Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3268 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործեք, ժամանակը զուր մի վատնեք: Այսօր ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, և կարևոր չէ՝ կնախընտրեք ամենակարևորից սկսել, թե նախ մանրուքներից գլուխ հանել: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն, և դուք դրանք բաց չեք թողնի: Ամեն անգամ հեշտ չի լինի սեփական հետաքրքրությունները պաշտպանելը, բայց դուք դրանից գլուխ կհանեք: Օրվա առաջին կեսին ավելի հեշտ ոչ մեկի վրա հույս չդնելով՝ ինքնուրույն գործելը: Իսկ ահա երկրորդ կեսին կարող եք միավորվել փորձված համախոհների կամ մտերիմների հետ. միասին դուք անպարտելի կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբը հազիվ թե առանց դժվարությունների անցնի: Ճիշտ է, դրանք աննշան կլինեն, բայց ամենատպավորվող Ցուլերին կարող են վախեցնել կամ շեղել: Մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ խոչընդոտները հաղթահարելու հարցում. նման մարդիկ ավելի շատ կլինեն, քան թվում է: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա կեսին շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: Հնարավոր է դուք եկամուտները մեծացնելու հասարակ, բայց արդյունավետ եղանակ գտնեք: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որին վերջին ժամանակներս շատ էիք կարոտել: Նրա հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հույս դրեք ինտուիցիայի վրա, որի հուշումներն այսօր կօգնեն ձեզ հասնել դրված նպատակներին: Օրը անսովոր կլինի, կզարմացնի անսպասելի իրադարձությամբ: Աշխատեք շատ ժամանակ չանցկացնել արդեն տեղի ունեցածի պատճառների մասին մտորելով: Հիմա ավելի կարևոր կլինի ստեղծված պայմաններում կողմնորոշվելն ու արագ գործելը: Բաց մի թողեք ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, ձեր ունակությունները ցույց տալու հնարավորությունը: Նույնիսկ եթե սովորաբար հակված չեք զբաղվել ինքնագովազդով, հիմա արժե փոխել սովորույթները: Թող բոլորն իմանան, թե ինչի եք հասցրել հասնել: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք իրատես լինել ու պատրանքներ չկառուցել: Այսօր դա շատ կարևոր կլինի, քանի որ սեփական ուժերի օբյեկտիվ գնահատականը կօգնի ձեզ խուսափել սխալներից, շրջանցել թշնամիների լարած թակարդները: Չարժե վստահել բոլորին, ովքեր փորձում են ինչ-որ բանով հետաքրքրել ձեզ կամ շահել ձեր համակրանքը: Մարդիկ կարող են դա այնքան էլ բարի մտադրություններով չանել: Դրական միտումների ազդեցությունը, որն առավոտյան այնքան էլ նկատելի չի լինի, ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի սիրահարված Խեցգետինների համար: Եթե երեկոն ձեզ համար թանկ մարդկանց հետ անցկացնեք, ապա դրանից գոհ կմնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Զգույշ եղեք ու ռիսկի մի դիմեք, եթե դրանից կարելի է խուսափել: Լավ մտածված գործողությունները թույլ կտան հրաշալի արդյունքների հասնել: Շրջահայացությունը հատկապես կարևոր կլինի աշխատանքի, ձեր մասնագիտական հեռանկարների, կարիերայի զարգացման հետ կապված հարցերում: Եթե սխալներ անեք, դրանք միանգամից ուղղել չի ստացվի: Իսկ ահա տնային և ընտանեկան գործերի համար օրը բարենպաստ կլինի: Այստեղ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չեք ունենա. ամեն ինչ հաջող կդասավորվի: Մտերիմները կուրախացնեն լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Սովորական մեթոդները անարդյունավետ կլինեն, այնպես որ պատրաստ եղեք նոր բան մտածելուն: Չեն բացառվում ձգձգումները գործերում, ընդ որում՝ հաճախ դրանք կապված կլինեն մեկ ուրիշի գործած սխալների հետ: Աշխատեք դրա պատճառով չնյարդայնանալ: Ինչքան հանգիստ լինեք, այնքան արագ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրը հաջող կլինի ֆինանսական հարցերի լուծմամբ զբաղված Կույսերի համար: Այն հարմար կլինի գնումների և գործարքների համար: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ուշադրություն դարձրեք մտերիմների հետ հարաբերություններին: Եթե այդ ոլորտում խնդիրներ առաջանանա, աշխատեք հնարավորինս շուտ քննարկել դրանք ու լուծում գտնել: Պետք չէ ձևացնել, թե ոչ մի բան տեղի չի ունենում. դա միայն կբարդացնի իրավիճակը: Հին սխալներն ուղղելու, թյուրըմբռնմանը վերջ տալու հնարավորություն կլինի: Օրը վատը չի լինի աշխատանքի տեսանկյունից: Ճիշտ է, գործեր սովորականից շատ կունենաք, բայց դուք ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Ծագած բոլորին հարցերին պատասխաններ ստանալու համար շատ ժամանակ չի պահանջվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն առանց անակնկալների չի անցնի, բայց դուք ձեր ծրագրերից չեք հրաժարվի և անպայման կիրագործեք դրանք: Հավանական են հեռվից նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք ձեր աշխատանքին են վերաբերելու: Գործնական ոլորտում փոփոխությունները կուրախացնեն, քանի որ հենց դրանց շնորհիվ նոր հնարավորություններ կբացվեն, դուք կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կունենաք: Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չեն բացառվում տարաձայնությունները մտերիմների հետ, լարված պահերը շփումներում: Բայց հուզվելու կարիք չկա, քանի որ դուք անպայման կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու, սուր անկյունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Լուրջ գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Դուք անընդհատ կշեղվեք մանր-մունր խնդիրները լուծելու վրա, ընդ որում՝ ոչ ձեր սեփական խնդիրները: Բայց նույնիսկ նման պայմաններում դուք ոչինչ չեք մոռանա, չեք խառնի և աչքաթող չեք անի: Շրջապատողների վրա դա տպավորություն կթողնի: Ուշադրություն դարձրեք ընկերների և հին ծանոթների անսովոր առաջարկներին: Կարևոր փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք, կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա: Չեն բացառվում անսպասելի նվեներն ու հաճելի անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի գաղափարների և զարմանալի բացահայտումների օր է: Նույնիսկ վաղուց ծանոթ միապաղաղ գործերն այսօր ձանձրալի չեն թվա, քանի որ դրանց ստեղծագործաբար կմոտենաք, կփորձեք նոր լուծումներ գտնել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այսօր քննությունների գնացող Այծեղջյուրները դրանք սպասվածից լավ կհանձնեն: Հին ծանոթներին հանդիպելու և այն մարդկանց հետ շփվելու հնարավորությունը կունենաք, որոնցից վաղուց լուր չունեիք: Դա շատ օգտակար կլինի, դուք հետաքրքիր մի բան կիմանաք, լավ խորհուրդներ կստանաք: Ռոմանտիկ ժամադրությունը չի հիասթափեցնի, եթե նրան օրվա երկրորդ կեսին գնաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր առաջ եկած գործերը միանգամից անել չի ստացվի: Դրա համար պիտի բարդ հարցերից գլուխ հանեք, ինչ-որ նոր բան սովորեք: Ամեն ինչ կստացվի, եթե սկսեք գործել օրվա առաջին կեսին, քանի որ հենց այդ հատվածն է բարենպաստ լինելու: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, չեն բացառում մանկության կամ պատանեկության ընկերների հետ հանդիպումները: Շփումներն ամեն անգամ ձեզ չեն ուրախացնի. շրջապատողները նկատողություններ կանեն, անտեղի խորհուրդներ կտան: Բայց հաճելի պահեր էլ կլինեն, որոնցից մեկը սիրելիի հետ հանդիպումը կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող կանցնի, եթե հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Լավ է սկսեք ամենաբարդ գործերից, նույնիսկ եթե չեք ուզում դրանց անցնել: Անկախ պայմաններից նպատակին հասնելու ունակությունը այսօր ձեզ շատ պետք կգա: Շրջապատողները կգնահատեն ձեր համառությունն ու ինքնավստահությունը: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով գրավիչ գործնական առաջարկներ կստանաք: Ընկերները ձեր օգնության կարիքը կունենան: Ամենայն հավանականությամբ այն ցուցաբերելու համար պիտի փոխեք ձեր ծրագրերը: Դուք հենց այդպես էլ կվարվեք և հաստատ չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|