Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2273 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Ձեզ համար դժվար չի լինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք նախկինում բարյացակամորեն չէին տրամադրված: Շատերն իրենք ընդառաջ կգան ձեզ: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, հրավերներ հետաքրքիր վայրեր: Օգտակար կլինի ծրագրերը ևս մեկ անգամ որոշելը, առաջին հերթին՝ աշխատանքի և բիզնեսի հետ կապված ծրագրերը: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: Այսօր ընդունված որոշումները ճիշտ կլինեն: Հնարավոր են դրամական մուտքեր ու հաջող գործարքներ: Ֆինանսների հետ կապված ամեն ինչում զգույշ եղեք: Դա թույլ կտա խուսափել զուր ծախսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք օգտակար բաներ կանեք ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Կհաջողվի հասնել կարևոր նպատակին. ճանապարհին այնպիսի խոչընդոտներ չեն առաջանա, որոնք չկարողանաք հաղթահարել: Այսօր դուք շատ հնարամիտ կլինեք. եթե խնդիրներ առաջանան, ապա այնպիսի լուծում կգտնեք, որը ուրիշ ոչ մեկի մտքով չէր անցնի: Ամենաշտապ գործերը լավ է անեք օրվա սկզբին. հետո ուզենալու եք հանգստանալ: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների և հարազատների հետ շփվելու համար: Հավանական են անսպասելի նվերներ, ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հանգստություն պահպանելն այսօր հեշտ չի լինի: Դուք սովորականից շատ եք տագնապելու: Ամենատպավորվող Երկվորյակները ուժեղ ապրումների պատճառով չեն կարողանա կենտրոնանալ ուշադրություն պահանջող գործերի վրա: Սակայն դրական միտումների ազդեցությունն ուժեղ է լինելու, այնպես որ ոչ մի պատճառ չունեք ենթադրելու, որ լուրջ խնդիրներ կառաջանան: Երբ դրական տրամադրվեք, կյանքն էլ կհեշտանա: Օրը բարենպաստ կլինի ուսման և ստեղծագործ զբաղմունքների համար: Կարող եք նոր բան ստանձնել, փորձարկումներ անել. ձեր նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հրաշալի օր է հին ծանոթներին հանդիպելու, նախկինում ձեզ համար շատ թանկ հարաբերությունները վերականգնելու համար: Հատկապես լավ կանցնեն ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումները, որոնց ժամանակ կարող եք քննարկել ցանկացած բարդ հարց՝ առանց մտահոգվելու, որ լուրջ տարաձայնություններ կառաջանան: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ: Օրվա երկրորդ կեսին դուք բաց չեք թողնի սիրելիին ուրախացնելու հնարավորությունը. նա նույնպես կփորձի բարձրացնել ձեր տրամադրությունը: Հավանական են անակնկալներ, անսպասելի նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բարենպաստ կլինի: Կարող եք վերադառնալ այն գործերին, որոնք վաղուց են ուշադրություն պահանջում. ամենայն հավանականությամբ կկարողանաք ավարտել դրանք: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, հետաքրքիր ծանոթությունները: Դրանցից մեկը գրավիչ ռոմանտիկ պատմության սկիզբ կդառնա, եթե նախաձեռնող լինեք: Լավ կանցնեն ուղևորությունները: Սակայն ճամփա ընկնելու նախապատրաստությունն առանց փոքրիկ թյուրիմացությունների չի անցնի: Աշխատեք դրանց հումորով վերաբերվել ու մի անհանգստացեք անսպասելի ձգձգումների պատճառով. դրանք ձեր ճամփորդությունը չեն փչացնի: Երեկոն հարմար կլինի ոչ մեծ գնումների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը կարող է բավական տհաճ թվալ: Հուզական դաշտը լարված կլինի, ինչի պատճառով դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, վտանգ կա՝ սխալներ անեք: Բայց մտերիմներից մեկն անպայման ժամանակին կմատնանշի ձեր սխալները, և դուք կհասցնեք ամեն ինչ ուղղել: Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի. այն լավ նորություններ կբերի, կուրախացնի հաջող զուգադիպություններով: Ինչ-որ օգտակար բան սովորելու կամ մյուսներից վաղ արժեքավոր տեղեկատվություն ստանալու շանս կունենաք: Չի բացառվում ընտանեկան գործերն ուշադրություն պահանջեն: Դուք դրանցից արագ գլուխ կհանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը վատը չի լինի, սակայն զգուշություն կպահանջի: Եթե պատրաստվում եք կարևոր բանով զբաղվել, ապա աշխատեք ուշադրություն դարձնել նույնիսկ ամենափոքր բաներին և ոչ մի բան ինքնահոսի չթողնել: Հաջողությունը մեծ մասամբ կախված կլինի նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա: Շրջապատողների հետ լեզու գտնելը դժվար չի լինի, շատերը իրենք շփման մեջ նախաձեռնող կլինեն: Հնարավորություն կունենաք լինել միջոցառումների, որոնց մասին շատ եք լսել, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ: Սիրահարված Կշեռքներին կուրախացնեն ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Լավ է կենտրոնանաք ծանոթ գործերի վրա: Օրը հատկապես լավը կլինի վաղուց սկսածն ավարտելու համար: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, միանգամից կհասկանաք՝ ինչի վրա է պետք կենտրոնանալ: Կենսափորձն ու առողջ բանականությունը կօգնեն խուսափել սխալներից: Իսկ ահա շրջապատողների խորհուրդներն այսօր հազիվ թե օգտակար լինեն: Մտածեք՝ արդյոք արժե դրանց հետևել: Օրը հարմար կլինի պիտանի իրեր գնելու համար: Կարող եք նվերներ անել: Դուք չեք շտապի և գումարը ամեն պատահած բանի վրա չեք ծախսի, մի քանի տարբերակից լավագույնը կընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն արժե հանգիստ անցկացնել՝ հնարավորինս խուսափելով հուզական ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Մտածեք, թե ինչը կարող է ուրախացնել ու ոգեշնչել ձեզ: Նման զբաղմունքների համար այսօր անպայման պետք է ժամանակ գտնել: Չեն բացառվում հանդիպումները հին ընկերների, ծանոթների հետ, որոնց շատ կարոտել էիք: Զրույցի համար թեմաներ կգտնվեն, ձեզ անպայման հետաքրքիր բաներ կպատմեն: Հավանական են անսովոր առաջարկներ: Եթե դրանք մտերիմներն անեն, կարելի է առանց երկար մտածելու համաձայնել: Մնացած դեպքերում լավ է ամեն ինչ ինչպես հարկն է մտածեք, ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը շատ արդյունավետ կանցնի, դուք հրաշալի գլուխ կհանեք շատ գործերից: Կհաջողվի արագ լուծել նախկինում շատ բարդ թվացող առաջադրանքները: Այստեղ բանը ստեղծագործ մոտեցման մեջ կլինի. դուք չեք ուզենա գործել սովորական մեթոդներով կամ հետևել ուրիշի օրինակին, ինքներդ նոր բան կմտածեք, և ամեն ինչ պարզապես հրաշալի կստացվի: Հնարավորություն կունենաք տեսնել նրանց, ում հետ վերջին ժամանակներս քիչ էիք շփվում: Միանգամից լեզու գտնել չի ստացվի, չեն բացառվում թյուրըմբնումն ու մանր-մունր տարաձայնությունները: Սակայն դուք համբերատար ու նրբանկատ կլինեք, և ամեն ինչ կհարթվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ ու հագեցած օր է սպասվում: Գործեր սպասվածից շատ կունենաք, բայց դա ձեզ չի վշտացնի, քանի որ պիտի ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվեք: Դուք լուրջ կմոտենաք ցանկացած առաջադրանքի լուծման, ուստի սխալներ չեք անի, ժամանակն էլ զուր չեք վատնի: Շրջապատողները հաճույքով կհամաձայնեն ձեր առաջարկներին: Հաճելի հանդիպումները հավանական են օրվա երկրորդ կեսին: Չի բացառվում ընտանեկան տոնի առիթ ստեղծվի, որը կուրախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Հավանական են պիտանի նվերներ, դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը կուրախացնի: Ձեզ մոտ շատ բան պարզապես հրաշալի կստացվի, համարձակ նախաձեռնությունները հաջող կլինեն: Աստղերի աջակցությամբ կիրագործեք այն, ինչը նախկինում համարյա անհավանական է թվացել: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության շտապել: Նրանց հետ շփումները հաճելի կլինեն, և շուտով դուք կընկերանաք: Կարող եք լուծել ֆինանսական հարցերը. այստեղ ոչ ոք ձեզ չի շեղի: Գումարի հետ կապված հարցերում դուք ինտուիցիային կապավինեք, և նրա հուշումները ճիշտ կլինեն: Երեկոյան լավ է նախապատվությունը պասիվ հանգստին տաք. այդպես դուք արագ կվերականգնեք ուժերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|