Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2008 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը շատ բարենպաստ կլինի աշխատանքի համար: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն այսօր նոր բան ստանձնած Խոյերի հանդեպ: Նրանք արագ հուսալի համախոհներ կգտնեն, կկարողանան համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված: Հաջող կանցնեն հասարակական ելույթները, հավանական են պիտանի ծանոթություններ: Իրավաբանական հարցերն արագ լուծելու, գումարի և ունեցվածքի հետ կապված վեճերին վերջ տալու հնարավորություն կլինի: Խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք, իսկ ահա մանր-մունր գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ լավ օր է սպասվում, բազմաթիվ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք: Պիտի արագ գործեք, մտորումների համար ժամանակ քիչ կունենաք, բայց դա ձեզ չի վշտացնի: Լսեք ինտուիցիային, և դուք կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, ձեր կատարած ընտրության վրա չեք կասկածի: Կարող եք նոր գործեր ստանձնել կամ միանալ այն նախագծերի վրա աշխատանքին, որոնց մասին ձեզ նախկինում համարյա ոչինչ հայտնի չէր: Չեն բացառվում անսովոր ծանոթությունները: Դրանք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կօգնեն շատ բաների նորովի նայել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հրաշալի օր է գործնական շփումների համար: Հնարավոր է ձեզ հյուր կանչեն մասնագիտական միջոցառումների: Մի հրաժարվեք, քանի որ շատ բաներ իմանալու և պիտանի ծանոթություններ հաստատելու շանս կունենաք: Վերջին ժամանակներս նոր աշխատանքի փնտրտուքով զբաղված Երկվորյակները հետաքրքիր առաջարկներ կստանան: Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը համեստ գումարի մասին կլինի, բայց դա էլ տեղին կլինի, թույլ կտա չծրագրված գնումներ անել: Երեկոն արժե անցկացնել ամենամտերիմների հետ. դուք կկարողանաք աջակցել և ուրախացնել նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին հազիվ թե հաջողվի խուսափել լարված պահերից: Այդ հատվածում դուք տպավորվող, զգայուն ու խոցելի կլինեք: Շրջապատողները կարող են չհասկանալ, թե որքան են ձեզ վշտացնում իրենց նկատողությունները. դրա պատճառով կդժվարանան նույնիսկ ձեզ լավ ճանաչողների հետ շփումները: Արժե հետաձգել և՛ գործնական, և՛ անձնական բնույթի լուրջ զրույցները: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Հետաքրքիր հնարավորություններ կբացվեն գործնական ոլորտում: Դուք ցույց կտաք, թե ինչի եք ունակ ու շատ հետաքրքիր առաջարկներ կստանաք: Մտերիմների հետ հարաբերություններն ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան, դուք իրար նույնիսկ նախկինից լավ կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը կուրախացնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, դրված նպատակներին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա լուծել նախկինում ձեզ փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Հավանական են դրամական մուտքեր, որոշ Առյուծների կվերադարձնեն հին պարտքերը: Ավելի ուշ լարված շրջան կգա: Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններ կբերի: Չի բացառվում դրանց պատճառով պետք լինի փոխել ծրագրերը, հետաձգել այն հանդիպումները, որոնց անհամբերությամբ եք սպասել: Սակայն լուրջ խնդիրներ չեն առաջանա նաև այս շրջանում, մանր-մունր դժվարությունների պատճառով էլ չեք վշտանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Այսօր դուք չափազանց գրավիչ կլինեք, շատերի վրա ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք: Օրը հարմար կլինի կարևոր հանդիպումների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Արժե զգույշ լինել գումարի հետ. այսօր դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ինչը անհաջող գնումների ու զուր ծախսերի պատճառ կարող է դառնալ: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի, դուք գոհ կմնաք նրա ընթացքից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Եթե կենտրոնանաք ամենաբարդ ու կարևոր աշխատանքային առաջադրանքների վրա, ապա արագ գլուխ կհանեք դրանցից: Շատ բան հաջող կդասավորվի, բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց կարող եք դիմել օգնության կամ խորհրդի խնդրանքով: Օրը հարմար կլինի նաև նոր գործընկերների հետ բանակցությունների, հարցազրույցների, մասնագիտական միջոցառումների այցելելու համար: Օրվա առաջին կեսը բավական հանգիստ կանցնի, երկրորդին հնարավոր են անսովոր իրադարձություններ, տարօրինակ պատահարներ: Բայց դրական միտումների ազդեցությունը նախկինի նման ուժեղ կլինի, խնդիրներ էլ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Այսօր համընդհանուր ուշադրությունը ձեզ վրա է սևեռված լինելու: Ձեր ոչ մի խոսք ու ոչ մի արարք անուշադրության չի մատնվի: Մարդիկ, որոնք նախկինում համարյա չեն նկատել ձեզ, կուզենան ավելի շատ բան իմանալ այն մասին, թե ինչով եք զբաղվում և ինչպես է ձեզ հաջողվում հրաշալի արդյունքների հասնել: Դուք նոր համախոհներ կգտնեք: Բայց չի բացառվում, որ թշնամիներ էլ հայտնվեն. ինչ-որ մեկի մոտ ձեր հաջողություններն ուժեղ նախանձ կառաջացնեն: Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարի հետ կապված հարցերում կարող եք համարձակ ինտուիցիային ապավինել. այն ձեզ հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Նույնիսկ եթե գործեր շատ եք ծրագրել, մի շտապեք: Այսօր կարևոր կլինի մանրուքներին ուշադրություն հատկացնելը, ոչ մի բան աչքաթող չանելը և միայն կշռադատված որոշումներ ընդունելը: Չեն բացառվում տարաձայնություններն աշխատավայրում, կոլեգաների հետ հարաբերությունները կարող են սովորականից լարված լինել: Սակայն դուք լուրջ կոնֆլիկտ թույլ չեք տա: Օրվա առաջին կեսը հագեցած կլինի: Երկրորդին կուզենաք շեղվել հոգսերից: Լավ է նախապատվությունը տաք ոչ թե բազմամարդ միջոցառումներին այցելությանը, այլ պասիվ հանգստին ու ամենամտերիմների հետ շփումներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Առավոտը կուրախացնի հաճելի լուրերով: Ամենայն հավանականությամբ դրանք վերաբերելու են ձեր աշխատանքին կամ մի նախագծի, որին մեծ նշանակություն եք տալիս: Անսպասելի նոր գործեր կհայտնվեն: Դրանց անկեղծ ոգևորությամբ կանցնեք, ուստի արագ հաջողության կհասնեք: Բայց ինչ-որ մեկի օգնության վրա հույս մի դրեք, չնայած՝ այն պետք չի էլ գալու, դուք ինքներդ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կնվազի, և օրվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի: Բայց այստեղ էլ լուրջ խնդիրներ չեն առաջանա, հավանական են միայն ձգձգումներ գործերում, մանր-մունր թյուրիմացություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին հաջողությունների հասնելը հեշտ չի լինելու, հնարավոր են ձգձգումներ գործերում, տարաձայնություններ աշխատավայրում և տանը, մանր-մունր թյուրիմացություններ: Սակայն շուտով կնկատեք, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում, դրված նպատակներին հասնելն էլ հեշտացել է: Կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ, օգնել կամ պարզապես լավ խորհուրդ տալ: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, կազմակերպչական հարցերը լուծելու, համախոհների հետ ապագայի ծրագրերը քննարկելու համար: Հավանական են հաջող գործարքներ ու դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործեր սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում աշխատանքային առաջադրանքների լուծումը պետք լինի հետաձգել, քանի որ այլ բանի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն կառաջանա: Հատկապես հագեցած կլինի առավոտը: Ավելի ուշ իրավիճակը կկայունանա, հնարավոր կլինի վերադառնալ ձեր սովորական ռիթմին ու հին ծրագրերին: Գործնական ոլորտում հազիվ թե նշանակալի փոփոխություններ տեղի ունենան: Բայց չի բացառվում ինֆորմացիա ստանաք, որը շուտով շատ կարևոր կլինի, կօգնի ճիշտ որոշումներ ընդունել ու խուսափել սխալներից: Երեկոն կուրախացնի ձեզ ու ձեր մտերիմներին վերաբերող լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|