ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7760 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չվշտանաք, եթե օրն այնքան էլ հաջող չսկսվի: Դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, և դուք լավ փոփոխություններ կտեսնեք: Առավոտյան արժե խուսափել վեճերից, լուրջ հարցերի քննարկումն էլ հազիվ թե կառուցողական լինի: Փոխարենը կարող եք կենտրոնանալ կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա: Այստեղ ամեն ինչ հրաշալի կանեք:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Շատ Խոյերի հետաքրքիր հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում, որոնք նրանց վրա ուժեղ տպավորություն կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինելու, բայց դուք դատարկ բաների պատճառով չեք բարկանա, պրովոկացիաներին չեք տրվի և թույլ չեք տա հանել ձեզ հավասարակշռությունից: Որոշ գործեր սպասվածից ժամանակատար են լինելու անսպասելի առաջացած դժվարությունների պատճառով: Չի բացառվում խախտվեն հին պայմանավորվածությունները: Սակայն դա ձեզ չի խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին:

Հավանական են ձեզ համար կարևոր հարցերի հետ կապված լավ նորություններ: Օրը բարենպաստ կլինի ֆինանսների տեսանկյունից: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվելու: Անսպասելի լուրերի պատճառով որոշ Երկվորյակներ պիտի փոխեն ծրագրերը, բայց նրանք խուճապի չեն մատնվի, կաշխատեն ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք հնարամտություն և ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Իսկ ահա այնտեղ, որտեղ կարևոր են կարգապահությունն ու կենտրոնացվածությունը, անհրաժեշտ արդյունքին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք:

Մտերիմների աջակցությունն այսօր ձեզ համար շատ կարևոր կլինի: Դուք այն անպայման կստանաք, եթե պատմեք ձեզ անհանգստացնող ու հուզող բաների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Նույնիսկ աննշան իրադարձությունները կարող են շատ կարևոր թվալ: Մի շտապեք որոշումներ ընդունելիս: Ամեն ինչից գլուխ հանելու և գործողությունների ծրագիր կազմելու համար ձեզ որոշ ժամանակ է պետք: Չի բացառվում դրանում օգնեն մարդիկ, որոնք նախկինում բազմիցս ձեռք են մեկնել ձեզ:

Օրվա առաջին կեսին լավ է կենտրոնանաք արդեն ծանոթ գործերի վրա, ավարտեք ավելի վաղ սկսածը: Ավելի ուշ կարող եք նոր բանի անցնել: Երեկոն շատ բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների կամ ընկերների հետ հանդիպելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը բավական անհանգիստ կանցնի: Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն լրջորեն նյարդայնացնելով ձեզ: Բայց դուք բացասական հույզերը կհաղթահարեք, կգտնեք սուր անկյունները հարթելու և ոչ մեկի հետ չվիճելու ձևը: Պայմանավորվելու և փոխզիջումային տարբերակներ գտնելու ձեր ունակությունը շատերի վրա տպավորություն կթողնի:

Հաջող կանցնեն ուղևորությունները, հատկապես եթե դրանք կապված լինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Որոշ Առյուծներ հաջող գործարքներ կկնքեն, մյուսները եկամուտների շուտափույթ աճ խոստացող առաջարկներ կընդունեն: Գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործումը ձեզ թույլ կտա նկատելիորեն մեծացնել եկամուտները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Այն հարմար կլինի և՛ աշխատանքային հարցերը քննարկելու, և՛ անձնական գործերի մասին խոսելու համար: Նույնիսկ նախկինում միայն սեփական կարծիքով հետաքրքրված մարդիկ այսօր ուշադիր կլսեն ձեզ և նկատի կառնեն ձեր տեսակետը: Հավանական են դրական փոփոխություններ մինչև վերջերս լարված հարաբերություններում:

Եթե կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա, ապա պատասխաններ կգտնեք և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար կարևոր հարցերին: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել. դուք անսխալ կընտրեք այն, ինչը կուրախացնի բոլորին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստանձնեք ամենաբարդ գործերը. այսօր դուք դրանցից հրաշալի գլուխ հանելու շանս կունենաք: Կօգնի առաջնահերթությունները ճիշտ դնելու ունակությունը: Սկսեք իսկապես կարևորից ու մի շեղվեք, քանի դեռ անհրաժեշտ արդյունքին չեք հասել: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ինքնուրույն գործողությունների համար, հետո կարող եք ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համագործակցության մասին:

Շրջապատողները սովորականից հաճախ են դիմելու ձեզ օգնության խնդրանքով: Դուք կաշխատեք չմերժել ո՛չ մտերիմների, ո՛չ նոր ծանոթների օգնության խնդրանքը: Այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ էլ օգուտ կտա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կենտրոնացեք կարևոր գործերի վրա: Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն: Նրանց աջակցությամբ դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, սպասվածից ավելիին կհասնեք: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, պոտենցիալ գործընկերների և գործատուների հետ բանակցությունները: Որոշ Կարիճներ համագործակցության գրավիչ առաջարկներ կստանան:

Օրը հարմար կլինի հանդիպումների և ծանոթությունների համար: Դուք լավ տպավորություն կթողնեք նույնիսկ շրջապատողների հանդեպ շատ պահանջկոտ և միայն նրանց թերությունները նկատող մարդկանց վրա: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հազիվ թե կարողանաք հետևել ավելի վաղ կազմած ծրագրերին: Ավելի հավանական է, որ ստիպված եք լինելու իմպրովիզներ անել, ոտքի վրա ինչ-որ բան մտածել: Դուք դրանից հրաշալի գլուխ կհանեք, եթե շատ չհուզվեք: Պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ կգտնեք նպատակին տանող ճամփան, ցավալի սխալներ էլ չեք անի:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը; Նույնիսկ հին ծանոթներին երբեմն հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները: Սակայն թեժ վեճերից ու լուրջ կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով ու հաջող զուգադիպություններով, չեն բացառվում հաճելի հանդիպումները: Հաջող կավարտվեն գործնական բանակցությունները, որոնց ելքի համար անհանգիստ էիք: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Կնքված գործարքները շահույթ կբերեն:

Ավելի ուշ պիտի վերադառնաք ավելի վաղ սկսած գործերին: Դրանք ավարտելու համար որոշակի ջանքերի կարիք կլինի: Լավ է ինքնուրույն գործեք: Ինչ-որ մեկից օգնություն սպասելով՝ ամենայն հավանականությամբ պարզապես զուր ժամանակ կվատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հազիվ թե առանց թյուրիմացությունների կամ անհաջող զուգադիպությունների անցնի; Սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա և շուտով պարզապես կմոռացվեն, այնպես որ անհանգստանալու կարիք չկա: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության հասնել, եթե դրա կարիքը լինի: Վատ մի զգացեք դիմել նրանց աջակցության կամ խորհրդի խնդրանքով:

Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնք հաճելի ու հիշարժան կլինեն: Չի բացառվում առանց հրավերի հյուր գան հենց այն մարդիկ, որոնց տեսնելու համար շատ ուրախ կլինեք: Երեկոն կուրախացնի սիրահարված Ջրհոսներին: Նրանց հաճելի անակնկալներ են սպասվելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը չարժե սկսել աշխատանքին կամ ձեր անձնական գործերին վերաբերող կարևոր զրույցներով, լուրջ հարցերը քննարկելով: Մի փոքր սպասեք: Երեկոյան մոտ շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը կհեշտանա:

Կարող եք լուծել կազմակերպչական հարցերը, աշխատել փաստաթղթերի հետ, պաշտոնական հարցումներ կազմել: Հավանական է ձեզ համար բարենպաստ լուծում ստանան իրավաբանական դիմակայությունները կամ ֆինանսական վեճերը: Չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերը: Մի շտապեք ծախսել ստացածը: Այդ գումարը հետո կարևոր բանի համար է պետք գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 7760 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0