ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3656 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կենտրոնացեք աշխատանքի վրա. այստեղ ձեր առաջ բազում նոր հնարավորություններ կբացվեն: Կհաջողվի արագ լուծել բարդ մասնագիտական առաջադրանքները. շատ Խոյերի դրանում կօգնի փորձը: Օրը հարմար կլինի նաև ղեկավարության հետ ձեր կարիերայի հնարավոր զարգացման մասին խոսելը: Չի բացառվում, որ ձեր առաջ նոր հեռանկարներ բացվեն:

Չնայած գործեր այսօր շատ կունենաք, բայց հանգստի համար էլ ժամանակ կմնա: Մտերիմները հաճույքով կընկերակցեն ձեզ ուղևորությունների և ժամանցային միջոցառումների ժամանակ: Ռոմանտիկ ժամադրությունը սպասվածից լավ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լուրջ տրամադրվելը դժվար է լինելու: Չարժե ողջ օրը նվիրել բարդ գործերին, քանի որ արագ կհոգնեք ու դրա պատճառով սխալներ կանեք: Լավ է կենտրոնանաք ծանոթ առաջադրանքների վրա, որոնցից վաղուց առանց դժվարության գլուխ եք հանում: Մի մոռացեք, որ ձեր կողքին կան մարդիկ, որոնք պատրաստ են կիսել ձեր հոգսերը: Պարզապես դիմեք նրանց օգնության խնդրանքով:

Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ տանը, վեճեր կենցաղային հարցերի պատճառով: Մի տաքացեք: Ամեն ինչ արագ կկարգավորվի, եթե պահպանեք հանգստությունն ու բարեհամբույր լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք ծախսել գումարն ու այնպիսի իրեր գնել, որոնց կարիքը չունեք: Ֆինանսների հետ կապված ամեն հարցում այսօր լավ է զգույշ լինեք: Ցանկալի չէ վարկեր ու պարտքեր վերցնելը: Մնացած հարցերում օրը հաջող կդասավորվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք գործերից:

Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Հենց այդ հատկանիշն էլ թույլ կտա լուծել բոլորին երկար ժամանակ անհանգստացնող հարցերը: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Նրանք ձեզ ուրախացնելու ձևը կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, ապա այսօր մի քանի բարդ հարց կլուծեք: Ամենայն հավանականությամբ դրանում կօգնեն նոր ծանոթները: Նրանք միանգամից դուր կգան ձեզ, և իզուր չէ. այդ մարդկանց հետ շփումները և՛ հաճելի, և՛ օգտակար կլինեն: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն այն Խեցգետինների առաջ, որոնք պատրաստ են փոխել գործունեության ոլորտը, իրենց ուժերը նոր բանում փորձել:

Դուք հեշտությամբ կգրավեք շրջապատողների ուշադրությունը, նրանց կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու ծրագրերով: Բայց աշխատեք ոչ մեկին ոչինչ չխոստանալ, քանի որ խոստումը պահելը սպասվածից բարդ է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մի շտապեք կիսվել ձեր նոր գաղափարներով ու ծրագրերով: Ձեզ հազիվ թե ճիշտ հասկանան, կառուցողական զրույցն էլ կարող է անիմաստ վեճի վերածվել: Մի փոքր սպասեք, ինքներդ ամեն ինչ մտածեք, որոշեք, թե ինչպես եք գործելու: Ավելի ուշ ինտուիցիան կհուշի, որ եկել է մյուսներին էլ ձեր մտածածը հայտնելու ժամանակը:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ոչ ֆորմալ շփումների, ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպելու համար: Հաջող կլինի ռոմանտիկ ժամադրությունը, հատկապես եթե այն ձեզ համար նոր վայրում անցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ: Բացառություն չեն դառնա նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ նախկինում ոչ միանշանակ հարաբերությունների մեջ էիք: Կպարզվի, որ ձեր բոլոր խնդիրների պատճառը հասարակ թյուրըմբռնումն է եղել: Անկեղծ զրույցը կօգնի շատ բան պարզել, իսկ շփումները ավելի հաճելի կդառնան:

Աշխատեք մտերիմների հանդեպ չափազանց պահանջկոտ չլինել: Ձեր նկատողությունները կարող են չափազանց կտրուկ թվալ, ինչ-որ մեկին նեղացնել: Իսկ ահա եթե ուզում եք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց, ապա անպայման կգտնեք դա անելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր դուք լավ գաղափարներ շատ կունենաք: Որոշ Կշեռքների կհաջողվի պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնց վրա նախկինում բոլորը գլուխ են կոտրել: Դուք օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար, կաշխատեք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին:

Զարմանալի չէ, որ օրը բավական հոգնեցնող կլինի: Նրա երկրորդ կեսին դուք հանգստի կարիք կունենաք: Նման հնարավորություն կընձեռվի. բաց մի թողեք այն, քանի որ գործերում դադարը հաստատ ձեզ չի վնասի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում սիրահարվածներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Աշխատեք օրվա սկզբին ոչ մեկի հետ չվիճել: Դա հեշտ չի լինելու, քանի որ հուզական դաշտը լարված կլինի, դուք կարող եք սրտին մոտ ընդունել այն, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Լավ է կարևոր բանակցություններ ու լուրջ հարցերի քննարկում չծրագրեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հաճելի կանցնի: Իսկապես հետաքրքիր մի բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Դուք հաջողության կհասնեք, և տրամադրությունն անմիջապես կլավանա: Բացի այդ, ձեր կողքին կլինեն ձեզ իսկապես հասկացող մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատավայրում վեճեր շատ կլինեն: Բայց դուք դրանցից օգուտ կքաղեք, եթե չտաքանաք ու պահպանեք ինքնատիրապետումը: Պարզ կդառնա, թե ինչի են իրականում ձգտում շրջապատողները, ինչ կարելի է սպասել մարդկանցից, որոնց մտադրությունների մասին նախկինում միայն կռահում էիք: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ եկել է նոր համախոհներ փնտրելու ժամանակը:

Իսկ ահա անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Օրը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար, լավ կանցնեն և՛ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերական հանդիպումները: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր ձեզ համար շատ հեշտ կլինի շրջապատողներին դուր գալը: Նույնիսկ նախկինում ձեր հանդեպ համակրանք չզգացող մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին: Չի բացառվում թշնամիները հասկանան, որ ավելի հաճելի է ձեզ հետ համագործակցելը, այլ ոչ թե թշնամություն անելը և փորձեն ընկերանալ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց վստահել:

Օրը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի, բայց ընդհանուր առմամբ բավական հաջող կդասավորվի: Դուք ապրումներ չեք ունենա, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, արագ կգտնեք ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի փորձեք բոլորին միանգամից հմայել: Այսօր ձեզ համար դժվար կլինի շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելը, առաջին հանդիպման ժամանակ ինչ-որ մեկին դուր գալը: Որոշ ժամանակ է պետք գալու, որպեսզի մյուս մարդիկ տեսնեն ձեր ուժեղ կողմերը: Մի վշտացեք, եթե կարևոր հանդիպումները ուզածի նման չանցնեն: Դուք նպատակին հասնելու ևս մեկ փորձի հնարավորություն կունենաք:

Արժե զգույշ լինել գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերում: Լավ է հրաժարվեք կասկածելի նախաձեռնություններին մասնակցությունից: Հիշեք, որ ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում կարող եք խորհուրդների հարցով դիմել մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դուք կգտնեք բոլոր խոչընդոտները հաղթահարելու ձևը: Պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք ճիշտ որոշումներ կընդունեք, սխալներ չեք անի և չեք ընկնի թշնամիների լարած թակարդները:

Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում; Դա վերաբերում է և՛ անձնական կյանքին, և՛ գործնական լորտին: Դուք կսկսեք շրջապատողներին ավելի լավ հասկանալ: Բոլորին դուրեկան որոշում ընդունելու համար երկար քննարկումների կարիք չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3656 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0