ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 6
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3959 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրն առանց անակնկալների չի անցնի և կարող է փոփոխություններ բերել և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Պատրաստ եղեք վերամշակել ծրագրերը, հետաձգել այն, ինչով պատրաստվում էիք զբաղվել, և կենտրոնանալ ինչ-որ այլ բանի վրա: Ինչքան մեծ ճկունություն դրսևորեք, այնքան հաջող կդասավորվի օրը:

Օգտակար կլինեն ընկերների հետ շփումները. նրանցից ինչ-որ կարևոր բան կիմանաք: Որոշ Խոյեր պիտի ուղևորությունների մեկնեն: Ամենայն հավանականությամբ դրանց նպատակը ընտանեկան խնդիրները լուծելը կամ մտերիմներին օգնելը կլինի: Երեկոն լավ նորություններ ու հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ է շտապեք. հենց առավոտն է հաջող լինելու ու հարմար շատ նախաձեռնությունների համար: Շատ բան լավ կստացվի: Դուք արագ կհասնեք հաջողության, նույնիսկ եթե լրիվ նոր բան ստանձնեք: Այս հատվածը հարմար կլինի նաև գործնական շփումների, աշխատանքային նախագծերը քննարկելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ կուզենայիք համագործակցել:

Օրվա երկրորդ կեսը անհանգիստ կանցնի: Հազիվ թե կարողանաք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բացի այդ, շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն ձեզ օգնության ու աջակցության խնդրանքով: Բայց նույնիսկ լարված պահերին դուք բարեհամբույր ու լավատես կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի վախեցեք ձեր առջև բարձր նպատակներ դնելուց, քանի որ այսօր նույնիսկ ամենաբարդ գործերից գլուխ հանելու շանս կունենաք: Ձեր որոշումները ճիշտ կլինեն: Ճիշտ է, շրջապատողները դա միանգամից չեն հասկանա: Ինչ-որ մեկը կփորձի ձեզ հետ պահել մտածածն իրագործելուց: Բայց դուք ձեր մտահղացումներից չեք հրաժարվի, և ճիշտ էլ կվարվեք:

Հաճելի անակնկալներ են սպասվելու այսօր ռոմանտիկ ժամադրության գնացող Երկվորյակներին, որոնք ժամանակ կանցկացնեն սիրելիի հետ: Տարաձայնությունների առիթներ չեն լինի, իսկ ահա իրար ուրախացնել անպայման կհաջողվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հրաշալի կանցնեն գործնական հանդիպումները, հաջողությամբ կավարտվեն այն բանակցությունները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Կհաջողվի նոր համախոհներ գտնել, ձեր գաղափարները շատերին դուր կգան: Հավանական են պիտանի ծանոթություններ: Օրը հարմար կլինի նաև փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու համար:

Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի նաև անձնական հարաբերություններում: Մտերիմներին դուք կես խոսքից կհասկանաք, իսկ նրանք ձեզ կուրախացնեն ինչ-որ բանով: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հատկապես օրվա առաջին կեսին դատարկ բաների պատճառով մի վշտացեք: Ինչ-որ բան կարող է ուզածի նման չդասավորվել, բայց դա ծրագրերից հրաժարվելու և սկսածը կիսատ թողնելու պատճառ չպիտի դառնա: Համառ եղեք և անպայման սպասվածից ավելիին կհասնեք:

Առավոտյան պիտի ինքնուրույն գործեք, հազիվ թե այդ հատվածում ինչ-որ մեկը աջակցի ձեզ: Բայց ավելի ուշ համախոհներ անպայման կգտնեք: Նրանց թվում կլինեն մարդիկ, որոնց հետ վաղուց էիք ուզում ընկերանալ. այսօր դա անելը հեշտ կլինի: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Արժե վերադառնալ վաղուց սկսած գործերին. այսօր դուք դրանք հաջողությամբ ավարտելու հնարավորություն կունենաք: Բացի այդ, կկարողանաք լուծել երկար ժամանակ ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող խնդիրները: Ձեր դիտողունակության շնորհիվ դուք ոչինչ աչքաթող չեք անի, այնպիսի սխալներ չեք անի, որոնք ուղղելը դժվար կլիներ:

Հավանական են չծրագրված ծախսեր: Չի բացառվում պետք լինի տան համար օգտակար բաներ գնել: Բայց լուրջ ծախսերի կարիք չի լինի: Կարևորը ընտրության հարցում չշտապելը, մի քանի տարբերակ համեմատելն ու լավագույնի վրա կանգ առնելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հարմար կլինի գումարի կամ ունեցվածքի հետ կապված ցանկացած հարց լուծելու համար: Այստեղ սխալներ չեք անի: Շատ Կշեռքներ կհայտնաբերեն, որ գործարար ջիղ ունեն, հաջող գործարքներ կկնքեն ու լավ գումար կաշխատեն: Ձեր անսովոր գաղափարները աննկատ չեն մնա. դրանց շնորհիվ դուք նոր համախոհներ ու ընկերներ կգտնեք:

Օրը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Եթե վերջին ժամանակներս տանը տարաձայնություններ էին առաջանում, ապա այսօր բոլորի հետ կկարողանաք ընդհանուր լեզու գտնել: Հավանական են անսպասելի նվերներ, անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի, համառություն կդրսևորեք ու շատ գործերում հաջողության կհասնեք: Հին ծանոթներն ու փորձված համախոհները հաճույքով կօգնեն ձեզ: Կողքից դիտողի դերում չեն լինի նաև նրանք, ում ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել:

Հին կապերը վերականգնելու, վեճից հետո հաշտվելու հնարավորություն կունենաք: Մինչև վերջին ժամանակներս բարդ հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան: Երեկոն լավ գաղափարների և ճիշտ որոշումների ժամանակ է լինելու: Արժե ուշադիր լսել ինտուիցիային, որը կարևոր հուշումներ կանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հրաշալի օր է աշխատանքի համար: Դուք ժամանակը զուր չեք վատնի, հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ առաջադրանքներից: Պետք կգա վաղուց ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ կկողմնորոշվեք իրավիճակի մեջ, կհասկանաք՝ ինչպես է պետք գործել:

Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Բայց այստեղ էլ արագ ամեն ինչից գլուխ կհանեք: Ժամանակ կմնա հաճելի զբաղմունքների, հետաքրքիր ուղևորությունների, ընկերների հետ հանդիպելու համար: Չի բացառվում ձեզ հրավիրեն այնտեղ, որտեղ վաղուց էիք ուզում լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկզբին աշխատավայրում և տանը հազիվ թե հաջողվի խուսափել մանր-մունր տարաձայնություններից: Նույնիսկ մարդիկ, որոնց հետ նախկինում հեշտությամբ ամեն ինչի մասին պայմանավորվում էիք, կարող են տհաճությամբ կապի դուրս գալ կամ ընդհանրապես խուսափել շփումներից: Սակայն անհանգստանալու պատճառ չկա, կոնֆլիկտներ չեն առաջանա, շուտով հարաբերություններն անպայման կկարգավորվեն:

Օրվա երկրորդ կեսը շատ հաջող կլինի: Այն բազում հետաքրքիր հնարավորություններ կբացի աշխատանքի վրա կենտրոնացած, բարդ առաջադրանքների լուծմանն անցած Այծեղջյուրների առաջ: Հավանական  են հեռվից լավ նորություններ, լուրեր մարդկանցից, որոնց համար անհանգստանում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը միշտ չէ, որ հեշտ կլինի, հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր: Բայց դուք կգտնեք սուր անկյունները հարթելու, մթնոլորտը լիցքաթափելու և կոնֆլիկտից խուսափելու ձևը: Անսպասելիորեն կաջակցեն մարդիկ, որոնք նախկինում բարյացակամ չէին տրամադրված կամ ընդհանրապես չէին հետաքրքրվում ձեր գործերով:

Օրվա սկզբին արժե կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Դուք ուշադիր կլինեք ու ոչինչ աչքաթող չեք անի: Ավելի ուշ ստեղծագործ մոտեցում ու ոչ ստանդարտ լուծումներ պահանջող զբաղմունքների համար բարենպաստ ժամանակ կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, եթե աշխատեք իրատես լինել, չգերագնահատեք ձեր հնարավորությունները: Լավ է սկսեք հասարակ գործերից, որոնցից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Ավելի լուրջ ու կարևոր բանի կարող եք մի փոքր ուշ անցնել: Ինտուիցիան անպայման կհուշի, թե երբ է եկել վճռական գործողությունների ժամանակը:

Երեկոն հարմար կլինի ապագայի մասին մտածելու և ծրագրեր կառուցելու համար: Հնարավոր է հասկանաք, որ նոր նպատակներ են հայտնվել, և դրանց իրագործմահ համար կարելի է մնացած ամեն ինչ հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3959 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0