Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2831 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը բարենպաստ չի լինի լուրջ զրույցների համար: Այդ հատվածում նույնիսկ հին համախոհների հետ դժվարությամբ լեզու կգտնեք: Մտերիմները կարող են ձեզ սխալ հասկանալ, վիրավորվել դատարկ բաների պատճառով: Բայց բանը լուրջ խնդիրներին չի հասնի: Առաջին հերթին՝ դուք կկարողանաք հարթել սուր անկյունները: Երկրորդ՝ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսին հոգսեր շատ կլինեն, բայց անլուծելի առաջադրանքներ չեք ունենա: Վաղուց ստացած փորձը կօգնի արագ ամեն ինչից գլուխ հանել: Բաց մի թողեք ձեր գաղափարներով կիսվելու հնարավորությունը. դրանք անպայման աջակցություն կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը, դուք կաշխատեք հանգստություն պահպանել: Հենց դրա շնորհիվ էլ կհաջողվի արագ գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակից, ճիշտ որոշումներ ընդունել: Եթե այսօր նոր բան ստանձնեք, ապա արագ հաջողության կհասնեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ և՛ գործով, և՛ խորհրդով: Արժե զգույշ լինել գումարի հետ, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին: Դուք սովորականից շատ հակված կլինեք վատնող լինելու, կարող եք դատարկ բաների վրա մեծ գումար ծախսել: Մնացած հարցերում այդ հատվածը բարենպաստ կլինի: Հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվում ընտանիքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք չտաքանալ: Դա հատկապես կարևոր կլինի օրվա առաջին կեսին, քանի որ հենց հանգստություն պահպանել ու պրովոկացիաներին չտրվելու ունակությունը կօգնի հաջողության հասնել: Չի բացառվում լրիվ նոր գործեր հայտնվեն, որոշ ժամանակ է պետք գալու՝ հասկանալու համար, թե ինչպես կարող եք դրանք անել: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել, սակայն արժե լսել նաև ինտուիցիայի հուշումները: Դրանք կարող են շատ օգտակար լինել: Օրվա երկրորդ կեսը շատ գործերում հաջողություններ է խոստանում: Այն հատկապես արդյունավետ կանցկացնեն լուրջ աշխատանքային հարցերի լուծման վրա կենտրոնացած Երկվորյակները: Հավանական են գումարի հետ կապված լավ նորություններ: Հնարավոր է եկամուտների նոր աղբյուր գտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստություն պահպանելը սովորականից բարդ է լինելու: Կուզենաք հնարավորինս շուտ հասնել դրված բոլոր նպատակներին, իսկ պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն լինի: Շատ Խեցգետիններ չափազանց վճռական տրամադրված ու համառ կլինեն: Դա կստիպի նրանց անհավասար մրցակցային պայքարի մեջ մտնել ու թշնամիներ հավաքել: Հիշեք, որ երբեմն զիջումների գնալն այնքան էլ վատ չէ: Օրը հարմար կլինի հին ծանոթների հետ շփվելու համար: Նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կաջակցեն, պիտանի տեղեկատվությամբ կկիսվեն: Ռոմանտիկ ժամադրությունը ուզածի նման չի անցնի, բայց վատը չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Աշխատեք մանրուքների պատճառով չվշտանալ ու չվիրավորվել: Դա այնքան էլ հեշտ չի լինելու, քանի որ հուզական դաշտը լարված է լինելու հատկապես օրվա առաջին կեսին: Ապրումներից շեղվելուն կօգնեն պիտանի գործերը: Աշխատավայրում բարդ, բայց հետաքրքիր առաջադրանքներ կունենաք, կենտրոնացեք դրանց լուծման վրա: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կզգաք, որ կյանքը կարգավորվում է: Երեկոն հաճելի անակնկալներ և ուրախության առիթներ կբերի: Այն հրաշալի կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, զգացմունքները խոստովանելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն սկսեք ամենակարևոր գործերից ու ամենալուրջ զրույցներից: Եթե պետք է ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել կամ ստանալ ազդեցիկ մարդու աջակցությունը, ապա հանդիպման մասին պայմանավորվեք առավոտյան, քանի որ հենց այդ հատվածում եք հեշտությամբ հասնելու անհրաժեշտ արդյունքի: Որոշ Կույսեր համագործակցության առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց էին երազում: Ավելի ուշ կգա փաստաթղթերի հետ աշխատանքի, պետկազմակերպություններին դիմելու համար հարմար ժամանակը: Այստեղ տհաճ անակնկալներ չեն լինի, շատ ժամանակ չի պահանջվի: Ուշադրություն կպահանջեն ընտանեկան գործերը, մտերիմները շնորհակալ կլինեն ձեզ ուշադրության ու աջակցության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Կարևոր հարցերը քննարկել մի շտապեք, հատկապես եթե դրանք վերաբերում են բիզնեսին և աշխատանքին: Այսօր ձեզ համար դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, զրուցակիցները կարող են խճճել ձեզ, շեղել ու նույնիսկ խաբել: Խորհուրդների և օգնության խնդրանքով արժե դիմել միայն հին ծանոթներին, որոնք նախկինում ձեզ հուսախաբ չեն արել: Առավոտյան ոչ այնքան նկատելի դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, որոշ նոր ծանոթների հետ էլ անմիջապես կընկերանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Աշխատեք գոնե մինչև կեսօր կարևոր որոշումներ չընդունել: Առավոտյան դժվար կլինի մտքերը հավաքելն ու լուրջ տրամադրվելը, վտանգ կա ինչ-որ կարևոր բան բաց թողնեք: Հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, նրանց համար հասկանալի չեն լինի ձեր արարքների մոտիվները: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Սկզբում դուք դրական փոփոխություններ կնկատեք գործնական ոլորտում: Նոր հնարավորություններ կբացվեն, հին թշնամիներին զինաթափելու և սեփական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կլինի: Իսկ երեկոն դրական փոփոխություններ է խոստանում անձնական հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբն անհանգիստ կանցնի, և հաճախ դրա պատճառը ձեր սեփական գործողություններն են լինելու: Ծրագրերը երկար մտածել և ամեն քայլի հնարավոր հետևանքները գնահատել չեք ուզենա, ուստի հակված կլինեք հետևել պահի ցանկություններին: Դրանից լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց լարված պահեր հնարավոր են: Օրվա երկրորդ կեսին պիտի շեղվեք աշխատանքից, ուշադրություն կպահանջեն տնային գործերը, ձեր օգնության կարիքը կունենան մտերիմները: Դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, չնայած դա էլ որոշակի ջանքեր ու նախանձելի հնարամտություն է պահանջելու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենատարբեր մարդկանց հետ արագ ընդհանուր լեզու գտնելու ունակության շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք վերջին ժամանակներս միաժամանակ առաջ եկած մի քանի խնդրից: Չի բացառվում պետք լինի արագ նոր բան մտածել: Դուք միանգամից կհասկանաք, թե ով կարող է դրանում օգնել ու ժամանակը զուր չեք վատնի: Հին ծանոթները հաճույքով ձեզ հետ կկիսվեն փորձով, և դա շատ տեղին կլինի: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Ֆինանսների հետ կապված հարցերում կարող եք ինտուիցիային ապավինել: Այն կհուշի, թե որ գնումները կարող եք այսօր անել, իսկ որոնցից է լավ հրաժարվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հազիվ թե կարևոր իրադարձություններ կամ գլխապտույտ հաղթանակներ բերի, բայց ընդհանուր առմամբ բավական հաջող կանցնի: Այն հարմար կլինի կուտակված մանր-մունր գործերն անելու, վաղուց ուշադրություն պահանջող կազմակերպչական հարցերը լուծելու համար: Բացի այդ, կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այստեղ խնդիրներ չեն առաջանա: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Նրանք հետաքրքիր գաղափարներ կտան կամ կհրավիրեն անսովոր միջոցառման: Մի մերժեք, քանի որ անպայման հրաշալի ժամանակ կանցկացնեք: Ռոմանտիկ ժամադրությունն անսովոր ու հիշարժան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Չարժե մինչև կեսօր քննարկել կարևոր հարցերը: Առավոտյան դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ հաշտ էիք: Ոչ մեծ տարաձայնություններից կարող է երկար ու թեժ վեճ սկսվել, ինչի պատճառով դժվար կլինի ժամանակին գործերն ավարտելը: Բայց դուք կկարողանաք նման տհաճություններից խուսափել, եթե հանգստություն պահպանեք ու պրովոկացիաներին չտրվեք: Օրվա երկրորդ կեսը գործերում հաջողություններ է խոստանում: Ամենանկատելի հաջողություններին կհասնեք ոչ ստանդարտ լուծումներ ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Մյուսների աչքից վրիպածը տեսնելու ունակությունը կօգնի խուսափել զուր ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|