Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 8
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը անակնկալներ կբերի: Հազիվ թե կարողանաք ծրագրի համաձայն գործել: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք ոտքի վրա նոր բան մտածել, ոչ ստանդարտ լուծումներ փնտրել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է պետք գործել, իսկ փորձը կօգնի խուսափել սխալներից:
Օրվա սկզբին բարենպաստ հուզական դաշտը կարող է օրվա ընթացքում լարված դառնալ: Աշխատեք դատարկ բաների պատճառով չհուզվել ու նախապես մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել: Երեկոն հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու կամ ընտանեկան միջոցառման համար, իսկ ահա ռոմանտիկ ժամադրությունը կարող է ձեր ուզածի նման լավ չանցնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրն սկսեք ամենաբարդ գործերից: Նույնիսկ եթե ամեն ինչ միանգամից լավ չստացվի, դուք մտածածը կիսատ թողնելու ցանկություն չեք ունենա և անպայման կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Կարող եք օգնության հարցով դիմել հին ծանոթներին, բայց ամենակարևոր հարցերը ինքնուրույն կլուծեք:
Հրաշալի նորություններ կբերի օրվա երկրորդ կեսը: Պարզ կդառնա, որ նախկինում ձեզ անհանգստացնող խնդիրները մնացել են անցյալում, անհանգստության առիթներն էլ կքչանան: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Որոշ Ցուլեր կնկատեն, որ հարազատների հետ լեզու գտնելը հեշտացել է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին առաջ եկած փոքրիկ տհաճությունները սրտին մոտ մի ընդունեք: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի բարդ ու կարևոր գործերի կամ լուրջ հարցերը լուծելու համար: Պարզապես մի փոքր սպասեք և շատ շուտով կզգաք, որ դրական միտումների ազդեցությունն ուժեղացել է: Եվ հենց այդ ժամանակ էլ սկսեք գործել:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարների և հետաքրքիր առաջարկների ժամանակ է լինելու: Ընկերները կկիսվեն ծրագրերով, որոնց իրագործմանը կուզենաք մասնակցել: Չի բացառվում հանդիպումը մի մարդու հետ, որին շատ կարոտել էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը հաջող կդասավորվի: Դուք ժամանակը դատարկ բաների վրա չեք վատնի, կհասցնեք օգտակար բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Աշխատավայրում լուրջ խնդիրներ չեն լինի: Եթե այսօր նոր գործեր ստանձնեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել դրանցում: Հավանական են դրամական մուտքեր: Որոշ Խեցգետիններ շատ հաջող գնումներ կանեն:
Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն նյարդայնացնելով ձեզ: Սակայն դրա պատճառով կոնֆլկտներ չեն լինի: Դուք կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու և բոլորին տրամադրությունը բարձրացնելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Շրջապատողների հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվելն այսօր սովորականից բարդ է լինելու: Հնարավոր են տարաձայնություններ դատարկ բաների պատճառով: Աշխատեք խուսափել երկար վեճերից. ժամանակը կարող եք ավելի օգտավետ անցկացնել: Մարդիկ, որոնք սկզբում կասկածելու են ձեր գաղափարների վրա, շուտով կփոխեն իրենց կարծիքը, երբ անցնեք մտածածն իրագործելուն:
Արժե նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում, դրա համար հարմար պահեր շատ կստեղծվեն: Օրը հարմար կլինի նաև ժամանակին ձեզ համար թանկ հարաբերությունները վերականգնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մի շտապեք կարևոր զրույցներ սկսել. օրվա երկրորդ կեսը դրանց համար ավելի հարմար է լինելու, քան առաջինը: Առավոտյան հեշտ չի լինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Տարաձայնություններ հավանական են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Դուք կարող եք դրանց վերջ տալ, եթե պահպանեք հանգստությունն ու չտաքանաք:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Կհաջողվի լուծել բարդ թվացող առաջադրանքները, հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Երեկոն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմների համար կարևոր լավ նորություններ կբերի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Այսօր դուք կկարողանաք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ընդհանուր լեզու չեք գտել, կամ էլ ձեր կողմը կգրավեք նոր համախոհներին: Հավանական են առաջարկներ՝ կապված նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ: Դրանցից մի քանիսը շատ գրավիչ կլինեն, դուք առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք ու չեք զղջա դրա համար:
Ուշադրություն դարձրեք օրվա երկրորդ կեսին առաջ եկած գաղափարներին: Հնարավոր է դրանք միանգամից իրագործել չստացվի, բայց ավելի ուշ անպայման կվերադառնաք մտածածին: Այդ հատվածը նաև լավ նորություններ է խոստանում ընտանեկան խնդիրների լուծմամբ զբաղված Կշեռքներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրվա սկիզբը կարևոր հանդիպումներ է խոստանում: Լավ կանցնեն այն բանակցությունները, որոնցից ոչ մի յուրահատուկ բան չէիք սպասում: Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր տրամադրված չէին շփվելու և ցանկացած առաջարկ մերժում էին: Այս հատվածը հարմար կլինի նաև ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենը, ինչ կարող է պետք գալ:
Ավելի ուշ պիտի վերադառնաք ընթացիկ գործերին, որոնք այնքան էլ հետաքրքիր չեն լինի, բայց ուշադրություն կպահանջեն: Փոքրիկ դժվարություններ կառաջանան, բայց ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ցանկացած պահի օգնության շտապել: Հավանական են մտերիմներին վերաբերող լավ նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա առաջին կեսը կարող է փոքրիկ տհաճություններ, ապրումների առիթներ բերել: Բայց անհաղթահարելի խնդիրներ չեն առաջանա, իսկ մնացած ամեն ինչից արագ գլուխ կհանեք: Մի շտապեք լուրջ զրույցներ սկսել, հատկապես եթե դրանք աշխատանքին են վերաբերում: Նման զրույցների համար ավելի հարմար կլինի օրվա երկրորդ կեսը:
Հավանական են դրամական մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց տեղին կլինեն, քանի որ թույլ կտան չծրագրված գնումներ անել կամ մտերիմների համար փոքրիկ տոն կազմակերպել: Ցանկալի չէ պարտքով գումար տալը. ձեզ հազիվ թե այն ժամանակին վերադարձնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դատարկ բաների պատճառով չանհանգստանալը դժվար կլինի; Հուզական դաշտն այսօր շատ լարված կլինի, ուստի նույնիսկ փոքրիկ տհաճությունները սրտին շատ մոտ կընդունեք: Աշխատեք դրական տրամադրվել. հենց դրանից կսկսվեն լավ փոփոխությունները: Լավ է, եթե ձեր կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աշխուժացնել ու աջակցել ձեզ:
Օրն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի աշխատանքի համար, իսկ նրա երկրորդ կեսը էլ ավելի արդյունավետ կլինի: Դուք միաժամանակ մի քանի կարևոր հարց կլուծեք, հաջողությամբ կավարտեք այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել: Գործեր շատ կլինեն, բայց ժամանակ կմնա նաև հանգստի և մտերիմների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը բազում իրադարձություններ կբերի, ընդ որում՝ դրանց մեջ կլինեն ձեզ համար լրիվ նորերը: Ուստի ծրագրի համաձայն գործել հազիվ թե հաջողվի: Բայց հոգ չէ, քանի որ իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք, ինտուիցիան էլ կհուշի, թե ինչ է պետք նախաձեռնել: Համարձակ փորձարկումները հաջող կլինեն:
Հետաքրքիր միջոցառումների մասնակցելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ծանոթությունը, որը երկարատև ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնի: Ձեզ շատ ժամանակ պետք չի գալու ճիշտ տպավորություն կազմելու մի մարդու մասին, որին այսօր առաջին անգամ կհանդիպեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Ձեզ հագեցած օր է սպասվում: Պիտի զբաղվեք ոչ միայն սեփական գործերով, այլև ուրիշների խնդիրների լուծմամբ, ընդ որում՝ վերջինս կարող է սպասվածից շատ ժամանակ խլել: Հին ծանոթները կաջակցեն ձեր նախաձեռնությունները, բայց ամեն անգամ անշահախնդիր չեն լինի: Այնպես որ չզարմանաք, եթե նրանք շուտով ձեզ խնդրեն ինչ-որ ծառայությունների մասին:
Օրն առանց դժվարությունների չի անցնի: Բայց դուք դրանց պատճառով չեք հուզվի, կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Եվ զուր չէ, ձեզ մոտ շատ բան հրաշալի կստացվի, եթե համառություն դրսևորեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: