Աստղագուշակ․ 2023 թվականի դեկտեմբերի 9
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ուշադիր եղեք: Այսօր դուք պիտանի բաներ իմանալու, մյուսներից շուտ արժեքավոր ինֆորմացիա ստանալու հնարավորություն կունենաք: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, կհուշեն՝ ինչպես իրագործեք ձեր գաղափարները: Բարդ առաջադրանքներ կլինեն, որոնցից արագ գլուխ կհանեք, եթե միայնակ չգործեք:
Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Դուք հին ընկերներին հանդիպելու, կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Որոշ Խոյեր սիրելիից կլսեն հենց այն բառերը, որոնց վաղուց էին սպասում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը կզարմացնի անսպասելի իրադարձություններով ու տարօրինակ զուգադիպություններով: Ծրագրի համաձայն գործել չեք կարողանա: Ավելի հավանական է, որ պետք լինի իմպրովիզներ անել և ոտքի վրա որոշումներ ընդունել: Ձեր ինտուիցիան այսօր ուժեղ կլինի, և դուք, իհարկե, կլսեք նրան: Ուստի ցավալի սխալներ թույլ չեք տա, ոչ մի կարևոր բան աչքաթող չեք անի:
Արժե զգույշ լինել նոր ծանոթների հետ: Մի շտապեք կիսվել ձեր գաղտնիքներով, պատմել ձեր բոլոր ապրումների մասին: Աջակցության հարցով լավ է դիմեք ամենամտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը հագեցած կլինի, շատ բան պիտի անեք: Բայց աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցությամբ կհաջողվի հասնել վաղուց դրված նպատակներին: Բաց մի թողեք հին գործնական կապերը վերականգնելու, վերջին շրջանում լարված հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը:
Օրվա երկրորդ կեսին լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Ամենայն հավանականությամբ ուզենալու եք հանգստանալ, շեղվել հոգսերից: Նման հնարավորություն կունենաք: Չի բացառվում մտերիմները ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն ու բարձրացնեն ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Ձեզ հրաշալի օր է սպասվում: Այն հատկապես լավը կլինի նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել դրանից ու հաջողության հասնել: Դժվար չի լինի համախոհներ գտնելը, որոնք պատրաստ կլինեն ամեն պահի օգնության հասնել ձեզ: Լավ կանցնեն ուղևորությունները և կարևոր չէ՝ ճամփա կգնաք գործերով, թե պարզապես մի փոքր շեղվելու կամ պայմանները փոխելու համար:
Հավանական են հաճելի ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ ժամանակին ձեր լավագույն ընկերները հանդիսացող մարդկանց հետ: Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բոլոր կարևոր ու լուրջ գործերը լավ է ծրագրեք օրվա առաջին կեսի համար: Հենց այդ հատվածն է բարենպաստ լինելու ու հարմար և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր առաջադրանքները լուծելու համար: Շատ ժամանակ չի պահանջվելու ինչ-որ բան սովորելու համար. դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք:
Օրվա երկրորդ կեսին իրադարձությունների ընթացքը կդանդաղի, դուք էլ կուզենաք հանգստանալ: Այդ հատվածը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Դուք նրանց ինչ-որ բանով կուրախացնեք, նրանք էլ կփորձեն նույն ձևով պատասխանել: Հավանական են և՛ ձեզ, և՛ ձեր հարազատներին վերաբերող լավ նորություններ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա համար ինչ էլ ծրագրեք, հիշեք, որ հաջողության հասնել կստացվի միայն այն դեպքում, եթե իրատես լինեք ու ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Կարևոր կլինի պատրանքներ չկառուցելը, ցանկալին իրականության տեղ չընդունելը: Հրաժարվեք ֆանտազիաներից, ղեկավարվեք առողջ բանականությամբ և ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի:
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Հավանական են անսովոր հանդիպումներ: Հաճելի ծանոթությունը կարող է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ դնել: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր վարքից, արդյոք կուզենաք նախաձեռնող լինել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Համբերատարությունն ու հանգիստ սպասելու ունակությունը շատ պետք կգան օրվա սկզբին: Իրադարձություններն այդ հատվածում չափազանց դանդաղ են զարգանալու, հազիվ թե կարողանաք ինչ-որ կերպ ազդել դրա վրա: Կարող եք օգտվել պահից ու հանգիստ մտածել ապագայի ծրագրերի շուրջ, կամ էլ լուծել վաղուց ուշադրություն պահանջող հարցերը:
Ավելի ուշ պիտի կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում մանր-մունր խնդիրներ առաջանան, որոնց լուծում միայն դուք կարող եք տալ: Որոշ Կշեռքներ հեռվից լավ նորություններ կստանան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հարմար կլինի ապագայի մասին զրուցելու, երկարաժամկետ ծրագրերը քննարկելու համար: Շատերը կգնահատեն ձեր գաղափարները, օգնություն կառաջարկեն մտածածն իրագործելու հարցում: Համախոհների շարքում կլինեն նույնիսկ մարդիկ, որոնց հետ նախկինում լեզու գտնել չի ստացվել: Կպարզվի, որ շատ վեճերի պատճառը հասարակ թյուրըմբռնումն է եղել:
Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնեք: Հնարավոր են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ, որոնք կարող են վերաբերել տնային գործերին, կենցաղային հարցերին: Սակայն կհաջողվի արագ փոխհամաձայնության հասնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Մի շտապեք կարևոր որոշումներ ընդունել, ինչ-որ բան նախաձեռնելուց առաջ երկար մտածեք: Կարևոր կլինի պահի հույզերին չտրվելը, քանի որ դրանց ազդեցության տակ կարող եք ասել կամ անել մի բան, ինչի համար ավելի ուշ կզղջաք: Շատ Աղեղնավորների համար օգտակար կլինի մտերիմների խորհուրդները լսելն ու ծրագրերը ընկերների հետ քննարկելը:
Դուք հակված կլինեք մեծ նշանակություն տալ մանրուքներին: Չի բացառվում դրա պատճառով մանր-մունր ընտանեկան տարաձայնություններ առաջանան: Աշխատեք խուսափել վիրավորանքներից ու դժգոհություններից: Կարող եք ամեն ինչ հանգիստ քննարկել ու բոլորին դուրեկան լուծում գտնել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, ում հետ միայն վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնց առանց երկար մտածելու կհամաձայնեք. դուք չեք զղջա դրա համար:
Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Որոշ Այծեղջյուրներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք կուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Կարևոր կլինի դրական տրամադրվելը: Որոշ դժվարություններ այսօր կարող են առաջանալ, ցավալի թյուրիմացություններն էլ չեն բացառվում: Բայց բարենպաստ միտումները կգերակշռեն: Դուք շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք: Չի բացառվում իրագործվեն հին ցանկությունները:
Օրը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հավանական են նաև հետաքրքիր ծանոթություններ, որոնցից մեկը կարող է գեղեցիկ սիրային պատմության սկիզբ դառնալ: Եթե ձեզ հրավիրեն հետաքրքիր միջոցառումների, մի հրաժարվեք. դուք լավ ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Համարձակ ստանձնեք նոր գործերը. դուք արագ կհասկանաք՝ ինչպես դրանցում հաջողության հասնել: Օգնականներ գտնելու համար շատ ժամանակ չի պահանջվելու: Ձեզ աջակցություն կառաջարկեն և՛ հին ծանոթները, և՛ նրանք, ում հետ վերջերս եք առաջին անգամ հանդիպել: Ինտուիցիան կհուշի, թե նրանցից ում վրա կարող եք հույս դնել:
Հաջողությունը կուղեկցի օրը ֆինանսական հարցերի լուծմանը նվիրած Ձկներին. շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կլինի: Չեն հիասթափվի ռոմանտիկ ժամադրության գնացող Ձկները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: