Աստղագուշակ․ 2023 թվականի հոկտեմբերի 1
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ամեն ինչ միանգամից ուզածի նման չի դասավորվի, բայց դուք համառություն ու հնարամտություն կդրսևորեք, անպայման կհասնեք ձեր ուզածին, միաժամանակ կսովորեք մի բան, ինչը շուտով անպայման պետք կգա: Դժվարությունները միայնակ հաղթահարելու կարիք չի լինի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել:
Ձեր դիտողունակությունն ու տեղի ունեցողի հանդեպ անկեղծ հետաքրքրությունը թույլ կտա նկատել այն, ինչը վրիպել է մյուսների աչքից: Հենց դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի ու բաց չեք թողնի օրվա ընձեռած հնարավորությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը շատ հաջող և արդյունավետ կանցնի, հարմար կլինի ամենատարբեր գործերի համար: Դուք գլուխ կհանեք մի բանից, ինչն առաջ չի ստացվել, կկարողանաք իրագործել հին ծրագրերն ու հաջողությամբ ավարտել այն, ինչ շատ վաղուց եք սկսել: Պիտի շատ աշխատեք, բայց դուք էներգիա շատ կունենաք, այնպես որ գերհոգնածությունից կարող եք չվախենալ:
Ժամանակ կմնա նաև մտերիմների հետ շփվելու, անսովոր միջոցառումներին լինելու համար, որտեղ ձեզ կարող են հրավիրել հին ընկերները: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ուղևորության, սիրելիի հետ զբոսանքի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը կուրախացնի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Հաջողությամբ կլուծվեն վերջին ժամանակներս ձեզ հանգիստ չտվող հարցերը: Շատ Երկվորյակներ որոշակիություն մտցնեն ապագայի ծրագրերում, մի կողմ կվանեն կասկածները, կդադարեն տագնապել դատարկ բաների պատճառով: Հավանական են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք կարող են ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել:
Վաղուց կյանքում փոփոխությունների մասին մտածող Երկվորյակները այսօր կարող են կոնկրետ գործողությունների անցնել: Լավ է սկսեք փոքր քայլերից ու չշտապեք: Սկսեք քչից. այդպես դուք ձեզ ավելի վստահ կզգաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին: Դրանք շատ հաջող կլինեն: Մտածածն իրագործելը հետաձգելու կարիք չի լինի: Դուք միանգամից կանցնեք կոնկրետ գործողությունների, իսկ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Նրանց աջակցությունը շատ տեղին կլինի:
Օրը բարենպաստ կլինի կյանքում նոր բան մտցնելու, վնասակար սովորույթները օգտակարով փոխարինելու համար: Դուք կարող եք խախտել ավանդույթները, շեղվել կանոններից. շրջապատողներին դա նույնիսկ դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Պետք է լինելու շտապել: Այսօր դուք օգտակար բաներ անելու շանս կունենաք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար, կլուծեք հին խնդիրներն ու կհասնեք նոր նպատակներին: Օրը հագեցած կլինի, գործեր սպասվածից շատ կլինեն: Բայց էներգիա էլ շատ կունենաք, ուստի հոգնածություն չեք զգա նույնիսկ բարդ աշխատանքից հետո:
Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, անսովոր ծանոթություններ, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Շրջապատողների հետ լեզու գտնելը հեշտ կլինի, ձեզ հասկանալի կլինեն մյուս մարդկանց բոլոր զգացմունքներն ու ապրումները: Ոչ ոք չի կարողանա խճճել ձեզ կամ մոլորության մեջ գցել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, ուրիշների պատրանքների զոհը չդառնալ: Չարժե հավատալ նոր ծանոթների ամեն ասած բանին, լուրջ բաների մասին խոսել մարդկանց հետ, որոնց մասին քիչ բան է հայտնի: Լավ է լսեք ինտուիցիային, որի հուշումները ճիշտ ու օգտակար կլինեն:
Հավանական են հաճելի լուրեր հեռվից, ինչպես նաև առաջարկներ, որոնք մերժել չեք ուզենա: Ընկերները հաճելիորեն կզարմացնեն ձեզ, իսկ սիրելին կասի կամ կանի այն, ինչ վաղուց էիք սպասում: Երեկոն հարմար կլինի ընտանեկան գործերի, հարազատների հետ շփվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Աշխատեք խուսափել թեժ վեճերից ու ձեզ համար տհաճ թեմաներով զրույցներից: Օրվա ընթացքը կախված կլինի ձեր հուզական վիճակից: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել կամ ոգեշնչել, ժամանակ գտեք հետաքրքիր զբաղմունքների համար, հիշեք հին նախասիրության մասին:
Օրը հարմար կլինի ոչ մեծ ուղևորությունների համար: Դրանք առավել հաջող կանցնեն, եթե ձեզ միանան ընտանիքի անդամները: Հաճելի անակնկալներ են սպասվելու սիրահարված Կշեռքներին: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որը ձեզ վաղուց է դուր գալիս:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը լավ է չսկսեք կարևոր գործերից ու լուրջ զրույցներից: Որոշումների հարցում էլ չարժե շտապել, ձեզ որոշ ժամանակ է պետք գալու իրավիճակից գլուխ հանելու, նպատակները որոշելու համար: Օրվա սկիզբը հարմար կլինի առօրյա գործերի համար. տնային հոգսերը հոգնեցնող չեն թվա:
Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: Կլավանա տրամադրությունը, դուք ձեզ ավելի ինքնավստահ ու հանգիստ կզգաք: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նոր գաղափարները, ուրախությամբ կհամաձայնեն ձեր ցանկացած առաջարկի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաջող օր է սպասվում: Ճիշտ է, նպատակին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք, բայց աստղերը կաջակցեն ձեզ, ու ամեն ինչ կստացվի: Ավելի հաճախ նախաձեռնող եղեք, կիսվեք գաղափարներով, պատմեք մարդկանց այն, ինչը նրանք դեռ չգիտեն: Ինչքան շատ ուշադրություն այսօր ձեզ վրա հրավիրեք, այնքան հեշտ կլինի օգնականներ ու ընկերներ գտնելը:
Ինտուիցիայի վրա հույս դրեք ֆինանսների հետ կապված հարցերում: Այն կհուշի, թե ինչ գործարքներ կնքեք, ինչ գնեք, ինչի վրա գումար ծախսեք: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ, որոնք ձեզ համար հաճելի անակնկալ կդառնան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը հարմար կլինի կարևոր գործերի և լուրջ հարցերը քննարկելու համար: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, որոնց կուզենայիք դուր գալ: Հազիվ թե ինչ-որ մեկը դիմակայի ձեր հմայքին, հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Նոր ծանոթների մասին առաջին տպավորությունը ճիշտ կլինի, ոչ ոք չի կարողանա ձեզ շեղել:
Դուք պատասխաններ կգտնեք վերջին ժամանակներս շատերին անհանգստացնող հարցերին, գլուխ կհանեք այն առաջադրանքներից, որոնք բոլորին փակուղու առաջ են կանգնեցրել: Ձեր գաղափարները կարող են զարմացնել շրջապատողներին, նրանց չափազանց ռիսկային ու համարձակ թվալ: Բայց ոչ ոք չի համարձակվի խանգարել ձեզ մտածածն իրագործելու հարցում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հարմար օր է ապագայի մասին մտածելու ու նոր բան սովորելու համար: Դուք կկռահեք այն, ինչը մյուսների մտքով չի անցել, ճիշտ եզրահանգումներ կանեք՝ նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով: Հրաշալի գաղափարներ կհայտնվեն, հնարավորություն կունենաք քննարկել դրանք մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ բազմիցս է օգտակար եղել:
Չնայած գործեր այսօր շատ կունենաք, ժամանակ կմնա հետաքրքիր զրույցների համար: Չեն բացառվում վեճերը: Սակայն դրանք հետաքրքիր ու կառուցողական կլինեն, դրանցում կարող է ճշմարտություն ծնվել, ընդ որում՝ ոչ ոք իրեն վիրավորված չի զգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օգնականներ ու համախոհներ փնտրեք: Դուք կկարողանաք ձեր կողմը գրավել մարդկանց, որոնք շատ բանի են ունակ: Նրանց աջակցությամբ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն, արագ կլուծվեն բարդ հարցերը: Հավանական է անսովոր հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կսկսեն շատ կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:
Տանը հոգսեր սովորականից շատ կունենաք: Չի բացառվում ծախսերի կարիք լինի, օրինակ՝ կենցաղային տեխնիկա գնելու անհրաժեշտություն առաջանա: Ծախսերը զուր չեն լինի: Երեկոն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, բոլորի համար կարևոր բաների մասին զրուցելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: