Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 3
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2168 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը ձեզ կզարմացնի: Իրադարձությունները սպասվածի նման չեն զարգանա, ինչ-ինչ որոշումներ պիտի ոտքի վրա ընդունեք: Ամեն ինչ լավ կստացվի, եթե պահպանեք ինքնատիրապետումն ու դատարկ բաների պատճառով չհուզվեք: Օգտակար կլինեն հին ընկերների խորհուրդները: Դրանց շնորհիվ դուք իրավիճակի մեջ արագ կկողմնորոշվեք: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, դուք կարող եք վերադառնալ հին գործերին, ավարտել ավելի վաղ սկսածը: Այս շրջանը հաջող կլինի մասնագիտական տեսանկյունից, հավանական են պիտանի ծանոթություններ ու հետաքրքիր առաջարկներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն արժե սկսել այն գործերից, որոնք կարող եք ինքնուրույն անել: Նույնիսկ փորձված համախոհները այդ հատվածում հազիվ թե օգնեն ձեզ, քանի որ չափազանց զբաղված կլինեն սեփական խնդիրների լուծմամբ: Այս հատվածը հարմար կլինի նաև կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Դրանից հետո ստեղծագործ զբաղմունքների համար բարենպաստ շրջան կգա: Երևակայություն ու հնարամտություն պահանջող ամեն ինչում հաջողության կհասնեք: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար, կարող եք սիրելիի հետ միասին ուղևորության մեկնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը շատ արդյունավետ կանցկացնեք: Շատ հարցեր կհաջողվի սպասվածից արագ լուծել: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները, կօգնեն իրագործել այն, ինչը նախկինում համարյա անհնար է թվացել: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են շուտով ռոմանտիկ բնույթ ստանալ: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Նույնիսկ եթե դեռ մինչև վերջերս ձեր միջև լուրջ տարաձայնություններ էին առաջանում, այսօր կհաջողվի բոլորին դուրեկան լուծումներ գտնել: Հնարավոր են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն առանց հաճելի անակնկալների չի անցնի: Կարող են իրականանալ ձեր հին ցանկությունները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք բոլորին ֆանտաստիկ էին թվում: Նկատելի դրական փոփոխություններ հավանական են գործնական ոլորտում: Որոշ Խեցգետիններ նոր աշխատանք կգտնեն, չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք եկամուտների արագ աճ կխոստանան: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, միանգամից դուր կգաք նոր ծանոթներին: Եթե ձեզ անսովոր միջոցառման հրավիրեն, մի հրաժարվեք. այնտեղ հետաքրքիր է լինելու: Երեկոն կուրախացնի հին ծանոթներից ստացած լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շրջապատողների հետ լեզու գտնելն այսօր հեշտ չի լինելու: Նույնիսկ հին ծանոթները կարող են ձեզ սխալ հասկանալ, իսկ սիրելիի հետ հարաբերությունները կարող է փչացնել խանդը: Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, եթե հույզերին չտրվեք, ղեկավարվեք առողջ բանականությամբ: Շատ դժվարությունների պատճառը պարզ թյուրըմբռնումն է լինելու: Պետք է ամեն ինչից հանգիստ գլուխ հանեք, և դա ձեր ուժերի սահմաններում կլինի: Իսկ ահա գործնական տեսանկյունից օրը շատ բարենպաստ կլինի: Հավանական է լուրջ առաջընթաց աշխատանքի մեջ, իսկ որոշ դեպքերում՝ աճ կարիերայում: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ չեք սխալվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին գործերի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի: Ձեզ սովորականից հաճախ կշեղեն, շրջապատողներն էլ հաճախ ձեր օգնության կարիքը կունենան: Չի բացառվում աննշան, բայց ցավալի սխալներ անեք: Սակայն կհաջողվի ժամանակին նկատել և ուղղել դրանք: Ամենայն հավանականությամբ ձեզ կօգնեն ընկերները: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շատ բան ավելի հեշտությամբ կտրվի, ձեզ կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Երեկոն հարմար կլինի ընտանեկան տոնի կամ սիրելիի հետ հանդիպելու համար: Հավանական են հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հետաքրքիր և արդյունավետ օր է սպասվում: Չի բացառվում բարդ առաջադրանքներ հայտնվեն: Դուք դրանց լուծմանը ոգևորությամբ կանցնեք, հենց դրա շնորհիվ էլ հաջողության կհասնեք: Վաղեմի ծրագրերի իրագործման հարցում կօգնեն հին ծանոթները, իսկ նոր գաղափարը կյանքի կոչել ինքներդ էլ կկարողանաք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների հարցում մի շտապեք, լավ է գումարին խնայողաբար վերաբերվեք, դա կօգնի խուսափել ապագայի տհաճ պահերից: Երեկոյան անսպասելի հյուր կգան ընկերները, որոնց համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք դրան փիլիսոփայորեն կմոտենաք, չեք հուզվի ու չեք նյարդայնանա: Արժե համբերությամբ զինվել, քանի որ իրադարձություններն ուզածի նման արագ չեն զարգանալու: Ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա: Եթե օրվա առաջին կեսին ինչ-որ բան բաց թողնեք, ապա ավելի ուշ կլրացնեք այն: Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք: Նրանք ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն, կաջակցեն ու կոգեշնչեն ձեզ: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ, դրական փոփոխություններ սիրելիի հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Անհանգիստ ու շատ հետաքրքիր օր է սպասվում: Ամենայն հավանականությամբ կուզենաք կենտրոնանալ ամենակարևոր գործի վրա, բայց հազիվ թե հաջողվի: Այնպես որ պատրաստվեք միաժամանակ ամեն ինչի մասին մտածելուն, մի քանի հարց միաժամանակ լուծելուն: Օրն առանց լարված պահերի չի անցնի, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, դուք հաջողության կհասնեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ ու վեճեր շատ են եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը բարենպաստ կլինի շփումների համար, լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ: Որոշ Այծեղջյուրներ կկարողանան ոչ վաղ անցյալի մրցակիցների հետ պայմանավորվել համագործակցության մասին: Այդ համագործակցությունը շատ հաջող կլինի: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Նախկինում ձեզ միայն որպես լավ մասնագետ նայող մարդիկ ուշադրություն կդարձնեն ձեր անձնական հատկանիշներին: Ուստի շատ հավանական են ռոմանտիկ տարվածություններն աշխատավայրում: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար: Ընտանիքի անդամներին ինչ-որ բանով ուրախացնելու հնարավորություն կլինի, և դուք այն բաց չեք թողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը լավ բաներ կբերի: Լսեք ինտուիցիային, որը կհուշի՝ ինչպես պահեք ձեզ, ինչի վրա կենտրոնանաք առաջին հերթին, իսկ ինչը հետաձգեք: Դուք արագ գլուխ կհանեք նախկինում շատ բարդ թվացող գործերից, պատասխաններ կգտնեք կարևոր հարցերին: Ձեր մասնագիտական ձեռքբերումները աննկատ չեն մնա, հավանական են համագործակցության առաջարկներ: Կուրախացնեն մտերիմներից մեկին վերաբերող նորությունները: Վերջերս ձեզ անհանգստացնող ընտանեկան և տնային խնդիրները բարեհաջող կլուծվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր դուք օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Միանգամից պարզ չի լինի, թե ինչպես է պետք գործել հաջողության հասնելու համար, բայց ինտուիցիան կօգնի արագ գլուխ հանել իրավիճակից, կհուշի՝ ինչպես վարվեք: Շատերին դուր կգան ձեր գաղափարները, նաև այնպիսիք, որոնք նախկինում ֆանտաստիկ էին թվում: Մտածածն իրագործելու հարցում կուզենան օգնել շատ ազդեցիկ մարդիկ: Օգտակար մի բան սովորելու կամ կարևոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի: Բոլոր մանրուքները նկատելու ունակությունը կօգնի խուսափել սխալներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|