև հաջողություններով, բայց ընդհանուր առմամբ վատը չի լինի: Հաջող զուգադիպությունը կամ պարզապես անսպասելի իրադարձությունը հետաքրքիր մտքեր կտա, կօգնի վաղուց դրված նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: Ամենակարևոր գործերով այսօր արժե ինքնուրույն զբաղվել, այդպես դուք ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Իսկ ահա մանրուքներում կօգնեն հին ու նոր ծանոթները: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ և ուշադրության նշաններ: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն սիրահարված Ձկների հանդեպ: Հնարավոր է, նրանք լսեն խոստովանություն, որի մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|