Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 4
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Գումարի հետ զգույշ վարվեք: Ֆինանսների հետ կապված ցանկացած որոշում պետք է առանց շտապելու ընդունել: Լավ գաղափարներն առաջինը մտքին չեն գա, ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ ինչպես հարկն է մտածելու համար: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի:
Դուք նկատելի առաջընթացի կհասնեք գործերում, գլուխ կհանեք մի բանից, ինչը երկար ժամանակ չի ստացվել: Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաղթահարել դրանք: Մտերիմներին աջակցելու, վերջին ժամանակներս նրանց անհանգստացնող ընտանեկան խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք: Երեկոյի համար աշխատեք ոչ մի բարդ բան չծրագրել. դուք կուզենաք հանգստանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բարենպաստ կլինի շփումների և հարմար կլինի բարդ հարցերը քննարկելու համար: Կհաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում առաջ ընդհանրապես չէիք հասկանում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են ձեր կողմն անցնել: Որոշ Ցուլեր նոր համախոհներ կգտնեն: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում:
Դուք արագ գլուխ կհանեք կազմակերպչական ու ադմինիստրատիվ հարցերից: Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչի վրա արժե գումար ծախսել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է նոր, անսովոր ու բարդ գործեր սկսելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել, և ժամանակը զուր չեք վատնի: Պիտանի ծանոթություններ են սպասվում օրվա առաջին կեսը ուղևորությունների մեջ անցկացնող Երկվորյակներին: Ավելի ուշ ստեղծագործելու համար լավ ժամանակ կգա, դուք բազում անսովոր գաղափարներ կունենաք:
Հավանական են պիտանի գնումներ: Կարող եք ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար պիտանի իրեր գնել: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ուշադիր եղեք, վտանգ կա, որ այսօր ինչ-որ մեկը կփորձի խճճել ձեզ, մոլորության մեջ գցել: Նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, հատկապես եթե նրանք համառորեն փորձեն շահել ձեր համակրանքը: Լուրջ խոստումներ տալուց առաջ համոզվեք, որ կարող եք դրանք կատարել:
Օրը հարմար կլինի բարդ գործեր, մասշտաբային նախագծեր ստանձնելու համար: Դուք շատ չեք շտապի, հանգիստ գործողությունների ծրագիր կկազմեք, որին կհետևեք: Շատ ապրումներից կկարողանաք խուսափել, քանի որ ամեն ինչ նախապես կմտածեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկզբին պրովոկացիաներին չտրվելը դժվար կլինի: Կթվա, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունը, աշխատում են հանել ձեզ հավասարակշռությունից: Դուք կփորձեք պահպանել ինքնատիրապետումը, հակառակ դեպքում հազիվ թե հաջողվի ճիշտ որոշումներ ընդունել, ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Դուք կնկատեք, որ շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտացել է, ձեր կարծիքը հաճախ կլսեն: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր զրույցների, վերջին ժամանակներս բոլորին անհանգստացնող հարցերը քննարկելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների անցնի: Դրանք շատ հաճախ կառաջանան աշխատավայրում, գործընկերների և կոլեգաների հետ ընդհանուր լեզու գտնելը կդժվարանա: Մտերիմներին ամեն անգամ հասկանալի չի լինի ձեր մտածածը: Համբերությամբ զինվեք ու օգնեք նրանց ամեն ինչ պարզել իրենց համար: Օրվա վերջին հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի:
Արժեքավոր տեղեկատվություն ստանալու շանս կա: Այն կօգնի ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնել, որոշել, թե ինչի վրա եք կենտրոնանալու առաջին հերթին, իսկ ինչն եք հետաձգելու: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց շատ տեղին կլինեն ու թույլ կտան չծրագրված գնումներ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Նոր ու հեռանկարային գործ ստանձնելու հնարավորություն կունենաք, բաց մի թողեք այն: Եթե այսօր վճռական ու արագ գործեք, ապա արագ աշխատանքի մեջ նշանակալի առաջընթացի կհասնեք, կկարողանաք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, մրցակիցներին էլ հետևում թողնել: Նկատի ունեցեք, որ ձեր մրցակիցները անազնիվ մեթոդների են դիմելու, ուստի զգոն եղեք:
Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ե՛վ նոր ծանոթների, և՛ մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Սիրելիի հետ շփումները դրական հույզեր կպարգևեն: Չի բացառվում ապագայի ընդհանուր ծրագրեր հայտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Գործեր սպասվածից շատ կունենաք: Չի բացառվում ստիպված լինեք միայնակ լուծել նոր առաջադրանքները՝ ոտքի վրա որոշելով, թե ինչ անել: Ուրիշները նման իրավիճակում խուճապի կմատնվեին: Իսկ դուք կպահպանեք ինքնատիրապետումն ու կգտնեք բոլոր դժվարությունները հաղթահարելու ձևը:
Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Մանր-մունր տարաձայնությունները շատ կլինեն, լուրջ վեճերն էլ չեն բացառվում: Բայց դուք կաշխատեք հարթել սուր անկյունները, և երեկոյան փոխհասկացողությունը կվերականգնվի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրն արժե սկսել արդեն ծանոթ հարցերը լուծելով ու ավելի վաղ սկսած գործերն ավարտելով: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին. նույնիսկ այն, ինչ հիմա աննշան է թվում, հետո կարող է կարևոր դեր խաղալ: Չի բացառվում իրավաբանական խնդիրներ առաջանան, հավանական են ձգձգումներ փաստաթղթերը ձևակերպելիս:
Դրական միտումների ազդեցությունը, որը օրվա սկզբին այնքան էլ նկատելի չի լինի, ժամանակի ընթացքում կուժեղանա: Երեկոն նոր հնարավորություններ կբացի և հեռվից լավ նորություններ կբերի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրն անհանգիստ, բայց հետաքրքիր կլինի: Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք փորձարկումներ անել, նոր բան հորինել: Միաժամանակ դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները: Դա թույլ կտա խուսափել սխալներից ու կորուստներից:
Հավանական են հաճելի հանդիպումներ, չեն բացառվում ծանոթությունները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Շատ Այծեղջյուրների մտերիմները կօգնեն նորովի նայել սովորական բաներին, հրաժեշտ տալ կյանքը բարդացնող մոլորություններին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Այսօր դուք սովորականից ավելի խոցելի կլինեք: Դրա պատճառով հնարավոր են լարված պահեր շփումներում: Նույնիսկ մտերիմների հետ լեզու գտնելը երբեմն սովորականից բարդ կլինի: Լավ է չշտապեք կարևոր հարցերը քննարկելը. օրվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք բոլորին գոհացնող լուծում գտնել:
Օրը բարենպաստ կլինի ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք կկարողանաք գլուխ հանել մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել: Որոշ Ջրհոսներ նոր նախասիրություն ձեռք կբերեն, կհետաքրքրվեն բարդ գործով: Լավ կանցնեն ուղևորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Համարձակ ստանձնեք նոր գործերը. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ հանելու շանս կունենաք: Օրը հարմար կլինի նաև կարևոր հանդիպումների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք կարող եք լավ տպավորություն թողնել նույնիսկ նախկինում քննադատորեն տրամադրված, ձեր ունակություններին ու տաղանդներին կասկածող մարդկանց վրա: Որոշ Ձկներ շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն:
Օրը հասարակ չի լինի շփումների տեսանկյունից: Անհրաժեշտ բառերը գտնելը հեշտ չի լինի, ձեր որոշ արտահայտություններ չափազանց կոպիտ կթվան: Լավ է խուսափեք նկատողություններ ու այնպիսի կատակներ անելուց, որոնք տպավորվող մարդիկ կարող են սխալ հասկանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: