ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 14
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4332 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք ամպերում չեք սավառնի, այլ կկենտրոնանաք պրակտիկ առաջադրանքների լուծման վրա, և ճիշտ էլ կվարվեք: Օրը հրաշալի կլինի կուտակված մանր-մունր խնդիրներից գլուխ հանելու համար, որոնց պատճառով դժվարությամբ էիք առաջ շարժվում: Ամենաուշադիր Խոյերը կհասկանան, թե ինչ հնարավորություններ են բացվելու իրենց առաջ մոտ ժամանակներս ու կնախապատրաստվեն դրանցից օգտվելու համար:

Սա շատ բարենպաստ օր է լինելու այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Եթե չի հաջողվում հանդիպել, հոգ չէ. հեռախոսով խոսեք, և դա էլ բավարար կլինի լավ տպավորություն թողնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե ուզում եք աշխատանքի մեջ հաջողության հասնել, ապա շտապեք. օրվա առաջին կեսը խոստանում է շատ արդյունավետ լինել, այն հարմար կլինի մասնագիտական առաջադրանքները լուծելու համար: Եվ մի հուզվեք, եթե ինչ-որ բան միանգամից չստացվի: Եթե համառ լինեք, ապա սպասվածից ավելիին կհասնեք, մրցակիցների հանդեպ էլ համոզիչ հաղթանակ կտոնեք:

Հետո առաջին պլանում են հայտնվելու անձնական հարաբերությունները, գալու է ձեզ համար շատ կարևոր մարդկանց հետ շփվելու համար բարենպաստ պահը: Բաց մի թողեք սիրելիի հետ միասին նոր բանով զբաղվելու հնարավորությունը. դա ձեզ ավելի կմտերմացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արժե գործերին հնարավորինս վաղ անցնել, քանի որ օրվա սկզբին շատ բան զարմանալիորեն հեշտ է տրվելու: Անսպասելի արագ կլուծվեն նախկինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներից շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Այս հատվածը հարմար կլինի նաև բանակցությունների, գործնական հանդիպումների, հարցազրույցների համար:

Օրվա երկրորդ կեսը հազիվ թե մեծ հաջողություններ բերի, փոխարենը շատ հաճելի կանցնի: Երկվորյակներից շատերին այդ հատվածում տրամադրություն բարձրացնող անակնկալներ ու նորություններ են սպասվելու: Չի բացառվում իրենց մասին հիշեցնի մեկը, որը ժամանակին շատ թանկ է եղել ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը հարմար կլինի վճռական գործողությունների համար: Այդ հատվածում դուք դատարկ բաների պատճառով չեք տագնապի, խոչընդոտների առաջ չեք նահանջի, քննադատության պատճառով չեք վշտանա: Եթե ուզենաք աշխարհը փոխել, չի բացառվում, որ դա էլ ձեզ մոտ ստացվի: Սակայն լավ է կենտրոնանաք կարճաժամկետ նախագծերի վրա. մնացածների հանդեպ հետաքրքրությունն արագ կկորցնեք:

Օրվա երկրորդ կեսին շատ Խեցգետինների համար կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Կուզենաք կիսվել հույզերով, զրուցել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, խորհուրդ ստանալ կամ պարզապես բարի խոսքեր լսել: Դիմեք նրանց, ովքեր իսկապես հասկանում են ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հազիվ թե առանց փոքրիկ թյուրիմացությունների անցնի: Դրանք ձեզ ամենևին չեն վշտացնի: Ինտուիցիան միանգամից կհուշի, որ հուզվելու կարիք չկա, իրավիճակն էլ շուտով դեպի լավը կփոխվի: Հենց այդպես էլ տեղի կունենա, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու չլսեք նրանց, ովքեր ամեն առիթով քննադատում են ձեզ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ հենց այն գործերի վրա, որոնք ձեզ հետաքրքիր ու կարևոր են թվում: Դուք արագ կկողմնորոշվեք ոչ միանշանակ իրավիճակներում, ճիշտ որոշումներ կընդունեք ու շատ բան դեպի լավը կփոխեք: Բարենպաստ միտումները կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հետ լեզու գտնելը շատ հեշտ կլինի օրվա սկզբին: Օգտվեք դրանից կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնց կարծիքը կարևոր է ձեզ համար: Եթե վերջին ժամանակներս աշխատավայրում կամ տանը կոնֆլիկտներ են եղել, հիմա դուք դրանց վերջ տալու հնարավորություն կունենաք: Ձեր նրբանկատությունը շատերին դուր կգա: Մարդիկ, որոնք նախկինում տհաճությամբ էին կապի դուրս գալիս, իրենց ավելի բարեհամբույր կպահեն:

Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի բարդ ու հոգնեցնող բան մի ծրագրեք: Դուք կուզենաք հանգստանալ ու վերականգնել ուժերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգիստ զբաղվեք կարևոր գործերով, աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Լսեք նրա հուշումները, այլ ոչ թե շրջապատողների խորհուրդները, որոնք ձեզ կշեղեն: Սա լավ օր է ուսման, ինչպես նաև այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց փորձը կարող է ձեզ օգտակար լինել:

Հավանական են փոքրիկ տարաձայնություններ մտերիմների հետ, բայց բանը ավելի շատ թյուրըմբռնման մեջ է լինելու, այլ ոչ թե ինչ-որ լուրջ բանի: Հանգիստ զրույցն էլ բավարար կլինի ամեն ինչ հարթելու համար: Երեկոն ուրախության առիթներ կբերի սիրահարված Կշեռքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիմա շատ կարևոր կլինի հույզերին չտրվելը: Նպատակին հասնելուն կօգնեն կշռադատված որոշումները, նոր ուղղությամբ արվող զգույշ քայլերը: Չարժե մրցակցային պայքարի մեջ մտնել կամ էլ ձեզ վրա ավելորդ ուշադրություն հրավիրել: Զբաղվեք նրանով, ինչը ձեզ մոտ լավ է ստացվում: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա:

Մտերիմները կուզենան ձեզ հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, հետաքրքիր մի բան կառաջարկեն: Մի հրաժարվեք, քանի որ ձեզ համար թանկ մարդկանց հետ շփումները ոգեշնչող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի հոգնեք: Օրը հագեցած կլինի, այն կկարողանաք շատ արդյունավետ անցկացնել, բայց ամեն գնով ամեն ինչ հասցնելու փորձերը հազիվ թե հաջող լինեն: Ուստի կարևոր կլինի հնարավորինս վաղ առաջնահերթությունները դնելն ու որոշելը, թե ինչով եք զբաղվելու հիմա, իսկ ինչն եք հետաձգելու:

Օրը հարմար կլինի շփումների համար, հատկապես այն մարդկանց հետ, որոնց նախկինում չեք հասկացել: Հիմա պարզ կդառնա, թե ինչ են նրանք ուզում և ինչպես են պատրաստվում դրան հասնել: Անսպասելիորեն կպարզվի, որ ձեր նպատակները նման են, և արժե միավորվել դրանց ավելի արագ հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն սկսեք այն մարդկանց հետ շփվելով, որոնց սովոր եք ամեն հարցում վստահել: Դուք պիտանի խորհուրդներ կլսեք ու անմիջապես օգնություն կստանաք, եթե դրա կարիքը լինի: Հավանական է, ձեզ հեռու պահեն սխալներից, որոնք ձեզ խնդիրներ կբերեին: Այս հատվածը հարմար կլինի նաև փաստաթղթերի հետ աշխատելու համար. դուք մանրամասն կուսումնասիրեք դրանք, ոչինչ բաց չեք թողնի:

Ավելի ուշ կգա զբոսանքների և ուղևորությունների, ժամանցային միջոցառումների, ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների ժամանակը; Դուք հմայիչ կլինեք, բոլորին դուր կգաք, նոր ընկերներ կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ճշգրտությունը, մանրուքներին ուշադրությունն ու լուրջ մոտեցումը այսօր ձեզ կօգնեն գլուխ հանել նույնիսկ շատ բարդ գործերից: Դուք հաջողակ լինելու վրա հույս չեք անի, միանգամից կհասկանաք, որ պետք է ջանքեր գործադրել ու ժամանակը նախապես անհույս նախագծերի վրա չեք վատնի: Օրը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու համար: Որոշ Ջրհոսներ ցույց կտան, որ ունակ են ոչ միայն ինքնուրույն արդյունավետ աշխատել, այլև մյուսներին ղեկավարել: Դա աննկատ չի մնա:

Չնայած օրը բարենպաստ կլինի գործնական տեսանկյունից, աշխատեք նաև հանգստի համար ժամանակ գտնել. դա ձեզ հաստատ չի վնասի: Ընկերների կամ սիրելիի հետ միասին ինչ-որ տեղ մեկնելու հնարավորություն կլինի. բաց մի թողեք այն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այսօր շատ կարևոր կլինեն ձեր անձնական որակները: Դա վերաբերում է նաև գործնական ոլորտին. միայն պրոֆեսիոնալիզմը բավարար չի լինի հաջողության հասնելու համար: Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք բարյացակամ կլինեք նոր ծանոթների հանդեպ, արդյոք հոգ կտանեք նրանց մասին, ովքեր ձեզանից են կախված:

Դուք սովորականից հաճախ ուշադրության կենտրոնում կհայտնվեք: Հնարավոր է դուք դրանից ամաչեք, բայց կարևոր կլինի, որ ոչ ոք չկռահի դա: Ինչ էլ պատահի, ձեզ պահեք այնպես, կարծես հենց դա էլ սպասում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4332 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0