ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 5
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2178 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ է լինելու, և եթե ուզենաք ինչ-որ մեկի հետ ընկերանալ, ապա դա առանց դժվարության կանեք: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան: Նույնիսկ նախկինում ձեզ չհավանող մարդիկ կարող են ձեր հանդեպ համակրանքով լցվել:

Օրը վատը չի լինի աշխատանքի տեսանկյունից: Զգույշ է պետք լինել միայն ֆինանսական հարցերը լուծելիս: Մի հավատացեք հեշտ փողեր խոստացողներին, գումարն էլ կասկածելի նախագծերի մեջ ներդնելուց առաջ լավ մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վատ օր չի լինի, բայց այն հանգիստ չի անցնի: Նույնիսկ եթե շատ ուզենաք խուսափել շտապողականությունից ու խառնաշփոթից, շրջապատողները հնարավոր ամեն բան կանեն ձեզ անհասկանալի և անօգուտ գործերի, դատարկ վեճերի մեջ ներքաշելու համար: Աշխատեք տեղի ունեցողին հումորով վերաբերվել: Դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտը, լավ հարաբերություններ պահպանել ու ոգևորել մյուսներին:

Եթե պատրաստվում եք կարևոր բանով զբաղվել, միայն սեփական ուժերին ապավինեք: Իսկ ահա մանրուքներում հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Եթե դրանք անեն մարդիկ, որոնց հետ նախկինում համագործակցել եք, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հետաձգեք այսօր առաջ եկած գաղափարների իրագործումը: Ինչքան շուտ մտորումներից վճռական գործողությունների անցնեք, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքին հասնելը: Եթե օգնականների կարիք ունենաք, արագ կգտնեք նրանց: Չի բացառվում իրենց աջակցությունը խոստանան ազդեցիկ մարդիկ: Սակայն նրանք անշահախնդիր չեն լինի, պատրաստ եղեք պատասխան ծառայություններ մատուցելուն:

Օրը հարմար կլինի ուղևորությունների համար, և կարևոր չէ՝ ճամփա կգնաք կոնկրետ նպատակով, թե պարզապես պայմանները փոխելու համար: Ճանապարհին ձեզ ոչ միայն վառ տպավորություններ, այլև ճակատագրական հանդիպումներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ հարցեր լուծելը սպասվածից բարդ է լինելու: Եվ բանը միայն իրադարձությունների անհաջող ընթացքի մեջ չի լինի, այլև նրա, որ այսօր շրջապատողները հաճախ կշեղեն ձեզ: Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր չեն կարողանա ամենահասարակ հարցերն առանց ձեր խորհուրդների լուծել, կամ էլ կուզենան ամենաանհարմար պահին խոսել դատարկ բաների մասին: Վեճերը հաստատ իրավիճակը դեպի լավը չեն փոխի:

Օրվա սկզբին աննկատ դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Երեկոն շատ բարենպաստ կլինի հատկապես ռոմանտիկ ժամադրության գնացող Խեցգետինների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գումարի հետ զգույշ վարվեք: Օրը հաստատ հարմար չի լինելու այն առաջին պատահած բանի վրա ծախսելու համար: Շտապելով արված գնումները հազիվ թե հաջող լինեն: Նույնը կարելի է ասել նաև ավելի վաղ չծրագրած գործարքների մասին:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Առյուծները, որոնք այսօր կկարողանան կենտրոնանալ, ոչ միայն հաջողության հասնելու, այլև շատ ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կունենան: Շատ օգտակար կլինեն ձեր գիտելիքները: Դա կխոստովանեն նույնիսկ նրանք, ովքեր նախկինում թերագնահատել են ձեզ: Հավանական են դրական փոփոխություններ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ հարաբերություններում: Կպարզվի, որ դուք ընդհանուր բաներ ավելի շատ ունեք, քան ենթադրում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրն սկսեք կարևոր գործերից ու լուրջ հարցերը լուծելուց: Պայմանները բարենպաստ կլինեն, դուք հրաշալի գլուխ կհանեք մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Ամեն անգամ չեք կարողանա սովորական մեթոդներից օգտվել, բայց դուք խուճապի չեք մատնվի, եթե պետք լինի լրիվ նոր բան մտածել:

Օրվա երկրորդ կեսին մտերիմների հետ տարաձայնություններ կլինեն: Որոշ Կույսերի կվշտացնեն գործերում անսպասելի ձգձգումները, հին ծրագրերի խախտվելը: Բայց ուրախության առիթներ էլ կլինեն: Օրինակ՝ հավանական է հաջող լուծում ստանա բարդ ֆինանսական հարցը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հասարակ չի լինի, բայց դուք շատ գործերից գլուխ կհանեք, ծրագրածից ավելին կհասցնեք: Ամենայն հավանականությամբ կնախընտրեք ինքնուրույն գործել, չեք ուզենա ժամանակը երկար բացատրությունների վրա ծախսել, կամ էլ համոզել նրանց, ում ձեր գաղափարները դուր չեն գալիս: Սկզբում շրջապատողների համար հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները: Բայց շուտով ակնհայտ կդառնա, որ դուք նպատակին տանող միակ ճիշտ ուղին եք ընտրել:

Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Հիշեք, որ նրանց հետ շփումներում արժե ավելի շատ վստահել սեփական ինտուիցիային, քան ուրիշների խոսքերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբն առանց փոքրիկ տհաճությունների, դժվարությունների, անհաջող զուգադիպությունների չի անցնի: Մի հուսահատվեք: Շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք կտեսնեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում:

Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն վերջին ժամանակներս շփոթված Կարիճների առաջ, որոնք չգիտեին՝ դեպի ուր շարժվել հետո: Անձնական հարաբերություններում էլ նկատելի կլինեն դրական միտումները: Կհեշտանա այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ դա անել նախկինում չէր հաջողվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը խոշոր հաղթանակներ չի բերի, բայց բավական հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս շատ էիք կարոտում: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Որոշ Աղեղնավորներ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանան:

Կարող եք նոր ու բարդ բան սովորել, գլուխ հանել դժվար հարցերից: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, ճիշտ եզրահանգումներ կանեք: Չի բացառվում ձեր դիտողունակության շնորհիվ բացահայտեք ուրիշների գաղտնիքները: Մի շտապեք դրանցով կիսվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել: Նշանակություն չունի՝ դրանք աշխատանքին են վերաբերում, թե անձնական կյանքին. երկու դեպքում էլ ստեղծված իրավիճակի շուրջ մտածելու համար դուք բավարար ժամանակ կունենաք: Կարող եք խորհրդի հարցով դիմել մեկին, ում վաղուց գիտեք: Ձեզ կհուշեն, թե ինչպես է պետք գործել, կօգնեն խուսափել ցավալի սխալներից:

Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ հանդիպելու, մանկության կամ պատանեկության ընկերների հետ շփվելու համար: Օգտակար կլինի վաղ անցյալի իրադարձությունները հիշելը: Դրանց մասին զրույցները ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք, բայց օրն ընդհանուր առմամբ լավ կդասավորվի: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց մտածածը, ավարտել այն գործը, որին և՛ դուք, և՛ ձեր մտերիմները մեծ ուժեր եք նվիրել: Որոշ Ջրհոսների համառությունը կօգնի հաղթել հին մրցակիցներին, ամրապնդել դիրքերը:

Օրը հարմար կլինի ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, էքսկուրսիաների համար: Ձեզ համար դժվար կլինի տեղում նստած մնալը, հարկադիր անգործությունից տրամադրությունը կարող է փչանալ: Լավ է նախապես մտածեք, թե ինչպես եք անցկացնելու ազատ ժամանակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզանից անհնարինը մի պահանջեք: Առավոտյան կարող է թվալ, թե դուք ունակ եք ցանկացած բարձունք հաղթահարել: Բայց լուրջ պարտավորություններով կապվելուց առաջ համոզվեք, որ ճիշտ եք գնահատել ձեր հնարավորություններն ու ստեղծված իրավիճակը: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց ոչ ամեն ինչ: Ճիշտ է, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության շտապել: Աշխատեք նրանց հետ համատեղ գործողություները հնարավորինս շուտ քննարկել. դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:

Մտերիմների աջակցությունն այսօր ձեզ համար շատ կարևոր կլինի: Վատ մի զգացեք կիսվել ձեր ապրումներով. ձեզ ճիշտ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2178 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0