Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3999 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հոգսեր սպասվածից շատ կունենաք: Բայց անհանգստանալու կարիք չկա. դուք ամեն ինչ կհասցնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք, կամ էլ երկար ժամանակ չծախսեք ուրիշների խնդիրների լուծման վրա: Շրջապատողներին օգնելու ձեր ցանկությունը հասկանալի է, բայց այսօր ձեր կողքին շատ կլինեն ձեր բարությունը սեփական հետաքրքրությունների համար օգտագործել ցանկացող մարդիկ: Մի մոռացեք, որ երբեմն ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է խնդրանքներին մերժումով պատասխանել: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Ընկերներն ու մյուս մտերիմները կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Կողքից դիտողի դերում չի լինի նաև սիրելին. նրա հետ հանդիպումը ձեզ կուրախացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք նույնիսկ մանր-մունր գործերին, առօրյա հարցերի լուծմանը լուրջ վերաբերվել: Դա թույլ կտա խուսափել սխալներից ու տհաճ անակնկալներից, ոչինչ աչքաթող չանել: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի շփման համար: Այդ հատվածում կարող են հաջող անցնել գործնական բանակցությունները, իսկ ընկերների և մյուս մտերիմների հետ հանդիպումները անպայման կուրախացնեն: Օրվա երկրորդ կեսին պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա, չի բացառվում, որ ձեր օգնության կարիքն ունենա հարազատներից մեկը: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին լավ է լուրջ որոշումներ չընդունեք: Այդ հատվածում ձեզ համար դժվար կլինի իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելը, նրա բացած հնարավորությունները տեսնելը: Շատ Երկվորյակներ այնքան կենտրոնացած կլինեն իրենց խնդիրների վրա, որ կուզենան կիսատ թողնել մեծ ուժեր խլած գործը: Սպասեք. շուտով կհասկանաք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, իսկ ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք անհրաժեշտ արդյունքի հասնել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների, ինչպես նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Այդ հատվածում շատ հմայիչ կլինեք, ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին կենտրոնանալը բարդ է լինելու: Նույնիսկ սովորաբար իրատես Խեցգետինները կարող են տարվել ֆանտազիաներով, ցանկալին իրականության տեղ ընդունել: Այնպես որ այդ հատվածը հազիվ թե հարմար լինի լուրջ որոշումների և կարևոր գործերի համար: Լավ է զբաղվեք ծանոթ առաջադրանքների լուծմամբ, որոնցից միշտ արագ գլուխ եք հանել: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կանցնի նրանց համար, ովքեր այն կնվիրեն ստեղծագործ մոտեցում, հնարամտություն ու երևակայություն պահանջող գործերին: Դուք լավ գաղափարներ կունենաք, որոնք բոլորին դուր կգան: Եթե ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենաք, այն ստանալը դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Եթե վերջին ժամանակներս աշխատավայրում հաճախ էիք խնդիրների բախվում և դժվարությամբ էիք կոլեգաների հետ լեզու գտնում, ապա հիմա իրավիճակը կարող է դեպի լավը փոխվել: Օրը հարմար կլինի կարևոր գործերի, բարդ առաջադրանքները լուծելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը ուրիշների մոտ չի ստացվել, և դա աննկատ չի մնա: Հավանական են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր կենցաղային հարցերի պատճառով: Բայց հուզվելու կարիք չկա, քանի որ արագ բոլորին դուրեկան որոշում կընդունեք: Հնարավորություն կունենաք հաճելիորեն զարմացնել ձեզ համար յուրահատուկ թանկ մարդուն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք, բայց ձեր ջանքերը զուր չեն անցնի: Հավանական են մասնագիտական հաջողություններ, ամենահամառ Կույսերը կկարողանան գործերում իրական բեկման հասնել: Ձեր կարծիքը կլսեն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական տեսակետին են ուշադրություն դարձրել, իսկ ոչ վաղ անցյալի թշնամիները կուզենան համագործակցել: Անձնական հարաբերությունները լարված կլինեն: Ձեզ համար ամեն անգամ հասկանալի չեն լինի մտերիմների ապրումների պատճառները: Բայց օրվա երկրորդ կեսին կհաջողվի ամեն ինչի մասին հանգիստ խոսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը անսովոր գաղափարներ ու նոր ծրագրեր կբերի: Դրանք կարող են կապված լինել աշխատանքի հետ, և այդ դեպքում մտածածն իրագործելու հարցում հապաղել պետք չէ. ինչքան շուտ սկսեք գործել, այնքան լավ արդյունքների կհասնեք: Եթե խոսքը անձնական գործերի մասին լինի, լավ է մի փոքր սպասեք, ամեն ինչ կշռադատեք: Հավանական են անսովոր հանդիպումներ, անսպասելի այցեր: Չի բացառվում ձեզ հետ ուզենան հարաբերությունները հարթել մարդիկ, որոնց հետ վերջին ժամանակներս ընդհանուր լեզու չէիք գտնում: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճելու համար զղջում էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Նույնիսկ ամենահասարակ գործերին ու առաջադրանքներին այսօր դուք շատ պատասխանատու կմոտենաք: Եվ դա հրաշալի կլինի, քանի որ հենց այդպիսի մոտեցումը թույլ կտա խուսափել ցավալի սխալներից, սխալ հաշվարկներից, ոչ միանշանակ իրավիճակում ճիշտ վարվել, նպատակին տանող ճանապարհներից էլ ամենակարճն ու թեթևն ընտրել: Վշտացնել կարող է միայն այն, որ շրջապատողները ձեզ միանգամից չեն հասկանա ու աջակցի: Պատրաստ եղեք ձեր տեսակետը պաշտպանելուն, ամենահասարակ բաները մի քանի անգամ բացատրելուն: Աշխատավայրում արժե պահպանել լրջությունը, իսկ ահա մտերիմների հետ շփումներում հումորի զգացումը կօգնի հարթել սուր անկյունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Սա պիտանի և միաժամանակ նաև շատ հաճելի ծանոթությունների օր է լինելու: Ոչ միայն հուսալի համախոհներ, այլև նոր ընկերներ գտնելու շանս կունենաք: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակի: Աստղերը բարյացակամ կլինեն աշխատանքի փնտրտուքով զբաղված Աղեղնավորների հանդեպ, որոնք կարող են գրավիչ առաջարկներ ստանալ: Միակ ոլորտը, որում այսօր զգուշություն է պետք, ֆինանսներն են: Այստեղ հեշտությամբ սխալներ կանեք, քանի որ թեթևամտորեն կվերաբերվեք գնումների և գործարքների հետ կապված հարցերի լուծմանը: Ձեր կամ ուրիշի գումարը ինչ-որ բանի վրա ծախսելուց առաջ երկար մտածեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օգտվեք աստղերի աջակցությունից և իրագործեք այն, ինչ վաղուց էիք մտածել: Այսօր շատ բան սպասվածից հաջող կդասավորվի: Կարևոր գործերը մի հետաձգեք, մի կասկածեք ընդունված որոշումների ճշմարտացիությանը: Պետք է արագ գործեք, և դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին, այլև կյանքի մյուս ոլորտներին: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Այծեղջյուրներ եկամուտները մեծացնելու եղանակ կգտնեն: Բայց հեշտ հարստանալու հույսեր մի ունեցեք, քանի որ առանց ձեր կողմից գործադրվող ջանքերի ոչինչ չի ստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ձեր ինտուիցիան այսօր շատ ուժեղ կլինի, և նրա հուշումների շնորհիվ դուք կարող եք կռահել այն, ինչ շրջապատողները փորձում են թաքցնել: Որոշ Ջրհոսներ կհայտնաբերեն, որ համախոհների ճիշտ ընտրություն են արել, մյուսները կգտնեն թշնամիներին զինաթափելու ձևը: Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների և գործարքներ կնքելու համար: Մտերիմներն այսօր ձեր հանդեպ ուշադիր կլինեն, և դա կուրախացնի: Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում: Հաճելի անակնկալներ են սպասվում ռոմանտիկ ժամադրությունների գնացող Ջրհոսներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր հազիվ թե էներգիայով և ոգևորությամբ լի լինեք: Ավելի հավանական է, որ ոչ մի բան անել չեք ուզենա և ծրագրած ամեն ինչ անորոշ ժամանակով հետաձգելու գայթակղությունը շատ մեծ կլինի, բայց դրան տրվել չարժե: Այն Ձկները, որոնք կաշխատեն իրենց վրա ու կկենտրոնանան գործերի վրա, հաջողության կհասնեն: Իսկ ահա մնացածները հավանական է զղջան չարածի համար: Հավանական են հաճելի նորություններ: Դրանք կարևոր կլինեն ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմների համար: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի, և այն պարզապես հրաշալի կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|