ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 9
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3865 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարևոր հարցերի քննարկումը մի հետաձգեք: Առավոտյան հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, կհաջողվի պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում առաջ ձեզ համախոհ չեք համարել: Հնարավոր է ոչ միայն արդյունավետ համագործակցության, այլև իսկական ընկերության սկիզբ:

Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի: Իսկ երկրորդն առանց անակնկալների, ապրումների և հուզումների չի անցնի: Այդ հատվածում լավ է աշխատանքի, ֆինանսների կամ ունեցվածքի հետ կապված կարևոր որոշումներ չընդունեք: Վտանգ կա՝ եզրահանգումների հարցում շտապեք ու կարևոր մանրուքներ աչքաթող անեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը գործերում առաջընթաց ու մասնագիտական հաջողություններ է խոստանում: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, դուք լավ գլուխ կհանեք մի բանից, ինչը նախկինում ոչ ոքի մոտ չի ստացվել: Հավանական են դրական փոփոխություններ գործնական և անձնական հարաբերություններում: Մարդիկ, որոնք նախկինում ձեզանից դժգոհ կամ ձեզանից նեղացած են եղել, իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն, կփորձեն հարթել սուր անկյունները:

Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց մասին որոշումը վերջին պահին ընդունեք և շտապելով ճամփա ընկնեք: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, անսովոր հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր հանգստություն պահպանելը հեշտ չի լինելու, լարված հուզական դաշտի պատճառով տրամադրությունը հաճախ կփոխվի: Դուք կարող եք կառչել մանրուքներից, նյարդայանանալ դատակ բաների պատճառով, սրտին մոտ ընդունել իրադարձություններ, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:

Բայց եթե կարողանաք խուսափել բացասական հույզերին տրվելուց, ապա օրը շատ լավ կդասավորվի: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի ոչ միայն գործնական ոլորտում, այլև անձնական հարաբերություններում: Հավանական են հեռվից լավ նորություններ, չեն բացառվում հետաքրքիր առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Եզրակացությունների հարցում մի շտապեք: Ձեզ համար դժվար կլինի ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելն ու որոշելը, թե ինչ է պետք անել: Խորհրդի հարցով արժե դիմել հին ծանոթին, որի խորհուրդները ձեզ բազմիցս են օգնել: Իսկ ահա մարդկանց հետ, որոնց հետ այսօր կծանոթանաք, արժե զգույշ լինել. նրանք այնքան խելացի ու բարյացակամ չեն լինի, որքան սկզբում կթվան:

Օրը բարենպաստ կլինի նոր բան սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ժամանակին ուշադրություն կդարձնեք նրան, ինչը հետո կարևոր է լինելու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հետաքրքիր ու հագեցած կլինի: Շատ Առյուծներ ուժերի և էներգիայի ներհոսք կզգան, կհասկանան, որ եկել է լուրջ ու կարևոր գործը ստանձնելու ժամանակը; Հաջողությունը կուղեկցի ձեր համարձակ նախաձեռնություններից շատերին: Հազիվ թե ինչ-որ մեկի օգնության կարիքն ունենաք հաջողության հասնելու համար:

Չի բացառվում լրիվ նոր առաջադրանքներ հայտնվեն, որոնցից գլուխ հանելուն կօգնեն ձեր այն տաղանդները, որոնց մասին քչերը գիտեն: Շրջապատողները սկզբում շատ կզարմանան, իսկ հետո ձեզ հիացմունքով կնայեն: Մարդիկ, որոնք նախկինում ձեզ համարյա չեն նկատել, կփորձեն կարգավորել հարաբերություններն ու ընկերանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր սովորականից բարդ է լինելու: Նրանք, ովքեր նախկինում հետաքրքրվում էին ձեր գործերով ու հաճույքով օգնություն առաջարկում, այսօր չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրներով: Իսկ մարդիկ, որոնք նախկինում կողքից դիտողի դերում էին, կարող են պրովոկացիայի ենթարկել ձեզ ու փորձել հանել հավասարակշռությունից:

Բայց ձեզ կհաջողվի պահպանել հանգստությունն ու բարեհամբույր լինել: Դրա շնորհիվ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից, հարթել սուր անկյունները: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ գործերում հաջողություններ ու լավ նորություններ է խոստանում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Գումարի և արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերում աշխատեք խուսափել շտապողական որոշումներից: Հենց նման հարցերում հեշտությամբ սխալներ կանեք, որոնք կարող են լուրջ կորուստներով ավարտվել: Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ կլինի: Դուք արագ գլուխ կհանեք բարդ աշխատանքային առաջադրանքներից, կկողմնորոշվեք նոր պայմաններում, կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել:

Օրվա առաջին կեսը բավական հանգիստ ու կանխատեսելի կանցնի: Փոխարենը երկրորդ կեսը կզարմացնի; Այդ հատվածում հնարավոր են և՛ տարօրինակ զուգադիպություններ, և՛ համարյա անհավանական հանդիպումներ, և՛ լրիվ անսպասելի, բայց շատ ոգեշնչող նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք բազմաթիվ գործերում հաջողությունների կհասնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, նոր ծանոթներին մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք համախոհներ կգտնեք, որոնք պատրաստ կլինեն կատարել ձեր խնդրանքները, իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը:

Օրը բարենպաստ կլինի նաև ուսման համար: Դուք արագ կմտապահեք ամենը, ինչ պետք է, սեփական նպատակներին հասնելու համար կդիմեք ուրիշի փորձին: Որոշ Կարիճներ կգտնեն ավելի վաղ գործած սխալներն ուղղելու եղանակը: Չի բացառվում դրանում անկախ իրենց կամքից օգնեն հին թշնամիները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հանգիստ ու բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի հին գործերն ավարտելու, եզրահանգումներ անելու, ինչպես նաև կազմակերպչական հարցերը լուծելու համար: Չի բացառվում ծանոթներից մեկը դիմի ձեզ օգնության խնդրանքով: Այն, ինչ կանեք ուրիշների համար, ձեզ նույնպես օգուտ կտա:

Լավ կանցնեն պոտենցիալ համախոհների և գործատուների հետ հանդիպումները: Կարող եք կիսվել գաղափարներով, քննարկել ապագա աշխատանքային նախագծերը: Մտերիմների հետ միասին այսօր արժե հանգստին և համատեղ ուղևորություններին վերաբերող ծրագրեր կառուցել. այստեղ տարաձայնություններ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը կարող է բավական բարդ թվալ: Իսկ ամենը նրա պատճառով, որ այդ հատվածում շատ բան սրտին մոտ կընդունեք, կբարկանաք դատարկ բաների պատճառով, կվիրավորվեք նույնիսկ անմեղ նկատողություններից: Սակայն բացասական միտումների ազդեցությունը երկար չի տևի, արդեն շատ շուտով դուք ձեզ ավելի հանգիստ ու ինքնավստահ կզգաք:

Ինտուիցիան կօգնի ձեզ հաջողության հասնել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը բարենպաստ կլինի գործնական շփումների, համախոհներ փնտրելու համար: Հավանական են համագործակցության շատ գրավիչ առաջարկներ: Բայց չեն բացառվում նաև ծանոթությունները, որոնք ռոմանտիկ շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը բարդ կլինի հատկապես այդ հատվածի համար կարևոր գործեր ծրագրած Ջրհոսների համար: Կենտրոնանալը հեշտ չի լինի, մեծ է հավանականությունը, որ կարևոր մանրուքներ աչքաթող կանեք: Սակայն լուրջ սխալներ թույլ չեք տա, իսկ առաջ եկած խոչընդոտները անպայման կհաղթահարեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի նոր բան ստանձնելու համար: Սակայն կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը. այդ հատվածում արժե միայն ձեզ վրա հույս դնեք, հազիվ թե ինչ-որ մեկն օգնության հասնի: Երեկոն լավ նորություններ է խոստանում ընտանիքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հազիվ թե հաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից. բարդ կլինի նույնիսկ նախկինում ձեզ կես խոսքից հասկացող ու ամեն ինչում աջակցող մարդկանց հետ պայմանավորվելը: Աշխատեք չտաքանալ: Եթե ամենաբարդ զրույցները հաջողվի հանգիստ անցկացնել, ապա բոլորին դուրեկան լուծում անպայման կգտնվի:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կենտրոնացվածություն և մանրուքներին ուշադրություն պահանջող կարևոր գործերի համար: Այդ հատվածում ձեզ համար ավելի հեշտ կլինի ցուցումներին հետևելը, քան նոր բան մտածելը: Սակայն ուրիշի լավ գաղափարները դուք ըստ արժանվույն կգնահատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3865 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0