Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 2
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրը հարմար կլինի գործնական բանակցությունների համար: Դուք կկարողանաք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նոր ծանոթների հետ: Նույնիսկ ամենալուրջ բանակցությունները կարող եք ոչ ֆորմալ միջավայրում անցկացնել, քանի որ այդպես ավելի հեշտությամբ կընտրեք ճիշտ տոնն ու անհրաժեշտ բառերը:
Հավանական են հաճելի ծանոթություններ: Արագ փոխադարձ համակրանք կծնվի, չի բացառվում ռոմանտիկ տարվածությունը: Ամենանկատելի հաջողություններին կկարողանաք հասնել ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Արժեքավոր տեղեկատվություն ստանալու, մյուսներից վաղ կարևոր բան իմանալու հնարավորություն կունենաք: Լավ նորությունները կոգեշնչեն վճռական գործողությունների, որոնցից ձեր կյանքում մեծ փոփոխություններ կարող են սկսվել: Օրը հարմար կլինի աշխատանքը կամ գործունեությանը ոլորտը փոխելու համար: Եթե նոր նախագծեր ստանձնեք, ապա հրաշալի գլուխ կհանեք դրանցից:
Օգտակար կլինի այն մարդկանց հետ հանդիպելը, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը կհաջողվի անցնել մոտ ժամանակներս:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Ձեզ բարդ, բայց շատ հետաքրքիր օր է սպասվում: Հավանական են անսպասելի փոփոխություններ գործնական ոլորտում, լուրեր, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, ճիշտ որոշումներ կընդունեք, ելք կգտնեք բարդ իրավիճակից: Առավոտյան ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի: Շատ Երկվորյակներ կկարողանան հաջողության հասնել ավելի վաղ ձեռք բերած փորձի շնորհիվ:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց հետ նախկինում միայն հեռախոսով կամ հաղորդագրությունների միջոցով եք շփվել: Շփումները հաճելի ու անկաշկանդ կլինեն, դուք կարող եք ընկերանալ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը բարենպաստ կլինի մասնագիտական տեսանկյունից: Աշխատավայրում տարաձայնություններ չեն առաջանա, չի բացառվում համագործակցության սկիզբը, որը ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի: Եթե նոր նախագծերի վրա աշխատանք սկսեք, ապա արագ նրանցում կհասնեք անհրաժեշտ արդյունքներին: Ուսման հետ կապված խնդիրներ չեն լինի:
Աշխատեք ավելի շատ ուշադրություն հատկացնել մտերիմներին, հատկապես՝ սիրելիին. դա կարևոր կլինի ձեր հոգեկան հավասարակշռության համար: Ձեր ջանքերի շնորհիվ կլուծվեն ընտանեկան խնդիրները, անցյալում կմնան վերջին ժամանակներս բոլորին վշտացնող տարաձայնությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարդ օր է սպասվում: Դրված նպատակներին հասնել կհաջողվի միայն այն դեպքում, եթե ջանքեր գործադրեք, համառություն դրսևորեք: Բայց դուք կյանքից չեք բողոքի, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Հին ծանոթներից կամ փորձառու կոգելաներից ինչ-որ բան սովորելու հնարավորություն կլինի: Շատ Առյուծներ ուրիշի փորձի շնորհիվ ժամանակին ուշադրություն կդարձնեն սեփական սխալներին և արագ կուղղեն դրանք:
Անսովոր միջոցառումներին լինելու հնարավորություն կունենաք: Այնտեղ դուք կհանդիպեք մարդկանց, որոնց հետ հեշտությամբ կընկերանաք. միանգամից կպարզվի, որ դուք ընդհանուր շատ բան ունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հազիվ թե առանց դժվարությունների անցնի, բայց դրանք սրտին մոտ ընդունել չարժե: Դուք արագ կլուծեք բոլոր խնդիրները, եթե պահպանեք ուժերի հանդեպ վստահությունը, լավատեսությունն ու հումորի զգացումը: Ամեն անգամ հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը, բայց դուք կփորձեք հարթել սուր անկյունները, վեճեր թույլ չտալ:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով ու հաջող գործարքներով: Կարող եք խոշոր գնումներ անել: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք ոչ միայն օգտակար կլինեն, այլև շատ կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հանգիստ ու բարենպաստ օր է սպասվում: Դուք լավ գլուխ կհանեք կարգապահություն և մանրուքներին ուշադրություն պահանջող գործերից: Այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք լինի, կարող են որոշ դժվարություններ առաջանալ; Նման պահերին արժե օգնության հարցով դիմել հին ծանոթներին: Նրանք հաճույքով կկիսվեն իրենց գաղափարներով:
Հնարավորություն կունենաք հաճելի անցկացնել ազատ ժամանակը, լավ հանգստանալ, հետաքրքիր վայրեր այցելել: Որոշ Կշեռքների կհրավիրեն միջոցառումների, որտեղ նշանի ներկայացուցիչները վաղուց էին ուզում լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ապավինեք սեփական ուժերին: Դա էլ բավարար կլինի, որպեսզի օրը հաճելի և արդյունավետ անցնի: Չարժե օգնություն ու աջակցություն սպասել նույնիսկ նրանցից, ովքեր խոստացել են այն. այդ մարդիկ չափազանց զբաղված կլինեն սեփական գործերով ու պարզապես չեն կարողանա ձեռք մեկնել:
Երեկոն հարմար կլինի սիրելիին ռոմանտիկ անակնկալով ուրախացնելու համար, բացի այդ, կարող եք ընտանեկան միջոցառում ծրագրել, օրինակ՝ անսովոր ընկերական երեկույթ: Բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն, դուք ինքներդ բազում դրական հույզեր կստանաք, ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Չի կարելի ժամանակը զուր վատնել: Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք ծրագրերում և առաջնահերթությունների մեջ, այնքան լավ կանցնի օրը: Գործերում աշխատեք սեփական խելամտությանն ապավինել, քանի որ շրջապատողների խորհուրդները պարզապես կարող են շեղել ձեզ: Օրը հարմար կլինի ծրագրեր կառուցելու համար, բայց դրանք համախոհների հետ քննարկել դեռ չարժե:
Մտերիմներին միանգամից հասկանալի չեն լինի ձեր արարքները; Սակայն ձեզ հետ ոչ ոք չի ուզենա վիճել: Բացի այդ, շուտով ակնհայտ կդառնա, որ դուք նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով ու հետաքրքիր առաջարկներով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բավական հաջող կանցնի, եթե դատարկ բաների պատճառով չտագնապեք: Աշխատեք հնարավորինս շուտ հաշտվել այն բանի հետ, որ դուք ամեն անգամ չեք կարողանալու վերահսկել իրավիճակն ու կանխատեսել իրադարձությունների զարգացումը, ձեզ մի մեղադրեք նրանում, որ ինչ-որ հարցում սխալվել եք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես պիտի գործեք և կօգնի ամեն ինչ ուղղել:
Ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Հնարավոր են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Շատ Այծեղջյուրներ կհասկանան՝ ինչպես ներդնել եղած միջոցները: Դուք արկածախնդրություններին չեք մասնակցի ու ճիշտ կվարվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը բարենպաստ կլինի համախոհներ ու նոր գործընկերներ գտնելու համար: Դուք կարող եք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, ցույց տալ ձեր տաղանդները, գիտելիքներն ու հմտությունները: Աշխատեք լուրջ վերաբերվել նույնիսկ անսովոր ու տարօրինակ առաջարկներին: Չի բացառվում, որ հենց այսօր գործերում իրական բեկման հասնելու հնարավորություն ունենաք:
Դժվար չի լինի ձեզ համար թանկ մարդկանց հետ փոխհասկացողության հասնելը: Որոշ Ջրհոսներ կհասկանան, որ շատ են տաքացել, չնայած՝ դրա համար ոչ մի լուրջ պատճառ չի եղել: Դրանից հետո լարված հարաբերությունները կսկսեն դեպի լավը փոխվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք ժամանակը զուր չեք վատնի, օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Բարյացակամ լինելն ու անկեղծությունը կօգնեն լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, դուք ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նախկինում տհաճությամբ են կապի դուրս եկել, խուսափել են ցանկացած զրույցից:
Հնարավոր են անակնկալներ: Չեն բացառվում լուրերը, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կհասկանաք՝ ինչպես օգուտ քաղել տեղի ունեցող իրադարձություններից: Ձեր որոշումները կարող են զարմացնել շրջապատողներին, բայց ճիշտ կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: