Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3173 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ցանկացած գործ այսօր անկեղծ ոգևորությամբ եք ստանձնելու և հենց դրա շնորհիվ էլ դրանցում հաջողության եք հասնելու: Ձեր ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, բայց դրանք ձեզ, իհարկե, չեն կանգնեցնի: Նպատակին հասնելիս դուք համառություն ու հնարամտություն կդրսևորեք: Դա շատ դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Այսօր սկսվող հարաբերությունները կարող են բացառապես գործնական բնույթ կրել: Բայց եթե ավելի անկաշկանդ շփումների ցանկություն ունենաք, պիտի պարզապես նախաձեռնող լինեք, և դա աննկատ չի մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Առավոտյան ինչ-որ բան այնպես չի ընթանա: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն հին խնդիրներն ու չլուծված առաջադրանքները, դժվարությամբ կխուսափեք խառնաշփոթից ու շտապողականությունից: Մի վշտացեք, քանի որ շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, տրամադրությունը կլավանա, կյանքն էլ կկարգավորվի: Պարզապես պիտի մի փոքր սպասեք: Օրվա կեսը հարմար կլինի կարևոր գործերի, լուրջ հարցերը լուծելու համար, այդ թվում՝ ֆինանսական հարցերը: Իսկ հետո հանգստանալու և ուժերը վերականգնելու, ինքներդ ձեզ ինչ-որ բանով ուրախացնելու և մտերիմներին հաճելիորեն զարմացնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ինչով էլ զբաղվեք, նկատի ունեցեք, որ շրջապատողներն ուշադիր հետևելու են ձեզ: Բաց մի թողեք ձեր ունակությունները ցույց տալու և լավագույն հատկանիշները դրսևորելու հնարավորությունը: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա և՛ համախոհներ, և՛ իսկական ընկերներ կգտնեք: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները: Ինտուիցիան անմիջապես կհուշի՝ արդյոք արժե համաձայնել դրանց: Օրը բարենպաստ կլինի ուսման համար, հատկապես հեշտությամբ կտրվեն հումանիտար գիտությունները: Կհաջողվի գլուխ հանել մի բանից, ինչն առաջ բարդ է թվացել, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ երկար մտածել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Եզրահանգումներ անելիս աշխատեք ոչ միայն սեփական ներդրումը գնահատել, այլև ուրիշների արածը. մի մոռացեք շնորհակալություն հայտնել ձեր օգնականներին, երբ նման հնարավորություն լինի: Ավելորդ չի լինի ապագայի մասին մտածելը: Ձեզ կհաջողվի ճիշտ գնահատել սեփական ուժերը, կռահել այն, թե ինչպես են մոտ ժամանակներս զարգանալու իրադարձությունները: Կուրախացնեն հին ընկերների և նոր ծանոթների հետ շփումները: Բոլորը կգնահատեն ձեր անկեղծությունն ու ուղղախոսությունը, ոչ ոք չի վիրավորվի, նույնիսկ եթե ձեր նկատողություններն այնքան էլ հաճելի չլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին ինքնատիրապետումը պահպանելը հեշտ չի լինի: Բայց դուք բոլոր դեպքերում փորձեք անել դա: Այդ հատվածում կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, ձեզ չգիտես ինչու սխալ հասկացող կամ չափազանց շատ հարցեր տվող մարդկանց վրա չբարկանալը: Նույնիսկ հասարակ բաները պիտի մի քանի անգամ բացատրեք, այնպես որ համբերությամբ զինվեք: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի և կուրախացնի հաճելի անակնկալներով: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, ծանոթությունները, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Այստեղ լավ է որոշումների հարցում չշտապեք ու խուսափեք չարդարացված ռիսկից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ հաջող օր է սպասվում: Այն հարմար կլինի և՛ արդեն ծանոթ գործերի, և՛ լրիվ նոր բան ստանձնելու համար: Դուք սխալներ չեք անի, ոչ մի բան ձեր աչքից չի վրիպի, ժամանակին կնկատեք կարևոր մանրուքները: Ճիշտ է, օգնականների միանգամից չեք գտնի, բայց դուք ամեն ինչից ինքներդ էլ հրաշալի գլուխ կհանեք: Ընկերների հետ շփումները կուրախացնեն: Նրանք կարևոր մի բան կպատմեն, կկիսվեն գաղափարներով, որոնք բոլորի սրտով կլինեն: Երեկոն բարենպաստ կլինի ռոմանտիկ ժամադրության և մի մարդու հետ հանդիպելու համար, որին վաղուց եք համակրում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հրաշալի կլինի նոր, անսովոր ու հետաքրքիր գործ ստանձնելու համար: Այն միանգամից կոգեշնչի ձեզ, կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն հարցում աջակցել ձեզ, և դա շատ տեղին կլինի. նրանց շնորհիվ դուք անհրաժեշտ արդյունքներին սպասվածից արագ կհասնեք: Շրջապատողները կարող են նախանձել, թե ինչ լավ է ձեզ մոտ ամեն ինչ ստացվում, բայց կխոստովանեն, որ բանը միայն ձեր հաջողակ լինելու մեջ չէ: Մարդիկ, որոնք նախկինում թերագնահատել են ձեզ, կասկածել ձեր տաղանդներին, կփոխեն իրենց կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հասարակ օր չի սպասվում, բայց այն լուրջ խնդիրներ չի բերի: Օրվա առաջին կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ, հիմար վեճեր: Բայց մի շտապեք վշտանալ ու հրաժարվել ձեր ծրագրերից: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Իսկ մտերիմների հետ շփման մեջ լարված պահերից խուսափելուն կօգնի հումորի զգացումը: Դուք կուրախացնեք բոլորին, իսկ մանր-մունր տարաձայնությունները կմոռացվեն: Օրվա երկրորդ կեսին կենցաղային խնդիրներ կառաջանան: Դրանցից գլուխ հանելը դժվար չի լինի: Սակայն չի բացառվում, որ չծրագրված ծախսերի կարիք լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Մեծ հաջողության հասնելու շանս կունենաք: Բայց դրա համար պիտի իսկապես բարդ, կարևոր ու մասշտաբային գործ ստանձնեք: Լավ է դա անեք օրվա առաջին կեսին՝ մանրուքների և միապաղաղ առաջադրանքների վրա ժամանակ չծախսելով: Հաջողությունը կուղեկցի նոր նախաձեռնություններին, իսկ ցանկացած հարցի ստեղծագործ մոտեցումը թույլ կտա խուսափել ավելորդ ջանքերից: Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Նույնիսկ նոր ծանոթները ձեզ կես խոսքից կհասկանան: Իսկ մտերիմները կկռահեն ձեր հին ցանկություններն ու ամեն հնարավոր բան կանեն, որպեսզի դրանք իրականանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրն արժե նվիրել անսովոր ու ձեզ համար նոր գործերին: Իմպրովիզներ անելու, երևակայելու և նոր բան մտածելու ինչքան շատ հնարավորություն ունենաք, այնքան լավ: Եթե ստիպված լինեք զբաղվել միայն միապաղաղ առաջադրանքներով, ապա արագ կհոգնեք ու կձանձրանաք, կամ կսկսեք դատարկ բաների պատճառով բարկանալ: Աշխատեք ձեր կյանք բազմազանություն մտցնել, և դա ձեզ կուրախացնի: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնք շատ բաներում են օգնել ձեզ, ինչ-որ օգտակար բան են սովորեցրել: Այս անգամ նրանք արժեքավոր տեղեկատվությամբ կկիսվեն, կպատմեն մի բան, ինչը վաղուց է ձեզ հետաքրքրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարցերը, որոնց շուրջ վերջերս շատ եք մտորել, այսօր զարմանալիորեն հեշտ կլուծվեն: Կասկածներն ու հուզումներն անցյալում կմնան, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Լավ կանցնեն կարևոր զրույցները, կհաջողվի հանգիստ քննարկել բարդ թեմաները: Մտերիմների հետ տարաձայնություններն ու ընտանեկան վեճերը քիչ հավանական են: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի նաև ռոմանտիկ հարաբերություններում: Եթե ուզում եք ինչ-որ բանով ուրախացնել կամ հաճելիորեն զարմացնել սիրելիին, դա անել կհաջողվի: Երեկոյան հնարավոր են ուշադրության նշաններ, անակնկալներ ու նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բան հեշտությամբ կտրվի: Օրվա առաջին կեսը հարմար կլինի բարդ ու կարևոր գործերի համար. աստղերի աջակցությամբ դուք արագ գլուխ կհանեք դրանցից: Ձեզ պետք կգան վաղուց ստացած գիտելիքները; Շրջապատողները հաճելիորեն կզարմանան, թե որքան բան է ձեզ հայտնի: Մարդիկ, որոնք նախկինում հաճախ են ձեր խոսքերն ականջի հետև գցել, կսկսեն ձեզ ավելի ուշադիր լսել: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Ուղևորությունները լավ կանցնեն, նույնիսկ եթե դրանք ծրագրված չեն եղել: Հնարավոր է դրանք օգնեն ձեզ նորովի նայել սովորական դարձած բաներին, հետաքրքիր գաղափարներ տան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|