Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2838 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաջող կդասավորվի ձեր ու ձեր մտերիմների համար: Դուք կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու, բարդ իրավիճակում հայտնվածներին օգնելու ձևը: Հասկանալով, որ շրջապատողները ձեր աջակցության կարիքն ունեն՝ դուք առանց երկար մտածելու կհետաձգեք սեփական գործերը: Անսպասելի հեշտ կլինի նախկինում շատ դժվար թվացող գործերն անելը: Դուք կհասկանաք, որ ինքներդ եք շատ բան բարդացրել: Կհաջողվի ուղղել սխալները, գլուխ հանել ոչ ձեր մեղքով առաջացած խնդիրներից: Մտերիմների հետ նախկինում բազմաթիվ տարաձայնությունների առիթ դարձած բարդ հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Դուք շատ բան պիտի հասցնեք և երբեմն պիտի միաժամանակ մի քանի բանի մասին մտածեք: Բայց նույնիսկ նման պահերին կհաջողվի ոչինչ չմոռանալ ու չխառնել: Սակայն շուտով դուք կզգաք, որ համարյա ուժասպառ եք եղել: Կարևոր կլինի ժամանակին դադար վերցնելը: Մտածեք, թե որ գործերն է պետք անհապաղ անել, իսկ որոնք կարելի է հետաձգել: Հետաքրքիր զրույցներ շատ կունենաք: Պիտանի տեղեկատվությամբ կկիսվեն հին ծանոթները: Նրանք էլ կհուշեն՝ ինչպես գործեք հետո: Բայց արժե լսել նաև սեփական ինտուիցիայի հուշումները, որոնք ճշգրիտ ու ժամանակին կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար կլինի ընտանեկան գործերով զբաղվելու, հարազատների հետ հանդիպելու և ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Նույնիսկ եթե դեռ վերջերս ինչ-որ բանի շուրջ թեժ վիճում էիք, հիմա կկարողանաք բոլորին դուրեկան լուծում գտնել: Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն այն Երկվորյակները, որոնք կարող են ինքնուրույն գործել՝ ոչ մեկից հուշումներ կամ հրահանգներ չսպասելով: Հաջող կանցնեն ուղևորությունները: Կարևոր չէ՝ դրանք գործով կկատարեք, թե պարզապես պայմանները փոխելու ու հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով: Դուք բազում նոր տպավորություններ կստանաք, կհանդիպեք հետաքրքիր մարդկանց հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչպես էլ զարգանան իրադարձությունները, դուք կղեկավարվեք առողջ բանականությամբ, պահի ցանկություններին չեք տրվի, հիմարություններ չեք անի: Հաջող պայմանները թույլ կտան գլուխ հանել մի բանից, ինչը մյուսներին համարյա անհույս է թվացել: Միաժամանակ դուք չեք մոռանա ընթացիկ խնդիրների մասին, որոնք նույնպես ուշադրություն կպահանջեն: Օրվա առաջին կեսին ոչ մի բան ձեր տրամադրությունը չի փչացնի, իսկ երկրորդին հազիվ թե կարողանաք խուսափել տհաճ պահերից: Բայց դուք լավատեսությունը կպահպանեք, բոլոր դժվարություններից գլուխ կհանեք, նույնիսկ ամենախոցելի մարդկանց չեք վիրավորի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Այսօր ցանկացած լուրջ որոշում պիտի ինքնուրույն ընդունեք, քանի որ միայն դուք հստակ կտեսնեք և՛ ձեր նպատակը, և՛ դրան տանող ուղին: Շրջապատողների խորհուրդները կարող են խճճել, շեղել ձեզ: Դրանց շուրջ մտածելով՝ արժեքավոր ժամանակ կկորցնեք: Բայց շփումների համար օրն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի: Դուք շատերին մոտեցում կգտնեք, կկարողանաք շահել այն մարդու համակրանքը, որին ոչ ոք սովորաբար դուր չի գալիս: Կարող եք քննարկել ստեղծագործելու և բիզնեսի հետ կապված հարցերը: Ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին պայմանավորվելու, շահավետ գործարքներ կնքելու շանս կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը կզարմացնի ձեզ: Եվ բանը ոչ թե իրադարձությունների տարօրինակ ընթացքի մեջ կլինի, այլ ձեր զարմանալի դիտողունակության: Դրա շնորհիվ դուք կնկատեք այն, ինչը նախկինում չգիտես ինչու աչքի չի ընկել, կհասկանաք՝ ինչպես լուծել նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Եվ դա դրական մեծ փոփոխությունների սկիզբը կդառնա: Հնարավորություն կունենաք լուծել փաստաթղթերի ձևակերպման հետ կապված հարցերը, ինչի համար շատ ժամանակ չի պահանջվի: Օրը հարմար կլինի ուսման համար: Դուք հեշտությամբ կմտապահեք ամենը, ինչ կարող է պետք գալ, պիտանի ինֆորմացիա կգտնեք, կշփվեք մարդկանց հետ, որոնք պատրաստ կլինեն կիսվել փորձով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Հնարավոր է գործեր սովորականից շատ ունենաք: Բայց դուք ուժասպառ չեք լինի ու հոգնածություն չեք զգա: Էներգիան ամեն ինչի համար կհերիքի, սկսածը կիսատ թողնելու կարիք չի լինի: Օրվա առաջին կեսը շատ հաջող ու արդյունավետ կլինի: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ արժե նախաձեռնող լինել, իսկ երբ է լավ ստվերում մնալ: Հետո կգա գործնական ու անձնական հանդիպումների համար հարմար ժամանակը: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնց արդեն հասցրել եք կարոտել, շատ բաների մասին կզրուցեք, կարևոր ու պիտանի մի բան կիմանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար կլինի լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք ամենը, ինչ պետք է, առանց դժվարության կգտնեք մարդկանց, որոնք կաջակցեն ձեզ ու հրաշալի խորհուրդներ կտան: Որոշ Կարիճներ գործնական առաջարկներ կստանան, որոնց մասին վաղուց գաղտնի երազում էին: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, ընտանիքի անդամներին կամ այլ մտերիմ մարդկանց վերաբերող լավ նորություններ: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: Սիրելիի հետ հանդիպումը նույնիսկ սպասվածից լավ կանցնի: Չեն բացառվում զարմանալի զուգադիպությունները, իրադարձությունները, որոնք երկար կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն անհանգստության առիթներ չի բերի: Դուք կարող եք իրագործել հին ծրագրերը, գլուխ հանել բարդ գործերից: Նոր ծանոթները հաճույքով կօգնեն, նրանց աջակցությամբ արագ գլուխ կհանեք ամենից, ինչը նախկինում չի ստացվել: Կարող եք օրվա համար ուղևորություններ ծրագրել. դրանք հաջող կանցնեն: Հավանական են հաջող գնումներ: Դուք իսկապես պիտանի բաներ կընտրեք, շատ գումար չեք ծախսի դատարկ բաների վրա, և ընդհանրապես գումարի հետ կապված հարցերում նախանձելի խելամիտ կլինեք: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու ռոմանտիկ անակնկալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա համար ինչ ծրագրեր էլ կառուցեք, աշխատեք խուսափել չարդարացված ռիսկից: Միայն զգույշ, լավ մտածված գործողությունները նպատակին հասնելու շանս կտան: Պետք կգան վաղուց ստացած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ դուք շատ կարևոր գործում նշանակալի առաջընթացի կհասնեք: Հին սխալներն ուղղելու, անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում դա թույլ տա վերջ տալ ձգձգվող կոնֆլիկտներին: Հավանական են անսպասելի առաջարկներ: Դուք դրանց առանց երկար մտածելու կհամաձայնեք ու չեք զղջա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրն անհանգստության առիթներ չի բերի ու բավական հաճելի կանցնի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ շատ գործերում կկարողանաք հաջողության հասնել: Հնարավորություն կունենաք իրագործել հին ծրագրերը, սակայն համառության կարիք կլինի: Չնահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Ֆինանսական մուտքեր հավանական են օրվա երկրորդ կեսին: Դրանք աննշան, բայց ժամանակին կլինեն: Հարմար ժամանակ է լինելու գնումների համար, այդ թվում՝ սպոնտան գնումների: Ձեր գնումները հաջող կլինեն, ավելորդ գումար չեք ծախսի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գումարի հետ զգույշ եղեք: Այսօր հակված կլինեք թեթևամտության, ուստի զուր ծախսերն ու անհաջող գործարքները չեն բացառվում: Ցանկալի չէ ապառիկով գնումներ անելը, հատկապես եթե խոսքը ոչ այնքան անհրաժեշտ իրերի մասին է: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Աստղերը խոստանում են ուրախացնել սիրահարված Ձկներին հաճելի անակնկալներով: Չեն հիասթափեցնի ընկերների հետ հանդիպումները: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|