Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3918 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով: Դա հարմար ժամանակ է լինելու նոր բան ստանձնելու համար. դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել: Հավանական են պիտանի ծանոթություններ, որոշ Խոյեր ոչ միայն նոր համախոհներ, այլև իսկական ընկերներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու, գործարքներ կնքելու համար: Գումարի հետ կապված հարցերում դուք զգույշ և ուշադիր կլինեք, ուստի նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Անձնական հարաբերությունները միշտ հարթ չեն լինի, բայց դուք կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք սովորականից հաճախ պիտի շտապեք ու ոտքի վրա որոշումներ ընդունեք: Ամենատպավորվող Ցուլերին դա կստիպի հուզվել, նշանի ամենահանգիստ ներկայացուցիչներն էլ երբեմն տագնապելու են: Բայց ապրումների լուրջ առիթներ չեն լինի, դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, և օրը հաջող կդասավորվի: Դուք ֆինանսական հարցերը լուծելիս չեք շտապի, և ճիշտ էլ կվարվեք: Կհաջողվի խուսափել զուր ծախսերից, անհաջող գնումներից: Օրվա երկրորդ կեսը աշխատանքի հետ կապված լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հազիվ թե այսօր ուզենաք ծրագրի համաձայն գործել կամ հետևել ինչ-որ մեկի հրահանգներին: Դուք ավելի մեծ հաճույքով իմպրովիզներ կանեք, նոր բան կհորինեք: Շատ համարձակ փորձարկումներ հաջող կլինեն: Դուք ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, ուստի արագ կանեք դրանք: Հավանական են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով շատ կարևոր կդառնան ձեզ համար: Ձեզանից տարբերվող մարդկանց հետ շփումները կօգնեն նորովի նայել շատ բաների: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու: Հուզական դաշտը սովորականից լարված կլինի, դուք կարող եք դատարկ բաների պատճառով անհանգստանալ, շատ բան սրտին մոտ ընդունել: Բայց ձեր կողքին կլինեն ամեն պահի ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Օրվա առաջին կեսին լավ է առօրյա գործերով զբաղվեք: Իսկ ահա երկրորդը հարմար կլինի նոր, կարևոր ու բարդ բանից գլուխ հանելու համար: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև ուղևորությունների համար, և կարևոր չէ՝ գործերով կմեկնեք, թե պարզապես միջավայրը փոխելու նպատակով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի չեն բացառվում զուր ծախսերն ու անհաջող գործարքները: Խոշոր գնումներ անելուց առաջ խորհրդակցեք փորձառու մարդկանց հետ: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Հավանական են մասնագիտական հաջողություններ: Նախկինում ձեր կարողություններին կասկածող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Անսովոր ծանոթություններ են սպասվելու այսօր աշխատանքի հետ կապված միջոցառումներին մասնակցող Առյուծներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Արագ գործեք, ժամանակը դատարկ վեճերի վրա մի վատնեք: Այսօր դուք մի քանի լուրջ խնդիրներից գլուխ հանելու, լուրջ առաջադրանքները լուծելու հնարավորություն կունենաք: Դրա համար օգնության կարիք չեք ունենա, բայց ամենակարևոր պահերին դուք կարող եք փորձված համախոհների վրա հույս դնել: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, ձեզ ամեն անգամ ճիշտ չեն հասկանա: Բայց դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, լավ հարաբերություններ կպահպանեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում ռոմանտիկ ժամադրությունների գնացող Կույսերին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ինտուիցիան կհուշի, որ արժե կենտրոնանալ կարևոր գործերի վրա, և այն չի սխալվի: Այսօր դուք շատ բանի կհասնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք: Խորհուրդների կամ օգնության կարիք հազիվ թե ունենաք, դուք ինքներդ ստանձնած ամեն ինչից գլուխ կհանեք: Հավանական են անսովոր հանդիպումներ ու ծանոթություններ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Կշեռքներ հնարավորություն կունենան շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել: Ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կարող են սկսվել: Սակայն շատ բան կախված է լինելու ձեր նախաձեռնող լինելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հասարակ չի լինի: Եթե մեծ ծրագրեր ունեք, պատրաստ եղեք մտածածը կյանքի կոչելու համար ջանքեր գործադրել: Հին համախոհները ձեզ հազիվ թե կարողանան աջակցել, նրանք սեփական հոգսերով զբաղված կլինեն: Այնպես որ պիտի ինքնուրույն գործեք, կարևոր որոշումներ ընդունեք՝ հենվելով միայն սեփական գիտելիքների, փորձի և առողջ բանականության վրա: Առավոտյան համարյա աննկատ դրական միտումները աստիճանաբար կուժեղանան: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ է խոստանում ընտանեկան գործերով զբաղված Կարիճներին: Ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող շատ խնդիրներ կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հրաշալի գաղափարներ շատ կունենաք, և դուք կուզենաք դրանք հնարավորինս շուտ կյանքի կոչել: Պետք կգա ցանկացած պարագայում լավագույն լուծումը գտնելու, ինտուիցիայի հուշումներին լսելու ձեր ունակությունը: Դուք ժամանակը դատարկ վեճերի վրա չեք ծախսի, չեք փորձի համոզել նրանց, ում ձեր ծրագրերը կասկածելի են թվում, այլ պարզապես կսկսեք ինքնուրույն գործել: Եվ ամեն ինչ կստացվի: Կհաջողվի կարգուկանոն հաստատել գործերում, գլուխ հանել վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր խնդիրներից: Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր: Խոսքը մեծ գումարի մասին չի լինի, բայց այն շատ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, դուք հանգստություն կպահպանեք: Ոչ ոք չի կարողանա հանել ձեզ հավասարակշռությունից, ստիպել հուզվել կամ բարկանալ: Ամեն անգամ չեք կարողանա հետևել ձեր ծրագրերին, բայց ամենակարևոր նպատակներին անպայման կհասնեք: Օրը բարենպաստ կլինի ստեղծագործ աշխատանքով զբաղված, ոչ ստանդարտ առաջադրանքներ լուծող Այծեղջյուրների համար: Բայց մյուսներին էլ լավ բաներ են սպասվում: Հավանական են փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ առաջ հաշտ չէիք: Տարաձայնությունների առիթները կքչանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շատ բան պիտի անեք, և ամեն ինչ հասցնելու համար լավ մտածված ծրագիր է պետք: Հենց դրա շնորհիվ կհաջողվի խուսափել ապրումներից ու ավելորդ շտապողականությունից, ժամանակին հասնել դրված նպատակներին: Շատերին գործերին ձեր լուրջ մոտեցումը դուր կգա: Չի բացառվում շուտով հետաքրքիր առաջարկներ ստանաք: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում անսպասելի հանդիպումները: Ձեզ կարող են հյուր գալ մարդիկ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Երեկոն շատ հաճելի կանցնի: Որոշ Ջրհոսների հաճելի անակնկալներ են սպասվելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Այդ հատվածում ինչ-որ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք իրավիճակից գլուխ կհանեք, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու կշռադատված որոշումներ ընդունեք: Հին ընկերները հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները, նոր ծանոթներն էլ չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: Հավանական է ֆինանսական հարցերի հաջող լուծում: Որոշ Ձկների անսպասելի աղբյուրներից դրամական մուտքեր են սպասվելու: Մի շտապեք ծախսել ստացածը, օրը հարմար չի լինի սպոնտան գնումների կամ նախկինում չծրագրված գործարքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|