Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 28
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4949 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ինտուիցիան կհուշի, որ չարժե ժամանակը զուր վատնել, և դուք հենց առավոտվանից գործի կանցնեք: Շատ բան պիտի հասցնեք անել և համարյա միշտ պիտի միայնակ գործեք, քանի որ օգնել ցանկացողներ միանգամից չեն գտնվի: Սակայն անհանգստության պատճառ չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ կլինի օրվա երկրորդ կեսին. դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի, ձեզ հաճախ կես խոսքից կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Նույնիսկ եթե միլիոնավոր գործեր եք ծրագրել ու լրջորեն մտադիր եք ամեն ինչ հասցնել, մի շտապեք: Օրը բացարձակապես հարմար չէ շտապելով որոշումներ ընդունելու և պահի հույզերի ազդեցության տակ ինչ-որ բան նախաձեռնելու համար: Իսկ ահա լավ մտածված գործողությունները կօգնեն հաջողության հասնել: Առաջատարի ձեր հատկանիշները շատ վառ կարտահայտվեն: Շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, իրենք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի ընթացքում կարող են ոչ ֆորմալ բնույթ ստանալ: Հաճելի ծանոթությունը կարող է ռոմանտիկ շարունակություն ստանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք գործարքներ կնքել, եթե դրանք նախապես չեք ծրագրել, և հրաժարվեք սպոնտան գնումներից: Գումարի հետ կապված հարցերում այսօր ձեզ բնորոշ թեթևամտությունը կարող է թեկուզ ոչ նշանակալի, բայց ցավալի կորուստների հանգեցնել: Աշխատանքի մեջ հաջողությունների կկարողանաք հասնել հնարամտության շնորհիվ: Այսօր ձեզ մոտ առաջ եկած գաղափարները անպայման դուր կգան և՛ կոլեգաներին, և՛ ղեկավարությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, այդ թվում՝ այնպիսիք, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ առաջ ամեն առիթով վիճում էիք: Ոչ վաղ անցյալի թշնամիները կարող են փոխել ձեր հանդեպ վերաբերմունքը և համագործակցություն առաջարկել: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե վստահել նրանց: Չնայած դուք գործեր շատ կունենաք, ժամանակ կմնա նաև հարազատների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու համար: Հավանական են կարևոր ընտանեկան գործի հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործերի վրա կենտրոնանալն այսօր ձեզ համար սովորականից բարդ է լինելու: Եթե կարևոր բան եք ծրագրել, մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Միայնակ գործելով՝ վտանգ կա ինչ-որ բան բաց թողնեք, սխալներ գործեք, որոնք ուղղել միանգամից չի հաջողվի: Համախոհներ գտնելը դժվար չի լինի: Նրանց թվում կարող են լինել նույնիսկ ձեր մրցակիցները, որոնք հոգնել են ձգձգվող դիմակայությունից: Հնարավոր են փոքրիկ կենցաղային խնդիրներ, տնային թյուրիմացություններ: Դրանց պատճառով շատ անհանգստանալ չարժե. ամեն ինչ արագ կհարթվի: Օրվա երկրորդ կեսին հավանական են չծրագրված ծախսեր: Բայց խոսքը, ամենայն հավանականությամբ, ոչ մեծ գումարի մասին կլինի, որը ձեր բյուջեին լուրջ հարված չի հասցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Անսպասելիորեն շատ գործեր կհայտնվեն, և դրանք բոլորը միաժամանակ ուշադրություն են պահանջելու: Մյուսները նման պայմաններում խուճապի կմատնվեին, իսկ դուք հանգստություն կպահպանեք, հետևողականորեն կգործեք ու ամեն ինչից գլուխ կհանեք: Չարժե ուշադրություն դարձնել շրջապատողների տված խորհուրդներին, քանի որ ոչ բոլորը կկարողանան գլուխ հանել իրավիճակից: Իսկ ահա ինտուիցիային արժե լսել, նրա հուշումները հստակ և օգտակար կլինեն: Հավանական են անսպասելի հանդիպումներ: Չի բացառվում հյուր գան մարդիկ, որոնց վաղուց չեք հանդիպել: Նրանց հետ շփումները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Գործեր այսօր շատ կունենաք ու միանգամից չեք հասկանա՝ արդյոք կարողանալու եք իրագործել մտածած ամեն ինչ: Նույնիսկ ամենալարված պահերին դուք կպահպանեք ինքնատիրապետումը, պահի հույզերի ազդեցության տակ չմտածված արարքներ չեք գործի: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, չի բացառվում ընկերական հարաբերությունների սկիզբը: Կարող եք ուսում սկսել: Սկզբում այն, հնարավոր է, հեշտ չտրվի, բայց դուք սկսածը կիսատ թողնելու գայթակղություն չեք ունենա: Այսօր ստացած ինֆորմացիան անպայման պետք կգա մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաստատակամ եղեք, քանի որ այսօր առանց դրա չեք կարողանա հաջողության հասնել: Ամեն ինչ չէ, որ միանգամից ուզածի նման կստացվի, բայց դուք չեք հանգստանա, քանի դեռ չեք ստացել այն, ինչին ձգտում եք: Լավ կանցնեն կարևոր հանդիպումները: Ձեզ համար դժվար չի լինի նոր ծանոթների վրա բարենպաստ տպավորություն թողնելը: Իսկ մարդիկ, որոնք նախկինում կասկածում էին ձեր ունակություններին, կհասկանան, թե որքան են սխալվել: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց հանգստանալու հնարավորություն էլ կունենաք: Նույնիսկ կարճատև ուղևորությունները կլավացնեն ձեր տրամադրությունը: Եթե ընկերները կամ մյուս մտերիմները ուզենան միանալ ձեզ, դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք միասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու, նույնիսկ ձեր ամենաննշան արարքները աննկատ չեն մնա: Մարդիկ, որոնք նախկինում քիչ են հետաքրքրվել ձեր գործերով, իրենց լրիվ այլ կերպ կպահեն՝ կուզենան ավելի շատ բան իմանալ, բազմաթիվ հարցեր կտան ձեզ: Մի շտապեք պատմել նրանց ձեր գաղտնիքները: Ե՛վ բարդ գործերը, և՛ կարևոր հանդիպումները արժե ծրագրել օրվա առաջին կեսի համար: Ավելի ուշ կուզենաք հանգստանալ: Այստեղ ընկերները ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան կառաջարկեն: Դուք առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Եթե կարևոր ու բարդ բան եք մտածել, այսօր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք, որոնց աջակցությամբ էլ կհաջողվի արագ իրագործել ծրագրերը: Ինտուիցիան կհուշի, թե ում և ինչպես կարող եք հետաքրքրել ձեր գաղափարներով: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, հասարակական ելույթները, պաշտոնական այցերը: Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի ռոմանտիկ ոլորտում: Եթե այսօր ժամադրության գնաք, այն պարզապես հրաշալի կանցնի: Որոշ Այծեղջյուրներ կլսեն այն խոսքերը, որոնց վաղուց էին սպասում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հազիվ թե կարողանաք կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալ: Գործեր ու հոգսեր այսօր սովորականից շատ կունենաք: Բայց նույնիսկ եթե ստիպված լինեք հաճախ շեղվել կարևոր առաջադրանքներից դատարկ բաների վրա, դուք անհրաժեշտ արդյունքի կհասնեք ու լուրջ սխալներ թույլ չեք տա: Օգնության կհասնի փորձը, որի շնորհիվ արագ կհասկանաք, թե ինչպես է լավ գործել: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու, ապագայի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք ամպերում չեք սավառնի, միանգամից ճիշտ կգնահատեք և՛ ստեղծված իրավիճակը, և՛ սեփական ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Արժե նախաձեռնող լինել գործերում: Դուք նոր համախոհներ գտնելու և նրանց աջակցությամբ արագ բարդ առաջադրանքները լուծելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաջող բանակցություններ, որոշ Ձկներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան: Օրը հարմար կլինի նաև պետկազմակերպություններին դիմելու, փաստաթղթերը ձևակերպելու համար: Ուշադիր եղեք ձեր գումարի հանդեպ: Լավ է ոչ մեկին պարտքով փող չտաք ու դատարկ բաների վրա գումար չծախսեք: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն: Չեն բացառվում տնային վեճերը: Բայց դուք արագ ամեն ինչ կհարթեք, երեկոյան ոչ ոք չի էլ հիշի տարաձայնությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|