Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2959 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը վատ չի դասավորվի, եթե ձեր ուժերը ճիշտ գնահատեք, ի սկզբանե անհույս նախագծերը չստանձնեք: Օգտակար կլինի ձեզ լավ ճանաչող ու բազմիցս պիտանի խորհուրդներ տված մարդկանց հետ խորհրդակցելը: Ուրիշի փորձը կարող է օգտակար լինել հատկապես այն Խոյերին, որոնք գործարքներ են ծրագրել կամ պատրաստվում են թանկարժեք իրեր գնել: Տանը հավանական են հաճելի իրադարձություններ, չեն բացառվում ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր նորությունները: Հին ընկերներին հանդիպելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ, ինչպես նաև հեռվից ոգեշնչող նորություններ: Չեն բացառվում նաև առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայնել: Ամենայն հավանականությամբ դրանք կանեն մարդիկ, որոնք ձեզ լավ են ճանաչում: Հնարավոր են դրամական մուտքեր: Օրվա սկզբին մանր-մունր ընտանեկան տարաձայնություններից խուսափել չի ստացվի: Սակայն դրանք տհաճ հետևանքներ չեն ունենա: Դուք կկարողանաք հարթել բոլոր սուր անկյունները, հարաբերություններում էլ վերականգնել ներդաշնակությունը: Երեկոն բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար, այն հարմար կլինի նաև կարևոր զրույցների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Ձեզ համար զարմանալիորեն հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը: Նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ կհաջողվի պայմանավորվել, քանի որ ընդհանուր հետաքրքրություններ կգտնեք: Պատահական ծանոթությունը կարող է երկարատև ընկերության կամ գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դառնալ, սակայն այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց: Մանր-մունր կենցաղային խնդիրներ կառաջանան: Ամենայն հավանականությամբ միանգամից պարզ չի լինի, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել: Մի շտապեք: Հավանական է, լավ լուծում միանգամից չմտածեք, բայց մինչև երեկո այն անպայման կգտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Կենտրոնացեք ձեզ իսկապես հետաքրքրող բանի վրա. հենց նման գործերում կկարողանաք ամենամեծ հաջողություններին հասնել: Միաժամանակ կհաջողվի արժեքավոր փորձ ձեռք բերել, սովորել մի բան, ինչը պետք կգա մոտ ժամանակներս: Այսօր ուղևորությունների մեկնող Խեցգետիններին հաճելի ծանոթություններ են սպասվելու: Բացի այդ, հին ընկերների հետ զրուցելու և նրանցից ինչ-որ հետաքրքիր բան իմանալու հնարավորություն կլինի: Առավոտյան նկատելի դրական միտումների ազդեցությունը օրվա երկրորդ կեսին կուժեղանա: Ուստի կարևոր հարցերի լուծման մեջ մի շտապեք. ճաշից հետո ամեն ինչից գլուխ հանելը կհեշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բարդ կթվա, բայց բանը տհաճ իրադարձությունների կամ հաճախ առաջ եկող դժվարությունների մեջ չի լինի, այլ տեղի ունեցողի հանդեպ ձեր վերաբերմունքի: Ցանկացած խնդիր դուք սրտին շատ մոտ կընդունեք: Իմացեք, որ դրանք շուտով իրենք իրենց լուծվելու են, ուստի լրջորեն անհանգստանալու կարիք չկա: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել ձեզ լավ ճանաչող ու ամեն հարցում աջակցող մարդկանց հետ: Իսկ ահա քննադատելու սիրահարներից լավ է հեռու մնաք. այդ մարդիկ կարող են երկար ժամանակով փչացնել ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու համար: Այսօր ձեզ ուշադիր կլսեն նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար միայն սեփական տեսակետով են հետաքրքրվում: Օգտվեք բարենպաստ պահից ու ձեր գաղափարներով կիսվեք մարդկանց հետ, որոնց աջակցությունը վաղուց էիք ուզում ստանալ: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, որոնք անմիջապես ուշադրություն կդարձնեն ձեր լավագույն հատկանիշներին: Հաջող կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ ճամփա կգնաք որոշակի նպատակով, թե պարզապես պայմանները փոխելու համար: Հատկապես ուրախ ժամանակ կանցկացնեն այսօր ընկերների հետ ճամփորդող Կույսերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նույնիսկ հին ծանոթները երբեմն սխալ կհասկանան ձեզ: Համբերությամբ զինվեք ու պատրաստ եղեք մի քանի անգամ բացատրել ձեզ ակնհայտ թվացող բաները: Հենց դա թույլ կտա խուսափել վեճերից, մեղադրանքներից ու վիրավորանքներից: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի երկար ժամանակ հետաձգած բարդ գործերով զբաղվելու, կազմակերպչական հարցերը լուծելու համար: Հաջող գնումներ անելու, տան համար պիտանի իրեր գնելու հնարավորություն կունենաք: Կուրախացնեն անսպասելի աղբյուրներից ստացած դրամական մուտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Կուզենաք հետաձգել լավ ծանոթ գործերն ու լրիվ նոր բանով զբաղվել: Նման բան անելու հնարավորություն կունենաք: Աստղերի աջակցությամբ կկարողանաք արագ հասնել առաջին հաջողություններին: Սակայն անհրաժեշտ արդյունքն ստանալու համար համառության ու համբերատարության կարիք կլինի: Ավելորդ չի լինի ձեզ լավ ճանաչող մարդկանց աջակցությունը: Ֆինանսական գործերում այսօր զգույշ կլինեք ու ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար: Գործարքներ կնքելուց առաջ համոզվեք, որ գործ ունեք հուսալի մարդկանց հետ: Ձեր կողքին շատ կլինեն մարդիկ, որոնք ուզում են օգտվել ուրիշների վստահող լինելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք նույնիսկ աննշան իրադարձություններն եք սրտին շատ մոտ ընդունելու: Դրա պատճառով բարդ կլինի ուշադրություն պահանջող գործերի վրա կենտրոնանալը: Հնարավոր են ձգձգումներ, ցավալի սխալներ, որոնք միանգամից ուղղել չի ստացվի: Բայց օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի: Առավոտը կուզենաք տանը անցկացնել, ավելի ուշ կգա ուղևորությունների համար հարմար ժամանակը: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Չի բացառվում ծանոթությունը, որից երկարատև ընկերություն կսկսվի: Հավանական են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ սիրելիին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք դրական տրամադրվել: Դա հեշտ չի լինի հատկապես օրվա սկզբին, երբ հուզական դաշտը լարված կլինի: Սակայն առողջ բանականությունը ձեզ ժամանակին կհուշի, որ ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում, ամեն դատարկ բանի համար անհանգստանալու կարիք էլ չկա: Դուք ձեզ ավելի լավ կզգաք, եթե հետաքրքիր զբաղմունք գտնեք ու կենտրոնանաք դրա վրա: Մի շտապեք մերժումով պատասխանել ընկերների անսովոր առաջարկներին. նոր տպավորությունները ձեզ չեն խանգարի: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար. սիրելիի հետ շփումները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Կարևոր գործերում օգնության կարիք հազիվ թե ունենաք. դուք ինքնուրույն էլ ամեն ինչ հրաշալի կանեք: Իսկ ահա մանրուքներում աջակցությունն ավելորդ չի լինի: Կարող եք ինչ-որ մեկին հանձնարարել ձանձրալի հարցերի լուծումը. դա նկատելիորեն կթեթևացնի ձեր կյանքը: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների կամ օգնության խնդրանքով: Դուք կաշխատեք աջակցել նրանց, նույնիսկ եթե ստիպված լինեք շատ ժամանակ ծախսել: Աշխատեք խուսափել ավելորդ ծախսերից, գնումների հարցում մի շտապեք: Ընդհանրապես այսօր ավելի լավ է գումարը կուտակեք, քան ծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք շատ բանի կհասնեք վճռականության և ձեր ասածը պնդելու ունակության շնորհիվ: Հաջողությամբ կարող են լուծվել այն հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս շատ էիք հուզվում: Չի բացառվում փորձառու մարդու խորհրդի կարիքն ունենաք: Ինտուիցիան կհուշի, թե ում է լավ դիմեք: Անսովոր գաղափարներ կունենաք: Դրանց իրագործման հարցում օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն: Դուք արագ կընկերանաք նրանց հետ: Կպարզվի, որ ավելի շատ ընդհանուր բան ունեք, քան թվում էր: Չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը և նույնիսկ սերն առաջին հայացքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|