Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1742 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Վատ օր չէ գործնական բանակցությունների համար. դուք ճիշտ տոն կընտրեք ու դրանք նույնիսկ սպասվածից լավ կանցկացնեք: Բայց ձեռք բերված պայմանավորվածությունները բոլոր դեպքերում նախնական բնույթ են կրելու, այնպես որ ծրագրեր կառուցելիս նկատի ունեցեք դա: Կհաջողվի լուծել նախկինում ոչ միայն ձեզ, այլև ձեր ծանոթներին փակուղու առաջ կանգնեցրած բարդ հարցերը: Գործերին ձեր մոտեցումը շրջապատողներին չափազանց համարձակ կթվա, սակայն ոչ ոք չի կարողանա հերքել դրա արդյունավետությունը: Միակ ոլորտը, որն այսօր զգուշություն է պահանջելու, ֆինանսներն են: Այստեղ դուք հակված կլինեք թեթևամտության, և դա կարող է թանկ արժենալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մանրուքների պատճառով չբարկանալը, դրանք սրտին մոտ չընդունելը դժվար է լինելու: Եվ պատճառը հուզական դաշտի լարվածությունը կլինի, ինչը հատկապես նկատելի կլինի առավոտյան: Լավ է օրը չսկսեք կարևոր հարցերը լուծելուց, քանի որ պահի ազդեցության տակ հիմարություն անելու վտանգ կա: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, երեկոյան կզգաք, որ վերագտել եք կենսուրախությունն ու լավատեսությունը: Կարող են տհաճ կերպով զարմացնել ծանոթները: Մարդիկ, որոնք ձեզ դուր էին գալիս, իրենց տգեղ ու հիմար ձևով կպահեն: Չի բացառվում նրանց պատճառով անհարմար դրության մեջ հայտնվեք: Ամենամտերիմները, հակառակը, կաջակցեն ձեզ ու հաստատ չեն հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Աշխատեք շատ ծրագրեր չկառուցել, քանի որ ուզենալու եք հանգստանալ: Առավոտը հարմար կլինի հեշտ գործերի համար, որոնք այլ մարդկանց մասնակցություն չեն պահանջում: Ավելի ուշ կարող եք ավելի լուրջ բանի անցնել, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Իսկ երեկոն բարենպաստ կլինի շփումների համար. այդ հատվածում շատերին կես խոսքից կհասկանաք: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները: Դրան առավելագույնս հանգիստ վերաբերվեք, և այդպես դրանք լուծելն ավելի հեշտ կլինի: Հավանական են չծրագրված ծախսեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին է լինելու, այնպես որ դրանք ձեր բյուջեին մեծ հարված չեն հասցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Մի շտապեք համաձայնել այսօր ստացած բոլոր առաջարկներին, նույնիսկ եթե դրանք ձեզ շատ գրավիչ են թվում: Վտանգ կա, որ ձեզ կպատմեն ոչ ամենը, ինչ պիտի հաշվի առնեք: Այնպես որ մտորելու համար ժամանակ խնդրեք ու սկսեք լրացուցիչ ինֆորմացիա հավաքել, իսկ հետո միայն որոշում ընդունեք: Օրը հարմար կլինի ժամանցային ուղևորությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Բայց չարժե դրանց համար զոհել կարևոր գործերը կամ հետաձգել այն հանդիպումները, որոնք կարող են օգտակար լինել ձեզ: Հանգիստը շատ ավելի հաճելի կանցնի նրանից հետո, երբ ծրագրած ամեն ինչից գլուխ հանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հարմար կլինի երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերի համար: Ոտքի վրա բարդ առաջադրանքների լուծման նոր եղանակներ հորինելու ձեր ունակությունը շրջապատողների վրա անջնջելի տպավորություն կթողնի: Մարդիկ, որոնք ժամանակին հրաժարվել են ձեզ հետ համագործակցությունից, կաշխատեն անհապաղ գործնական հարաբերություններ հաստատել ձեզ հետ: Ինտուիցիան կհուշի՝ արդյոք արժե նրանց ընդառաջ գալ: Չնայած նրան, որ օրը հաջող կդասավորվի, և դուք նկատելի հաջողությունների կհասնեք, տրամադրությունը միշտ չէ, որ լավը կլինի: Լարված հուզական դաշտի պատճառով դուք կարող եք հուզվել մանր-մունր և կամ էլ գոյություն չունեցող խնդիրների պատճառով: Բարեբախտաբար, մտերիմներից մեկը կգտնի ձեր տրամադրությունը բարձրացնելու եղանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Կոլեգաների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Դա կապված կլինի ոչ այնքան աշխատանքային տարաձայնությունների կամ թյուրըմբռնման, որքան փոխադարձ հակակրանքի անսպասելի դրսևորման հետ, որը նախկինում չի խանգարել համագործակցությանը: Կարևոր կլինի հույզերը մի կողմ թողնելն ու ձեր ուժերի սահմաններում եղած գործի վրա կենտրոնանալը: Մնացած հարցերում օրը հաջող կլինի: Այն աշխատանքի կամ ֆինանսների հետ կապված ոգեշնչող նորություններ կբերի, հնարավորություն կտա զբաղվել իսկապես հետաքրքիր բանով: Հաճելի պահեր են սպասվում այն Կույսերին, որոնք կորոշեն մտերիմների հետ ժամանակ անցկացնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ապրումներից խուսափել չի ստացվի: Դրանք հատկապես շատ կլինեն օրվա սկզբին: Այդ հատվածն իրադարձություններով լի կլինի, որոնցից մի քանիսը կարող են ազդել ձեր ծրագրերի վրա: Հիշեք որ լավ է սեփական առողջ բանականությանն ապավինեք, քան ուրիշների խորհուրդներին: Եթե կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունեք, դրանք, ամենայն հավանականությամբ, ճիշտ կլինեն: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի պատասխաններ ստանալ կարևոր հարցերին, գլուխ հանել հին խնդիրներից: Այդ հատվածը բարենպաստ կլինի նաև ծանոթությունների, գործնական և անձնական հանդիպումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը բավական լարված կանցնի: Հազիվ թե կոնկրետ մեկ, թեկուզ շատ կարևոր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն ունենաք: Ամենայն հավանականությամբ պիտի միաժամանակ մի քանի հարց լուծեք: Դա ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց միևնույն է, բավական հոգնեցնող կլինի: Հիշեք, որ ամեն ինչից ինքնուրույն գլուխ հանելը պարտադիր չի լինի: Ձեզ օգնելու պատրաստ մարդիկ ձեր կողքին կլինեն: Օրվա երկրորդ կեսը ձեզ համար թանկ մարդու հետ կապված լավ նորություններ կբերի: Այդ հատվածը կուրախացնի հաճելի անակնկալներով նրանց, ովքեր կորոշեն հանդիպել հին ընկերներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շրջապատողների հետ լեզու գտնելն ամեն անգամ հեշտ չի լինի, բայց ձեզ կհաջողվի ոչ ոքի հետ չվիճել: Դա ջանքեր է պահանջելու, հատկապես օրվա առաջին կեսին, երբ կարող են սրվել հին տարաձայնությունները: Բայց դուք ցանկացած վեճ հանգիստ ու կառուցողական կվարեք, անձերին չեք անցնի, ընդդիմախոսներն էլ կհետևեն ձեր օրինակին: Իսկ երեկոյան դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, շփումներն էլ հաճելի կդառնան: Օրը հարմար կլինի բարդ ու կարևոր աշխատանքի, լուրջ առաջադրանքները լուծելու համար: Դուք չեք շեղվի, միանգամից կկենտրոնանաք կարևորի վրա և ոչինչ աչքաթող չեք անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը շատ արդյունավետ կանցնի, թույլ կտա ծրագրածից ավելին անել: Եվ բանը միայն այն չի լինի, որ դուք բոլոր առաջադրանքներին լուրջ կմոտենաք, առաջնահերթությունները ճիշտ կդնեք ու չեք շեղվի, այլև այն, որ օգնականներին ճիշտ կընտրեք: Ինտուիցիան կհուշի, թե ում վրա կարող եք հույս դնել: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերություններում: Այդ տեսանկյունից հատկապես բարենպաստ կլինի երեկոն, երբ ոչ միայն մտերիմները, այլև նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր զրույցների, բարդ հարցերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հեշտ ու հաճելի կանցնի, եթե այն սկսեք գործողությունների ծրագրի կազմելուց: Մտածեք, թե ինչի վրա եք կենտրոնանալու հիմա, իսկ ինչը կարող է սպասել, որոշեք, թե ինչն եք դուք անելու, իսկ ինչն եք ուրիշներին հանձնարարելու: Դա թույլ կտա խուսափել և՛ ավելորդ ապրումներից, և՛ դատարկ զրույցներից այն մարդկանց հետ, որոնք ուզում են ձեզ օգնել, բայց չգիտեն՝ ինչպես դա անել: Նկատի ունեցեք, որ այսօր սովորականից արագ եք հոգնելու: Այնպես որ երեկոյան լավ է բարդ ու հոգնեցնող գործեր չանեք, այն նվիրեք պասիվ հանգստին և ձեզ հասկացող մարդկանց հետ շփումներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Աշխատեք խուսափել ավելորդ ապրումներից ու սթրեսային իրավիճակներից: Լավ է կենտրոնանաք արդեն ծանոթ գործերի վրա, քան անցնեք նոր առաջադրանքների լուծմանը, հատկապես եթե դրանք ձեզ բարդ են թվում: Այսօր սովորելն ու ինֆորմացիա մտապահելը ձեզ համար սովորականից բարդ է լինելու, իսկ ուրիշի փորձն ամեն անգամ օգտագործել չի ստացվի: Հավանական են դրամական մուտքեր, չի բացառվում վերադարձնեն հին պարտքերը: Օրը հարմար կլինի գնումներ անելու համար: Դուք անսխալ կընտրեք լավ իրերը, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|