ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հուլիսի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1687 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք ոչինչ երկար ժամանակով չհետաձգել, քանի որ հենց օրվա առաջին կեսն է բարենպաստ լինելու: Առավոտը հարմար կլինի և՛ կարևոր հանդիպման, և՛ նոր գործի անցնելու համար: Ձեր փորձին ապավինեք, քանի որ դրա շնորհիվ սխալներ չեք գործի, ոչինչ աչքաթող չեք անի, շատ նպատակների էլ սպասվածից արագ կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի հանգստի, զվարճանքների, հաճելի զբաղմունքների համար: Նաև այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը: Եթե ընկերները ձեզ անսովոր միջոցառման հրավիրեն, մի մերժեք. հետաքրքիր է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կարող եք բացարձակապես ամեն ինչ ստանձնել: Այսօր աստղերը ձեզ կաջակցեն, և շատ բան պարզապես հրաշալի կստացվի: Արժե օգտվել բարենպաստ պահից և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու համար: Օգտակար կլինի ծրագրերը քննարկելը. ձեզ կհուշեն, թե ինչպես ավելի հեշտ ու արագ իրագործեք դրանք:

Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ չծրագրվածները: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք ոչ միայն հին ընկերների, այլև նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Հավանական են ռոմանտիկ խոստովանություններ, որոշ Ցուլեր կլսեն վաղուց սպասված բառերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Առավոտյան մանր-մունր դժվարություններ կառաջանան, բայց դրանք հետևանքներ չեն ունենա, այնպես որ անհանգստանալու կարիք չկա: Շաբաթ օրը ուշ արթնացած Երկվորյակները ընդհանրապես ոչ մի յուրահատուկ բան չեն նկատի:

Դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և օրը լավ բաներ կբերի նրանց, ովքեր չեն ուզենա ձեռքերը ծալած նստել: Օրը հարմար կլինի ընտանեկան գործերի, մտերիմներին օգնելու, տնային խնդիրները լուծելու համար: Կարող եք նոր բան ստանձնել կամ կենտրոնանալ ավելի վաղ սկսածի վրա. բոլոր դեպքերում հրաշալի արդյունքների կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիշեք այն գործերի մասին, որոնք երկար ժամանակ անել չեք կարողացել: Արժե դրանց այսօր վերադառնալ. մեծ է հավանականությունը, որ այս անգամ ամեն ինչ կստացվի: Մենակ գործելը պարտադիր չի լինի, քանի որ ձեր կողքին կլինեն ընկերներն ու մյուս մտերիմները, որոնք պատրաստ կլինեն օգնել: Կարող եք կարևոր ու բարդ մի բան ստանձնել, անհաղթահարելի խոչընդոտներ ճանապարհին չեն առաջանա:

Հավանական են անսպասելի հանդիպումներ, զարմանալի ծանոթություններ: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար: Ինտուիցիային ապավինեք. նրա հուշումները կօգնեն ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աշխատեք չբարկանալ նրանց վրա, ովքեր ձեզ միանգամից ճիշտ չեն հասկանա, չեն գնահատի ձեր գաղափարները կամ կորոշեն, որ ձեզ օգտակար են քննադատությունները: Շատ շուտով նման մարդիկ կհասկանան, որ սխալվել են: Ձեզ համար կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, բարկացած վիճակում որոշումներ չընդունելը: Միայն լավ մտածված գործողությունները կօգնեն հասնել նպատակին:

Օրը լավ նորություններ կբերի: Ամենայն հավանականությամբ դրանք վերաբերելու են ոչ միայն ձեզ, այլև ձեր մտերիմներին: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտյան շտապողականությունից խուսափել հազիվ թե հաջողվի: Շատ Կույսեր այդ հատվածում ստիպված են լինելու միաժամանակ մի քանի բանի մասին մտածել, ինչը նրանց չի ուրախացնի: Բայց հուզվելու կարիք չկա, ամեն ինչ կստացվի: Խոչընդոտների առաջ մի նահանջեք, ժամանակից շուտ մի հանձնվեք: Ձեր համառության շնորհիվ դուք իսկապես նշանակալի արդյունքների կհասնեք:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կարող եք վերադառնալ ծանոթ առաջադրանքներին, ավարտել ավելի վաղ սկսածը: Հին ընկերները և պարզապես լավ ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան, նրանց հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը ապրումների առիթներ կբերի: Բայց դուք դրանց պատճառով չեք անհանգստանա, կպահպանեք լավ տրամադրությունը: Ինտուիցիան կհուշի, որ լուրջ խնդիրներից կարող եք չվախենալ: Իսկ մանր-մունր դժվարությունները հաղթահարելուն կօգնի փորձը:

Այսօր ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Մի հրաժարվեք նրանց աջակցությունից: Ընդհանուր գործերն ու հոգսերը ձեզ կմտերմացնեն: Որոշ Կշեռքներ կընկերանան նրանց հետ, ում հետ առաջ հաշտ չէին: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նորություններ, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրն առանց մանր-մունր տնային թյուրիմացությունների չի անցնի: Դրանց հումորով վերաբերվեք. այդպես հաջող լուծումը ավելի հեշտ կգտնվի, բացի այդ, բոլորը կպահպանեն հրաշալի տրամադրությունը: Հավանական են անսպասելի այցեր, ընդ որում՝ կարող են հյուր գալ մարդիկ, որոնց այնքան էլ չէիք ուզում տեսնել: Սակայն նրանք լավ նորություններով կամ հետաքրքիր առաջարկներով են գալու:

Օրը շատ բարենպաստ կլինի ծանոթությունների համար: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, ապա առանց դժվարության կգործեք անհրաժեշտ տպավորությունը: Ե՛վ հուսալի համախոհներ, և՛ նոր ընկերներ գտնելու շանս կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն սկսեք հասկանալի և օգտակար մի բանից: Առավոտյան լավ է դատարկ զրույցներ չվարեք, մանրուքների պատճառով չվիճեք այն մարդկանց հետ, որոնց պատրաստվում եք ինչ-որ բան խնդրել: Դուք կարող եք սուր արձագանքել դատարկ բաներին, բարկանալ՝ երբեմն չհասկանալով, թե ինչու: Դրա պատճառով հնարավոր են լարված պահեր ամենամտերիմների հետ շփումներում: Այս հատվածն ավելի լավ կանցկացնեն պրակտիկ առաջադրանքների լուծման վրա կենտրոնացած Աղեղնավորները:

Օրվա երկրորդ կեսին հուզական դաշտն ավելի բարենպաստ կլինի: Դուք կնկատեք, որ մարդկանց հետ լեզու գտնելը հեշտացել է: Մտերիմները ամեն հարցում կաջակցեն ձեզ, իսկ նոր ծանոթները լավ նորություններ կհայտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործեր անսպասելի շատ կունենաք, և շատ շուտով պարզ կդառնա, որ ծրագրած ամեն ինչ ժամանակին իրագործել չի հաջողվելու, ինչ-որ բան պետք է հետաձգել: Դուք արագ որոշակիություն կմտցնեք առաջնահերթությունների մեջ, ճիշտ կբաշխեք ուժերն ու անպայման կհասցնեք ամենակարևորն ու շտապը:

Մտերիմներն այսօր ձեր ուշադրության ու աջակցության կարիքը շատ կունենան: Չի բացառվում պետք լինի քննարկել բարդ հարցերը: Դուք բավական արագ բոլորին դուրեկան լուծում կգտնեք: Օրվա երկրորդ կեսին, հավանական է, ուզենաք շեղվել հոգսերից: Այդ հատվածի համար կարող եք ընկերոջ հետ հանդիպում կամ ռոմանտիկ զբոսանք ծրագրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և լուրջ որոշումների համար: Այսօր ոչ ոք չի կարողանա ձեզ մոլորեցնել կամ խճճել. ցանկացած խորամանկություն և խարդավանք դուք անմիջապես կբացահայտեք: Կարող եք քննարկել գումարի կամ ունեցվածքի հետ կապված հարցերը: Կոնֆլիկտներ չեն առաջանա, բարդ իրավիճակից արագ ելք կգտնվի:

Հնարավոր են անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ ու հաճելի անակնկալներ: Մարդը, որին վաղուց եք դուր գալիս, նախաձեռնող կլինի շփումներում, անսովոր մի բան կառաջարկի: Հավանական են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ հետաքրքիր օր է սպասվում: Այն տարբեր գործերով հագեցած կլինի: Դրանք անելով՝ փորձ ձեռք կբերեք, կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց խորհուրդները ձեզ բազմիցս կօգնեն: Կենսուրախությունը, բարյացակամ տրամադրվածությունն ու շուրջը տեղի ունեցողի հանդեպ անկեղծ հետաքրքրությունը ձեզ գրավիչ կդարձնեն: Այնպես որ շատ հավանական է ռոմանտիկ պատմության սկիզբը:

Սակայն կարող է վշտացնել այն, որ կենտրոնանալն է դժվար լինելու, շրջապատողները անընդհատ կշեղեն ձեզ: Իսկապես կարևոր առաջադրանքները լուծելու համար հարմար կլինի օրվա երկրորդ կեսը, որն ավելի հանգիստ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1687 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0