ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հունիսի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2802 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը բարդ, բայց շատ հետաքրքիր կլինի: Նույնիսկ եթե այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, դուք խուճապի չեք մատնվի, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու կհասկանաք՝ ինչ անել: Մարդիկ, որոնց կարող եք դիմել խորհրդի կամ աջակցության խնդրանքով, ձեր կողքին կլինեն: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ, եթե դրա կարիքն ունենաք:

Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու համար: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Այդ հատվածը բարենպաստ կլինի հարազատների հետ շփվելու և ընտանեկան գործերի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Մի շտապեք ստանձնել բարդ գործերը. առավոտը դրանց համար հարմար չի լինի: Կարևոր զրույցները նույնպես արժե հետաձգել, քանի որ օրվա երկրորդ կեսին շրջապատողների հետ լեզու գտնելն ավելի հեշտ է լինելու: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Դուք կնկատեք, որ նորանոր հնարավորություններ են բացվում, ձեր տրամադրությունն էլ կլավանա:

Երեկոյան մոտ լավ գաղափարները կշատանան: Հատուկ ուշադրություն պիտի դարձնեք ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին դուր եկած գաղափարներին: Միասին դուք արագ կյանքի կկոչեք ձեր մտածածը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը բազում անակնկալներ կմատուցի: Պատրաստ եղեք, որ ծրագրի համաձայն գործել չի ստացվելու: Անսպասելի իրադարձությունները շատ կլինեն, և դրանք չի կարելի անուշադրության մատնել: Որոշ Երկվորյակներ կհետաձգեն սեփական գործերը մտերիմներին օգնելու համար, մյուսները կհամաձայնեն հին ընկերների զարմանալի և ոգեշնչող առաջարկներին:

Ավելի ուշ պիտի վերադառնաք առօրյա գործերին: Դրանք բավական ձանձրալի կլինեն, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված են լինելու տան համար պիտանի իրեր գնելու հետ: Այդպիսի ծախսերի համար չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն արժե նվիրել հետաքրքիր գործերին և այն հաճելի զբաղմունքներին, որոնց համար սովորաբար ժամանակը չի հերիքում: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչը կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կուրախացնի ձեր մտերիմներին:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք հաճելի կլինեն, եթե ընկերները և մյուս մտերիմները միանան ձեզ: Չի բացառվում, որ հենց ճանապարհին հրաշալի գաղափարներ և ուսմանը, աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող նոր ծրագրեր հայտնվեն: Իսկ ահա երեկոն արժե անցկացնել տանը կամ ձեզ լավ ծանոթ այլ վայրում: Այդպես դուք ձեզ ավելի հանգիստ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է այնքան էլ հաջող չսկսվել: Առավոտյան դուք անհամբեր ու նյարդային կլինեք, դրա պատճառով շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Բացի այդ, դժվար կլինի նույնիսկ հետաքրքիր գործերի վրա կենտրոնանալը, և դրա պատճառով որոշ Առյուծներ կսկսեն ավելի բարկանալ:

Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա: Արդեն կեսօրից հետո պարզ կդառնա, որ կյանքը կարգավորվում է: Բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել և ուրախացնել ձեզ: Երեկոն հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, ընտանիքում էլ հաճելի իրադարձություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստացեք. այսօր դա ձեզ համար օգտակար կլինի: Եթե պայմանները թույլ են տալիս հետաձգել գործերը, հենց այդպես էլ արժե վարվել: Նույնիսկ ոչ մեծ դադարը բավարար կլինի, որպեսզի ձեր տրամադրությունը լավանա, դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի զգաք:

Հնարավոր է, հյուր գան հին ծանոթները, ընկերները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Նրանց հետ զրույցներից դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Բացի այդ, հավանական են անսպասելի նվերներ: Որոշ Կույսեր նվեր կստանան այն, ինչի մասին վաղուց գաղտնի երազել են: Հաջող կլինեն ոչ մեծ գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հազիվ թե առանց անսպասելի իրադարձությունների և զարմանալի լուրերի անցնի: Հնարավոր է, այսօր դրանք չազդեն ձեր ծրագրերի վրա: բայց ավելի ուշ դուք ևս մեկ անգամ կմտածեք ու կհասկանաք, որ պետք է նոր ձևով գործել: Իսկ մինչ այդ աշխատեք նկատել նույնիսկ առաջին հայացքից աննշան թվացող մանրուքները. հետո դրանք կարող են կարևոր լինել:

Օրը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Եթե նախկինում ինչ-որ բանի մասին թեժ վիճել եք, երկար չեք կարողացել պայմանավորվել, ապա այսօր բոլորին գոհացնող լուծում կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նախապես չծրագրած գնումների հարցում մի շտապեք: Պիտանի իրը ընտրելու համար որոշ ժամանակ է պետք գալու, քանի որ պիտի մի քանի տարբերակ համեմատեք: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Նրա առաջին կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար, իսկ հետո պիտի լրիվ նոր բան ստանձնեք:

Օրը բարենպաստ կլինի նախկինում լարված հարաբերությունները կարգավորելու և այն մարդկանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Շատ Կարիճների կուրախացնեն հին ծանոթների, մանկության ու երիտասարդության տարիների ընկերների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գործեր սպասվածից շատ կլինեն: Բայց ամեն ինչից կկարողանաք գլուխ հանել, եթե հետևողականորեն գործեք՝ խուսափելով քաոսից: Այսօր լավ է չփորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Փոխարենը կարող եք ինչ-որ մեկին դիմել օգնության խնդրանքով, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել:

Ուշադիր պիտի լինեն համարյա ողջ օրը նոր ծանոթների հետ անցկացնել պատրաստվող Աղեղնավորները: Մի շտապեք նրանց հետ կիսվել կարևոր ինֆորմացիայով, պատմել ձեր գաղտնիքները: Իրար իսկապես հասկանալու համար ձեզ որոշ ժամանակ է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը լավ կանցնի, եթե ձեզանից անհնարինը չպահանջեք: Եթե շատ գործեր եք ծրագրել, մտածեք, թե դրանցից որոնք կարելի է հետաձգել, որպեսզի հանգստի, մտերիմ մարդկանց հետ շփումների, հաճելի զբաղմունքի համար ժամանակ մնա:

Եթե դա չանեք, ապա արդեն օրվա կեսին ուժասպառ կլինեք: Իսկ երեկոն հետաքրքիր բաներ է խոստանում: Հավանական են անսովոր հանդիպումներ, առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Հնարավոր է ձեզ հրավիրեն մի տեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հրաշալի կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ կպայմանավորվեք նոր ծանոթների հետ, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր մինչև վերջին ժամանակներս անբարյացակամ էին: Բարդ հարաբերություններում դրական շարժ կլինի, և դա ձեր արժանիքը կլինի: Շրջապատողները կգնահատեն ձեր անկեղծությունը, սակայն ուրիշների զգացմունքների հանդեպ մեղմ լինելն ու նրբանկատությունն էլ պակաս կարևոր չեն լինի:

Արժե մտածել ապագայի մասին: Հնարավոր է այսօր նոր նպատակներ ու ծրագրեր հայտնվեն: Բայց մի շտապեք կիսատ թողնել այն, ինչով ավելի վաղ եք զբաղվել: Որոշ ժամանակ է պետք գալու՝ հասկանալու համար, թե ինչպես է լավ գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք ձեր ուժերը նոր բանում փորձել, ստանձնել բարդ, բայց խոստումնալից գործը: Արժե հնարավորինս վաղ սկսել. առավոտյան ամեն ինչից գլուխ հանելն ու առաջին հաջողություններին հասնելը հեշտ է լինելու: Բացի այդ, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն և՛ հուշել, և՛ օգնել: Ավելի ուշ ամեն ինչ պիտի ինքնուրույն անեք:

Լավ է հետաձգեք կարևոր զրույցները, լուրջ հարցերի քննարկումը, որոնց համար օրը հարմար չէ: Այն ավելի բարենպաստ կլինի ձեզ դուր եկող մարդու հետ թեթև ու հաճելի շփումների համար: Հաճոյախոսություններով փոխանակվելը, անմեղ կատակներն ու սիրախաղը կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2802 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0