Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 24
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2904 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հետաքրքիր իրադարձություններ կբերի: Հին ծանոթները հաճելիորեն կզարմացնեն ձեզ իրենց խոսքերով ու գործողություններով: Դուք նորովի կնայեք նրանց, ում մասին նախկինում ցածր կարծիք ունեիք: Որոշ Խոյեր կհասկանան, թե ինչպես կարող են վերջ տալ հին մրցակցությանը և նոր համախոհներ կգտնեն: Չեն բացառվում հանդիպումները, որոնք երկարատև ընկերության կամ արդյունավետ համագործակցության սկիզբ կդնեն: Չարժե շտապել գումարին վերաբերող հարցերում: Օրը հարմար չի լինի շտապելով գնումներ անելու կամ գործարքներ կնքելու, ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու համար: Մնացած ոլորտներում դժվարություններ հազիվ թե առաջանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Կարևոր գործերը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Դրանց համար հրաշալի կլինի օրվա առաջին կեսը, որը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Դուք արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, կկարողանաք հաջողությամբ ավարտել այն, ինչին առաջ մեծ ուժեր եք նվիրել: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ: Եթե դրանք հին ծանոթները անեն, կարող եք առանց երկար մտածելու համաձայնել: Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, հարմար կլինի հանգստանալու համար: Ոչ մի տեղ մի շտապեք, զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ: Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները, չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկզբին դուք վստահ կլինեք ձեր ուժերին, ուստի կարող եք միայնակ բարդ գործ ստանձնել: Դրանից կհաջողվի գլուխ հանել, բայց պատրաստ եղեք ջանքեր գործադրելու, նպատակին հասնելու մի քանի փորձ անելու: Հնարավոր է ամեն ինչ միանգամից ձեր ուզածի նման չստացվի: Համբերատար ու համառ եղեք: Օրվա երկրորդ կեսը նոր գաղափարներ կբերի: Դրանք ձեզ շատ դուր կգան, իսկ ահա շրջապատողների մոտ հարցեր կառաջացնեն: Հիմա լավ է ժամանակը քննարկումների վրա չծախսեք, այլ ամեն ինչ ինքնուրույն մտածեք: Երբ գործողությունների հստակ ծրագիր ունենաք, օգնել ցանկացողներ էլ կհայտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հարմար կլինի կարևոր զրույցների, համագործակցությանը, աշխատանքային հարցերի լուծմանը վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Դուք լուրջ, բայց բարեհամբույր տրամադրված կլինեք, և դա բոլորի վրա լավ տպավորություն կթողնի: Ձեզ հետ գործ ունենալ կուզենան նույնիսկ նրանք, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել: Հետո կգա ինքնուրույն աշխատանքի և ուսման, ինչպես նաև կենտրոնացվածություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար հարմար ժամանակը: Դուք ոգևորված ինֆորմացիա կհավաքեք ու կհամադրեք փաստերը, իսկ արված եզրահանգումները ճիշտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Պատրաստ եղեք նրան, որ պետք է լինելու վերադառնալ հին գործերին, ուղղել ավելի վաղ գործած սխալները: Դա որոշ ժամանակ կխլի, իսկ նշանի որոշ ներկայացուցիչների տրամադրությունն էլ կփչացնի: Աշխատեք մտերիմների վրա չբարկանալ: Երբ դրական տրամադրվեք, լավ փոփոխություններն էլ չեն ուշանա: Հին ընկերները կուրախացնեն լավ նորություններով: Չի բացառվում ձեզ հրավիրեն անսովոր միջոցառումների: Եթե պատրաստ եք նոր ծանոթությունների, մի հրաժարվեք հրավերներից, քանի որ մեծ է հետաքրքիր հանդիպումների հավանականությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Գործերի վրա կենտրոնանալը սովորականից բարդ է լինելու, քանի որ շուրջը հետաքրքիր բաներ տեղի կունենան: Սակայն բարդ առաջադրանքների լուծումը լավ է երկար ժամանակով չհետաձգեք: Օրն արդյունավետ կանցնի, եթե լուրջ տրամադրվեք: Շատ Կույսերի պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը: Սակայն դուք կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը, ներողամիտ կլինեք ուրիշների թուլությունների հանդեպ, և նրանք ձեզ նույն ձևով կպատասխանեն: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ ու նորություններ է խոստանում, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը բավական հանգիստ կանցնի: Դուք կկարողանաք ավարտել ավելի վաղ սկսած գործերը, մտածել ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին, որոշել, թե ինչ եք անելու հետո: Հրաշքների մասին չեք երազի ու ամպերում չեք սավառնի, իրատեսորեն կգնահատեք և՛ իրավիճակը, և՛ սեփական ուժերը: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերն ու միասին որոշում ընդունել: Ավելի ուշ ստեղծագործելու և նոր գործերի ժամանակը կգա: Դուք խոչընդոտների առաջ չեք նահանջի, համառ կլինեք, արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը կարող է բավական հոգնեցնող լինել. նոր գործեր կհայտնվեն, անսպասելի անհապաղ լուծում պահանջող առաջադրանքներ կհայտնվեն: Որոշ Կարիճներ լրջորեն կանհանգստանան, որ ստիպված են փոխել ծրագրերը: Սակայն ամեն ինչ ընդհանուր առմամբ վատ չի դասավորվի, դժվարությունները միայնակ հաղթահարելու կարիք էլ չի լինի. ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնց կհետևեն համագործակցության զարմանալի առաջարկները: Պատասխանի հարցում մի շտապեք, այլ ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հարմար կլինի ապագայի մասին մտածելու և երկարաժամկետ ծրագրեր կառուցելու համար: Այսօր դուք մասշտաբային կմտածեք, ուստի գլոբալ մի բան կծրագրեք: Սակայն չարժե մոռանալ առօրյա գործերի մասին, քանի որ ինչքան շուտ դրանք անեք, այնքան արագ կկարողանաք ավելի կարևոր բանի անցնել: Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք միանգամից բոլորին դուր կգաք, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ովքեր սովորաբար ուրիշների միայն թերություններն են նկատում: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Զգույշ եղեք. վտանգ կա կորցնեք գլուխներդ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը լուրջ խնդիրներ կամ այնպիսի դժվարություններ չի բերի, որոնք կարող են վախեցնել ձեզ կամ ստիպել հրաժարվել մտածածից: Ոչ մեծ խնդիրներ կարող են առաջանալ, բայց դուք կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանցից գլուխ հանել: Հին ծանոթները կհիշեցնեն իրենց մասին, հրաշալի լուրեր կբերեն կամ առաջարկներ կանեն, որոնց կուզենաք անհապաղ համաձայնել: Կարող եք վերադառնալ հին գաղափարներին ու ծրագրերին: Դուք կհասկանաք՝ ինչպես իրագործել դրանք համարյա առանց ջանքեր գործադրելու: Որոշ Այծեղջյուրներ նպատակին տանող հասարակ ու կարճ ուղի կգտնեն, որը նախկինում անհասանելի էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտը հարմար կլինի կարևոր գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների մոտ չի ստացվել, ժամանակին ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի ու լուրջ սխալներ չեք գործի: Եթե աշխատանքի մեջ նախաձեռնող լինեք, նոր բան առաջարկեք, ապա շատերը կաջակցեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ձգձգումներ գործերում, անհաջող զուգադիպություններ, պայմանավորվածությունների խախտում: Այդ ամենը ձեզ չի խանգարի հասնել նպատակին, բայց կստիպի մտածածից ավելի շատ ջանքեր գործադրել: Շատ տեղին կլինի մտերիմների աջակցությունը, ինչի շնորհիվ սկսածը կիսատ չեք թողնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին աշխատեք ձեր ուժերը ճիշտ գնահատել: Կթվա, թե ունակ եք հասնել ցանկացած նպատակի: Իսկապես շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Սակայն վտանգ կա, որ միայնակ կստանձնեք մի քանի մարդու ջանքեր պահանջող գործը: Մտածեք՝ արդյոք ձեզ համախոհներ պետք չեն: Նրանց գտնելը դժվար չի լինի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ դրանք ոչ ոք չէր սպասում: Կարող են հաջողությամբ լուծվել ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերը. տարաձայնություններն ու վեճերն անցյալում կմնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|