ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1677 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Եթե կիրակիի համար մեծ ծրագրեր ունեք, ապա արժե վաղ արթնանալ: Հենց առավոտն է բարենպաստ լինելու կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու, ինչպես նաև այն հանդիպումների համար, որոնցից մեծ ակնկալիքներ ունեք: Ավելի ուշ կենտրոնանալը կդժվարանա, կմեծանա փոքրիկ ցավալի սխալների հավանականությունը:

Օրը հազիվ թե հարմար լինի լուրջ գործարքների, խոշոր գնումների և ներդրումների համար: Ձեզ համար դժվար կլինի գումարի հետ կապված իրավիճակը ճիշտ գնահատելը: Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Ռոմանտիկ հարաբերություններն այն ոլորտն է, որտեղ այսօր շատ բան կարող է դեպի լավը փոխվել, եթե նախաձեռնող լինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին իրավիճակն օբյեկտիվորեն գնահատելը դժվար է լինելու: Հեշտությամբ կխճճվեք պատրանքների մեջ, ցանկալին իրականության տեղ կընդունեք, ուստի լուրջ որոշումներ լավ է չընդունեք: Բայց շուտով ամեն ինչ կփոխվի: Կեսօրից հետո ծրագրեր կհայտնվեն, որոնք կարող եք միանգամից իրագործել, իսկ կողքին կլինեն մարդիկ, որոնք կուզենան մասնակցել դրան:

Վառ պահեր կպարգևի օրվա երկրորդ կեսը: Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք հատկապես հիշարժան կլինեն, եթե ճամփա գնաք սիրելիի հետ: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին առաջ եկած մանր-մունր տարաձայնությունների պատճառով մի անհանգստացեք: Վեճերը կարող են սկսվել ցանկացած դատարկ բանից, բայց արագ կավարտվեն, եթե չտաքանաք: Եթե պահպանեք ինքնատիրապետումը, ապա իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Բացի այդ, դուք լուրեր կստանաք, որոնց վաղուց էիք սպասում:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը, հանդիպել մարդկանց, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Այս հատվածը հարմար կլինի նաև ընտանեկան միջոցառումների համար: Դրանք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք որոշումներ ընդունել և աշխատեք ստացված ինֆորմացիան մանրամասն ստուգել: Վտանգ կա, որ ինչ-որ մեկը կփորձի շեղել ձեզ, խճճել ու խաբել: Կարևոր գործերում արժե ամենամտերիմների վրա հույս դնել: Մնացածները, ցավոք, հազիվ թե կարողանան ինչ-որ բանով օգնել:

Օրվա սկզբին լարված հուզական դաշտը աստիճանաբար կկայունանա: Օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի: Հավանական են անսովոր ծանոթություններ, ոգեշնչող հանդիպումներ: Երեկոն շատ բարենպաստ կլինի մի մարդու հետ շփվելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կարող է բարդ թվալ, բայց դուք գոհ կմնաք: Անսպասելի դժվարություններ կարող են առաջանալ առավոտյան. սկսած ոչ բոլոր գործերը կկարողանաք ավարտել: Բայց ձեզ ոչ մի խոչընդոտ չի կանգնեցնի: Դուք նախանձելի հնարամտություն կդրսևորեք ու սպասվածից ավելիին կհասնեք:

Հավանական են հաջող գործարքներ ու գնումներ: Հնարավոր են նաև դրամական մուտքեր, այդ թվում՝ նոր աղբյուրներից: Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հաջորդ շաբաթվա ծրագրերը որոշելը: Հնարավոր է հասկանաք, թե ինչպես ավելի արագ ու հեշտ իրագործեք դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հանգստացեք. դա հենց այն է, ինչ ձեզ այսօր պետք է: Եթե անհետաձգելի գործեր ունեք, լավ է դրանք օրվա կեսի համար նախատեսեք, քանի որ ամենաբարենպաստը այդ հատվածն է լինելու: Մտածեք, թե ով կարող է ձեզ օգնել: Միայնակ գործելով՝ դուք չափազանց շատ ժամանակ կծախսեք հասարակ հարցերը լուծելու վրա:

Օրը հարմար կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Կարող եք այցելել նրանց կամ հյուր կանչել ձեզ մոտ. ցանկացած պարագայում դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը կարող եք սկսել ֆինանսական հարցերը լուծելուց: Գումարի հետ կապված հարցերում նույնիսկ աննշան սխալներ չեք անի, նույնիսկ եթե նվազագույն ինֆորմացիայի տիրապետեք; Ինտուիցիան կհուշի, թե ինչպես վարվեք: Չծրագրված գնումները հաջող կլինեն:

Օրը բարենպաստ կլինի ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից: Առանց երկար վեճերի դուք կպայմանավորվեք հարազատների հետ, հին տարաձայնություններն էլ կմնան անցյալում: Չի բացառվում մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Իհարկե, դուք չեք մերժի նրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հոգսեր սովորականից շատ կունենաք: Հնարավոր է, ստիպված լինեք հետաձգել սեփական գործերը ուրիշների խնդիրները լուծելու համար: Մյուսները նման իրավիճակում կմտահոգվեին, բայց դուք հանգստություն կպահպանեք ու պարզապես կաշխատեք ամեն ինչից հնարավորինս լավ գլուխ հանել:

Հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Չի բացառվում կարևոր տեղեկատվություն ստանաք, որի շնորհիվ նոր իրավիճակում կկողմնորոշվեք, սխալներ էլ չեք անի: Օրվա երկրորդ կեսը անսովոր հանդիպումներ է խոստանում: Որոշ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր չեն կարող ձեզ ճիշտ հասկանալ կամ ըստ արժանվույն գնահատել ձեր գաղափարները: Որոշ ժամանակ է պետք գալու, որպեսզի շրջապատողները գլուխ հանեն իրավիճակից, համոզվեն, որ դուք ամեն ինչ ճիշտ եք անում և գտել եք նպատակին տանող ճիշտ ուղին: Լավ է ժամանակը վեճերի վրա չվատնեք:

Շփումների տեսանկյունից օրվա երկրորդ կեսն առաջինից բարենպաստ կլինի; Այնպես որ լուրջ հարցերը քննարկելու հարցում մի շտապեք: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր, պիտանի նվերներ: Որոշ Աղեղնավորներ շատ հաջող գնումներ կանեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը անսովոր գաղափարներ կբերի: Դուք չեք ուզենա հետաձգել մտածածն իրագործելը, միանգամից կանցնեք գործի: Օգնել ցանկացողներ հազիվ թե գտնվեն, բայց դա ձեզ չի վշտացնի, դուք միանգամից կհասկանաք, որ ինքներդ էլ ամեն ինչ կարող եք անել: Պետք կգա այն, ինչ վերջին ժամանակներս եք սովորել: Դուք սխալներ չեք անի, արագ կհասնեք նպատակին:

Հավանական են չծրագրված ուղևորություններ: Հետաքրքիր վայրերում լինելու հնարավորություն կունենաք, և դուք այն բաց չեք թողնի: Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք հաճելի կանցնեն, սակայն նկատի ունեցեք, որ առաջին տպավորությանը վստահել չարժե:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դուք կհասնեք նրան, ինչն առաջ համարյա անհնար է թվացել, եթե համառություն դրսևորեք: Կարող եք նոր գործեր ստանձնել. դուք արագ կհասկանաք՝ ինչպես դրանցում հաջողության հասնել: Հաջող կլինեն համարձակ փորձարկումները: Չեն բացառվում ձեզ համար շատ կարևոր գործերի հետ կապված լավ նորությունները:

Օրվա առաջին կեսը նոր առաջադրանքներ կբերի ու բավական հագեցած կլինի: Երկրորդն ավելի հանգիստ կանցնի: Ե՛վ հանգստանալու, և՛ ձեզ համար հետաքրքիր գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Եթե պատրաստվում եք ուղևորության մեկնել, մի մոռացեք կանչել ընկերներին. այդպես ավելի հետաքրքիր կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը նոր գործեր ու հոգսեր կբերի, բայց լավ նորություններն էլ քիչ չեն լինի: Կպարզվի, որ բոլոր խնդիրները, որոնց պատճառով վերջին ժամանակներս անհանգստանում էիք, արդեն լուծվել են ու մտահոգվելու բան չկա: Որոշ Ձկներ լուրեր կստանան մարդկանցից, որոնց ճակատագրի համար անհանգստանում էին:

Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ դրանք կապված են լինելու մտերիմներին ուրախացնելու, ընկերներից մեկին հաճելի անակնկալ անելու ձեր ցանկության հետ: Գնումների համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը. այդ հատվածում ճիշտ ընտրություն կատարելն ավելի հեշտ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1677 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0