ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3308 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հրաշալի օր է կարևոր հարցերը լուծելու համար: Եթե լուրջ գործեր եք ծրագրել, դրանց հնարավորինս վաղ անցեք, այդպես ավելի արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքին: Ձեզ հաճույքով կօգնեն փորձված համախոհները, բայց նոր ծանոթների հետ էլ հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Օրվա երկրորդ կեսին անսպասելի դժվարություններ կառաջանան: Նույնիսկ սովորական գործերը դժվարությամբ կանեք: Բայց դուք չեք հանձնվի և անպայման կհասնեք ձեր ուզածին: Ազատ ժամանակ շատ չեք ունենա: Բայց կհաջողվի հանդիպել ընկերներին, և հանդիպումը պարզապես հրաշալի կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը կարևոր իրադարձություններով ու մեծ հաղթանակներով չի նշանավորվի, բայց ընդհանուր առմամբ շատ հաճելի կանցնի: Հնարավորություն կունենաք գլուխ հանել կուտակված մանր-մունր գործերից, ավարտել վաղուց սկսածը: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ ժամանակին աշխատել եք: Հավանական է նրանք ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն, սակայն մի շտապեք համաձայնել. նախ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք:

Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Որոշ Ցուլեր կշփվեն ու կընկերանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ շատ են լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկզբին լարված պահերից խուսափել չի ստացվի: Այդ հատվածում շատ բան սրտին մոտ կընդունեք, նույնիսկ աննշան պատահարը ձեզ կարող է վշտացնել: Սակայն ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և ձեր տրամադրությունը կլավանա:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնի ռոմանտիկ ժամադրությունը: Կարևոր չէ՝ ինչքան ժամանակ միասին կանցկացնեք, քանի որ հիշարժան պահեր, միևնույն է, շատ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կենտրոնացեք գործերի վրա, քանի որ հենց դա կօգնի օրը և՛ հաճելի, և՛ արդյունավետ անցկացնել: Եթե նոր բան ստանձնեք, սկզբում դժվարություններ կառաջանան: Միանգամից պարզ չի լինի՝ ինչպես հաջողության հասնել: Պատրաստ եղեք նոր բան սովորելուն, ուրիշի փորձը յուրացնելուն: Առանց դրա անհրաժեշտ արդյունքներին հասնել չի հաջողվի: Բայց համառ Խեցգետիններին ոչ մի խոչընդոտ չի կանգնեցնի:

Լավ է չշտապեք գնումների և գործարքների հետ կապված որոշումների հարցում: Գումարի հետ կապված հարցերում ձեր գիտելիքները բավարար չեն լինի: Օգտակար կլինի վստահելի մարդուն խորհրդի հարցով դիմելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Գործերում նախաձեռնող եղեք: Հիմա մրցակիցներին հաղթելու և թշնամիներին զինաթափելու ժամանակն է: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ դուք արագ կհասնեք նրան, ինչին վաղուց էիք ձգտում: Մասնագիտական կապերն ամրապնդելու, հուսալի համախոհներ գտնելու շանս կլինի:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Այստեղ ոչ ոք չի կարողանա շեղել կամ խճճել ձեզ: Հաջող կլինեն և՛ ծրագրված, և՛ սպոնտան գնումները: Որոշ Առյուծների կվերադարձնեն հին պարտքերը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինելու: Ամենաբարդ ու տհաճ բաները կուզենաք անորոշ ժամանակով հետաձգել, բայց այդպես վարվել չարժե: Լավ է օրը սկսեք լուրջ հարցերը լուծելուց: Դրանից հետո ավելի հեշտ կլինի հասկանալը, թե դեպի ուր է պետք շարժվել:

Մարդիկ, որոնց հետ նախկինում վատ լեզու չէիք գտնում, այսօր ձեզ սխալ կհասկանան, կարհամարհեն ձեր խնդրանքները: Բայց նրանց հետ պայմանավորվել կհաջողվի, դրանում կօգնեն ձեր դիվանագիտական տաղանդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի կարևոր հարցերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց աջակցությունը կուզենայիք ստանալ: Կհաջողվի լավ տպավորություն թողնել նույնիսկ նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Հավանական են պիտանի ծանոթություններ: Որոշ Կշեռքներ հուսալի համախոհներ կգտնեն, որոնց շնորհիվ նրանց առաջ նոր հնարավորություններ կբացվեն:

Օրվա երկրորդ կեսին հանգստանալու, հոգսերից շեղվելու հնարավորություն կլինի: Եթե ուղևորությունների մեկնեք, ապա հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հին ընկերները հաճույքով կմիանան ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Քիչ ժամանակ չեն խլի դատարկ զրույցները, բայց դուք կհասցնեք անել ամենը, ինչ ծրագրել էիք: Հնարավոր է ստիպված լինեք շտապել, բայց դուք սխալներ չեք անի, ոչինչ ձեր աչքից չի վրիպի: Մինչև օրվա կեսը լավ է կարևոր որոշումներ չընդունեք, դուք պարզապես ճիշտ ընտրություն անելու համար բավարար ինֆորմացիա չեք ունենա: Ավելի ուշ շատ բան կպարզվի, և հենց այդտեղ էլ պարզ կդառնա՝ ինչպես գործել:

Օրը դրամական մուտքեր է խոստանում, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դուք ստացած գումարը դատարկ բաների վրա չեք ծախսի, ինտուիցիան կօգնի այն ճիշտ տնօրինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսի համար չարժե կարևոր գործեր կամ պատասխանատու հանդիպումներ ծրագրել: Ամենայն հավանականությամբ այդ հատվածում մտքերը հավաքելն ու ճիշտ վարք դրսևորելը դժվար է լինելու: Մի փոքր սպասեք. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, դուք կզգաք աստղերի աջակցությունը:

Լավ կանցնեն ուղևորությունները: Դրանք չծրագրված կլինեն, պիտի արագ պատրաստվեք ճամփա գնալուն, բայց բոլոր դեպքերում ճամփորդությունը հաճելի ու հաջող կանցնի: Գործարքներն ու գնումները արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար. դա ֆինանսական հարցերը լուծելու ամենահաջող ժամանակն է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը բարդ կլինի, բայց դուք շատ բանի կհասնեք, եթե համառություն դրսևորեք: Սկսածը կիսատ մի թողեք, նույնիսկ եթե դժվարություններ առաջանան: Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի, բացի այդ, դուք օգնություն կստանաք, որի հույսը չունեիք:

Հավանական են ձգձգումներ գործերում, չի բացառվում խախտվեն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: Բայց անհանգստանալու կարիք չկա, շուտով պարզ կդառնա, որ ամեն ինչ բավական հաջող է դասավորվել: Այո, ծրագրերը պիտի վերամշակեք, սակայն մի քանի հետաքրքիր հնարավորություն կբացվի, և դուք դրանցից ոչ մեկը կփորձեք բաց չթողնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հրաշալի գաղափարներ կունենաք, և դուք չեք ուզենա հետաձգել դրանց իրագործումը: Արժե նախաձեռնող լինել գործերում, դուք միանգամից աջակցություն կստանաք, համախոհներ կգտնեք, որոնց վրա կկարողանաք բարդ իրավիճակում հույս դնել: Հավանական են լավ նորություններ՝ կապված ձեզ համար կարևոր աշխատանքային նախագծի հետ:

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից հեշտ է լինելու, շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Հաճելի ծանոթություններ է խոստանում օրվա երկրորդ կեսը: Այդ հատվածը հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, որը յուրահատուկ կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք վճռական տրամադրված կլինեք, և դա կօգնի գործերում հաջողության հասնել: Սակայն չարժե մոռանալ զգուշության մասին: Լավ է ռիսկի չդիմեք, եթե դրանից կարելի է խուսափել, և ոչ մի տեղ չշտապեք:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի հին գործերն ավարտելու, ինչպես նաև առօրյա գործերի համար: Օրվա երկրորդ կեսին կուզենաք նոր բան ստանձնել, և նման հնարավորություն անմիջապես կհայտնվի: Չի բացառվում անսպասելի կիրառում գտնվի ձեր այն տաղանդներին, որոնց մասին նախկինում քչերին էր հայտնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3308 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0