Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 25
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4564 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր աշխատանքի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու: Դուք հաճախ եք հիշելու հին անհաջողությունների մասին կամ մտովի վերադառնալու եք ավելի վաղ գործած սխալներին: Իհարկե, դա ձեր տրամադրությունը չի բարձրացնի: Բայց այն անմիջապես դեպի լավը կփոխվի, եթե հետաքրքիր գործ գտնեք: Օրը արդյունավետ կանցկացնեն ուրիշների խնդիրների լուծման կամ ուրիշ մարդկանց օգնելու վրա կենտրոնացած Խոյերը: Ձեր բարի արարքները աննկատ չեն մնա: Շատերը դրանց ուշադրություն կդարձնեն ու միանգամից հարգանքով կլցվեն ձեր հանդեպ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հաջողություններ է խոստանում աշխատանքի մեջ: Այն հատկապես հարմար կլինի համատեղ նախագծերին մասնակցելու համար: Նույնիսկ եթե դրանց անցնեք միայն այն բանից հետո, երբ մյուսները արդեն ծանոթացած կլինեն աշխատանքին ու անցած կլինեն դրան, միևնույն է, կհաջողվի գլուխ հանել, թե ինչ է պահանջվում հենց ձեզանից, ընդ որում երկար բացատրությունների կարիք չի զգացվի: Դուք բոլորի հետ ընդհանուր լեզու կգտնեք: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերություններն այսօր ավելի ջերմ ու անկաշկանդ կդառնան: Չի բացառվում դուք համակրանքով լցվեք այն մարդկանց հանդեպ, որոնց նախկինում համարյա չեք նկատել: Հավանական է ռոմանտիկ տարվածություն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց հետ կուզենայիք մոտ ժամանակներս համագործակցել: Ցանկացած մասնագիտական հարցի քննարկում օգտակար ու կառուցողական կլինի: Ձեր կարծիքը շատերը կլսեն, և գաղափարները, որոնցով կկիսվեք, աջակցություն կստանան: Հին ծանոթներին հանդիպելու, հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Եթե ինչ-որ մեկի հետ վիճել եք ու կցանկանայիք հաշտվել, ապա այսօր արժե նախաձեռնող լինել. ձեզ անպայման ընդառաջ կգան: Օրվա երկրորդ կեսին պիտի որոշ ժամանակ տրամադրեք տնային խնդիրների լուծմանը: Այստեղ չծրագրված ծախսերի կարիք կլինի, սակայն խոսքը հազիվ թե նշանակալի գումարի մասին լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք չհոգնել: Չափից դուրս մեծ ծանրաբեռնվածությունն այսօր կարող է վատ անդրադառնալ և՛ ձեր տրամադրության, և՛ ինքնազգացողության վրա. շատ Խեցգետիններ սուր կարձագանքեն սթրեսային իրավիճակներին: Օրն արժե սկսել սովորական գործերից: Դրանցից արագ գլուխ կհանեք, տհաճ անակնկալներ չեն լինի: Ավելի ուշ պիտի նոր բանի անցնեք: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել կամ հուշել, թե ինչպես գործեք: Անկեղծությունը թույլ կտա խուսափել թյուրըմբռնումից, արագ ընդհանուր լեզու գտնել ոչ միայն մտերիմների, այլև նոր ծանոթների հետ: Ռոմանտիկ հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք ինտուիցիային ապավինել: Այն կհուշի՝ ինչպես պահեք ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Գործեր սպասվածից շատ կունենաք: Սակայն էներգիան էլ բավարար կլինի դրանք բոլորն անելու համար: Ամենայն հավանականությամբ օրվա առաջին կեսին ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի բարդ աշխատանքային հարց լուծել: Այստեղ ձեզ օգնության կհասնի փորձը, որի շնորհիվ միանգամից կհասկանաք՝ ինչպես հասնել անհրաժեշտ արդյունքներին: Իսկ ահա շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, նույնիսկ եթե դրանք ձեզ լավագույն մտադրություններով տան: Օրը հարմար կլինի գնումների և գործարքների համար: Չեն բացառվում դրամական մուտքերն անսպասելի աղբյուրներից: Ստացածը միանգամից չեք ծախսի, և դա շատ իմաստուն քայլ կլինի. շուտով այդ գումարը կարևոր բանի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է ձեր հետաքրքրություններն ու մասնագիտական նպատակները կիսող մարդկանց հետ շփվելու համար: Դուք պիտանի բաներ կիմանաք, ստացած ինֆորմացիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Եթե դրանք հին ծանոթներն անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Մնացած դեպքերում շտապել չարժե. նախ համոզվեք, որ գործ ունեք հուսալի մարդկանց հետ: Օրվա առաջին կեսը հետաքրքիր և արդյունավետ կլինի, հարմար կլինի բարդ ու կարևոր գործերի համար: Ավելի ուշ կուզենաք հանգստանալ, շեղվել հոգսերից, փոքրիկ դադար վերցնել: Երեկոյի համար լավ է ոչ մի հոգնեցնող ու բարդ բան չծրագրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը լավ նորություններ է խոստանում: Դրանք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական գործերին: Պարզություն կհայտնվի այնտեղ, որտեղ դրա կարիքը կար, և դուք որոշակիություն կմտցնեք երկարաժամկետ ծրագրերի մեջ: Կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնք նախկինում օգնել են ձեզ, լավ խորհուրդներ են տվել: Փորձված համախոհները կօգնեն արագ հասնել դրված նպատակներին: Հաջող կանցնեն գործնական ուղևորությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: Չնայած օրը բավական հագեցած կլինի, դուք անպայման ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու համար: Նրանք շատ ուրախ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ վառ, ոգեշնչող օր է սպասվում: Այն լավ նորություններ կբերի: Ամենայն հավանականությամբ դրանք աշխատանքին կամ ձեզ համար կարևոր գործին են վերաբերելու, որոնց արդեն մեծ ուժեր եք նվիրել: Չի բացառվում իրենց օգնությունն առաջարկեն նոր ծանոթները: Նրանք կարող են ոչ միայն հուսալի համախոհներ, այլև լավ ընկերներ դառնալ, այնպես որ մի շտապեք հրաժարվել: Հավանական են հաջող գործարքներ, դրամական մուտքերն էլ հնարավոր են: Չի բացառվում ձեզ վերադարձնեն հին պարտքերը: Չծրագրված գնումներ անելու շանս կունենաք: Դրանք շահավետ կլինեն: Որոշ Կարիճներ ձեռք կբերեն հենց այն իրերը, որոնք երկար փնտրել են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է համագործակցություն սկսելու կամ խմբում աշխատելու, ինչպես նաև նոր կոլեգաների և աշխատակիցների հետ ծանոթանալու համար: Հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների հետ, նույնիսկ ոչ մեծ տարաձայնությունները չեն խանգարի պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Վերջին դերը չի խաղա ձեր հմայքը, որի շնորհիվ շատերը կուզենան համագործակցել ձեզ հետ: Օրվա առաջին կեսը հարմար կլինի կարևոր ու բարդ գործերի համար, իսկ ահա երկրորդին օգտակար կլինի հանգստանալը, թեկուզ կարճ ժամանակով հոգսերից շեղվելը: Այստեղ կօգնի ընկերների հետ հանդիպումը, որոնք ձեզ հետաքրքիր մի բան կառաջարկեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր կլինի լուրջ գործերի վրա կենտրոնանալն ու մանրուքների վրա չշեղվելը: Օրվա առաջին կեսին դրանից գլուխ հանելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների կամ հուզական աջակցության խնդրանքով, կամ էլ պարզապես կուզենան զրուցել ձեզ հետ: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ ու արդյունավետ կանցնի: Նոր հնարավորություններ կբացվեն մասնագիտական ոլորտում, հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել մի նախագծի վրա աշխատանքը, որին մեծ ուժեր եք նվիրել: Բացի այդ, նշված հատվածը բարենպաստ կլինի ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու, հարազատներին օգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կլինի: Բայց մի շտապեք վստահել ասված ամեն ինչին, մի ծուլացեք ճշտել մանրուքները, տեղեկանալ տարբեր աղբյուրներից: Դա հատկապես կարևոր կլինի օրվա սկզբին. չի բացառվում այդ հատվածում ինչ-որ մեկը հատուկ փորձի ձեզ մոլորության մեջ գցել: Օրվա երկրորդ կեսը հաջող կանցնի, դուք շատ հարցերում հաջողակ կլինեք: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում, չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: Միակ ոլորտը, որը զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Մի շտապեք գործարքների և գնումների հարցում, աշխատեք սահմանափակել ծախսերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Չարժե շտապել աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող որոշումներում: Դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, վտանգ կա կարևոր մի բան ձեր աչքից վրիպի: Լավ է մի փոքր սպասեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Նրա հուշումները կօգնեն վերջ տալ հին տարաձայնություններին, հաշտվել այն մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն, սակայն դրանք հաճելի կլինեն, և, հնարավոր է, կապված կլինեն ընտանիքում կարևոր փոփոխությունների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|