Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 19
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4801 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը կարող է բարդ լինել հատկապես այդ հատվածում կարևոր գործեր ծրագրած Խոյերի համար: Ոչ բոլոր հարցերը կկարողանաք արագ լուծել, հավանական են անսպասելի ձգձգումներ, հին պայմանավորվածություններն էլ կարող են խախտվել: Բայց դրա պատճառով սկսածը կիսատ թողնել չարժե, քանի որ իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Օրվա երկրորդ կեսը պատասխաններ կբերի վերջին ժամանակներս ձեզ հուզող հարցերին: Կհաջողվի նորովի նայել նրան, ինչն առաջ ակնհայտ է թվացել: Դուք կհասկանաք, թե ինչ սխալներ եք նախկինում գործել, կգտնեք դրանք ուղղելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկիզբն առանց տարաձայնությունների չի անցնի: Դուք շատ բան մռայլ լույսի ներքո կտեսնեք, և դա տհաճ կերպով կզարմացնի շրջապատողներին, որոնք սովոր են ձեր լավատեսությանը: Բայց ձեր կողքին անպայման կհայտնվի մեկը, ով կկարողանա ոգեշնչել ձեզ: Նրա շնորհիվ ավելի դրական կտրամադրվեք, իսկ իրավիճակն էլ միանգամից կսկսի դեպի լավը փոխվել: Օրվա երկրորդ կեսին ուշադրություն կպահանջեն ֆինանսական հարցերը: Դրանց լուծման հարցում լավ է չշտապեք, նույնը վերաբերում է նաև նախապես չծրագրված գնումներին: Մնացած հարցերում դրական միտումները կգերակշռեն: Հավանական են լավ նորություններ ու հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Համբերությամբ զինվեք ու աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Շրջապատողների հետ լեզու գտնելը սովորականից բարդ է լինելու: Կարող է նույնիսկ թվալ, թե նրանք հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից, ստուգում են ձեր սահմանների ամրությունը: Բայց եթե հանգիստ, բարեհամբույր ու խելամիտ լինեք, կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել, իսկ հարաբերություններն արագ կկարգավորվեն: Հավանական են հաջողություններ գործնական ոլորտում: Հնարավոր է պետք լինի ձեզ համար լրիվ նոր ու բարդ բան ստանձնել: Մի անհանգստացեք, քանի որ ճանապարհին անհաղթահարելի խոչընդոտներ չեն առաջանա, դուք կկարողանաք արագ հաջողության հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը բազմիցս կզարմացնի ձեզ, շատ բան սպասվածի նման չի դասավորվի: Այնպես որ ծրագրի համաձայն գործել չի հաջողվի, ավելի հավանական է, որ ստիպված լինեք իմպրովիզներ անել: Գործնական ոլորտում իրավիճակը ոչ միանշանակ կլինի: Անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու, իրավիճակից գլուխ հանելու, գործողությունների ծրագիր կազմելու համար ժամանակ է պետք գալու: Այստեղ լավ է միայն ձեզ վրա հույս դնեք: Շրջապատողները կարող են անկախ իրենց կամքից խճճել ձեզ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, վեճերի առիթներ չեն ստեղծվի: Երեկոն հարմար կլինի սիրելիի հետ կարևոր զրույցի համար. կհաջողվի վերջ տալ կասկածներին ու թյուրըմբռնմանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի, քանի որ սովորականից ավելի տպավորվող ու հուզական կլինեք: Նույնիսկ փոքրիկ թյուրիմացությունը կարող է հանել հավասարակշռությունից, ստիպել հուզվել: Իրականում իրավիճակն այնքան էլ վատը չի լինի: Եվ դուք անպայման կտեսնեք դա, երբ ավելի դրական տրամադրվեք: Արժե զգույշ լինել ֆինանսների հարցում: Եթե պատրաստվում եք գործարքներ կնքել կամ կարևոր փաստաթղթեր ստորագրել, մի ծուլացեք ևս մեկ անգամ ամեն ինչ ստուգել: Իսկ ահա ստեղծագործ մոտեցում ու երևակայություն պահանջող գործերում կարևոր կլինի չդանդաղելը. այստեղ աստղերը կաջակցեն ձեզ, և ամեն ինչ հրաշալի կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շրջապատողները սովորականից հաճախ են խառնվելու ձեր գործերին: Դրա պատճառով օրվա առաջին կեսը բավական լարված կանցնի: Բայց ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել ու բարեհամբույր լինել, չբարկանալ նույնիսկ նրանց վրա, ովքեր իրենց անտեղյակության ու անուշադրության պատճառով ձեզ համար խնդիրներ են ստեղծում: Օրվա երկրորդ կեսը ավելի բարենպաստ կլինի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ, որոնք կարևոր կլինեն և՛ ձեզ, և՛ ձեր հարազատների համար: Երեկոյան իրադարձությունների սովորական ընթացքը կխախտվի, բայց դուք դրա համար միայն ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ձեզ շատ ուշադիր են լսելու: Արժե օգտվել դրանից ձեր գաղափարների մասին պատմելու, ծրագրերով կիսվելու, ինչ-որ մեկին համագործակցություն առաջարկելու համար: Մարդիկ, որոնք առաջ կասկածում էին ձեր ունակություններին, կուզենան համագործակցել ու հնարավոր է փորձեն ձեզ ինչ-որ նախագծով գրավել: Հավանական են դրական փոփոխություններ նախկինում լարված հարաբերություններում: Կհեշտանա ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնելը: Մտերիմները շնորհակալ կլինեն ձեզ օգնության, հասկացողության ու աջակցության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը շատ արդյունավետ կանցնի: Դուք միանգամից ճիշտ կդնեք առաջնահերթությունները, կսկսեք իսկապես կարևոր բանից ու ժամանակը հիմար բաների վրա չեք վատնի: Նոր աշխատանքային առաջադրանքներ կհայտնվեն: Դուք բավական արագ գլուխ կհանեք դրանցից, միաժամանակ փորձ ձեռք կբերեք, որը շուտով անպայման պետք կգա: Օրվա առաջին կեսը բարենպաստ կլինի ինքնուրույն գործողությունների համար, երկրորդին համախոհներ ու օգնականներ կգտնեք: Երեկոն զարմանալի հանդիպումներ է խոստանում: Որոշ Կարիճներ հնարավորություն կունենան վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աստղերը կաջակցեն ձեր համարձակ նախաձեռնությունները: Օգտվեք դրանից ու կենտրոնացեք իսկապես կարևորի վրա: Աշխատանքի մեջ նկատելի առաջընթացի կհասնեն այն Աղեղնավորները, որոնք վերջերս նոր պաշտոն են ստացել կամ լրացուցիչ պարտականություններ են ստանձնել: Կհաջողվի արագ գլուխ հանել այն ամենից, ինչի մասին առաջ միայն հեռավոր պատկերացում ունեիք: Օրը բարենպաստ կլինի ծանոթությունների համար: Եթե մի փոքր ջանքեր գործադրեք, ապա շատ դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր ցանկացածի մեջ թերություններ են փնտրում: Չի բացառվում երկարատև ընկերական հարաբերությունների կամ գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն առանց անակնկալների, անսպասելի իրադարձությունների ու տարօրինակ պատահարների չի անցնի: Ամենայն հավանականությամբ ծրագրի համաձայն գործել չի հաջողվի, պետք է նոր բան մտածեք: Որոշ Այծեղջյուրներ ստիպված են լինելու խախտել կարևոր պայմանավորվածությունները: Նման իրավիճակներում կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Եթե դրանից գլուխ հանեք, ապա արագ կհասկանաք՝ ինչպես արժե գործել: Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց հետ, ովքեր լավատեսորեն են տրամադրված և ունակ են աջակցել ձեզ: Նման մարդկանց հետ շփումները կոգեշնչեն, էներգիայի աղբյուր կդառնան: Իսկ ահա բողոքելու սիրահարները կարող են հանել ձեզ հավասարակշռությունից: Հեռու մնացեք նրանցից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը կուրախացնի: Հավանական են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ ու կարևոր բացահայտումներ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, կհաջողվի քննարկել բարդ հարցերը՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան: Ձեզ մոտ առաջ եկած գաղափարները կհաջողվի մոտ ժամանակներս իրագործել: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Եզրահանգումներ արեք, կարգուկանոն հաստատեք, ազատվեք անպիտան բաներից: Կարևոր կլինի ոչ մի տեղ չշտապելն ու ձեզանից, շրջապատողներից անհնարինը չպահանջելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հաջող ու հետաքրքիր կանցնի, եթե մանր-մունր պատահարները սրտին մոտ չընդունեք կամ չանհանգստանաք մի բանի պատճառով, ինչի վրա ի զօրու չեք ազդել: Եթե կենտրոնանաք հենց հիմա ուշադրություն պահանջող գործերի վրա, ապա հրաշալի կանեք դրանք: Օրվա առաջին կեսին կարող են նոր առաջադրանքներ հայտնվել: Դուք դրանք արագ կլուծեք, բայց որոշակի ջանքերի գնով: Ավելի ուշ հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի ընկերների և մյուս մտերիմների հետ շփվելու համար: Դուք իրար հրաշալի կհասկանաք, կկարողանաք պայմանավորվել կարևոր բաների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|