Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 27
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հրաշալի օր է բարդ ու կարևոր գործ ստանձնելու համար: Այն կօգնի շեղվել տհաճ մտքերից ու հուշերից, որոնք կարող էին փչացնել ձեր տրամադրությունը: Անհրաժեշտ արդյունքին արագ հասնելուն կօգնեն վաղուց ստացած գիտելիքները:
Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Դուք միանգամից լուրջ կտրամադրվեք, ուստի սխալներ չեք անի: Ինտուիցիան կհուշի, թե ինչ գործարքներ արժե կնքել, իսկ որոնցից է պետք հրաժարվել: Հնարավոր է շրջապատողները չարդարացնեն ձեր բոլոր սպասումները, սակայն միայն ձեզանից կախված կլինի՝ արդյոք դա կազդի հարաբերությունների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Վտանգ կա, որ այսօր ինչ-որ մեկը կփորձի չարաշահել ձեր բարությունը կամ օգտագործել ձեր գիտելիքները սեփական և ոչ միշտ բարի նպատակներին հասնելու համար: Երբեմն պետք է բավական կոշտ հակահարված տաք թշնամիներին. այստեղ ձեզ կօգնի վաղուց ձեռք բերած փորձը:
Գործերում հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ինքնուրույն գործեք և միայն սեփական ուժերի վրա հույս դնեք: Ինտուիցիան հուսախաբ չի անի, նրա շնորհիվ արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ճիշտ որոշում կընդունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հազիվ թե առանց դժվարությունների և տհաճությունների անցնի: Բայց դրանք ձեզ չեն վախեցնի ու չեն ստիպի հրաժարվել մտածածից, այլ միայն կստիպեն ավելի հնարամիտ ու համառ լինեք: Գործնական հարցերը լուծելիս կօգնեն նոր ծանոթները, որոնց միանգամից դուր կգաք: Նրանք չեն ուզենա կողքից դիտողի դերում լինել, եթե ձեզ մոտ խնդիրներ առաջանան:
Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր հարազատների համար: Օրվա երկրորդ կեսը հաճելի րոպեներ կպարգևի ընկերների հետ հանդիպման գնացող Երկվորյակներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Գործնական հարաբերությունները հեշտ չեն դասավորվի: Նույնիսկ հին գործընկերների հետ սովորականից դժվար կլինի լեզու գտնելը: Բայց դուք ինքներդ էլ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից: Կարևոր կլինի հնարավորինս վաղ առաջնահերթությունները որոշելը: Դուք ամեն ինչ կհասցնեք, եթե ժամանակը դատարկ բաների վրա չվատնեք:
Իսկ ահա մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Եթե նախկինում ձեր միջև տարաձայնություններ կային, այսօր դրանցից հետք անգամ չի մնա: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի, ինչպես նաև նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դուք անսովոր գաղափարներ կունենաք, սակայն դրանք շրջապատողներին հազիվ թե դուր գան: Նույնիսկ նախկինում ձեր ցանկացած առաջարկի հաճույքով համաձայնվող մարդիկ այսօր միանգամից չեն ուզենա աջակցել ձեր նախաձեռնությունները: Ժամանակը համոզելու վրա մի ծախսեք: Սկսեք ինքնուրույն գործել: Երբ հասնեք առաջին հաջողություններին, օգնել ցանկացողները կշատանան:
Օրը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Ֆինանսական գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները ճշգրիտ կլինեն: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից, ինչպես նաև արժեքավոր նվերներ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հրաշալի օր է շփումների համար. և՛ մտերիմներին, և՛ նոր ծանոթներին այսօր կես խոսքից կհասկանաք: Շրջապատողները շատ հարցերում ընդառաջ կգան ձեզ, կաջակցեն ձեր գաղափարները: Դուք լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ում կդիմեք գործնական առաջարկներով: Որոշ Կույսերի շահավետ պայմաններով համագործակցություն կառաջարկեն:
Գործեր սպասվածից շատ կունենաք, և միանգամից պարզ չի լինի, թե ինչից է պետք սկսել: Մի շտապեք: Եթե հանգիստ գործողությունների ծրագիր կազմեք ու աշխատեք հետևել դրան, ապա կկարողանաք խուսափել ավելորդ ապրումներից ու խառնաշփոթից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Համարձակ ծրագրեր կունենաք: Ինչ-որ մեկին կթվա, թե ամպերում եք սավառնում և ցանկալին իրականության տեղ եք ընդունում: Բայց այդպես չէ: Պարզապես ձեր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ դուք ուշադրություն կդարձնեք այն հնարավորություններին, որոնք նախկինում ոչ ոք չի նկատել, և միանգամից կհասկանաք, թե ինչպես կարելի է դրանցից օգտվել: Ձեր գաղափարների վրա կասկածող մարդիկ արագ կհասկանան, թե որքան են սխալվել:
Չի բացառվում պետք լինի խառնվել ուրիշների գործերին, մտերիմներից մեկին օգնել, կամ էլ լուրջ սխալ անելուց հետ պահել ձեզ համար թանկ մարդուն: Դուք կկարողանաք դա նրբանկատորեն անել՝ ոչ ոքի չվիրավորելով, նույնիսկ ամենախոցելի մարդկանց ցավ չպատճառելով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով: Որոշ Կարիճներ կգտնեն հին ծրագրերն իրագործելու ձևը, մյուսները կկենտրոնանան նոր գաղափարների վրա: Կարևոր չէ, թե ինչ ուղի կընտրեք, աստղերը բոլոր դեպքերում ձեր կողմից կլինեն:
Աշխատանքային առաջադրանքներն անելուն կօգնեն մարդիկ, որոնց հետ մինչև վերջերս այնքան էլ հաշտ չէիք: Պարզ կդառնա, որ վեճերի պատճառը թյուրըմբռնումն է եղել, և հարաբերությունները կհարթվեն: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները կարող են քիչ ֆորմալ դառնալ: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունն աշխատավայրում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար: Կարևոր չէ՝ հանդիպման կգնաք նոր գործընկերների հետ, թե բարդ հարցերը կքննարկեք այն մարդկանց հետ, որոնց հետ վաղուց միասին աշխատում եք: Բոլոր դեպքերում ձեր առաջարկներն աջակցություն կստանան, տարաձայնություններից ու վեճերից էլ կհաջողվի խուսափել:
Շատերը կուզենան շփվել ձեզ հետ: Պատրաստ եղեք պատասխանելու բազմաթիվ հարցերին և վատ մի զգացեք պատմել ձեր հաղթանակների մասին: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ գրավիչ առաջարկներ կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հարմար օր է կարևոր ու բարդ գործերի համար: Դժվարությունները չեն բացառվում, անհրաժեշտ արդյունքին միանգամից հասնել չի ստացվի: Բայց դուք բոլոր խնդիրները միայնակ չեք լուծելու: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Նրանք իրենք օգնություն կառաջարկեն ու հաճույքով իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:
Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Սակայն ձեր հնարավորությունները մի գերագնահատեք ու մի մոռացեք հանգստի մասին: Դա հատկապես կարևոր կլինի օրվա երկրորդ կեսին: Եթե դուք կարճ ժամանակով շեղվեք պիտանի զբաղմունքներից, և՛ տրամադրությունը, և՛ ինքնազգացողությունը զգալիորեն կլավանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Մի տաքացեք: Հենց ցանկացած պայմաններում ինքնատիրապետումը պահպանելու ունակությունն այսօր ձեզ կօգնի խուսափել սխալներից ու դժվարություններից և ճիշտ որոշումներ ընդունել: Գործերը սպասվածից ժամանակատար են լինելու, բայց դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք ու կհասցնեք ծրագրած ամեն ինչ:
Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Եթե պատրաստվում եք մեծ գումար պարտքով տալ, պատրաստ եղեք, որ այն պայմանավորված ժամկետից ուշ են վերադարձնելու: Խոշոր գնումներ արժե անել միայն այն դեպքում, եթե դրանք նախապես ծրագրել եք, կամ էլ արդեն ընտրություն եք արել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաջողությունների համար, որոնց այսօր կհասնեք, արժե շնորհակալ լինել ոչ թե բարենպաստ պայմաններին կամ ժամանակին հայտնված օգնականներին, այլ բացառապես ձեր ինտուիցիային: Այն կհուշի, թե ինչպես է պետք գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին, ում և երբ դիմել:
Լավ կանցնեն գործնական բանակցությունները, անձնական հանդիպումներն էլ չեն հիասթափեցնի: Ձեզ համար հեշտ կլինի նույնիսկ ձեզանից շատ տարբերվող մարդկանց հետ լեզու գտնելը: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մեկի հետ, ում հետ վիճելու համար զղջում էիք: Այստեղ դուք խուճապի չեք մատնվի, ժամանակին նախաձեռնող կլինեք, և ամեն ինչ կստացվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: