Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 5449 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա առաջին կեսը ապրումներով լի կլինի: Դուք սրտին մոտ կընդունեք բացարձակապես ամեն ինչ, ամեն դատարկ բանից կվշտանաք: Այդ հատվածը հարմար չի լինի լուրջ գործերի համար, քանի որ դժվարությամբ կտրամադրվեք: Սակայն հին ընկերները կօգնեն ձեզ լուրջ սխալներ չանել: Օրվա երկրորդ կեսին օգտակար բան սովորելու հնարավորություն կլինի: Դուք բաց չեք թողնի հին ու նոր ծանոթների պիտանի փորձը յուրացնելու շանսը: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հետաքրքիր ու արդյունավետ կանցնի, եթե չփորձեք բոլոր գործերով մենակ զբաղվել: Ինքնուրույն գործելու դեպքում չափազանց մեծ ժամանակ կծախսեք ու ավելի վաղ կհոգնեք, քան կհասցնեք որևէ արդյունքի հասնել: Լավ է չշտապեք ֆինանսական հարցերը լուծելիս. դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, իսկ դա կարող է զուր ծախսերի հանգեցնել: Շփման մեջ խնդիրներ չեն առաջանա: Դուք լավ կհասկանաք նույնիսկ ձեզանից տարբերվող մարդկանց: Որոշ Ցուլեր հաճելի լուրեր կստանան հին ընկերներից, որոնց վաղուց չեն հանդիպել: Հնարավորություն կունենաք վերականգնել թյուրըմբռնման կամ անհաջող պայմանների պատճառով ավարտված հարաբերությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Չարժե երկար ժամանակով հետաձգել գործերը, քանի որ օրվա առաջին կեսը բարենպաստ է լինելու: Միայն մի քանի ժամվա ընթացքում դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը դատարկ զրույցների վրա չվատնեք: Կենտրոնացեք նրա վրա, ինչը միայն ձեզանից է կախված: Այդպես ավելի արագ հաջողության կհասնեք: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Դուք կարող եք վերադառնալ հին գործերին, դրանք կկարողանաք արագ ավարտին հասցնել: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում սիրահարվածներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պիտի գործեք, նույնիսկ եթե այնքան էլ չեք ուզում: Որքան էլ մեծ լինի ամեն ինչ հետաձգելու գայթակղությունը, դրան մի տրվեք, քանի որ հին երազանքներն իրագործելու շանս կունենաք: Հավանական է սովորական մեթոդներն այնքան էլ արդյունավետ չլինեն, և դուք պիտի լրիվ նոր բան մտածեք: Դրանից հրաշալի գլուխ կհանեք: Հին ծանոթների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել, իսկ ահա նորերի հետ արժե զգոն լինել: Այսօր շատերը կփորձեն շահել ձեր վստահությունն ու համակրանքը: Ինտուիցիան կհուշի, թե ում հետ արժե ընկերանալ, իսկ ումից է լավ հեռու մնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը վատ չի անցնի, եթե չհուզվեք ու դատարկ բաների պատճառով չտաքանաք: Դա հատկապես կարևոր կլինի այն Առյուծների համար, որոնք ծրագրել են լուրջ գործերով զբաղվել: Չարժե հույզերին տրվել, պահի ազդեցության տակ որոշումներ ընդունել: Դա էլ բավարար կլինի, որպեսզի խուսափեք դժվարություններից ու ցավալի սխալներից: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք հազիվ թե նշանակալի լինեն, բայց հաճելի գնումներ թույլ կտան անել: Ընտրեք իրեր, որոնք պետք կգան ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Երեկոն համար կլինի սիրելիի հետ շփվելու, ռոմանտիկ ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հետաքրքիր, վառ ու հիշարժան կլինի: Ճիշտ է, առանց դժվարությունների այն չի անցնի: Հնարավոր են ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ: Բայց դուք կհասցնեք անել ձեր մտածածն ու նույնիսկ ավելին: Կօգնեն հին ծանոթների խորհուրդները, բայց սեփական գիտելիքներն էլ օգտակար կլինեն: Աշխատեք չհոգնել: Արժե խնայել ուժերը, քանի որ շուտով դրանք կարևոր բանի համար են պետք գալու: Կարող եք հանդիպել հին ծանոթներին: Նրանք գրավիչ մի բան կպատմեն կամ կկիսվեն գաղափարներով, որոնք ձեզ շատ դուր կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Առավոտյան փոքրիկ դժվարություններ կառաջանան: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, և դուք շուտով դրական փոփոխություններ կնկատեք: Աստղերի աջակցությամբ կհաջողվի գլուխ հանել մի գործից, որին նախկինում մեծ ուժեր եք տվել: Որոշ Կշեռքներ հաջողությամբ կավարտեն այն, ինչ վաղուց են սկսել: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Հնարավոր է դուք ամեն ինչում հաջողության չհասնեք, բայց ամենակարևոր ու շտապ գործերը կանեք: Այդ հատվածը հարմար կլինի ոչ միայն ձեզ, այլև ընտանիքի անդամներին վերաբերող հարցերը քննարկելու համար: Դուք բոլորին դուրեկան լուծում կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբն առանց տարաձայնությունների չի անցնի: Որոշ Կարիճներ դժվարությամբ լեզու կգտնեն նույնիսկ հին ծանոթների, մտերիմ մարդկանց հետ: Դուք կարող եք դատարկ բաների պատճառով բարկանալ, բոլորին քննադատել՝ առանց մտածելու, որ ձեր նկատողությունները կարող են տհաճ լինել: Բայց բանը լուրջ կոնֆլիկտի չի հասնի: Շուտով դրական միտումները կուժեղանան, դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտը: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Նշանի շատ ներկայացուցիչների հաճելի անակնկալներ են սպասվելու: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Համբերությամբ զինվեք, առանց դրա այսօր հազիվ թե կարողանաք հաջողության հասնել: Չի բացառվում ստիպված լինեք վերադառնալ հին գործերին, զբաղվել մի բանով, ինչը ձեզ այլևս չի հետաքրքրում: Տրամադրությունը կարող է փչանալ, բայց դուք բացասական հույզերին չեք տրվի: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Չի բացառվում մարդիկ, որոնց հետ նախկինում հաշտ էիք, ուզենան հարթել հարաբերությունները, իրենք նախաձեռնող լինեն: Երեկոն կզարմացնի անսովոր հանդիպմամբ: Այն երկար կհիշվի, հետաքրքիր մտքեր կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր ամենատարբեր մարդկանց հետ կկարողանաք լեզու գտնել, արագ մոտեցում կգտնեք նոր ծանոթներին և հեշտությամբ կպայմանավորվեք նրանց հետ, ում վաղուց գիտեք: Հին ընկերները անպայման հետաքրքիր մի բան կառաջարկեն: Կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվի վերջին ժամանակներս ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին անհանգստացնող ընտանեկան խնդիրը: Դրա համար պիտի ջանքեր գործադրեք, բայց դրանք զուր չեն անցնի: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Եթե ժամադրության գնաք, այն յուրահատուկ կանցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր դուք շատ համառ ու վճռական կլինեք, անկախ պայմաններից կգտնեք ձեր ուզածին հասնելու ձևը: Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել ձեզ: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կհասկանան, որ եկել է ձեր կողմն անցնելու ժամանակը: Փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններում: Աշխատեք չհոգնել ու խուսափեք սթրեսային իրավիճակներից: Ընտրեք զբաղմունքներ, որոնք ձեզ կուրախացնեն, ոգեշնչվածության աղբյուրներ փնտրեք: Ձեր ուժերի սահմաններում կլինի և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների կյանքն ավելի հետաքրքիր դարձնելը: Նրանք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը ապրումների առիթներ կբերի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի դրական տրամադրվածությունը պահպանելն ու չհուսահատվելը: Ավելի վաղ սկսած գործերը կիսատ մի թողեք: Եթե համբերատար լինեք, ապա այսօր անպայման կավարտեք դրանք: Հավանական են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում կարողանաք անձնապես շփվել այն մարդկանց հետ, որոնց մասին հետաքրքիր բաներ եք լսել: Նրանց հետ լեզու գտնելը զարմանալիորեն հեշտ կլինի: Հնարավոր է միանգամից ընկերանաք: Երեկոն անսպասելի, արժեքավոր ու օգտակար նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|