Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1742 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լսեք հին ծանոթների տված խորհուրդները: Դրանց շնորհիվ սխալներ չեք անի և ուժերը զուր չեք վատնի, քանի որ միանգամից կհասկանաք՝ ինչպես է լավ գործել: Հավանական է կարևոր տեղեկատվություն ու լուրեր ստանաք, որոնք կհուշեն՝ ինչպես վերամշակեք ծրագրերը նպատակին ավելի արագ հասնելու համար: Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Օրը հազիվ թե հարմար լինի բարդ գործերի համար: Օգտակար կլինի հանգստանալը: Կարող եք մտերիմների հետ միասին ինչ-որ տեղ մեկնել: Պայմանների փոփոխությունը կօգնի ձեզ դրական տրամադրվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր հեշտ է լինելու: Շատ ժամանակ չի պահանջվի պայմանավորվելու մեկի հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Նախկինում բացասական տրամադրված մարդիկ իրենց զարմանալիորեն բարեհամբույր կպահեն: Տանը հավանական են փոքրիկ թյուրիմացություններ, չեն բացառվում կենցաղային խնդիրները: Դուք դրանք արագ կհաղթահարեք, եթե խուճապի չմատնվեք: Անսպասելի ծախսերի կարիք կլինի, բայց խոսքը, ամենայն հավանականությամբ, փոքր գումարի մասին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգստանալու և զվարճանալու, գործերը հետաձգելու և հաճելի ժամանակ անցկացնելու ցանկություն կունենաք: Այսօր դուք դա կարող եք ձեզ թույլ տալ: Սակայն շատ մի տարվեք: Եթե թեթևամիտ լինեք, ապա ինքներդ ձեզ համար խնդիրներ կստեղծեք, որոնց լուծման համար օրեր են պահանջվելու: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի գումարի հետ կապված հարցերում: Օրը հարմար չի լինի այն ինչպես պատահի ծախսելու համար: Չծրագրված գնումներ անելուց կամ կասկածելի նախագծերին մասնակցելուց առաջ լավ մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Նախկինում ձեզ լրջորեն անհանգստացնող խնդիրները այսօր կարող են զարմանալիորեն հեշտ լուծվել: Առաջին հերթին՝ ինտուիցիան կհուշի, թե ինչպես գործեք և ինչ է պետք նախաձեռնել անհրաժեշտ արդյունքին ավելի արագ հասնելու համար: Երկրորդ՝ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության ու խորհրդի խնդրանքով: Երրորդ՝ պայմանները հաջող կդասավորվեն, և դուք խուճապի չեք մատնվի ու կօգտվեք դրանից: Մտերիմների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Որոշ Խեցգետիններ կվերականգնեն հին կապերը, կհաշտվեն այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էին: Օրը բարենպաստ կլինի սիրահարվածների համար, ռոմանտիկ ժամադրությունն էլ սպասվածից լավ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Արժե համբերությամբ զինվել, քանի որ այսօր նպատակին արագ հասնել չի ստացվի: Ճանապարհին անսպասելի դժվարություններ կառաջանան, չեն բացառվում ձգձգումները ուրիշների սխալների և անուշադրության պատճառով: Բայց դուք լուրջ չեք անհանգստանա, ինքնավստահությունը չեք կորցնի և անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Ոչ բոլորի հետ կկարողանաք հեշտ լեզու գտնել: Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր հաճախ փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից, պրովոկացիաների են ենթարկում ու քննադատում: Լավ է խուսափեք վեճերից. այսօր դրանք կարող են մեծ ուժեր խլել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է շփումների, նոր ծանոթների հետ հանդիպումների համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբերվող մարդկանց հետ: Ոմանք հմայված կլինեն ձեզանով, կուզենան ընկերանալ, հետաքրքիր մի բան կառաջարկեն: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Նոր հարաբերություններն արագ լուրջ բնույթ կստանան: Շատ Կույսեր այսօր հակված կլինեն գերագնահատել իրենց ուժերը, իսկ հետո անհանգստանալ, որ չեն կարողացել հասնել դրված բոլոր նպատակներին: Աշխատեք իրատես լինել. դա կօգնի խուսափել և՛ հիասթափություններից, և՛ զուր հույսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին խառնաշփոթից խուսափել չի ստացվի: Դուք չեք էլ ուզենա, քանի որ հոգսերը հաճելի կլինեն: Որոշ Կշեռքներ հեռվից հրաշալի լուրեր ու ոգեշնչող առաջարկներ կստանան: Հավանական են անսպասելի հանդիպումներ հին ծանոթների հետ, որոնց կարոտել էիք: Օրը հազիվ թե շատ արդյունավետ լինի, բայց եթե կենտրոնանաք ծանոթ գործերի վրա, ապա շատ բան կհասցնեք: Կարող եք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, եզրահանգումներ անել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների համար, այդ թվում՝ չծրագրված գնումների: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն անակնկալներով լի կլինի, բայց դա ձեզ չի խանգարի հանգստություն պահպանել ու կշռադատված որոշումներ ընդունել: Ի տարբերություն շրջապատողների, դուք նոր իրավիճակում խուճապի չեք մատնվի, արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար: Հավանական է օգնության հասնեն մարդիկ, որոնց նախկինում ձեր համախոհը չեք համարել: Ընդհանուր գործերից կարող է երկարատև ընկերություն սկսվել: Ձեր ուժերը նոր բանում փորձելու և մի բան սովորելու հնարավորություն կունենաք, ինչը շուտով պետք կգա: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրանք ձեզ չեն խանգարի հասնել նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Ձեր դիվանագիտական ունակությունների շնորհիվ անցյալում կմնան երկար ժամանակ բոլորի կյանքը բարդացնող կոնֆլիկտները: Կհաջողվի համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նոր ծանոթների հետ, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Դուք արագ որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների մեջ, դատարկ բաների վրա շատ ժամանակ չեք ծախսի: Երեկոն լավ նորություններ կբերի ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր հանգստություն պահպանելը բարդ է լինելու: Լարված հուզական դաշտի պատճառով դուք կարող եք դատարկ բաների պատճառով նյարդայնանալ, անհանգստանալ այնպիսի իրադարձությունների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ պարզապես ուշադրություն չէիք դարձնի: Դրական տրամադրվելը կհեշտանա, երբ հետաքրքիր գործ գտնեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև արժեքավոր ու պիտանի նվերներ: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կենցաղային հարցերը լուծելու համար: Պիտանի գնումներ անելու հնարավորություն կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մտածեք կարևորի մասին: Այսօր դուք հրաշալի գաղափարներ կունենաք, կկարողանաք ստուգել այն, ինչի մասին միայն կռահում էիք: Որոշ Ջրհոսներ լուրեր կստանան, որոնք կօգնեն որոշակիություն մտցնել ծրագրերում, որոշել, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Հավանական է, այսօր չափազանց զբաղված լինեք սեփական գործերով, և մտերիմները ձեր ուշադրության ու աջակցության պակասը կզգան: Աշխատեք պահել ավելի վաղ տված խոստումները: Չարժե կենցաղային հարցերը լուծելու համար չեղարկել ընտանեկան միջոցառումները կամ ընկերների հետ հանդիպումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի և լուրջ որոշումների համար: Ձեզ համար հեշտ չի լինի իրավիճակը ճիշտ գնահատելը, շատ բան մռայլ լույսի ներքո կտեսնեք: Մտածեք, թե ինչը կարող է օգնել ձեզ դրական տրամադրվել: Ժամանակ գտեք հետաքրքիր ու հաճելի զբաղմունքների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ձեզ: Չարժե սպոնտան գնումներ անել. դրանք հազիվ թե հաջող լինեն, ծախսած գումարի համար էլ շատ շուտով կզղջաք: Իսկ ահա ուղևորությունների համար օրը շատ հարմար կլինի. դրանց շնորհիվ դուք շատ բաների նորովի կնայեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|