ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5731 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք սովորականից հաճախ հակված կլինեք մանրուքները սրտին մոտ ընդունել ու տագնապել մի բանի պատճառով, ինչի վրա ազդել ի զօրու չեք: Դրա պատճառով տրամադրությունը կփչանա, կդժվարանա ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Աշխատեք ավելի շատ մտածել նրա մասին, ինչը ձեզանից է կախված: Իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը կգտնվի:

Օրը բարենպաստ կլինի ուսման համար, հատկապես լավը կլինի քննություններին նախապատրաստվելու համար. անհրաժեշտ ողջ ինֆորմացիան դուք արագ կմտապահեք: Շատ Խոյերի կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, իմպրովիզացված ընտանեկան տոները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգստացեք, վերականգնեք ուժերն ու աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Եթե պայմանները թույլ են տալիս, լավ է հետաձգեք ծրագրած բոլոր բարդ գործերն ու տհաճ հանդիպումները, զբաղվեք նրանով, ինչը ձեզ դուր է գալիս, շփվեք միայն ձեզ ուրախացնող մարդկանց հետ:

Եթե շտապ առաջադրանքներ կան, ապա դրանց լուծումը երկար ժամանակով մի հետաձգեք. օրվա առաջին կեսին անհրաժեշտ արդյունքներին հասնելն ավելի հեշտ կլինի, քան երկրորդին: Երեկոն հարմար կլինի ծրագրերի մասին մտածելու, մոտ ժամանակների անելիքները որոշելու համար: Բացի այդ, կարող եք ապագա գնումները ծրագրել. դուք մի քանի հետաքրքիր տարբերակ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգստություն պահպանեք ու աշխատեք անհնարինը չպահանջել ո՛չ ձեզանից, ո՛չ շրջապատողներից: Կարող են դժվարություններ առաջանալ, որոնք միանգամից հաղթահարել չեք կարողանա: Բայց հոգ չէ, քանի որ դուք դրանցից ավելի ուշ գլուխ կհանեք: Սկսած նույնիսկ ամենահասարակ գործերն ավարտելու համար համբերատարության կարիք է լինելու: Ամեն ինչ կստացվի, եթե չշտապեք:

Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, ուզենան հարաբերությունները վերականգնել մարդիկ, որոնց հետ դադարել էիք շփվել բազմաթիվ տարաձայնությունների պատճառով: Լսեք ինտուիցիային, որն անպայման կհուշի՝ արդյոք արժե ընդառաջ գնալ նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք. այսօր դուք շատ բան հասցնելու շանս կունենաք: Օրը հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ արդեն ծանոթ գործերի համար: Ձեզ մոտ լավ կստացվի նույնիսկ այն, ինչը մյուսներն անել չեն կարողացել: Ճիշտ է, պիտի մենակ գործեք: Շրջապատողները, ամենայն հավանականությամբ, պարզապես չեն հասցնի ձեր հետևից:

Հավանական են լավ նորություններ հեռվից:  Անհամբերությամբ ինչ-որ փաստաթղթերի կամ պետկազմակերպություններից նորությունների սպասող Խեցգետինները վերջապես կստանան դրանք և թեթևացած շունչ կքաշեն: Ուրախ կանցնեն ընկերների հետ հանդիպումները: Չեն բացառվում նոր ծանոթությունները, որոնք ձեզ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ցանկացած գործի լուրջ վերաբերմունքը թույլ կտա խուսափել նույնիսկ աննշան սխալներից: Սա հրաշալի օր է կարևոր առաջադրանքները լուծելու, վերջին ժամանակներս ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին պատասխաններ փնտրելու համար: Հնարավոր է հասկանաք, որ հին ծրագրերն արդեն ակտուալ չեն, և դրանք փոխելու ժամանակն է: Միանգամից հրաշալի գաղափարներ կունենաք:

Հաջող կանցնեն հանդիպումները, նույնիսկ նրանք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Հեշտությամբ լեզու կգտնեք և՛ նոր ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չեք եղել: Մտերիմները կուրախացնեն ձեզ, իսկ սիրելին հաճելի անակնկալ կմատուցի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Մանր-մունր պատահարները, աննշան խնդիրները կարող են ստիպել ձեզ լուրջ ապրումներ ունենալ: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց աջակցության շնորհիվ դուք արագ հավասարակշռություն ձեռք կբերեք: Ինչ խնդիր էլ այսօր ձեր առաջ դրված լինի, հիշեք, որ անպայման չէ դրանից ինքնուրույն գլուխ հանեք: Ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները:

Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գումարի հետ կապված հարցերում հաջողությունը ձեզ կուղեկցի: Օրը հարմար կլինի նաև տնային գործերով զբաղվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առանց կասկածելու ստանձնեք բարդ գործերը. այսօր դրանցից անպայման գլուխ կհանեք: Օրը հարմար կլինի նոր բան անելու համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք կօգնեն որոշել՝ ինչպես է լավ գործել, հրաշալի խորհուրդներ կտան: Արագ սովորելու ձեր ունակությունը շատ տեղին կլինի:

Օրը կուրախացնի Կշեռքներին, որոնք կուզենան այն մտերիմների հետ միասին անցկացնել. հետաքրքիր գործեր կգտնվեն, միասին հետաքրքիր միջոցառումների այցելելու հնարավորություն կլինի: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: Դրանք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը նվիրեք այն հասարակ առաջադրանքների լուծմանը, որոնց համար անընդհատ ժամանակ չեք գտնում: Կհաջողվի արագ գլուխ հանել դրանցից, և անհրաժեշտ արդյունքների հասնելու համար շատ ժամանակ չի պահանջվի: Դուք բաց չեք թողնի բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին օգնելու, ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորությունը:

Հաճելի զրույցներ շատ կլինեն, դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Որոշ Կարիճներ հնարավորություն կունենան վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էին: Դա լուրջ ջանքեր չի պահանջելու, բավական է միայն նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին տարաձայնություններից խուսափել հազիվ թե ստացվի: Բայց դուք դրանք սրտին մոտ չեք ընդունի, և ճիշտ կվարվեք: Շատ շուտով ամեն ինչ կհարթվի, բոլորին գոհացնող լուծումներ կգտնվեն: Չի բացառվում պետք լինի միաժամանակ մի քանի գործով զբաղվել, բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ ամեն ինչ ձեզ մոտ պարզապես հրաշալի կստացվի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Չեն բացառվում նվերները: Որոշ Աղեղնավորներ կստանան այն, ինչի մասին վաղուց էին երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա մեծ մասը բավական անօգուտ կանցնի: Բայց ինքներդ ձեզ մեղադրելու բան չեք ունենա. պարզապես պայմանները հաջող չեն դասավորվի, ինչ-որ մեկը կարող է խախտել հին պայմանավորվածությունը, գործերն էլ ստիպված կլինեք չնախատեսված իրադարձությունների պատճառով հետաձգել: Ոչ մի սարսափելի բան չկա: Դուք անհրաժեշտ ամեն բան կհասցնեք:

Բոլոր կարևոր զրույցներն արժե հետաձգել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում ձեզ կես խոսքից կհասկանան նույնիսկ նրանք, ում հետ առաջ ընդհանուր լեզու չէիք գտնում: Եթե մտերիմներից մեկի հետ վիճել էիք, կհաջողվի արագ հաշտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարևոր որոշումներ ընդունելուց կամ ձեր կյանքը փոխելուց առաջ ինչպես հարկն է մտածեք: Իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելն այնքան էլ հեշտ չի լինելու: Եթե շտապեք, ապա ձեր կամ ուրիշների մոլորությունների զոհը կարող եք դառնալ: Զգուշությունը հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, դուք պիտանի ինֆորմացիա կստանաք, այլ կերպ կնայեք տեղի ունեցողին:

Երեկոն կուրախացնի ընտանեկան իրադարձություններով: Ամենամտերիմների հետ անցկացրած ժամանակը վառ հույզեր կպարգևի: Հնարավոր են հաճելի լուրեր հեռու հարազատներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց դժվարություններից չեք վախենա ու կհասնեք դրված նպատակներին: Նախկինում բարդ թվացող առաջադրանքներն իրականում զարմանալիորեն հասարակ կլինեն. դրանց լուծման համար քիչ ժամանակ է պահանջվելու: Ճիշտ է, երբեմն ծանոթները կշեղեն ձեզ զրույցներով ու անտեղի խորհուրդներով, ինչը կարող է ձգձգումների պատճառ դառնալ:

Օրը բարենպաստ կլինի ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Նրանցից շատ բան կարող եք սովորել: Նրանք նաև հետաքրքիր մի բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5731 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0