Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 11
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1445 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հրաշալի կսկսվի: Նրա առաջին կեսին ձեր շատ նախաձեռնություններին հաջողությունն է ուղեկցելու: Ուստի աշխատեք ժամանակը զուր չվատնել, միանգամից սանձնեք հետաքրքիր ու կարևոր գործը: Ավելի ուշ ձեզ կարող են հրավիրել անսովոր միջոցառումների: Լավ է չմերժեք հրավերը, քանի որ ոչ միայն հրաշալի ժամանակ անցկացնելու, այլև այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, որոնք անմիջապես դուր կգան ձեզ: Երեկոյան լավ է չհոգնեք ու կարևոր որոշումներ չընդունեք: Այս հատվածը հարմար կլինի հանգիստ ու հաճելի զբաղմունքների, ձեզ կես խոսքից հասկացող մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Նոր ծանոթների հետ արագ լեզու գտնելու ունակությունն այսօր ձեզ շատ պետք կգա: Հենց դրա շնորհիվ դուք կլուծեք հին խնդիրները, հաջողությամբ կավարտեք այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Օրը հարմար կլինի նաև ծրագրերը քննարկելու համար. դրանք շատերին կհետաքրքրեն, դուք հուսալի օգնականներ կգտնեք: Հավանական են հաջող գնումներ: Այսօր դուք ուշադրություն կդարձնեք անսովոր, զարմանալի իրերին, որոնք երկար ժամանակ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Սիրահարված Ցուլերը կկարողանան անմոռանալի անակնկալ կազմակերպել սիրելիի համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք հստակ կիմանաք այն, ինչի մասին նախկինում կարող էիք միայն կռահել, ճշգրիտ ու պարզ պատասխաններ կստանաք հարցերին, որոնց վրա երկար ժամանակ գլուխ եք կոտրել: Կհեշտանա ծրագրերում որոշակիություն մտցնելը. դուք կհասկանաք, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները և ինչի վրա արժե կենտրոնանալ: Սկզբում բոլորը չէ, որ ձեզ հետ համաձայն կլինեն, բայց արդեն օրվա վերջին պարզ կդառնա, որ դուք ճիշտ որոշում եք ընդունել: Օրվա երկրորդ կեսին սկսած գործերն ավարտելու համար համառության կարիք կլինի: Առաջին իսկ դժվարությունների դեպքում սկսածը կիսատ թողնելու գայթակղությանը մի տրվեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Չհուզվեք, եթե ինչ-որ բան չստացվի: Սա իսկապես ամենահասարակ օրը չի լինելու, նրա առաջին կեսին հնարավոր են ցավալի թյուրիմացություններ: Բայց եթե դուք պահպանեք լավատեսությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը, ապա արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել իրավիճակից: Ձեր կողքին կլինեն ամեն պահի օգնության շտապելու պատրաստ մարդիկ, որոնք կարող են նաև լավ խորհուրդ տալ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կջերմանան: Դրանք կարող են ռոմանտիկ բնույթ ստանալ, եթե նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հրաշալի կլինի ռոմանտիկ ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ: Ո՛չ անհարմար պահեր կլինեն, ո՛չ շփման մեջ լարվածություն կլինի. զրույցի համար արագ հետաքրքիր թեմաներ կգտնվեն, կարևոր ծրագրեր կհայտնվեն, որոնք կուզենաք միասին իրագործել: Այսօր շատերը ուշադրություն կդարձենն ձեզ բնորոշ թեթևությանն ու կենսուրախությանը, կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Աննկատ չեն մնա նաև ձեր տաղանդները: Հնարավոր է, դրանց շնորհիվ դուք հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է անկաշկանդ միջավայրում լուրջ հարցերը քննարկելու համար: Եվ թող նման զրույցների խաբուսիկ թեթևությունը ձեզ չվախեցնի. դուք կկարողանաք պայմանավորվել կարևոր բաների մասին, ճիշտ որոշումներ ընդունել: Մարդիկ, որոնք ձեզ նախկինում զգուշորեն էին վերաբերվում, կհասկանան, որ սխալվել են ու ավելի բարեհամբույր կդառնան: Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե ճամփա գնաք ընկերների, ընտանիքի անդամների կամ մյուս մտերիմների հետ: Հաջող գնումներ անելու շանս կունենաք, որոշ Կույսեր կգնեն հենց այն իրերը, որոնք երկար փնտրել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հիշեք այն գործերի մասին, որոնք մինչև վերջերս ձեզ չափազանց բարդ էին թվում: Այսօր դրանցից հրաշալի գլուխ հանելու շանս կունենաք: Դուք նախկինում աննկատ մնացած հնարավորություններ կտեսնեք, կկռահեք՝ ինչպես է լավ գործել: Նոր ծանոթները հաճույքով օգնության կգան, նրանց աջակցությամբ անհրաժեշտ արդյունքին հասնելը կհեշտանա: Լավ է կարևոր որոշումներ չընդունեք, հատկապես՝ անձնական հարաբերություններին վերաբերող: Այսօր սեփական զգացմունքներից գլուխ հանելը սովորականից բարդ է լինելու: Այնպես որ ինքներդ ձեզ մի քիչ ժամանակ տվեք, հետևեք իրադարձությունների զարգացմանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Համարձակ ստանձնեք նոր գործերը: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա, առաջին հաջողություններին երկար սպասելու կարիք էլ չի լինի: Շատ Կարիճների պետք կգա ուրիշի փորձը. դրա շնորհիվ նրանք սեփական սխալները չեն անի, ոչինչ նրանց աչքից չի վրիպի: Բոլոր կարևոր զրույցներն արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում դուք շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորության մեջ գցել կամ շեղել: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չեք հասկացել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբը հարմար կլինի երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Կարող եք միանգամից անցնել մտածածն իրագործելուն. դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, առաջին հաջողություններն էլ չեն ուշանա: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ արժե ինտուիցիային ապավինել. այն ձեզ հուսախաբ չի անի: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Գործեր սպասվածից շատ կունենաք, հազիվ թե ինչ-որ բան կարողանաք հետաձգել: Այնպես որ պատրաստ եղեք արագ գործելուն: Արժե սկսել ամենակարևորից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք անսովոր գաղափարներ կունենաք, և դրանք բոլորը չափազանց լավը կլինեն: Մտածածն իրագործելը երկար ժամանակով հետաձգելու կարիք չի լինի. արդեն օրվա կեսին կոնկրետ գործողությունների անցնելու հնարավորություն կլինի: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելն ու ժամանակին առաջին քայլը անելը: Ինտուիցիան կհուշի՝ ինչպիսին այն պետք է լինի: Օրը հարմար կլինի նաև ուղևորությունների համար, այդ թվում՝ նոր վայրեր: Դուք բազում վառ տպավորություններ կստանաք, տրամադրությունն էլ կլավանա: Եթե սիրելին ձեզ միանա, ճամփորդությունը ռոմանտիկայով լի կլինի: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ: Նրանք շնորհակալ կլինեն ձեզ ուշադրության ու աջակցության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր ինչ-որ մեկի հետ ծանոթանալն ու ընկերանալը շատ հեշտ է լինելու: Եթե անսովոր միջոցառման գնաք, ապա անմիջապես ուշադրության կենտրոնում կհայտնվեք ու շատերին դուր կգաք: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, մարդիկ, որոնցից երկար ժամանակ լուր չունեիք: Նրանց հետ շփումները կուրախացնեն, բացի այդ, հետաքրքիր ու օգտակար մի բան իմանալու շանս կլինի: Օրը հազիվ թե հարմար լինի լուրջ զրույցների, աշխատանքային հարցերը քննարկելու համար: Շեղվեք հոգսերից, մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել. դրա համար հիմա ամենահարմար պահն է: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք շատերին կզարմացնեք: Շրջապատողները, որոնք սովոր են ձեզ հետ հեշտությամբ ինչի մասին ասես պայմանավորվել, միանգամից չեն հասկանա, որ հիմա դուք զիջումների գնալու պատրաստ չեք: Չեն բացառվում լարված պահերը նույնիսկ մտերիմների հետ շփումներում, բայց ամենադժվարը ձեզ դեռ լավ չճանաչող մարդկանց հետ կլինի: Լուրջ կոնֆլիկտներից կկարողանաք խուսափել, և հազիվ թե ինչ-որ մեկը ձեզանից լրջորեն նեղանա: Լավ է կենտրոնանաք այն գործերի վրա, որոնք կարող եք ինքնուրույն անել. այդտեղ արագ հաջողության կհասնեք: Օրը հարմար կլինի ստեղծագործելու համար: Որոշ Ձկներ ոգեշնչվածության նոր աղբյուր կհայտնաբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|