Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3099 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին արժե կենտրոնանալ աշխատանքի և այլ օգտակար գործերի վրա: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից և կարևոր չէ՝ դրանք ձեզ արդեն ծանոթ, թե լրիվ նոր կլինեն: Ցանկացած առաջադրանքի լուծման լուրջ կմոտենաք, ուստի ուշադրություն կդարձնեք նույնիսկ մանրուքներին, սխալներ չեք անի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար. լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր առաջ ձեր հանդեպ համակրանք չէին զգում, իրենց ձեզանից հեռու ու սառն էին պահում: Նախկինում լարված հարաբերությունները ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան, և դա ձեր շնորհիվ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների համար. հաջող կանցնեն նույնիսկ այն հանդիպումներն ու բանակցությունները, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Նոր ծանոթները աջակցություն կառաջարկեն. ինտուիցիան կհուշի՝ արդյոք կարելի է նրանց վրա հույս դնել: Շտապ առաջադրանքներ կհայտնվեն, որոնց լուծման համար պիտի հետաձգեք այն, ինչ ավելի վաղ էիք ծրագրել: Դուք առաջնահերթությունները ճիշտ կդնեք, ամենակարևոր բաները ժամանակին կանեք: Չեն բացառվում դրամական մուտքերը նոր աղբյուրներից: Լավ է չշտապեք գնումների հարցում, հատկապես եթե խոսքը այնպիսի բաների մասին է, որոնց կարիքը շատ չունեք: Ընդհանրապես գումարն այսօր լավ է հավաքել, քան ծախսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վճռական գործեք: Այսօր կարևոր նպատակին հասնելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք ձեր շանսը: Հին համախոհների աջակցության կարիքը կլինի, և դուք այն անպայման կստանաք: Օրը հարմար կլինի գործերում նախաձեռնող լինելու, գաղափարներով կիսվելու, կոլեգաներին և գործընկերներին նոր բան առաջարկելու համար: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, շատերին կես խոսքից կհասկանաք: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները կուրախացնեն: Երեկոն հարմար կլինի ընտանեկան միջոցառման համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բավական անհանգիստ օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ շատ բաների մասին միաժամանակ պիտի մտածեք, հաճախ շեղվեք սեփական գործերից ուրիշների խնդիրները լուծելու համար: Սակայն դուք դրա պատճառով ո՛չ կբարկանաք, ո՛չ ապրումներ կունենաք, կպահպանեք դրական տրամադրվածությունն ու բավական արագ գլուխ կհանեք ծագած բոլոր հարցերից: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի աշխարհիկ միջոցառումների այցելելու, ընկերների հետ հանդիպելու, ժամանցային ուղևորությունների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև ու հաջող օր է սպասվում: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Արժե օգտվել աստղերի աջակցությունից բարդ գործերն անելու, նախկինում բոլորին անհանգստացնող խնդիրները լուծելու համար: Հաջող կանցնեն կարևոր գործնական բանակցությունները: Որոշ Առյուծներ աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության հետ կապված շատ գրավիչ առաջարկներ կստանան: Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարվածներին օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը բարենպաստ կլինի առաջին ժամադրության կամ մի մարդու հետ հանդիպելու համար, որը վաղուց է դուր գալիս ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք շատ բանի կհասնեք, եթե ձեր ձևով գործեք, ուրիշի օրինակին չհետևեք: Այսօր առաջ եկած գաղափարները հազիվ թե դուր գան շրջապատողներին, այնպես որ ձեզ օգնել ցանկացողները շատ չեն լինի: Բայց հոգ չէ, քանի որ ինքներդ ամեն ինչ կանեք: Իսկ համախոհներն ավելի ուշ կհայտնվեն, երբ բոլորի համար պարզ դառնա, որ մոտ եք հաջողությանը: Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գործարքների և գնումների հարցում, ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց առաջ երկար մտածեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Այն հատկապես կուրախացնի ընտանիքում լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկզբին հնարավոր թյուրիմացությունները սրտին մոտ մի ընդունեք: Հավանական է ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, ոչ բոլոր գործերը կարողանաք ժամանակին ավարտել: Նախկինում ձեզ աջակցող մարդիկ չափազանց զբաղված կլինեն օգնելու համար: Բայց դուք ինքներդ ամեն ինչից գլուխ կհանեք: Իսկ դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա, լավ փոփոխություններն էլ չեն ուշանա: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք դրանցից սպասվածից արագ գլուխ կհանեք, անհրաժեշտ արդյունքին հասնելն էլ դժվար չի լինի: Հավանական են լավ փոփոխություններ անձնական հարաբերություններում. մտերիմների հետ տարաձայնությունները կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր ինչով էլ զբաղվեք, աշխատեք չշտապել: Նույնիսկ առօրյա առաջադրանքների լուծումն է սովորականից ժամանակատար լինելու: Ձգձգումների պատճառ կարող են դառնալ ձեր համախոհների սխալները, բայց ավելի հաճախ պատճառը իրադարձությունների անհաջող ընթացքը կլինի: Անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք կհասնեք ձեր ուզածին, եթե համառություն դրսևորեք: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի այն Կարիճների առաջ, որոնք մտածում են աշխատանքը փոխելու մասին կամ պատրաստ են նոր նախագծեր ստանձնել: Այս հատվածը բարենպաստ կլինի նաև ծանոթությունների համար: Պատահական հանդիպումը կարող է ճակատագրական լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր կլինի իրատես լինելն ու սեփական երևակայության և ուրիշների պատրանքների զոհը չդառնալը: Եթե ձեր ուժերն ու իրավիճակը ճիշտ գնահատեք, ապա հիմար սխալներ չեք անի: Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ, հատկապես եթե նրանք համառորեն փորձում են ինչ-որ բանով ձեզ հետաքրքրել: Հիշեք, որ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել, ուշադիր եղեք, թե ում հետ գործ ունեք: Օրվա երկրորդ կեսը պատասխաններ բերի կարևոր հարցերին: Որոշ Աղեղնավորներ ինֆորմացիա կստանան, որը շատ տեղին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Գործնական տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի: Եթե անցնեք նոր նախագծի վրա աշխատանքին կամ ստանձնեք կարևոր առաջադրանքի լուծումը, ապա արագ կհասնեք առաջին հաջողություններին ու միանգամից կհասկանաք՝ դեպի ուր շարժվել հետո: Չեն բացառվում դրամական մուտքերը կամ գործարքները, որոնք արագ շահույթ կխոստանան: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Ձեր հին ծանոթներից տարբերվող մարդկանց հետ շփումները կօգնեն սովորական բաները նոր լույսի ներքո տեսնել: Չի բացառվում ինչ-որ մեկի պատահական ասված խոսքը ձեզ հետաքրքիր մտքեր տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց դրական միտումները, միևնույն է, կգերակշռեն: Գործերում համառություն կդրսևորեք և հենց դրա շնորհիվ էլ հրաշալի արդյունքների կհասնեք այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում: Շրջապատողներն ուշադրություն կդարձնեն ձեր հաջողություններին: Նախկինում ձեզ թերագնահատող մարդիկ կհասկանան, թե որքան են սխալվել: Աշխատեք շատ չհոգնել: Չնայած գործեր քիչ չեն լինի, հանգստանալու հնարավորություն էլ կունենաք. բաց մի թողեք այն: Շատ Ջրհոսների օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, նոր վայրերում լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Համարձակ ստանձնեք լրիվ նոր բաները: Դուք արագ գլուխ կհանեք՝ ինչպես հաջողության հասնել, կկողմնորոշվեք նոր իրավիճակում ու ճիշտ որոշումներ կընդունեք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ցանկացած պահի օգնության հասնել: Հավանական են դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Եթե վերջին ժամանակներս ընդհանուր լեզու գտնելը դժվարացել էր, ապա այսօր ամեն ինչի մասին հանգիստ զրուցելու, տարաձայնություններն անցյալում թողնելու հնարավորություն կունենաք: Կուրախացնեն դրամական մուտքերը: Դրանք մեծ չեն լինի, բայց որոշ հաճելի չծրագրված գնումներ կարող եք ձեզ թույլ տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|